Photonics AI Lab

Photonics AI Lab

Share

Welcome to the PhotonicsAI Lab at the Institute of Physics of Yerevan State University

21/05/2026

🔬✨ Սիրով հրավիրում ենք մասնակցելու օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտի ամենասպասված միջազգային գիտական միջոցառումներից մեկին՝ «MAOP2026» միջազգային քոլեջին։
2026 թվականի օգոստոսի 17-21-ը Երևանը կրկին կդառնա օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային գիտական համայնքի հանդիպման վայրը։

Երևանի պետական համալսարանին առընթեր գործող Օպտիկների միջազգային կազմակերպությունների՝ «Optica»-ի և «SPIE»-ի ուսանողական միացյալ մասնաճյուղը (« YSO Student Chapter»), IPR Armenia OPTICA Student Chapter-ը, ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան, B-Phot Brussels Photonics (B-PHOT, Vrije Universiteit Brussel) կենտրոնը և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (IPR) համատեղ կազմակերպում են Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների 2-րդ միջազգային քոլեջը՝ -ը։

🌍 Աշխարհի տարբեր երկրների առաջատար գիտնականներն ու մասնագետները Երևանում կկիսվեն իրենց գիտելիքներով, նորարարական գաղափարներով և գիտական փորձով։

📚 Մասնակիցներին սպասվում են՝

✨ գործնական լաբորատոր աշխատանքներ,
✨ հետաքրքիր դասախոսություններ և պանելային քննարկումներ,
✨ մասնագիտական սեմինարներ՝ ակադեմիական և արդյունաբերական ոլորտների ներկայացուցիչների կողմից,
✨ նոր գիտական կապեր և միջազգային համագործակցության հնարավորություններ,
✨ ուսանողական բանավոր և ստենդային զեկուցումներ։

🔭 Քոլեջի ընթացքում կքննարկվեն օպտիկայի և ֆոտոնիկայի ամենաժամանակակից և արագ զարգացող ուղղությունները, այդ թվում՝
▪️ Օպտիկական հաշվարկներ
▪️ Ինտեգրված ֆոտոնիկա
▪️ Քվանտային օպտիկա և քվանտային ինֆորմացիա
▪️ Նանոֆոտոնիկա
▪️ Բիոֆոտոնիկա
▪️ Սպեկտրոսկոպիա և բազմաթիվ այլ արդիական թեմաներ։

🎓 «MAOP2026»-ը բացառիկ հնարավորություն է մագիստրոսների, ասպիրանտների, երիտասարդ հետազոտողների և ոլորտով հետաքրքրվողների համար՝ զարգացնելու իրենց գիտելիքները, ներկայացնելու սեփական հետազոտությունները և դառնալու միջազգային գիտական համայնքի մի մասը։

📌 Ծրագրի մանրամասները` https://photonicsai.com/home_maop2026/
🔗Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով` https://lnkd.in/dmNxyiU9
⌛Գրանցման վերջնաժամկետը`7, հունիս, 2026

🚀 Բաց մի՛ թողեք օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտում ձեր գիտելիքները հարստացնելու այս հնարավորությունը։
____________________________________
🔬✨ We're excited to invite you to one of the most anticipated international scientific events in optics and photonics — the MAOP2026 International College!

This August 17–21, Yerevan will once again open its doors to the global optics and photonics community.

MAOP2026 is jointly organized by the OPTICA & SPIE Joint Student Chapter of Yerevan State University (YSO), the IPR Armenia OPTICA Student Chapter, YSU's PhotonicsAI Laboratory, Brussels Photonics (B-PHOT) at Vrije Universiteit Brussel, and the Institute for Physical Research (IPR).

🌍 Top scientists and experts from around the world will come together in Yerevan to share their knowledge, fresh ideas, and research experience.

