HA Accounting
HA Accounting` Ձեր բիզնեսի հաջողության գրավականը:
HA Accounting հաշվապահական ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝
- Հարկային և հաշվապահական անվճար խորհրդատվություն
- Սկզբնական փաստաթղթերի գրանցում
- Հարկային հաշվետվությունների կազմում
- Հաշվապահական հաշվառման վարում
- Կադրային գործ
- Իրավաբանական անձանց պետական գրանցման աջակցություն
15/09/2025
📢 Հաշվապահական ծառայություններ բոլորի համար
HA Accounting–ի փորձառու թիմը տրամադրում է լիարժեք հաշվապահական աջակցություն՝ հարմարեցված Ձեր ընկերության կարիքներին՝ անկախ ոլորտից կամ չափից։
🔍 Մեր առավելությունները՝
• Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
• Ժամանակակից և ճշգրիտ հաշվապահական գործիքներ
• Արագ և հասանելի խորհրդատվություն
✅ Վստահեք Ձեր հաշվապահությունը մասնագետներին և կենտրոնացեք Ձեր բիզնեսի զարգացման վրա։
📞 (+374) 91 60 01 60
✉️ [email protected]
🌐 https://haaccounting.am/
#հաշվապահականծառայություններ #հաշվապահություն #бухгалтерскийучет #бухгалтерскиеуслуги #бесплатнаяконсультация
10/07/2025
Հաշվապահություն բոլորի համար՝ մատչելի գներով 💥
Ձեր հաշվապահությունը վստահեք մեր փորձառու թիմին՝ առանց գերվճարելու։
Զանգահարե՛ք հիմա՝
📞 (+374) 91 60 01 60
✉️ [email protected]
🌐 https://haaccounting.am/
#հաշվապահականծառայություններ #հաշվապահություն #бухгалтерскийучет #бухгалтерскиеуслуги #бесплатнаяконсультация #մատչելիհաշվապահություն
09/06/2025
#տեղեկատվություն
📢 Պետական աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին
Գործում ե՞ք տեխնոլոգիաների, ինովացիաների կամ ինժեներական լուծումների ոլորտում։ Կամ նոր տեխնոլոգիական գաղափարներ ունե՞ք։
Ստացե՛ք պետական աջակցություն՝
✅ Աշխատանքային միգրանտների համար - մինչև 60%
✅ Նոր աշխատակիցների ներգրավման համար - մինչև 60%
✅ Աշխատողների վերապատրաստման համար - մինչև 50%
💰 Աջակցությունը տրամադրվում է աշխատակիցների համար վճարված եկամտային հարկի մի մասի փոխհատուցման ձևաչափով։
📅 2025 թ․ 2-րդ եռամսյակի հայտերի ընդունման ժամկետը՝ հուլիսի 22-ից օգոստոսի 20-ը ներառյալ։
🔗 Մանրամասները՝ https://benefits.hightech.gov.am/
📞 +(374) 91 60 01 60
✉️ [email protected]
🌐 https://haaccounting.am/
#հաշվապահականծառայություններ #հաշվապահություն #бухгалтерскийучет #бухгалтерскиеуслуги #бесплатнаяконсультация #պետականաջակցություն #տտոլորտ #բարձրտեխնոլոգիաներ
27/05/2025
#տեղեկատվություն
📢 Կառավարության որոշումներով մի շարք փոփոխություններ են կատարվել նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման գործընթացում։
⏳ Թվային դրոշմավորման ժամկետի հետաձգում
ℹ️ Դրոշմավորման ենթակա այն ապրանքների համար, որոնց դեպքում նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին անցնելու համար սահմանված էր 2025 թվականի հունիսի 1-ը և սեպտեմբերի 1-ը, փոփոխության արդյունքում նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։
📌 Ժամկետների փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքին, մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին, նավթավերամշակման արտադրանքին, ներկանյութերին, լաքերին և չորարարներին։
Միաժամանակ, 2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման պահանջ է սահմանվել նաև ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների համար։
