Eurolab Diagnostic Complex

Eurolab Diagnostic Complex

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Eurolab Diagnostic Complex, Medical and health, Raffi Str. 29/6; Isahakyan str. 14, Yerevan.

Կլինիկական,կենսաքիմիական, մանրէաբանական, գենետիկ, իմունոլոգիական և այլ հետազոտություններ, մասնագիտական խորհրդատվություն, տնայց ծառայություն։
📍Իսահակյան 14/22
📍Րաֆֆու 29/6
☎ (010) 528090

06/05/2026

«Եվրոլաբ»-ում որակի վերահսկումը պարզապես խոսք չէ 🔬✨

Սա կառավարման ամբողջական համակարգ է՝
հիմնված միջազգային ISO 15189 ստանդարտի պահանջների վրա 🌍📊

«Եվրոլաբ» ախտորոշիչ համալիրի բացման պահից
լաբորատոր բոլոր գործընթացներն իրականացվում են
այս ստանդարտին համապատասխան՝
ապահովելով ճշգրտություն 🎯, հուսալիություն 🤝 և շարունակական բարելավում 📈

Որակի կառավարման համակարգը ներդրվել և շարունակաբար զարգացվում է
ԱՄԱՍ-ի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից 👩‍🔬

«Եվրոլաբ»
այն վստահությունը, որը սկսվում է որակից 💙

05/05/2026

❇️Ստանդարտ փաթեթ բոլորի համար

🩺Անցեք համալիր լաբորատոր հետազոտությունների փաթեթ Եվրոլաբ ախտորոշիչ համալիրում։

📍 ք․ Երևան, Րաֆֆի 29/6
📍 ք․ Երևան, Իսահակյան 14
📲 8090
📲 (010) 528090, (010) 548090

04/05/2026

🧬 Հիմնական փաթեթ բոլորի համար

🩺Անցեք համալիր լաբորատոր հետազոտությունների փաթեթ Եվրոլաբ ախտորոշիչ համալիրում։

📍 ք․ Երևան, Րաֆֆի 29/6
📍 ք․ Երևան, Իսահակյան 14
📲 8090
📲 (010) 528090, (010) 548090

02/05/2026

🔬 Թոփ 3 հետազոտություն, որոնք անհրաժեշտ են բոլորիս

1️⃣ Լիպիդային պրոֆիլ
Օգնում է գնահատել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև բարձր և ցածր խտության լիպոպրոտեիդները։ Կարևոր է սրտանոթային հիվանդությունների ռիսկը հասկանալու համար ❤️

2️⃣ Գլյուկոզա երակային արյան մեջ
Ցույց է տալիս արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում է վաղ փուլում հայտնաբերել գլյուկոզայի նյութափոխանակության խանգարումները 🍬

3️⃣ Արյան ընդհանուր հետազոտություն
Տալիս է ընդհանուր պատկեր օրգանիզմի վիճակի մասին և կարող է հուշել բորբոքման, անեմիայի կամ այլ փոփոխությունների մասին 🩸

📩 Գրի՛ր մեզ անձնական նամակով
📞 8090 | (010) 528090
📍 ք. Երևան, Իսահակյան 14
📍 ք. Երևան, Րաֆֆու 29/6

30/04/2026

ՍԻՐԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ ☺️

📅 Մայիսի 2-ին
🟢 ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ

📅 Մայիսի 1-ին և 4-ին
🔴 ՉԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ

Շնորհակալ ենք ըմբռնման համար 💙

📍 ք․ Երևան, Րաֆֆի 29/6
📍 ք․ Երևան, Իսահակյան 14
📲 8090
📲 (010) 528090, (010) 548090

29/04/2026

👩🏻‍⚕️ Գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն ստանալու համար կարող եք գրել մեզ անձնական նամակ կամ զանգահարել նշված հեռախոսահամարներին։

📍 ք․ Երևան, Րաֆֆի 29/6
📍 ք․ Երևան, Իսահակյան 14
📲 8090
📲 (010) 528090, (010) 548090

28/04/2026

🧪«Ի՞նչ հետազոտություններ հանձնել,որ ավելորդ փող չծախսեք»

⬇️ Կան մի քանի հետազոտություններ,որոնք կարող են ավելի ինֆորմատիվ լինել ձեզ համար՝

🩸 Արյան ընդհանուր հետազոտություն
🧪 Ֆերիտին
☀️ Վիտամին D
🦋 Վահանաձև գեղձի հորմոններ

