The Key
Ցանկացած իրավիճակ ունի լուծում․ լուծման հիմքում ճիշտ
11/05/2022
Ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Մատթեոս 28․20
Լավ է, որ կա Նա, Ով «հավիտենական է», Ով անփոփոխ կերպով մեզ հետ է։ Ուրախալի է, որ առօրյա կյանքի անելիքների մեջ կա անխորտակելի ժայռ։ Ընկե՛րս, քեզ համար ժանգոտող, ցեցին զոհ գնացող, հնացող գանձեր մի՛ դիզիր, այլ ամբողջ սրտով փնտրի՛ր Նրան, Ով հավատարիմ է մնում քեզ հավիտյան։ Քո տունը մի՛ կառուցիր կեղծավոր աշխարհի երերացող ավազի վրա, այլ հույսդ դիր այդ ժայռի վրա, որը գալիք տեղատարափ անձրևների ու ուժգին հեղեղների մեջ չի դողա ու անսասան կմնա։
Ընկե՛րս, աղերսում եմ, գանձերդ պահիր միակ ապահով վայրում, որտեղ երբեք չես կորցնի․ Հիսուս Քրիստոսում։ Քո ողջ սերն ուղղի՛ր դեպի Նրա անձը։ Քո ամբողջ հույսը դի՛ր Նրա վրա, ողջ վստահությունդ՝ մաքրագործող արյան վրա։ Քո ողջ ուրախությունն արտահայտի՛ր Նրա ներկայությամբ, և պիտի ծիծաղես կորուստների վրա և չես վախենա մահից։ Հիշի՛ր, որ այգիների ու պարտեզների բոլոր ծաղիկները թոշնելու են իրենց ժամանակին, և գալու է օրը, երբ ոինչ չի մնալու՝ բացի սև ու սառը հողից։
Մահվան ոսկրոտ ձեռքը կմարի նաև քո մոմը։ Բայց, մոմը հազիվ մարած, ինչպիսի՜ երջանկություն կլինի արևի լույսը տեսնելը։ Քո և այն ամենի միջև, ինչ ունես, շուտով սև հեղեղ է անցնելու։ Միացրո՛ւ սիրտդ Նրա հետ, Ով երբեք քեզ չի լքի։ Վստահի՛ր Նրան, Ով քեզ հետ կանցնի փոթորկոտ, նենգ ընթացքը, Ով քեզ անվնաս կհասցնի երկնային ափին և երկնքում հավիտյան կնստեցնի Իր աջ կողմում։
Գնա՛, տրտմության որդի, և բոլոր ցավերդ դի՛ր Ընկերոջդ ոտքերի առաջ։ Քո բոլոր հոգսերը վտսահի՛ր Նրան, Ով երբեք չի թողնի քեզ ու թույլ չի տա, որ քեզ խլեն Իր ձեռքից։ Այդ Ընկերը Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով «երեկ, այսօր և հավիտյան նույնն է»։ «Ես ձեզ հետ եմ ամեն օր» սա սնունդ է, որը հագեցնում է իմ հոգին։ Մնացած բոլորը, եթե ցանկանում են, կարող են ինձ լքել։
Չ․ Սպերջեն
19/02/2022
Գիրք նվիրելով տարված՝ չմոռանանք նպատակը։
Գիրք նվիրելու օրը սահմանվել է ի պատիվ Ամենայն Հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի՝ նրա ծննդյան օրը՝ 19(07).02․1869թ (տոնը նշվում է 2008 թվականից)։
#գիրք #գիրքկարդաևնվիրիր #գիրքկարդալընորաձևէ
