Cargo Travel

Cargo Travel

Share

Բեռնափոխադրումներ Հայաստանից և դեպի Հայաստան ցամաքով, ջրով և օդով

Photos from Cargo Travel's post 21/03/2026

Բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտի առաջատարների հետ հանդիպումներ, փորձի ու կարծիքների փոխանակում 📦💡

Կարգո Թրավելի թիմը շարունակում է գտնել լավագույն լուծումները և ամրապնդել վստահելի գործընկերային կապերը՝ գլոբալ տնտեսական փոփոխությունների ֆոնին 🤝

#Բեռնափոխադրում #Լոգիստիկա

06/03/2026

🌉 Պատկերացրեք անցնում եք կամրջի տակով, իսկ վերևում լողում են նավերը 🚢

Սա ֆանտաստիկ ֆիլմ չէ, այլ իրական ինժեներական հրաշք՝ Վելյուվեմերի ակվեդուկը Նիդերլանդներում։
🚗 Մեքենաներն անցնում են ջրի տակով,
🚢 նավերը՝ վերևում։

Կամուրջը 25մ երկարությամբ և 19մ լայնությամբ է, ջրի խորությունը մոտ 3 մետր է, ինչն ապահովում է անվտանգ անցում փոքր և միջին նավերի համար։ Երկու կողմերում նախատեսված են նաև հետիոտնային մայթեր մարդկանց համար։

Սա հիանալի օրինակ է, թե ինչպես են լոգիստիկան և տրանսպորտը համահունչ աշխատում խելացի լուծումների շնորհիվ:

🚛 Լոգիստիկայի աշխարհում նույնպես ամեն ինչ նույն սկզբունքով է․ ճիշտ մտածված լուծումները թույլ են տալիս, որ բեռները հասնեն մեր հաճախորդներին արագ, անվտանգ ու առանց խոչընդոտների։

💬 Իսկ դուք կանցնե՞իք այս կամրջի տակով, եթե վերևում նավեր լինեին։

17/02/2026

Ձյուն, սառնամանիք, երկար ճանապարհներ… բայց նույն պատասխանատվությունը ❄️🚛
Մեր թիմը ճանապարհին է՝ անկախ եղանակային պայմաններից՝ ձեր բեռները ժամանակին ու ապահով տեղ հասցնելու համար:

📩 [email protected]
📲 +37444440096

09/02/2026

Մարդ, որն ամեն օր համադրում է քարտեզները, ժամային գոտիները, մաքսային ձևակերպումները և լոգիստիկայի մյուս նրբությունները ապահովելով բեռների՝ ժամանակին ու անվտանգ իրենց հասցեատիրոջը հասնելը։

Այս անգամ որոշեցինք պատմել մեր գործընկեր Արմինեի մասին և մի փոքր բացահայտել նրա աշխատանքի չերևացող մասը:

❓Եթե միջազգային բեռնափոխադրումն ընկալվեր որպես ֆիլմ, ո՞ր ժանրից կլիներ և ի՞նչ դերում կլինեիր դու։
🔹Արկածային հոգեբանական թրիլլեր՝ լի անսպասելի շրջադարձերով, երբեմն դետեկտիվ տարրերով։ Այդ ֆիլմում ես կլինեի ժպտացող հերոսը 🙂, որն ասում է «ամեն ինչ կարգին է», նույնիսկ այն դեպքում, երբ ներսում քաոս է, բայց ինքը ետնաբեմում համակարգում է ամեն ինչ՝ ապահովելով հեփփի էնդ:

❓Քո ամենասիրած տեղը/կետը աշխարհում, որտեղ բեռ ես հասցրել։
🔹Աշխարհի բազմաթիվ կետեր եմ սիրել ու բացահայտել բեռնափոխադրման միջոցով։ Առանձնահատուկ տպավորել է Չինաստանը՝ իր խոշոր նավահանգիստներով, Կորեան և Ֆիլիպինները 🌏 ։ Այդ վայրերը կուզենայի նաև մի օր տեսնել սեփական աչքերով։