☑️ Տեղեկացնենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով են դրոշմավորվելու նաև դեղերը, վիտամինները, oծանելիքը, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցները։
📑Հայաֆիկացումը կներառվի դրոշմավորման ծածկագրերում
ℹ️ Լրացում է կատարվել նաև դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում, ինչի արդյունքում այդ տեղեկատվության մեջ ներառվել է նաև «Ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը»։
Այսինքն, ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունն այսուհետ հնարավոր է ներառել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ, և ապրանքների վրա առանձին հայաֆիկացման պիտակներ չնախատեսել։
💻Սահմանվել են դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները
ℹ️ Սահմանվել են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ընթացքում դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները:
📄 Նյութի աղբյուրը՝ https://www.src.am/am/getNews/1038
📞 +(374) 91 60 01 60
✉️ [email protected]
🌐 https://haaccounting.am/
#հաշվապահականծառայություններ #հաշվապահություն #бухгалтерскийучет #бухгалтерскиеуслуги #бесплатнаяконсультация #դրոշմավորում #դրոշմանիշ
22/05/2025
📊 Ձեր բիզնեսի կայուն աճը սկսվում է ճիշտ հաշվապահությունից
Հարկային և ֆինանսական հարցերը խանգարում ե՞ն կենտրոնանալ բիզնեսի վրա։
HA Accounting–ի փորձառու թիմը տրամադրում է լիարժեք հաշվապահական աջակցություն՝ հարմարեցված Ձեր ընկերության կարիքներին՝ անկախ ոլորտից կամ չափից։
🔍 Մեր առավելությունները՝
• Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
• Ժամանակակից և ճշգրիտ հաշվապահական գործիքներ
• Արագ և հասանելի խորհրդատվություն
✅ Վստահեք Ձեր հաշվապահությունը մասնագետներին և կենտրոնացեք Ձեր բիզնեսի զարգացման վրա։
📞 (+374) 91 60 01 60
✉️ [email protected]
🌐 https://haaccounting.am/
#հաշվապահականծառայություններ #հաշվապահություն #бухгалтерскийучет #бухгалтерскиеуслуги #бесплатнаяконсультация
19/05/2025
⏰ Ժամանակն է վստահել հաշվապահական գործը մասնագետներին
🤯 Հոգնե՞լ եք թղթաբանությունից, հաշվետվություններից ու տուգանքների վտանգից։
💡 Դիմե՛ք HA Accounting-ին՝ վստահելի հաշվապահական աջակցության համար։
📌 Մեզ համար հաշվապահությունը պարզապես թվեր չեն, այլ գործիք՝ ձեր բիզնեսի կայունության և զարգացման համար։
📞 Զանգահարե՛ք հիմա՝ (+374) 91 60 01 60
✉️ [email protected]
🌐 https://haaccounting.am/
#հաշվապահականծառայություններ #հաշվապահություն #бухгалтерскийучет #бухгалтерскиеуслуги #бесплатнаяконсультация
08/04/2025
🤔 Ի՞նչ կարող է պատահել սխալ հաշվապահության արդյունքում։
😧 Տուգանքներ, հարկային ստուգումներ, նույնիսկ ընկերության վարկանիշի կորուստ։
📌 Հաշվապահությունը պարզապես թվերի հետ աշխատանք չէ․ դա օրենքների, ժամկետների եւ ճիշտ վերլուծության համադրություն է, որը պահանջում է փորձ ու մասնագիտական մոտեցում։
👉 Մեր մասնագետները ոչ միայն կօգնեն Ձեզ խուսափել տուգանքներից, այլև կօգնեն կառուցել ֆինանսական կայուն համակարգ՝ Ձեր բիզնեսի զարգացման համար։
Կապ հաստատեք մեր մասնագետների հետ և ստացեք անվճար խորհրդատվություն՝
📞 091 600160
✉️ [email protected]
🌐 https://haaccounting.am/
#հաշվապահականծառայություններ #հաշվապահություն #бухгалтерскийучет #бухгалтерскиеуслуги #бесплатнаяконсультация
03/04/2025
#տեղեկատվություն
📌 Համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքային ժամանակից դուրս, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է:
