Amarol
Գեղեցիկ ժպիտ, թարմ շունչ, առողջ ատամներ
Amarol-ը ատամների խնամքի միջոցների առաջին հայկական ապրանքանիշն է։ Amarol ատամի մածուկները առաջին և ցայսօր միակ հայկական արտադրության մածուկներն են շուկայում։ Ավելին իմանալու համար այցելեք www.amarol.am
13/04/2026
Ուրախ ենք տեղեկացնել, որ ապրիլ ամսվանից Amarol-ի ամենապահանջված տեսակներն արդեն առկա են «Երևան Սիթի» և «Քարֆուր» սուպերմարկետների մի շարք նորաբաց մասնաճյուղերում՝ հետևյալ հասցեներով․
Սիթի Նորք-Մարաշ – Իսաբեկյան 1/2
Սիթի Երևան – Խորենացի 47 (նախկին «Ծիրան»)
Քարֆուր Երևան – Չարենցի 9/51
Քարֆուր Փարաքար – Մայրաքաղաքային 19
Բոլոր վաճառակետերը, ինչպես միշտ, կգտնեք մշտապես թարմացվող Amarol-ի հրաշալի քարտեզում https://www.amarol.am/wheretobuy/
20/02/2026
Ունե՞ս սուր, բայց կարճատև ատամի ցավեր սառնությունից ❄ կամ տաքից 🤭․ հաճախ դա գերզգայուն ատամների նշան է։
Amarol Sensitive 8x ատամի մածուկը պարունակում է կալիումի իոններ (K⁺), որոնք ներթափանցում են ատամի 🦷ավելի փափուկ շերտի՝ դենտինի մեջ և «հանգստացնում» նյարդային ազդակները։
Արդեն մի քանի շաբաթ օգտագործելուց հետո կզգաս տարբերությունը։ Իսկ եթե ատամները մաքրես կանոնավոր՝ օրը 2–3 անգամ, յուրաքանչյուր անգամ 2–3 րոպե, արդյունքը կլինի ավելի կայուն ու երկարատև⏳։
Amarol Sensitive 8x-ը ունի մեղմ հղկող և փրփրող բաղադրիչներ, չի պարունակում SLS և տիտանի դիոքսիդ, ինչը հարմար է նաև զգայուն լնդեր և բերանի լորձաթաղանթ ունեցող մարդկանց համար։
Գինը՝ մոտ 1300 դրամ, ծավալը՝ 100 մլ, 🙂 միանշանակ ավելի մատչելի, քան նման բաղադրությամբ մրցակից պրոդուկտները։
Հարցրեք Նատալի Ֆարմ, Գեդեոն Ռիխտեր, Էմիլի Ֆարմ, Լևոն/Լամարա և ձեր թաղի դեղատներում․ առկա է նաև բոլոր Ագոռա խանութներում, շուտով նաև բոլոր Ագաթ խանութներում․ Առաքումով պատվիրելու համար գրեք մեզ կամ անցեք այս հղումով https://shorturl.at/WkKZ0
03/02/2026
Ունե՞ս սուր, բայց կարճատև ատամի ցավեր սառնությունից ❄ կամ տաքից 🤭․ հաճախ դա գերզգայուն ատամների նշան է։
Հենց դրա համար ստեղծվել է Amarol Sensitive 8x ատամի մածուկը 🦷։ Այն պարունակում է կալիումի իոններ (K⁺), որոնք ներթափանցում են ատամի ավելի փափուկ շերտի՝ դենտինի մեջ և «հանգստացնում» նյարդային ազդակները։
Արդեն մի քանի շաբաթ օգտագործելուց հետո կզգաս տարբերությունը։ Իսկ եթե ատամները մաքրես կանոնավոր՝ օրը 2–3 անգամ, յուրաքանչյուր անգամ 2–3 րոպե, արդյունքը կլինի ավելի կայուն ու երկարատև⏳։
Amarol Sensitive 8x-ը ունի մեղմ հղկող և փրփրող բաղադրիչներ և չի պարունակում SLS/SLES, ինչն այն հարմար է դարձնում նաև զգայուն լնդեր և բերանի լորձաթաղանթ ունեցող մարդկանց համար։
Գինը՝ մոտ 1300 դրամ, ծավալը՝ 100 մլ 🥰 միանշանակ ավելի մատչելի, քան նման բաղադրությամբ մրցակից պրոդուկտները։
Հարցրեք Նատալի Ֆարմ, Գեդեոն Ռիխտեր, Էմիլի Ֆարմ, Լևոն/Լամարա և ձեր թաղի դեղատներում, Ագոռա խանութներում։
Առաքումով պատվիրելու համար պարզապես գրեք մեզ կամ անցեք այս հղումով https://shorturl.at/WkKZ0
#ատամիմածուկ
29/12/2025
Ահա, սիրելի հետևորդներ, անցավ գլորվեց ևս մեկ տարի☀️🌧️❄️️։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր միացան Amarol-ին վերջին տարվա ընթացքում՝ փոխելով իրենց երբեմն տարիներով ձևավորած սովորությունները🥰։
Ավելի մեծ շնորհակալություն ենք հայտնում մեր հավատարիմ գնորդներին, ովքեր արդեն 2–3 տարի շարունակ ընտրում են միայն Amarol🫶․ գիտենք, որ դուք շատ եք, բայց անչափ գնահատում ենք յուրաքանչյուրիդ։ Շատ ենք ուրախանում, երբ մեզ ուղարկում եք լուսանկարներ՝ Amarol մածուկները, հեղուկները և նույնիսկ ատամնաթելը՝ 😀 հպարտորեն շարած ձեր լվացարանների վրա։
Կարելի էր գրել տարվա ընթացքում մեր բազմաթիվ նվաճումների մասին, բայց դա ձեզ այնքան էլ հետաքրքիր չէ😉։ Փոխարենը նշենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ անցնող տարում ձեր ամենահաճախ հնչող խոսքն էր․
«շատ լավն է, Խնդրում ենք՝ չփչացնել որակը»։ Ոմանք դա ասում են դառը փորձից ելնելով, բայց Amarol-ը շատ լուրջ ներդրում է արել՝ թե ֆինանսական, թե մարդկային առումով, և որակ փչացնելը մեզ համար պարզապես ձեռնտու չէ 🙂։
Վերջին 3 տարիների ընթացքում, չնայած համատարած թանկացումներին, մեզ հաջողվել է անփոփոխ պահել վաճառքի գները։ Գալիք տարում, սակայն, ստիպված ենք մասամբ վերանայել դրանք, որպեսզի կարողանանք պահել որակը բարձր, իսկ ձեռնարկությունը՝ առողջ։ Այս ընթացքում ավելացել և շարունակում են ավելանալ մեզանից անկախ վարչարարական ծախսերը, հարկերն ու տուրքերը, ինչպես նաև որոշ կարևոր բաղադրիչների գները։ Գների ավելացումը կլինի համեստ՝ կազմելով միջինում ընդամենը 20 դրամ, իսկ որոշ տեսակների գները (օրինակ՝ Ամառոլչո մանկական մածուկը) կմնան անփոփոխ։ Հուսով ենք՝ կընդունեք ըմբռնումով։
Բոլորիդ մաղթում ենք երջանիկ տարի, 🥳🦷👍 առողջ և ամուր ատամներ։
#ատամիմածուկ
Amarol Pictures և Popcorn Animations ստուդիան ներկայացնում են Մուտանչոյի արկածների առաջին սերիան 😀
03/11/2025
Սիթի սուպերմարկետներում նոյեմբերը հայկական 🇦🇲 արտադրանքի ամիսն է, իսկ ատամի մածուկների և ողողման հեղուկների դարակում միակ հայկական արդադրանքը Amarol է 🙂 Գնենք որակյալ հայկական արտադրանք։
#ատամիմածուկ #ողողմանհեղուկ
17/10/2025
Ամառոլչոների թարմ խմբաքանակը այսօր դուրս եկավ մեր հոսքագծից 🙂 շուկայում առկա ամենամատչելի բնական մանկական ատամի մածուկը հարցրեք բոլոր վաճառակետերում, որտեղ կա
#ատամիմածուկ
22/09/2025
Amarolը արդեն վաճառվում է նաև Գլենդելում😁 սա դեռ իսկական կալիֆորնիական Գլենդեյլը չի, այլ Երևանի Կենտրոն վարչական շրջանի, Գելենդել Հիլս կոչվող թաղամասը 🏢, որտեղի Քարֆուր սուպերմարկետում առկա է Amarol ամբողջ ընտրանին։ Ամեն դեպքում մենք պատրաստ ենք համագործակցել նաև Կարիֆորնիա արտահանելու ցանկացողների հետ։ Amarol ատամի մածուկների բաղադրությունը համապատասխանում է ԱՄՆ բոլոր ստանդարտներին։ Ի դեպ, եթե Amarolից առաջ, արտերկրում բնակվող մեր հայրենակիցները դրսից հաճախ ատամի մածուկ էին բերում, որպես նվեր իրենց բարեկամներին, ապա հիմա շատ ենք լսում այն մարդկանցից, ովքեր Հայաստանից Amarol են տանում կամ նվեր ուղարկում դեպի Ֆրանսիա, Շվեցարիա, ԱՄՆ, ՌԴ, և գուցե նաև այլ երկրներ, որոնց մասին դեռ չենք լսել։ Այնպես որ, եթե բնակվում եք իսկական Գլենդեյլում, պատվիրեք Amarol Հայաստանից👍🇦🇲☝✌
#ատամիմածուկ #ողողմանհեղուկ #ատամնաթել
01/09/2025
Ոչ միայն արտադրանքից են գոհ մեր հաճախորդները😁
#ատամնաթել #ողողմանհեղուկ #ատամիմածուկ
11/08/2025
Մեգամոլի Սիթիում առևտուր անող մեր մշտական հաճախորդներին սիրով տեղեկացնում ենք, որ ատամի մածուկների հսկա դարակաշարի վերադասավորումից հետո, Amarol տեսականին ամենաաջ եզրից տեղափոխվել է մեջտեղ։ Այսպես դնենք, որ երկար չփնտրեք 😊 Նկարներով նաև հստակ երևում է, որ բնապահպանական առումով շատ քիչ առաջընթաց ունենք Հայաստանում և մածուկների գերակշիռ մասը շարունակում է վաճառվել հավելյալ կարտոնի տուփերով, ինչը իհարկե օգնում է, որ Նուբարաշենի աղբավայրը ավելի լավ վառվի և ավելի շատ ծուխ տարածի քաղաքում🙁 էդ կարտոնի տուփերն էլ հետո դնում են պլաստիկ տոպրակների մեջ, որ տուն տանեն․․․․ 50 դրամի եղածն ինչ է որ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Tamantsineri 6 Lane
Yerevan
0074