❓Ի՞նչ ես զգում, երբ բեռը հասնում է հաճախորդին։
🔹Այդ պահին հասկանում եմ, որ սա պարզապես աշխատանք չէ, այլ մի մեծ ճանապարհ՝ կառուցված վստահության վրա։ Անկախ դժվարություններից՝ երբ ամեն ինչ հաջող ավարտ է ունենում և տեսնում ես գոհ, շնորհակալ հաճախորդի, մի ուրիշ հանգստություն է գալիս:

❓ Եթե քո աշխատանքը մեկ բառով նկարագրեիր, ո՞ր բառը դա կլիներ։
🔹Դժվար է մեկ բառով ասել 😊, բայց երևի «ոդիսական»։

01/02/2026

📦 Բեռնման իրական գործընթաց
առանց բեմադրության,
առանց «կադրերից դուրս» պատմությունների։

Աշխատում ենք ամեն օր նույն մոտեցմամբ՝
կարգ ու կանոն, անվտանգություն, պատասխանատվություն 🚚

📩 [email protected]
📲 +37444440096

20/01/2026

Այն, ինչ հաճախ չի երևում բեռնափոխադրման «գնի» հետևում 📦 մեր գյումրեցի լոգիստի աշխատանքային առօրյան է:

Օրը սկսվում է inbox-ից 📧՝ հարցումներ, քաշեր, ծավալներ, ուղղություններ, պարզ ու բարդ խնդիրներ։
Հետո գալիս են տասնյակ զանգեր 📞՝ պահեստներից, տերմինալներից, փոխադրողներից, հաճախորդներից, մաքսային մարմիններից:

Կարճ ասած՝ գինը ընդամենը թիվ է, իսկ իրական աշխատանքը սկսվում է դրանից հետո՝
• բեռին հետևում
• շղթայի համակարգում, վերահսկում
• խնդիրների լուծում:

Ուշացումներ լինում են, վերափաստաթղթավորում՝ նույնպես, մատակարարի հետ ճշգրտումներ՝ որքան պետք է։
Երբեմն բեռը սահմանին է կանգնում 🛃, երբեմն ուշացումներ օդանավակայանում, երբեմն պահեստում դասավորվածության խնդիրներ են լինում, երբեմն բեռը հասնում է, բայց փաստաթուղթն այն չէ, ինչ սպասվում էր ✈️

❓Ինչ է անում լոգիստը
Պլանավորում է ուղիները, հետևում ժամկետներին ու ծախսերին, կարգավորում պահեստային աշխատանքներն ու համակարգում փոխադրող ընկերությունների աշխատանքը, ճիշտ կազմում փաստաթղթերը, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա✅

Photos from Cargo Travel's post 15/01/2026

🌍 Միջազգային գնումներ կատարելիս մեկ կարևոր որոշում կա, որը կարող է ավելացնել ծախսերը կամ օգնել խնայելու՝ Incoterms-ի ընտրությունը։

Գնման պահին որոշվում է, թե ով ինչն է կազմակերպում բեռնափոխադրման շղթայում։

📦 Ամենատարածված տարբերակները՝
• EXW — Վաճառողը տալիս է ապրանքը պահեստից, մնացածը կազմակերպում է գնորդը։
• FOB — Վաճառողը հասցնում է բեռը նավահանգիստ / օդանավակայան, փոխադրումը կազմակերպում է գնորդը։
• CIF — Վաճառողը կազմակերպում է փոխադրումն ու ապահովագրությունը մինչև Ձեր նավահանգիստը։

🔍 Incoterms-ի ճիշտ տարբերակի ընտրությունը կարող է օգնել՝
– խնայել գումար
– արագացնել բեռնափոխադրումը
– նվազեցնել ռիսկերը

✉️ Եթե չեք կողմնորոշվում, թե որն է ճիշտ Ձեր գործարքի համար, գրեք մեզ, կօգնենք ընտրել լավագույն տարբերակը։

#ՄիջազգայինԱռևտուր #Բեռնափոխադրում #Լոգիստիկա #Ներմուծում #Արտահանում

Երբ ուղին ստանդարտ չէ. ծո՞վ, օ՞դ, թե՞ ցամաք | eLogi Podcast 08 13/01/2026

🎙 Cargo Travel-ի բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Ավետիսյանը հյուրընկալվել է eLogi Podcast-ին:

Զրույց լոգիստիկայի ոլորտի զարգացման, բեռնափոխադրումների արդի մարտահրավերների և Cargo Travel-ի գործնական մոտեցումների մասին։

📺 Դիտեք ամբողջական թողարկումն այստեղ 👇

Երբ ուղին ստանդարտ չէ. ծո՞վ, օ՞դ, թե՞ ցամաք | eLogi Podcast 08 Այս էպիզոդում հյուրընկալել ենք Cargo Travel ընկերության Բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Ավետիսյանին եւ խոսել ոչ միայն միջազգային ցամաքային բեռնափոխադրումների ...

03/12/2025

🌐 Cargo Travel-ը միացել է All Logistics People միջազգային ցանցին՝ որպես նոր 𝘉𝘶𝘴𝘪𝘯𝘦𝘴𝘴 𝘥𝘦𝘷𝘦𝘭𝘰𝘱𝘦𝘳։
Մենք հաստատակամ ենք բարձրացնելու ոլորտի չափանիշները և ուրախ ենք այս համագործակցության համար🤝

Big news!
Please give a warm welcome to Cargo Travel - Armenia as the newest Business Developer in the All Logistics People network. We’re raising the standard, and they've earned their seat at the table. We’re excited to see the high-impact B2B partnerships they'll forge!

Photos from Cargo Travel's post 15/08/2025

Մեծածավալ բեռների փոխադրում 🚛
Երբ չափերը գերազանցում են ստանդարտը, կան բեռներ, որոնք իրենց չափերով դուրս են գալիս սովորական չափանիշներից․ դրանք կարող են լինել ծանր, երկար կամ շատ լայն։ Նման բեռների փոխադրումը պահանջում է հատուկ տեխնիկա, երթուղու մանրամասն պլանավորում և փորձառու թիմ։

Cargo Travel-ում մենք կազմակերպում ենք մեծածավալ բեռների փոխադրում՝ ապահովելով․
🗺️ Անհատական երթուղի
🚚 Մասնագիտացված տրանսպորտ
🛡️ Անվտանգության երաշխիքներ
📑 Մաքսային աջակցություն

Անկախ նրանից, թե ձեր բեռը պետք է տեղափոխել երկրի ներսում, թե արտերկիր 🌍, մենք պատրաստ ենք այն ապահով և ժամանակին հասցնել նշանակման վայր։

#ՄեծածավալԲեռներ

25/06/2025

🌍 Այսօրվա անկայուն գլոբալ շուկայում լոգիստիկան պահանջում է ավելի հստակություն, ճկունություն և արագություն։
Եթե որոնում եք անհատական մոտեցում և ճշգրիտ կազմակերպում, ունեք հարցեր կամ ցանկանում եք բեռնափոխադրում ամրագրել
📩 պարզապես կապ հաստատեք մեզ հետ։
Մեր թիմը պատրաստ է գտնել լուծում Ձեր բեռի պահանջներին համապատասխան՝ անկախ ծավալից, ուղղությունից կամ բարդությունից ցամաքով, ծովով և օդով:

🔗 Կապ մեզ հետ՝ https://cargotravel.am/contacts-am/

#ԿարգոԹրավել #Բեռնափոխադրում #Լոգիստիկա #Բեռ

17/06/2025

🚛 Ձեր ապրանքի տեղափոխումը մեզ համար պարզապես բեռնափոխադրում չէ։
Մենք գիտենք, որ յուրաքանչյուր բեռի ետևում թաքնված է արժեք, հույզ, իսկ երբեմն էլ՝ երազանքի իրականացում։
Ահա թե ինչու յուրաքանչյուր պատվերի դեպքում ցուցաբերում ենք անհատական մոտեցում🤝

📲 Գրեք մեզ անհատական առաջարկ ստանալու համար։
📧 [email protected]
📞 +374 44 44 00 96

#ԼոգիստիկԱջակցություն #ԱնհատականՄոտեցում #ԿարգոԹրավել

Want your business to be the top-listed Transport Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Nairi Zaryan 21
Yerevan
TAXID:03556499

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00