📚 Here's what's in store for participants:

✨ Hands-on lab work
✨ Inspiring lectures and panel discussions
✨ Professional workshops featuring voices from both academia and industry
✨ Networking and international collaboration opportunities
✨ A platform for students to give oral and poster presentations

🔭 The college will explore some of the most exciting and fast-moving areas in optics and photonics, including:
▪️ Optical computing
▪️ Integrated photonics
▪️ Quantum optics and quantum information
▪️ Nanophotonics
▪️ Biophotonics
▪️ Spectroscopy
…and many more.

🎓 Whether you're a master's student, a PhD candidate, a young researcher, or simply passionate about the field — MAOP2026 is your chance to grow, share your work, and connect with the international scientific community.

📌 Program details: https://photonicsai.com/home_maop2026/
🔗 Register here: https://lnkd.in/dmNxyiU9
⌛ Registration deadline: June 7, 2026

🚀 Don't miss this opportunity to take your knowledge in optics and photonics to the next level!

18/05/2026

🔭 Մեկնարկում է «Ֆիզիկան ու Մենք» 7-րդ ամառային ճամբարը

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր լաբորատորիան այս տարի ևս «Ֆիզիկան ու Մենք» 7-րդ ամառային ճամբարի համակազմակերպիչն է, որը տեղի կունենա օգոստոսի 11–14-ը՝ ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։

🔬 Այս տարվա ճամբարի խորագիրն է՝

«Փորձարարական ֆիզիկա՝ լաբորատորիայից դեպի առօրյա կիրառություններ»

Ճամբարը նախատեսված է 2026–2027 ուսումնական տարվա 11–12-րդ դասարանների աշակերտների և բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի, էլեկտրատեխնիկայի, ֆոտոնիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներով։

💡 Ինչո՞ւ դիմել

Ֆիզիկան, ռադիոֆիզիկան, մաթեմատիկան, մեխանիկան և էլեկտրատեխնիկան այսօր կազմում են ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների հիմքը։ Ճամբարը հնարավորություն կտա ձեռք բերել փորձարարական ֆիզիկայի գործնական հմտություններ, աշխատել իրական օպտոէլեկտրոնիկայի փորձերի վրա, շփվել ոլորտի մասնագետների հետ և ծանոթանալ գիտության ու տեխնոլոգիաների արդի ուղղություններին ու զարգացման հեռանկարներին։

📝 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 5
👉 Դիմումի ձև` https://forms.gle/xMwG91hr12DsBhB86
🚌 Մասնակցությունը և Երևան–Ծաղկաձոր–Երևան տրանսպորտն անվճար են։

✨ Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես է ֆիզիկան դառնում ապագայի տեխնոլոգիաների հիմքը, ապա այս ճամբարը հենց ձեզ համար է։

Միացե՛ք մեզ՝ բացահայտելու գիտության ամենահետաքրքիր կողմերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ կամ գրել «Ֆիզիկան ու մենք» թիմին։
_________________________
🔭 The 7th "Physics and Us" Summer Camp is here!

We're excited to share that our laboratory is once again a co-organizer of the 7th "Physics and Us" Summer Camp, taking place August 11–14 at YSU's Tsaghkadzor Educational and Production Base.

🔬 This year's theme:

"Experimental Physics: From the Laboratory to Everyday Applications"

The camp is designed for students entering grades 11–12 and first-year undergraduate students in the 2026–2027 academic year, who have a passion for physics, radiophysics, mathematics, mechanics, electrical engineering, photonics, and modern technologies.

💡 Why apply?

Physics, radiophysics, mathematics, mechanics, and electrical engineering form the backbone of modern science and technology. This camp is your chance to gain hands-on experimental skills, work on real optoelectronics experiments, connect with professionals in the field, and explore the cutting-edge directions shaping science and technology today.

📝 Application deadline: June 5
👉 Apply here: https://forms.gle/xMwG91hr12DsBhB86
🚌 Participation and transport (Yerevan–Tsaghkadzor–Yerevan) are completely free.
✨ If you've ever wondered how physics becomes the foundation of tomorrow's technologies, this camp is for you.

Come join us and discover science from its most exciting side.

For any questions, feel free to reach out to us or contact the "Physics and Us" team.

Photos from Photonics AI Lab's post 18/05/2026

🔬 Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Optics and its Applications» (OPTICS-15) միջազգային 15-րդ սիմպոզիումը՝ համատեղ COST աշխատաժողովի հետ, որին մասնակցեցին 100-ից ավելի գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։

Ուրախ ենք կիսվել, որ մեր լաբորատորիայի հետազոտող Տաթևիկ Սարուխանյանը ևս ելույթ ունեցավ սիմպոզիումում՝ ներկայացնելով իր գիտական խմբի աշխատանքը.
💡 «High-Precision Microfabrication of Pillars and Cubes via Two-Photon Lithography».

Զեկույցը նվիրված էր երկֆոտոն պոլիմերացման (TPP) տեխնոլոգիային՝ որպես միկրոկառուցվածքների ճշգրիտ տպագրման արդյունավետ մեթոդ։

Օգտագործելով 515 նմ ֆեմտովայրկյանային լազեր՝ Տաթևիկի խմբին հաջողվել է տպագրել միատեսակ միկրոկառուցվածքների խումբ՝ խորանարդներ և ձողեր։

🔗 Ավելին` http://bit.ly/4nx9OAR
_________________________________
🔬 The 15th International Symposium on "Optics and its Applications" (OPTICS-15) was recently held at Yerevan State University, alongside a joint COST workshop. The event brought together over 100 scientists from Armenia, Germany, France, Italy, the US, and beyond.

We are thrilled to share that Tatevik Sarukhanyan, a researcher from our lab, was among the speakers. She presented her research group's latest work:
💡 "High-Precision Microfabrication of Pillars and Cubes via Two-Photon Lithography."

Her presentation focused on two-photon polymerization (TPP) technology as a highly efficient method for the precise printing of microstructures.

By utilizing a 515 nm femtosecond laser, Tatevik’s team successfully fabricated a series of uniform microstructures, specifically cubes and pillars.

🔗Read more here: http://bit.ly/4nx9OAR

Photos from Photonics AI Lab's post 29/04/2026

ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան Arcs.ai-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է «Հաշվողական օպտիկա» թեմայով դասընթացը։ Այն նվիրված է օպտիկական սարքավորումների և հաշվողական մեթոդների համատեղ կիրառությանը՝ լույսի մոդուլյացիայից և թվային հոլոգրաֆիայից մինչև հաշվողական պատկերագրում :

Լաբորատորիայի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանն արդեն անցկացրել է լույսի մոդուլյացիային, ցրող միջավայրերին և ֆազային վերականգնմանը վերաբերող դասընթացներ։

Ուսանողները ակտիվորեն ներգրավված են նաև գործնական աշխատանքներում, իսկ հաջորդ շաբաթներին Տամպերեի համալսարանի պրոֆեսոր Կարեն Եղիազարյանի հետ կսովորեն հաշվողական պատկերագրում, թվային հոլոգրաֆիա, Ֆուրյեի օպտիկա և պատկերների վերականգնման ժամանակակից մեթոդներ՝ համատեղելով տեսությունն ու պրակտիկան։

ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան շարունակում է ձևավորել միջավայր, որտեղ գիտական գիտելիքը համադրվում է կիրառական տեխնոլոգիաների հետ։

Հետևեք մեզ՝ նոր հետազոտություններին և կրթական նախաձեռնություններին ծանոթանալու համար:
_____________________

The YSU Photonics and Artificial Intelligence Laboratory, in collaboration with ARCS.ai, has launched a course on Computational Optics.

The course is dedicated to the joint application of optoelectronic hardware and computational methods, from light modulation and digital holography to computational imaging.

Laboratory director Dr. Mushegh Rafayelyan has already conducted sessions on Light Modulation and Detection, Light Scattering and Complex Media, and Phase Retrieval.

Students are also actively engaged in hands-on laboratory work. In the coming weeks, together with Prof. Karen Egiazarian from Tampere University will explore Computational Imaging, Digital Holography, Fourier Optics, and modern Image Restoration techniques, combining theory with practice.

The YSU Photonics and Artificial Intelligence Laboratory continues to build an environment where scientific knowledge meets applied technology.

Follow us to stay updated on new research and educational initiatives.

Photos from Photonics AI Lab's post 19/04/2026

Ինչպե՞ս կարող ենք GPU-ների հզորությունն ուղղել դեպի գիտական հետազոտություններ, և մասնավորապես՝ ֆոտոնիկայի ոլորտ։

«AI Conf Armenia 2026»-ում գիտնականները, հետազոտողները և ոլորտի մասնագետները քննարկեցին Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը։

Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը պանելային քննարկմանը ներկայացրեց մեր տեսլականը՝ ինչպես AI-ի օգնությամբ վերափոխել ավանդական լաբորատորիան։
Մենք մշակում ենք միասնական AI հարթակ, որը նախատեսված է լաբորատոր փորձերի և բարդ տվյալների վերլուծության ավտոմատացման համար։

Ահա թե ինչպիսին է մեր լաբորատորիայի ապագան.

🔬 Սարքավորումների ինտեգրում. մեր ֆիզիկական գործիքների՝ լազերների, տարածական լուսային մոդուլյատորների, տեսախցիկների և մանրադիտակների անխափան կապը խելացի AI գործակալների հետ։

🤖 Փակ օղակի ավտոմատացում. դինամիկ համակարգի ստեղծում, որտեղ «AI Operator»-ը կատարում է ֆիզիկական փորձերը, իսկ «AI Experimentalist»-ը իրական ժամանակում վերլուծում է արդյունքները՝ հաջորդ քայլերը ճշգրտելու համար։

Առաջադեմ GPU հզորությունն այս համակարգի շարժիչ ուժ դարձնելով՝ նպատակ ունենք առավելագույնի հասցնել մեր սարքավորումների արդյունավետությունը և արագացնել գիտական հայտնագործությունները ֆիզիկայի, քիմիայի և հարակից ոլորտներում։

Փորձարարական գիտության մեջ AI հեղափոխությունն արդեն իրականություն է, և մենք հպարտ ենք, որ այն կառուցում ենք Հայաստանում։ 🇦🇲
_____________________________
How can we direct the power of GPUs toward scientific research, and specifically toward the field of photonics?
At AI Conf Armenia 2026, scientists, researchers, and industry professionals discussed questions aimed at advancing Armenia's technological sector.

Mushegh Rafayelyan, Head of the Photonics and Artificial Intelligence Laboratory, presented our vision at the panel discussion: how to transform the traditional laboratory with the help of AI.

To bridge the gap between traditional research and the future of science, we are developing a unified AI platform designed to automate both laboratory experiments and complex data analysis.

Here is what the future of our lab looks like:

🔬 Hardware Integration: Seamlessly connecting our physical instruments, including lasers, spatial light modulators, cameras, and microscopes, directly with intelligent AI agents.
🤖 Closed-Loop Automation: Creating a dynamic system where an "AI Operator" executes the physical experiments, while an "AI Experimentalist" analyzes the results in real-time to inform and adjust the next steps.

By leveraging advanced GPU power to drive this closed-loop system, we aim to maximize the efficiency of our expensive instrumentation and significantly accelerate breakthrough discoveries in physics, chemistry, and related fields.

The AI revolution in experimental science is here, and we are proud to be building it in Armenia! 🇦🇲

#ԵՊՀ

Photos from Photonics AI Lab's post 09/04/2026

🔬 Ծանոթացեք մեր հետազոտողներից Արամ Սարգսյանի հետ, որը ֆիզիկայի, ԱԲ-ի և ֆոտոնիկայի խաչմերուկում աշխատում է օպտիկական հաշվողական համակարգերի վրա՝ լույսն օգտագործելով հաշվողական գործողություններ կատարելու համար:

Ինչո՞վ է զբաղված, ի՞նչն է ոգեշնչում նրան և ուր կարող են հասնել այս հետազոտությունները․ կարդացեք ամբողջական հոդվածը ⬇️

🖇️ https://www.ysu.am/news/92063
__________________
🔬 Meet Aram Sargsyan, one of our researchers working at the intersection of physics, AI, and photonics, using light to perform computational operations.

What is he working on? What drives him? And how far can this research go?

Read the full article ⬇️
🖇️ https://www.ysu.am/news/92063

08/03/2026

Կանանց միջազգային օրը հիանալի առիթ է ներկայացնելու PhotonicsAI Labs-ի թիմի կանանց և արժևորելու նրանց ներդրումը ֆիզիկայի ու տեխնոլոգիաների ոլորտում: 🧪

✨ Մեր գործընկերուհիներն ամեն օր ապացուցում են, որ գիտության մեջ սահմաններ չկան։ Կոտրելով կարծրատիպեր և իրականացնելով բարդ հետազոտություններ՝ նրանք մեծապես նպաստում են Հայաստանում ոլորտի առաջընթացին:

Մարի Կյուրիից մինչև մերօրյա լաբորատորիաներ՝ կանայք միշտ եղել և մնում են գիտական նորարարության առաջամարտիկները։

Շնորհավորում ենք ձեր տոնը, սիրելի՛ գործընկերուհիներ: Շնորհակալ ենք, որ ձեր գիտելիքով ու էներգիայով լուսավորում եք մեր լաբորատորիան: 💐
__________________________________
International Women's Day is a wonderful opportunity to introduce the women of the PhotonicsAI Labs team and celebrate their contributions to physics and technology. 🧪

✨ Our female colleagues prove every day that there are no boundaries in science. By breaking stereotypes and conducting complex research, they greatly contribute to the advancement of the field in Armenia.

From Marie Curie to today's laboratories, women have always been and continue to be pioneers of scientific innovation.

We congratulate you on your holiday, dear colleagues!
Thank you for illuminating our laboratory with your knowledge and energy. 💐

16/02/2026

📢 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սիրելի ուսանողներ, «Ֆիզիկական օպտիկա» թեմայով դասընթացի մեկնարկի և այլ հարցերի վերաբերյալ փետրվարի 16-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա հանդիպում Arcs.ai թիմի և Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի թիմի հետ, որոնք կներկայացնեն սպասվելիք բոլոր կրթական դասընթացները և կրթական նորությունները։

📅 Փետրվարի 16 (երկուշաբթի), ժամը 14:00,
📍 ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրյան գրադարան, 503 սրահ

Դասընթացի պահանջներին և գրանցման համար անցեք հետևյալ հղումով`https://bit.ly/4qzEelX

Սիրով սպասում ենք Ձեզ։
____________________________________
📢 INFORMATIONAL MEETING
Dear students, regarding the launch of the "Physical Optics" course and other questions, a meeting will be held on February 16 at 14:00 with the CSUN ARCS team and the Photonics and Artificial Intelligence Laboratory team, who will present all upcoming educational courses and educational news.

📅 February 16 (Monday), 14:00
📍 YSU Sargis and Mary Izmirlian Library, Room 503

For course requirements and registration, please follow this link: https://bit.ly/4qzEelX

We look forward to seeing you.

11/02/2026

🌟 Շնորհավո՜ր Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը

Փետրվարի 11-ը հիշեցնում է, որ գիտական առաջընթացը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրն ունի հավասար հնարավորություններ՝ իր տաղանդն ու գիտելիքները ներդնելու համար։
Այսօր հպարտությամբ ենք նշում՝ մեր լաբորատորիայում կին գիտնականների թիվը մեկ տարում աճել է 9-ից մինչև 15։ 67% աճ։

Շնորհավորում ենք մեր բոլոր կին գիտնականներին, հետազոտողներին և ուսանողներին։ Ձեր տաղանդն ու նվիրվածությունը ոգեշնչում են մեզ ամեն օր։

Միասին շարունակում ենք ստեղծել գիտական միջավայր՝ հավասար հնարավորություններով։

__________________________
🌟 Happy International Day of Women and Girls in Science

February 11 reminds us that scientific progress is possible only when everyone has equal opportunities to contribute their talent and knowledge.
Today we proudly note that the number of women scientists in our laboratory has grown from 9 to 15 in one year. A 67% increase.

We congratulate all our women scientists, researchers, and students. Your talent and dedication inspire us every day.

Together we continue to create a scientific environment with equal opportunities.
💙

Photos from Photonics AI Lab's post 09/02/2026

Ուրախ ենք կիսվել մեր լաբորատորիայի և 5 գիտական խմբերի 2024-2025թթ. հիմնական ձեռքբերումները։

🔬 Հրապարակված հոդվածներ՝ 1 (2024) ➜ 14 (2025)

Մեր լաբորատորիան հրապարակել է 14 գիտական հոդված 2025թ. ընթացքում, ինչը ցույց է տալիս մեր հետազոտական ներուժի զգալի աճը՝ +13 հոդված մեկ տարում։
Ավելին՝ 2021 թվականից ի վեր մեր լաբորատորիան հրապարակել է 22 հոդված, որից 14-ը միայն 2025 թվականին։

💰 Ֆինանսական աճ և ռեսուրսներ $920K (2024) ➜ $1.7M (2025) | 85% աճ մեկ տարում!

Լաբորատորիայի գիտական սարքավորումների, նյութերի, թիմի աշխատավարձերի և ենթակառուցվածքի զարգացման ընդհանուր ֆինանսավորումը աճել է $920K-ից (2024) մինչև $1.7M (2025), թույլ տալով արդիականացնել մեր տեխնիկական բազան և ապահովել հետազոտությունների բարձր մակարդակ։

👥 Թիմի զարգացում և մարդկային կապիտալ 21 (2024) ➜ 34 (2025) անդամ

Մեր թիմը աճել է 21-ից մինչև 34 անդամ՝ 13 հոգով ավելացել է հետազոտողների թիվը՝ բակալավրի ուսանողներից մինչև փորձառու հետազոտողներ։ Հատկանշական է, որ նոր անդամների շարքում կանանց ներգրավվածության աճը կազմում է 67%։

Այս ձեռքբերումները ստեղծում են ամուր հիմք հետագա զարգացման համար։ Մենք շարունակում ենք ընդլայնել մեր հետազոտական ուղղությունները, ամրապնդել միջազգային կապերը և մեծացնել մեր ազդեցությունը գիտական համայնքում։

Շնորհակալություն մեր թիմին, գործընկերներին, ֆինանսավորող հաստատություններին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս ճանապարհին։

______________________

We’re pleased to share the key achievements of our laboratory and five research groups for 2024–2025.

🔬 Published Articles: 1 (2024) ➜ 14 (2025)
In 2025, our laboratory published 14 scientific articles, demonstrating a significant increase in our research capacity (+13 articles in one year).
Moreover, since 2021, our laboratory has published 22 articles, 14 of which were published in 2025 alone.

💰 Financial Growth and Resources: $920K ➜ $1.7M | 85% growth in one year!
Total funding for scientific equipment, materials, team salaries, and infrastructure development increased from $920K (2024) to $1.7M (2025). This growth has enabled us to modernize our technical capabilities and maintain a high standard of research.

👥 Team Development and Human Capital: 21 (2024) ➜ 34 (2025) members
Our team grew from 21 to 34 members, with 13 new researchers joining — from undergraduate students to experienced researchers. Notably, women make up 67% of the new team members, reflecting increased female participation.

These achievements provide a strong foundation for further growth. We will continue to expand our research directions, strengthen international collaborations, and increase our impact in the scientific community.

Thank you to our team, partners, funding organizations, and everyone who has supported us on this journey.
ԵՊՀ - Yerevan State University Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե Կրթական ծրագրերի կենտրոն-ԾԻԳ

31/12/2025
Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address

1 Alex Manoogian
Yerevan
0025