▪ Աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:
👀 Սակայն կարևոր է իմանալ, որ համատեղության կարգով աշխատակցին գրանցելու դեպքում աշխատակցի ընդհանուր աշխատանքային ժամը չպետք է գերազանցի օրական 12 ժամը՝ ներառյալ սնվելու և հանգստի ժամանակը։ Այսինքն եթե հիմնական աշխատավայրում աշխատակիցը գրանցված է 8 աշխատանքային ժամով, ապա համատեղ աշխատավայրում իր օրական աշխատանքային ժամը չի կարող գերազանցել 4 ժամը՝ ներառյալ ընդմիջումը:
❗️Համատեղ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:
📄 Նյութի աղբյուրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրք, բաժին 3, գլուխ 13, հոդված 99
📞 +(374) 91 60 01 60
✉️ [email protected]
🌐 https://haaccounting.am/
#հաշվապահականծառայություններ #հաշվապահություն #бухгалтерскийучет #бухгалтерскиеуслуги #бесплатнаяконсультация
25/03/2025
#տեղեկատվություն
💻2025 թվականի ընթացքում ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում իրականացվել են փոփոխություններ։ Մասնավորապես․
▪️ Ստացված հարկային հաշիվների և հաշիվ վավերագրերի որոնման արդյունքների աղյուսակում՝ ըստ հաշվարկային փաստաթղթի մատակարարման ամսաթվի, արտացոլվում է հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի հարկման ռեժիմի վերաբերյալ տվյալը՝ «Դուրս գրողի հարկման ռեժիմ», «Հարկման ռեժիմի սկիզբ», «Հարկման ռեժիմի սկիզբ ավարտ» սյունակներով։
▪️ Համակարգի գլխավոր էջերում արտացոլվում են դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով ընդհանուր արժեքային տվյալները՝ տվյալ տարվա (ընթացիկ տարվա) հունվարի 1-ից մինչև տվյալ պահի դրությամբ։
▪️ Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում գործարկվել է պարտադիր լրացման նոր դաշտ՝ «Գործարքի տեսակ» անվանումով։
Հարկային հաշիվների դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված» և «Այլ», ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։
Հաշիվ վավերագրերի դեպքում նոր դաշտը պարունակում է հետևյալ ընտրացանկը՝ «Հարկման հատուկ համակարգ», «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող», «ԱԱՀ-ից ազատված», «ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող», «Արտահանում», «ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում», «ԱԱՀ չվճարողներ», ինչպես նաև այն պարտադիր է լրացման համար։
▪️ Հաշվարկային փաստաթղթի ապրանքացանկի աղյուսակը լրացնելիս ապահովվել է ընթացիկ տողի (այն տողի, որի վրա տվյալ պահին կատարվում է լրացում) գունավորման հնարավորություն։
▪️ Համակարգի ենթաբաժիններում ստեղծվել է նաև մեկից ավելի ՀՎՀՀ-ներով (մինչև 100 ՀՎՀՀ) որոնում իրականացնելու հնարավորություն։
▪️ Համակարգի որոնման արդյունքների աղյուսակում հաշվարկային փաստաթուղթը դուրս գրողի կամ ստացողի անվանման կողքին ցուցադրվող կազմակերպաիրավական տեսակը ցուցադրվում է հակիրճ տարբերակով։
▪️ Համակարգում՝ հաշվարկային փաստաթղթերի աղյուսակում, pdf ֆայլում, ինչպես նաև excel ձևաչափով տվյալներն արտահանելիս, արտացոլվում են նաև տարայի ընդամենը արժեքի մասով տվյալները։
📄 Նյութի աղբյուրը՝ https://src.am/am/getNews/953
📞 +(374) 91 60 01 60
✉️ [email protected]
🌐 https://haaccounting.am/
#հաշվապահականծառայություններ #հաշվապահություն #бухгалтерскийучет #бухгалтерскиеуслуги #бесплатнаяконсультация
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Կարապետ Ուլնեցի 58/1
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |