Build Up
EU4Business և Entrepreneurship Academy-ի հետ համատեղ BANA-ն սկսում է եռամսյա դասընթացներ, որի նպատակն է զինել Լոռու ՓՄՁ-ներին նորարարական գիտելիքներով:
04/02/2022
⚡Փետրվարի 3️⃣-ին տեղի ունեցավ Լոռու 9️⃣ մասնակից փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) փիթչերըը, որի ընթացքում նրանք պոտենցիալ ներդրողներին և հյուրերին ներկայացրեցին իրենց գաղափարներն ու ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքները։
🤩Փիթչերին հետևեց հաճելի և արդյունավետ նեթվորքինգ, որի ընթացքում մասնակիցները նոր կապեր ստեղծեցին և լավ ժամանակ անցկացրեցին։
Demo day-ին մնացին հաշված օրեր 😍
9️⃣ հաջողակ ձեռներեցներ պատմելու են իրենց բիզնես ծրագրերի և զարգացման հեռանկարների մասին։
👉 Նոր ծանոթություններ, փիթչինգ, նեթվորքինգ և այս ամենին գումարած Դուք ունեք բացառիկ շանս Ձեր ներդրումը կատարելու Լոռու ՓՄՁ-ների զարգացման գործում։ 🤝
📌 Այս ամենը սպասում է Ձեզ փետրվարի 3-ին, ժամը՝ 16։30-ին։
Մանրամասների համար անցեք հղումով 👇
https://bit.ly/3GbnrOV
30/01/2022
😮 Նկատե՞լ եք՝ ինչքան հաճախ է վերջերս օգտագործվում քրաուդֆանդինգ (crowdfunding) տերմինը։
Քրաուդֆանդինգը դարձել է նորարար գաղափարները իրագործելու համար ֆինանսական միջոցներ ներգրավելու լավագույն ձևը։ 💰
👉Դուք ընդունում եք պատվերները, նախապես վճարվում, իսկ բավականաչափ գումար հավաքելուց հետո սկսում արտադրանքն ու առաքումը։
Կան բազմաթիվ քրաուդֆանդինգային հարթակներ, որտեղ կարող եք ներկայացնել Ձեր բիզնես գաղափարը և ստանալ բիզնեսի ֆինանսավորում։ 😍
Այստեղ կարող եք գտնել 8️⃣ լավագույն քրաուդֆանդինգային հարթակները 👇
https://bit.ly/3KGCwvo
27/01/2022
Իրոք որ, ռիսկերից անհնար է խուսափել, սակայն պետք է իմանալ ինչպես դրանք կառավարել ☝️։
☑️ Կարգավորեք Ձեր ֆինանսական հոսքերը,
☑️ ճիշտ ընտրեք գործընկերներին
☑️ ապահովագրեք Ձեր գույքը։
👉 Դե, ինչպես Մաքիավելին է ասել «Ոչ մի մեծ նվաճում երբեք չի իրականացել առանց վտանգների»։ 😀
25/01/2022
😍 Հե՜յ, այսօր եկել ենք Ձեզ մի քանի խորհուրդ տալ, որոնք կօգնեն բիզնես նեթվորքինգի գործում։
👉 Ներկայացեք էֆեկտիվ և կրեատիվ ձևով
Երեկոյի ընթացքում հաստատ Ձեզնից կհարցնեն՝ «Ո՞վ եք Դուք և ինչո՞վ եք զբաղվում», ու Ձեր խնդիրն է այնպես պատասխանել այս հարցերին, որ նրանք Ձեզ հիշեն։
👉 Մանր զրույցներից խոսքը տարեք դեպի բիզնես քննարկումներ
Նախ Դուք կստեղծեք մտերմիկ մթնոլորտ, իսկ հետո հնարավորություն՝ ցույց տալու Ձեր գիտելիքներն ու պատկերացումները։
👉 Եղե՛ք ինքնավստահ և Ձեր մեջ զարգացրեք նեթվորքինգային մտածելակերպ
Փորձեք ամենուր ստեղծել բիզնես կապեր, անկախ բնագավառից, տարիքից և հաջողությունից։ Համոզված եղեք՝ մի օր հաստատ այդ կապերը Ձեզ օգտակար կլինեն։
🏆 Հաջողությունը չի շարժվում Քո ուղղությամբ, այդ Դու պետք է գնաս դեպի այն` ստեղծելով բիզնես կապեր։ 🤝
#նեթվորքինգ
24/01/2022
📌 ՓՄՁ-ները կարևոր դեր ունեն տնտեսության զարգացման գործում
Դրանց հիմնական 3️⃣ առավելություններն են 👇
☑️ Նոր աշխատատեղերի բացում և սոցիալապես ապահովված միջին խավի ստեղծում
☑️ տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններին ավելի արագ են արձագանքում և վայրէջքների նկատմամբ ավելի դիմացկուն են
☑️ շուկա են բերում նորամուծություններ՝ խթանելով մրցակցային միջավայրը։
Այնպես որ, երկար մի մտածեք՝ ՛՛Dream big, start small՛՛: 😍
23/01/2022
ՓՄՁ զարգացման 5️⃣ խոչընդոտ 👇
☑️ Բիզնեսի գրանցման իրավական հարցեր
☑️ ֆինանսական միջոցների հասանելիություն
☑️ հարկային վարչարարություն
☑️ մաքսային տուրքերի չափը
☑️ արդար մրցակցային պայմանները։
😀 Ինչպես Անդրե Մորուան է ասում ՝ «Բիզնեսը պատերազմի և սպորտի համակցություն է»
🏃♂️Վազե՛ք հնարավորությունների հետևից և պատերազմեք բոլոր խոչընդոտների դեմ, մինչև հաջողությունը չթակի Ձեր դուռը։ 🏆
#խոչընդոտներ #ՓՄՁ #բիզնեսմոտիվացիա
19/01/2022
Բարի օր բոլորին 😍
👉 Հուսով ենք բոլորդ ակտիվորեն պատրաստվում եք Demo day-ին, որովհետև այն շատ մոտ է։
📌 Եղե՛ք ինքնավստահ,
📌 Զինվեք հստակ թվային տվյալներով, հատկապես կենտրոնացեք ֆինանսական հաշվարկների վրա,
📌 Պատրաստեք հնարավորինս հակիրճ, բայց ինֆորմացիայով հագեցած պրեզենտացիա։
Մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեր փիթչինգին և խելահեղ բիզնես հանդիպումներին, իսկ Դո՞ւք 🤗։
17/01/2022
Այս տարի ձմեռային սպորտաձևերի օրը նշվում է այսօր 😍։
☃️ Ձյունառատ եղանակը հուսով ենք կարողանում եք վայելել, իսկ ի՞նչ կասեք այն բիզնեսի վերածելու մասին 🤔։
Այո, այո՛, Լոռիում ձմեռը ձյան պակաս չկա, իսկ ձմեռային սպորտաձևերի և տուրիզմի զարգացման կարիք հաստատ կա։
⛷️ Դահուկավազք, չմշկասահք, թռիչք զիփլայնով․ ահա՛ այն 3️⃣ ուղղությունները, որոնց մասին արժե մտածել Լոռիում բիզնես սկսելիս։
Դե ինչ, այս տարի վայելեք ձմեռը, իսկ հաջորդ ձմեռ Լոռին վերածեք ձմեռային տուրիզմի կենտրոնի 😉:
15/01/2022
Այս շաբաթ Վանաձորում էին Արտավազդ Սոխիկյանը ու Աշոտ Խուդգարյանը։
👉 Demo day-ը առջևում է, ինչը նշանակում է, որ պետք է կենտրոնանալ բիզնես նախագծերի և հետագա պլանների ներկայացման վրա։
Ինչպես կռահեցիք թեման` «Փիչինգ և պրեզենտացիայի հմտություններ»։
😍 Իսկ նկարներից արդեն երևում է չէ՞, թե ինչ ջերմ մթնոլորտում էր ընթանում դասընթացը Լոռու ձյունառատ եղանակին 🌨️։
13/01/2022
🏞️Երբ մտածում ես Լոռու գեղատեսիլ բնության, կիրճերի, գետերի ու անտառների մասին, մտքիդ առաջինը գալիս է արկածային զբոսաշրջությունը 🪂։
Իսկ ո՞ր ուղղությունները պետք է զարգացնել 🤔։
🔹 լեռնագնացություն,
🔹 ժայռամագլցում և արհեստական պատ,
🔹 քայլարշավ և ձիարշավ,
🔹 ռաֆտինգ,
🔹 զիպլայն։
Իհարկե, Լոռին դեռևս չունի ելք դեպի ծով, բայց փոխարենը հնարավորություն ունի դառնալ արկածախնդիր զբոսաշրջիկների ամենասիրելի ուղղությունը 😍։
11/01/2022
Մեր հաջորդ մասնակիցը իր հաճախորդներին առաջարկում է գիշերակաց Ստեփանավանի «ամենաքաղցր» տնակներում 😍։
🐝🍯՛՛Sweet house in Lori՛՛-ն մեղավբուծական կենտրոն է, որտեղ առկա են ապիտնակներ։ Այստեղ այցելուները կարող են գիշերել և ստանալ թերապիաներ։
Click here to claim your Sponsored Listing.
Telephone
Website
Address
H. Hakobyan 3
Yerevan
0039
Alerts
Be the first to know and let us send you an email when Build Up posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.