Media.evn
Prof Media -ն առաջարկում է SMM, Seo/ppc բաձրակարգ ծառայություններ💻💻
14/09/2023
Որպեսզի Instagram-ում առաջխաղացման համար կոնտենտի պլանավորումը կապված լինի մեկ գաղափարի հետ և վերլուծի ձեր բիզնեսի շահերը, կարևոր է, որ այն չդառնա ձանձրալի :
Դա անելու համար պետք է լինեն բովանդակային 3 տեսակի տեքստեր՝ մասնագիտական-ինֆորմացիոն, ժամանցային և վաճառող
▪️Վաճառող տեքստը պետք է պարունակի ապրանքի կամ ծառայության նկարագրություն , գին, ժամանակի սահմանափակում( երբ նշվում է զեղչով գնելու կոնկրետ ժամկետներ) ։
▪️Մասնագիտական-ինֆորմացիոն տեքստերը պետք է լինեն մաքսիմալ օգտակար և տեղեկատվական։ Դրանք կարող են լինել հետաքրքիր փաստեր, խորհուրդներ :
Նման գրառումներն ամենից հաճախ են պահպանվում ։
▪️Ժամանցային (հումորային, խաղային) այս տեսակի գրառումները պետք է լինեն բացառապես ժամանցային։
Նման գրառումների ստատիստիկայում գերակշռում է share արածների քանակը։
06/09/2023
AIDA վաճառքի մոդելը ( ձագար) բաղկացած է 4 տարրերից.
1. Attention (Ուշադրություն) — Բոլոր հնարավոր մեթոդներով լսարանի ուշադրության առաջնային ներգրավումն է։ Կախված գովազդային հաղորդագրության տեսակից՝ ներգրավման մեթոդները կարող են լինել ցանկացած տիպի (հայտնի մեղեդի, գրավիչ վերնագիր, գեղեցիկ նկար և այլն):
2. Interest (Հետաքրքրություն) — Փուլ, որում անհրաժեշտ է հետաքրքրություն առաջացնել գովազդային հաղորդագրության հասցեատիրոջ մոտ: Հասկացնել, որ ուղերձի թեման հենց իրեն է վերաբերվում և հետաքրքիր կլինի իր համար:
3. Desire (Ցանկություն) — Այս փուլում շեշտադրում և ուղղորդում ենք առավելությունները, որոնք կստիպեն անհատին համաձայնվել, որ իմաստ ունի կատարել որոշակի գործողություններ (օնլայն գնում, զանգ, գրանցում և այլն): Մարդը պետք է ցանկանա անել այն, ինչ առաջարկում ենք նրան չորրորդ փուլում:
4. Action (Գործողություն) — Չորրորդ փուլում անհրաժեշտ է կոչ հղել, և այն կլինի վերջին քարը, որը կքանդի անվստահության պատնեշը: Գործողությանն ուղղված կոչը կարող է լինել կամ բացահայտ կամ՝ թաքնված:
02/09/2023
Ինչպե՞ս բարձրացնել էջի engagement reach rate-ը
Բիզնես էջերի սեփականատերերի խնդիրներից մեկը դա էջի engagement reach rate-ն է։
Առանձնացրել եմ մի քանի կետ, որոնք կօգնեն ավելացնել Ձեր էջի engagement reach rate-ը։
1. Հաճախ թարմացրեք կոնտենտի բովանդակությունը
Եթե դուք սկսել եք ուշ-ուշ պոստեր տեղադրել՝ հնարավոր է engagement reach rate-ը ընկնի։Այդպիսին է սոց․ցանցերի ալգորիթմը։
2. Ակտիվ շփվեք հետևորդների հետ
Հարցերի, խաղերի կամ մեկնաբանությունների տեսքով միշտ պահեք կապը Ձեր հետևորդների հետ։
Այդ ամենը ջերմացնում է հարաբերությունները։
3. Սթորիներ հաճախ տեղադրեք
Ի տարբերություն պոստերի հետևորդները Ձեր տեղադրած սթորիները, հաստատ կտեսնեն։Դուք կարող եք մինչև պոստ տեղադրելը այդ մասին անոնս դնել սթորիով, դա լավ միջոց է պոստերի նկատմամբ ներգրավածությունը ավելացնելու համար։
4. Պոստեր անելու ճիշտ ժամ ընտրեք
Եթե դուք պոստ կամ նկար տեղադրեք ուշ գիշերով,ապա այն հաստատ չի ունենա engagement reach rate։
5. Պատմեք պատմություններ
Հետևորդների ներգրավածությունը ակտիվ պահելու համար հաճախ պատմություններ պատմեք։ Կենտրոնացեք ավելի շատ ոչ թե խնդիրների այլ դրանց լուծումների վրա, այդպիսով դուք կստանաք դրական մեկնաբանություններ։Դա հեշտ և աշխատող տարբերակ է ավելացնելու էջի engagement reach rate-ը։
28/08/2023
Ռեստորանի ամենօրյա աշխատանքը հիանալի բովանդակություն է սոցիալական ցանցերի համար՝ իրենց ոչ ֆորմալ միջավայրով:
Հետևորդներին հաստատ դուր կգան սյուժետային և ժամանցային բաղադրիչ ունեցող հաստատության ծառայությունների մասին գրառումներն ու story-ները:
Ինչի՞ մասին լինեն պոստերը
Հաստատության վերանդայի մասին, որտեղ հյուրերն այնքան հարմարավետ են զգում:
Ավտոկայանատեղիի մասին, որը հարմար է բոլորին։
Կամ որտեղ կարող են կայանել մեքենան մոտակայքում:
Սա հաստատ շատ կարևոր է այցելուների համար։
Առաքում կամ առաքում պատվիրելու հնարավորության մասին։
Այն մասին, որ ռեստորանը փակ է կորպորատիվ միջոցառման պատճառով։
Սա կնպաստի սեղանների նախօրոք ամրագրելուն։
Ռեստորանի արտաքին և ներքին դիզայնը ևս շատ կարևոր է։ Չպետքէ մոռանալ, որ այժմ ապրում ենք pinterest-յան նկարների դարաշրջանում և այցելուները հաստատ կցանկանան ունենալ թրենդային ֆոտոներ ձեր հաստատությունում։
15/08/2023
Ժամանակն է սովորել խորացված Ads manager (targeting) և Business Manager
Դասընթացում կտիրապետես👇🏻
📌Ads manager, Business manager ամբողջ գործիքակազմին։
📌Կսովորես միացնել թիրախավորված գովազդներ։
📌Կառավարել գովազդային հաշիվները։
📌Հետևել գովազդների անալիտիկային։
📌Business manager-ի տեխնիկական նրբություններին։
Ձևաչափը՝ օֆֆլայն:
Մեկնարկը՝ սեպտեմբերի 1:
Դասերը՝ պրակտիկ:
Տևողությունը՝ 12 դաս:
Խմբում՝ 5 հոգի:
🔥Գործում է գնային հատուկ առաջարկ մինչև օգոստոսի 25-ը դիմելու դեպքում։
Շտապի՛ր ամրագրել քո տեղը։
Մանրամասների համար կարող եք գրել նամակ կամ զանգահարել։
📱055 39 06 06
📍Օրբելի 45
01/08/2023
2016թ-ից սկսած մարդիկ սկսեցին բաց թողնել գրառումների մինչև 70% -ը և դրանց կեսը ընկերների և ծանոթների հրապարակումներն էին:
Այդ իսկ պատճառով սոցիալական ցանցի համար մշակվել է top-ում հայտնվելու ալգորիթմ՝ այն օգտատիրոջը ցույց է տալիս միայն ամենակարևոր գրառումները։
Ալգորիթմը ծրագրային կոդի մի տեսակ է, որն արձագանքում է օգտատերերի գործողություններին սոցիալական ցանցում։ Այն վերահսկում է հավանումները և մեկնաբանությունները, որոնց հետևում են օգտատերերը:
Ալգորիթմը նաև որոշում է, թե որ հաշիվներն են առավել հետաքրքիր բովանդակությամբ և հե՜նց դրանք էլ առաջարկում է դիտել։
28/07/2023
Եթե ֆեյսբուքը չաշխատի 1 րոպե, ապա կկորցնի շուրջ $24.423🤨
Մենք կոտրում ենք բոլոր կարծրատիպերը։ Այսուհետ կարո՜ղ ես դիմել մեզ և ստանալ որակյալ Smm ծառայություններ՝ ամենահարմար գնային առաջարկով։
Մանրամասների համար՝
📱+374(55)390606
📍Օրբելի 45
26/07/2023
Այսուհետ Ձեզ կներկայացնենք մեր ուսանողների կարծիքները SMM 0-ից դասընթացի մասին։💻💻
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 19:00 |