Կարևոր է ճիշտ ընտրել, ոչ թե շատ անել ✅

👩🏻‍⚕️Եթե չգիտեք՝ ինչից սկսել, կարող եք դիմել թերապևտի խորհրդատվության համար և ստանալ ճիշտ ուղղորդում։

📍 ք․ Երևան, Րաֆֆի 29/6
📍 ք․ Երևան, Իսահակյան 14
📲 8090
📲 (010) 528090, (010) 548090

Photos from Eurolab Diagnostic Complex's post 25/04/2026

«Եվրոլաբ» ախտորոշիչ համալիրի բժշկական գծով տեղակալ Թամարա Առաքելյանը մասնակցում է EFLM- Strategic Conference 2026, Եվրոպական լաբորատոր բժշկության ֆեդերացիայի ռազմավարական համաժողով 2026-ին
📍 Պրահա | 📅 24.04.2026-25.04.2026
Մեկնարկեցին համաժողովի հիմնական սեսիաները, որոնք հստակ ցույց են տալիս՝
լաբորատոր բժշկությունը մտնում է նոր փուլ
Առանցքային գաղափարները
🧠 Լաբորատորիան՝ որպես որոշումների կենտրոն
Այն այլևս պարզապես ծառայություն չէ, այլ՝
բժշկական որոշումների հիմք
📊 Արժեքահեն լաբորատոր բժշկություն (VBLM)
✔️ ոչ թե թեստերի քանակ
✔️ այլ՝ բուժման արդյունք
✔️ իրական արժեք պացիենտի համար
🔄 «Մտքից մինչև որոշում» ամբողջական ցիկլ
հետազոտության նշանակումից
մինչև կլինիկական ախտորոշում
ամեն ինչ պետք է աշխատի մեկ համակարգի մեջ
🤖 Արհեստական բանականություն և տվյալահեն բժշկություն
մեծ տվյալներ
Բազմակողմանի կենսաբանական տվյալների վերլուծություն
Որոնք արդեն կիրառվում են
🤝 Լաբորատորիա + բժիշկ համագործակցություն
լաբորատորիան դառնում է բուժման ակտիվ մասնակից

💡 Գլխավոր ուղերձը
Լաբորատոր բժշկությունը վերածվում է
առողջապահական համակարգի «մտածող կենտրոնի» որը ձևավորում է ճիշտ, արագ և արդյունավետ բուժման որոշումներ

🚀 «Եվրոլաբ» ախտորոշիչ համալիրում մենք արդեն շարժվում ենք այս ուղղությամբ՝
✔️ միջազգային փորձի ներդրում
✔️ բարձր ճշգրտություն
✔️ արժեքահեն մոտեցումներ

📌 Շուտով կկիսվենք համաժողովից ստացված նոր գիտելիքներով և կիրառելի լուծումներով

23/04/2026

⚖️ Հորմոնալ շեղումները հաճախ զարգանում են աննկատ, սակայն կարող են ազդել ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա։

📌 Ե՞րբ է անհրաժեշտ դիմել էնդոկրինոլոգի։

Եթե ունեք՝
🔹 մշտական հոգնածություն և թուլություն
🔹 չհիմնավորված քաշի տատանումներ
🔹 սրտի անկանոն աշխատանք
🔹 զարկերակային ճնշման տատանումներ
🔹 մազաթափություն կամ մազակալում
🔹 ոսկրամկանացավեր
🔹 մաշկի չորություն
🔹 դաշտանային ցիկլի խանգարումներ
🔹 հղիանալու հետ կապված խնդիրներ

🩺 Ժամանակին հետազոտությունը օգնում է հայտնաբերել խնդիրը վաղ փուլում և ընտրել ճիշտ բուժումը։

📍 ք․ Երևան, Րաֆֆի 29/6
📍 ք․ Երևան, Իսահակյան 14
📲 8090
📲 (010) 528090, (010) 548090

22/04/2026

🌸 Գինեկոլոգիական փաթեթ
Կնոջ վերարտադրողական առողջության և հորմոնալ հավասարակշռության գնահատման համար նախատեսված լաբորատոր հետազոտությունների փաթեթ։

📋 Փաթեթում ներառված են՝
1️⃣ Պրոլակտին – գնահատում է հիպոֆիզի աշխատանքը, կարող է ազդել դաշտանային ցիկլի և բեղմնավորման վրա։
2️⃣ Լյուտեինացնող հորմոն (LH) – կարևոր է օվուլյացիայի և ձվարանների ֆունկցիայի գնահատման համար։
3️⃣ Ֆոլիկուլխթանող հորմոն (FSH) – գնահատում է ձվարանների պաշարը և ֆոլիկուլների հասունացումը։
4️⃣ Էստրադիոլ – հիմնական կանացի հորմոն, կարևոր է ցիկլի, մաշկի, ոսկրերի և վերարտադրողական առողջության համար։
5️⃣ Պրոգեստերոն – գնահատում է օվուլյացիան և ցիկլի երկրորդ փուլի հորմոնալ վիճակը։

📌 Երբ է խորհուրդ տրվում կատարել․
✔️ դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում
✔️ անպտղության հետազոտման ընթացքում
✔️ հորմոնալ անհավասարակշռության կասկածի դեպքում
✔️ պլանավորելով հղիություն
✔️ ձվարանների ֆունկցիայի գնահատման նպատակով

📍 ք․ Երևան, Րաֆֆի 29/6
📍 ք․ Երևան, Իսահակյան 14
📲 8090
📲 (010) 528090, (010) 548090

21/04/2026

🧬 Նոր քայլ՝ առողջ ապագայի համար

🏥 «Եվրոլաբ» ախտորոշիչ համալիրը Blueprint Genetics կազմակերպության հետ միասին ներկայացնում է նոր սքրինինգային թեստեր, որոնք հնարավորություն են տալիս ստանալ կարևոր գենետիկական տեղեկատվություն՝ դեռ ընտանիք պլանավորելու փուլում։

Այս թեստերը օգնում են՝
✔️ բացահայտել ժառանգական հիվանդությունների ռիսկերը
✔️ հասկանալ սեփական գենետիկական առանձնահատկությունները
✔️ ընդունել տեղեկացված որոշումներ ընտանիքի և առողջության վերաբերյալ

Գենետիկական սքրինինգն ապահովում է կանխարգելիչ մոտեցում՝ թույլ տալով հայտնաբերել հնարավոր խնդիրները դեռևս մինչև ախտանիշների ի հայտ գալը։

👨‍👩‍👧‍👦 Հատկապես կարևոր է ապագա ծնողների համար․
եթե երկու ծնողներն էլ նույն գենի կրող են, ապա երեխայի մոտ հիվանդության առաջացման ռիսկը կարող է հասնել 25%-ի։

🔬 Ժամանակակից գենետիկական տեխնոլոգիաները (օր.՝ NGS) այսօր հնարավորություն են տալիս արագ և ճշգրիտ գնահատել առողջական ռիսկերը և ընտրել ճիշտ քայլեր ապագայի համար։

🏥 «Եվրոլաբ» ախտորոշիչ համալիրում հասանելի է նաև ոչ ինվազիվ նմուշառման տարբերակ՝
բերանի լորձաթաղանթի բջիջներից (buccal swab), որը ապահովում է արագ, հարմար և անցավ նմուշառման գործընթաց։

✨ Ապագա ընտանիքը սկսվում է գիտակցված որոշումներից

18/04/2026

🎥 «Առավոտյան արթնանում ես ու արդեն հոգնած ես — ինչու՞»

Եթե առավոտյան արթնանում ես ու արդեն հոգնած ես 😴, դա նորմալ չէ ❌

Շատերը նման վիճակը պարզապես անվանում են սթրես կամ հոգնածություն, բայց իրականում դրանք միշտ չէ, որ նույնն են 🤔

Սթրեսը ավելի հաճախ կապված է նյարդային համակարգի լարվածության հետ 🧠⚡, իսկ հոգնածությունը կարող է լինել օրգանիզմի ֆիզիկական սպառման նշան 💤

Պատճառներից կարող են լինել՝
• երկաթի պակաս 🩸
• վիտամին D-ի ցածր մակարդակ ☀️
• հորմոնալ փոփոխություններ ⚖️
• քնի խանգարումներ 🌙
• գերծանրաբեռնվածություն 📉

Եթե հոգնածությունը դարձել է մշտական, կարևոր է չանտեսել այն ⚠️
Ճիշտ և գրագետ մոտեցման համար անհրաժեշտ է թերապևտի խորհրդատվություն 👩‍⚕️🧑‍⚕️ և համապատասխան հետազոտություններ 🧪

📍 ք․ Երևան, Րաֆֆի 29/6
📍 ք․ Երևան, Իսահակյան 14
📲 8090
📲 (010) 528090, (010) 548090

Want your business to be the top-listed Health & Beauty Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Raffi Str. 29/6; Isahakyan Str. 14
Yerevan
0064

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 16:00