❓Պատրա՞ստ ես սուզվելու:
📰Օրերս հոդված էի կարդում մի հերոսի մասին, որը մտացելու տեղ տվեց այն ամեն ոլորտների մասին որտեղ որ կամ:
👉Հիշում եմ, ծնողներս շատ էին նախատում, երբ դպրոցում «3» էի ստանում, և ամեն անգամ ինձ ասում էին, որ ավելի լավ է «2» ստանալ, քան «3»: Դա ինձ համար տարօրինակ էր հնչում, սակայն ծնողներս շտապում էին ինձ պարզաբանել, որ խնդիրը բնավ էլ գնահատականի մեջ չէ, այլ մի գործ, դաս, ծրագիր պետք է կամ անել գերազանց, կամ չանել ընդհանրապես. միջակությունն ամենավատ հատկություններից է կյանքում․ միջակությունն աղետաբեր է։
🟡Ի հարկե, այդ տարիներին չէի հասկանում դրա կարևորությունը, բայց և այնպես այդ խրատը մինչև օրս հետս եմ տանում:
📌Տարիների ընթացքում հանդիպեցի բազմաթիվ մարդկանց, ովքեր բավարարված էին միջակությամբ` իրենց մասնագիտության մեջ, անձնական կյանքում, ընկերային հարաբերություններում. ցավոք այդպիսինները շատ էին ոչ միայն իմ շրջապատում, այլև ամենուր:
✅Հերոսը, ում մասին կարդում էի, մեկն էր, ով իր մասնագիտության մեջ լավագույնն էր: Որ ոչ թե հասել էր ինչ-որ կետի և կանգնել, այլ ամեն օր ձգտում էր ավելի լավը դառնալ. նա Շավարշ Կարապետյանն է` ջրասուզալող սպորտաձևում 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն:
➡️➡️Նա եղբոր հետ իր սովորական «քսանկիլոմետրանոցն» է վազելիս եղել, երբ իր աչքի առաջ տրոլեյբուսը Երևանյան լիճն է գլորվել:
❗Նա առանց երկմտելու ջուրն է սուզվում և այդ օրը 20 հոգու կյանք փրկում:
Ամիսներ շարունակ բժիշկներն նրա կյանքի համար են պայքարում, քանի որ նրա մոտ վնասվածքների և կեղտոտ ջրի հետևանքով երկկողմանի թոքաբորբ և արյան վարակում էր զարգացել:
✅Նա ապաքինվում է, նորից ռեկորդ սահմանում: Սակայն առողջությունն այլևս այն չէր, դրա փոխարեն 20 հոգիներ շարունակում էին կյանքը:
❓❓Ի՞նչ կլիներ,եթե նա միջակ լիներ իր գործում:
⚠️Ամեն մեկս մեր ոլորտում ունենալու ենք առիթներ սուզվելու հանուն մեծ գաղափարի, նպատակի, բայց արդյո՞ք այսօր մենք սովորական ենք դարձրել գերազանցության ձգտելը, թե միջակությունն է ապրելակերպ:
✔️Ինչ էլ անելու լինենք. կա՛մ չանենք, կա՛մ անենք գերազանց:
❓Կյանքիդ ո՞ր ոլորտներն ունեն այս տեսանկյունից վերանայման կարիք Նոր Տարում․․․
🧩Ամենօրյա ջանքեր՝ 🎄Ամանորյա հրաշք...
17/12/2020
Ո՞վ է խոսում, սակայն ու՞մ են լսում:
Ոմանք նախընտրում են լռել, խոսել` շատերը: Նրանց մի մասը մտածում է, որ խոսելով կարող են ուշադրություն գրավել, խելացի երևալ, բայց շատ հաճախ հակառակն է ստացվում:
Լռել նախընտրողներն էլ իրենց հերթին մնում են չհասկացված, կամ անտեսված:
Ինչպե՞ս վարվել. խոսել, թ՞ե լռել:
Իհարկե, եթե պատրաստվածություն չունես, չկան սեփական գաղափարներ և կարծիք, ապա նախընտրելի է լռելը, բայց այս տեմպերով հեռու չես հասնի կյանքումդ: Ուրեմն սկսի'ր ձևավորել սեփական կարծիք, ունեցի՛ր հիմնավոր ինֆորմացիա, աշխատի՛ր ազդեցիկ ներկայացնելուդ վրա:
Մ՛ի վախեցիր դրանք արտահայտելուց, անգամ եթե չունես համախոհներ:
Շատ ինֆորմացված և սեփական կարծիք ունեցողներ էլ կան մեր շրջապատում, ովքեր խոսում են անընդհատ և ամեն ինչից:
Մեծ ոգևորությամբ պատմում են տարբեր հեռուստահաղորդումներ, ինչ որ անհավանական պատմություններ, որոնք, սակայն, հետաքրքիր են միայն իրենց:
Բայց արդյո՞ք շատ խոսելը նրանց դիրք ապահովեց:
Այդ դեպքում ու՞մ են լսում մարդիկ:
Մարդիկ լսում են նրան, ով խոսում է իրենց (ոչ միայն պատմողին) հետաքրքիր և հուզող թեմաներից: Բայց սա բավական չէ. դու պետք է լինես մեկը, ով իր խոսքին արժեք է տալիս գործով, ունի արժեքներ և հեղինակություն: Այդ ժամանակ դու կարող ես ոչ միայն հետաքրքիր զրուցակից լինել, այլև հանդիմանող և քաջալերող:
Երբեք սովորական մի դարձիր, և այդպիսին մի դարձրու քո խոսքը. այն քո զենքերից մեկն է կյանքում:
Շատերը կարող են խոսել, բայց բոլորը կսպասեն մեկի խոսքին. այդ մեկը կարող ես լինել դու:
Ինչպիսի՞ արձագանք է ստանում քո խոսքերը միջավայրում, որքանո՞վ են սպասում մարդիկ հենց քո՛ կարծիքին։
17/12/2020
🗝️Մանրուքների մեծությունը
🖋️Ցանկացած գործի արդյունավետությունն առաջին հերթին սկսում է մանրակրիտ ծրագրելուց: Որքան շատ մանրուքներ հաշվի առնվեն, այնքան պարզ կլինի նրա իրագործումը:
⚠️Երբեմն արագ արդյունքի հասնելու համար մենք շրջանցում ենք այս վճռորոշ քայլը, արդյունքում` խճճվում:
Հարավային բևեռը նվաճող Ռուալ Ամունդսենն Ռոբերտ Սկոտից այս հատկությամբ էր տարբերվում, որն էլ բերեց նրա հաջողությանը, իսկ Սկոտիn` մահվան:
✅Բևեռը նվաճելու նպատակով Ամունդսենն բավականին երկար ժամանակ էր տրամադրում ծրագրելուն, նախորդների փորձերը վերանայելուն, հաշվարկներ անելուն, ռացիոնալ տեղաշարժման ձև և միջոց որոշելուն:
Արդյունքում նա առաջինն է հասնում նպատակակետին:
❌Սկոտը նույնպես ծրագրել էր գիտական արշավը, բայց մանրուքների ուսումնասիրության մեջ թերացել էր, որը բերեց նրան, որ իր խմբի մարդկանց մեծ մասը, նպատակակետին չհասած, ցրտահարվել, մահացել էր:
Երբ նրանք հասան, նրանց հաղթանակի փոխարեն սպասում էին Ամունդսենի կանգնեցրաց Նորվեգական դրոշն ու նամակը Սկոտին:
📌Սա դեռ ամենավատը չէր, այլ այն, որ հետդարձի ճանապարհին բոլոր մասնակիցներն էլ մահանում են:
📝Մահվանից առաջ արված գրառման մեջ երևում է նրանց քաջությունն ու համառությունը, բայց այդ ամենն անօգուտ էին` առանց մանրուքներն հաշվարկելու հատկության:
Նախքան որևէ բան սկսելը, ինչ որ տեղ գնալը, ամենայն ուշադրությամբ վերանայեք բոլոր հնարավոր և անհնար դեպքերը, պատրաստ եղեք ցանկացած փոփոխության:
✔️Գործը սկսեք հավատով և լավատեսությամբ, սակայն երբեք մի հեռացեք իրատեսությունից, հասկացեք մանրուքների մեծությունն ու կարևորությունը...
❓Ինչ մեծ նպատակ եք դրել, որի մանրուքների մեծությանը պետք է անդրադառնաք այսօր։
10/12/2020
📈Պրոցես դեպի պրոգրես
🇺🇸ԱՄՆ-ի երբեմնի ամենաարդյունավետ և հեղինակավոր նախագահներից մեկը` USS Theodore Roosevelt Թեոդոր Ռուզվելտը, մարմնով տկար, աղքատ ընտանիքից մի տղա էր, ով տառապում էր ասթմայով, իսկ ծնողները հույս չունեին, որ նա երկար կապրի:
➡️Երբ իր 12 տարին լրացավ, նրա հայրն ասաց. «Որդի'ս, դու ուժեղ գլուխ ունես, բայց տկար մարմին, իսկ առանց այդ մարմնի գլուխն անպետք է: Այնպես որ հոգ տար նրանց համար»:
☑️Այդ ժամանակից նա մարզվում և ամենադժվար արգելքներն էր հաղթահարում՝ նույն ժամանակ զարգացնելով նաև իր միտքը. նա այս ամենը շարունակեց իր ողջ կյանքի ընթացքում:
📌Մարդիկ ձգտում են արդյունավետության հասնել մեկ գիշերում. նրանք ճիշտ են, պարզապես այդ գիշերը կարող է տևել տարիներ:
Մնայուն արժեք ստեղծելը հաջորդական կարգապահ քայլերի արդյունք է: Այն նման է մի ներդրման, որը բավականին փոքր տոկոսադրույք ունի, և մեծ արդյունքի համար կանոնավոր ներդրումներ և ժամանակ է պահանջում:
✔️Մենք պրոցեսի մեջ ենք. այն սկսվել է մեր ծնված օրից և այդ պրոցեսը պրոգրեսի վերածելը մեր որոշումն է, մեր ներդրումը. ամենօրյա մեր գործերը պետք է ուղղված լինեն նրան, որ մենք ամեն հաջորդ օրը ավելի լավը դառնանք, քան երեկ էինք:
Պրոցեսը պրոգրեսի վերածելու համար պետք է`
🔸իմանալ, թե ինչ չգիտենք, որտեղ են մեր բացթողումները, ինչի մեջ ենք թույլ: Սա նրա համար չէ, որ լցվենք թերարժեքությամբ, այլ կարևոր ինքնաճանաչման փուլ, որից հետո մենք պետք է ամենօրյա գործնական քայլեր անենք դեպի կատարելագործում,
🔸իմանալն ու գիտակցելն է ինչ մենք գիտենք, ինչ ունենք ու ամենալավն ենք անում:
✅Պրոցեսի իմաստը այս երկու կետերի անընդհատ ու անընդհատ կրկնելն է...
❗Չեմպիոնները չեմպիոն չեն դառնում ռինգում, այնտեղ ուղղակի նրանց ճանաչում են չեմպիոն:
❓Ինչպե՞ս ես պատրաստվում կյանքիդ պրոցեսները դարձնել պրոգրես։
❗Շարունակելի...
Ու՞մ կյանքի պրոգրեսն է ամենաշատը քեզ տպավորել, նշիր նրան մեկնաբանության մեջ👇
10/12/2020
❓Դու ազդեցի՞կ առաջնորդ ես։
✅Դու ազդեցիկ ես, եթե մարդիկ պատրաստ են գալ քո հետևից, անգամ հանուն հետաքրքրության: Շատերը մտածում են, որ ազդեցությունը գալիս է կոչման, պաշտոնի, կրթված լինելու հետ, սակայն շատ դեպքերում նրանք սխալվում են:
➡️Նշվածները ժամանակավոր առիթ են կամ հաստատելու ազդեցությունը, կամ հավասարեցնելու այն զրոյի:
⚫1997 թ-ի ամռանը ամբողջ աշխարհը սգում էր երկու ազդեցիկ կանանց կորուստը. Մայր Թերեզա և Թագուհի Դիանա:
🔸Մայր Թերեզան` ծնունդով Ալբանացի, աղքատ, կաթոլիկ միանձնուհին, ով հազարավոր հիվանդ աղքատների և որբերի էր խնամել, համարվում էր իր ժամանակի ամենահոգատար մարդը:
Նա չուներ ոչ պաշտոն , ոչ հարստություն: Այդ ամենին նա հասել էր նվիրվածությամբ, սիրով, աշխատանքով:
🔸Ինչ վերաբերում է Դիաննային, ապա թեև նա սկզբում ուներ թագուհու կոչում, ամուսնալուծությունից հետո կորցրեց այն, բայց այդ ընթացքը նա օգտագործել էր իր ազդեցությունն ամրապնդելու համար:
🟢Ամենքս ունենք տարբեր կոչումներ, որոնցից առաջինը մարդ լինելն է, ու եթե այդ կոչմանը վերաբերվենք որպես թագավորական կոչում, այլ ոչ թե սովորական մի բանի, մեր ազդեցությունը կսկսվի տարածվել շատ տարբեր ոլորտներում:
✔️Մեր ազդեցությունը որոշվում է մեր ետևից եկող մարդկանց թվով, և ամենակարևորը, նրանց հաջողությամբ:
❗Բայց եթե դու ասում ես, թե ազդեցիկ ես և քո հետևից մարդիկ ես տանում, սակայն պտտվում ես տեսնում ոչ ոք չկա, ապա դու քեզ խաբելով զբոսնում էիր պարզապես:
Ինչպե՞ս դու կարող ես այս օրերում ներդրում անել մարդկանց կյանքերում, ստեղծել մնայուն արժեք, որոնք կտան քեզ իրական հեղինակություն, իրական ազդեցություն։
Շարունակելի..
Ովքե՞ր են քեզ համար ազդեցիկ մարդիկ, նշի՛ր նրանց մեկնաբանության մեջ👇
10/12/2020
👉Ինչպիսի՞ մաքսիմումներ եք սահմանում Ձեզ համար:
➡️Դիկ և Մորիս եղբայրները ցանկանում էին «Ամերիկյան երազանքն» իրականություն դարձնել: Նրանք որոշում են լքել իրենց հայրենի տունը և մեկնել Կալիֆորնիա:
Սկզբում նրանք երկու տարի են ծախսում կինոթատրոն աշախատեցնելու վրա, որն այնքան էլ լավ չի ստացվում: Հետո փոքր ինքնասպասարկումով ռեստորան են բացում , որը բավականին հաջողակ է ստացվում, և աշխատում են մոտ 500000$ տարեկան. նրանց ռեստորանը կոչվում էր «Մաքդոնալդների համբուրգերներ»՝ նույն McDonald's-ը:
❓Սակայն ինչո՞ւ է Մաքդոնալդսի հիմնադիր համարվում Ռեն Կռոկը:
⚠️Այս մարդը ուներ ավելի մեծ մաքսիմում, ավելի բարձր առաստաղ իր համար որոշած: Եթե Մաքդոնալդ եղբայրները մտածում էին, որ իրենց վաստակածը մեծ է, Ռեյի համար դա միայն սկիզբն էր:
Նա ցանկանում էր գրավել ամբողջ Ամերիկան 🇺🇸 (արդյունքում գրավեց աշխարհը), նա երկու տարի առանց եկամուտի աշխատելով ծրագրի վրա, վարկերով վճարելով իր համար թանկ գործընկերներին` վերջիվերջո բոլոր հեղինակային իրավունքները գնում է եղբայրներից ընդամենը 2,7 մլն դոլլարով:
✔️✔️Իր երազանքն ու բարձր մաքսիմումը իր մեկ ռեստորանը դարձրեց ավելի քան 21000 McDonald's արագ սննդի կերերի ցանց ավելի քան 100 երկրերում:
❓Ինչպիսի՞նն է Քո մաքսիմումը:
📌Եթե ուզում ես փոխել կազմակերպության ապագան, ուղղությունը, փոխիր նրա առաջնորդին:
✅Առաջնորդի մաքսիմումներն որոշում են կազմակերպության կարողությունները և սահմանները:
😎Այդ սահմանները Դուք եք որոշում:
Շարունակելի...
👇Մեկնաբանության մեջ նշեք Ձեր ճանաչած բարձր առաստաղի տեր մարդկանց
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
0019