Media.am

Media.am

Share

Media.am highlighting the huge impact of media on usual life is a project of Media Initiatives Center

10/06/2026

«Լրատվամիջոցները չկարողացան մրցել վճարովի գովազդների հետ, որոնք տարածում էին կեղծ նարատիվներ ու վախի մթնոլորտ»:

Այս մասին #Գրադարանում ասել է EVN Report-ի խմբագիր Մարիա Թիթիզյանը՝ խոսելով հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների լուսաբանման մասին

Ամբողջական զրույցը՝ media.am-ի յություբյան ալիքում

10/06/2026

❌«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը ասել է, թե Վայոց Ձորում և Տավուշում 2018 թվից սկսած աղքատությունը կրկնապատկվել է` https://tinyurl.com/4pccvaun

✅Նմանատիպ պնդումներ ավելի վաղ հնչել էին Սամվել և Նարեկ Կարապետյանների կողմից։ Մենք ստուգել էինք նրանց պնդումները և պարզել, որ դրանք մոլորեցնող են՝ https://tinyurl.com/4b5wm74s

📊Աղքատության 2018 թվականի տվյալները համադրելի չեն հաջորդ տարիների տվյալների հետ, քանի որ 2019-ին փոխվել է գնահատման մեթոդաբանությունը։

🧮Հաշվարկման մեթոդաբանությունը ևս մեկ անգամ փոխվել է 2024 թվականին։

🔗Թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվել Տավուշում և Վայոց Ձորում աղքատության մակարդակը, կարդա մեր հոդվածում։ Հղումը մեկնաբանության հատվածում👇

Photos from Media.am's post 10/06/2026

«Հ1»-ը իր լուսաբանման 14 տոկոսը հատկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հիմնականում դրական երանգավորմամբ, մինչդեռ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերը ստացել են համապատասխանաբար՝ 17, 11 և 10 տոկոս լուսաբանում՝ հիմնականում բացասական երանգավորմամբ։

Այս մասին գրված է ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զեկույցում։

📌Մանրամասները՝ հոդվածում՝ https://media.am/hy/newsroom/2026/06/10/46383/

Լռիր կամ կձերբակալվես. մեդիան ընդդեմ մարդու • media.am 10/06/2026

Միջադեպի մասին, որը «չափազանց նշանակալի օրինակ է, թե ինչպես մեդիան, լրագրողն ու խմբագիրը, կարող են ռեպորտաժի միջոցով մարդկանց կյանք ներխուժելով, նրանց կարծիքն ու մոտեցումները հանրայնացնել, դարձնել նրանց քննադատության թիրախ» 👇

Լռիր կամ կձերբակալվես. մեդիան ընդդեմ մարդու • media.am Մոսկվայաբնակ Սահակյանի այս խոսքերը արագ քվեարկելու ու հեռանալու մասին արագորեն տարածվեցին համացանցի հայկական տիրույթում և սոցցանցերում։

Իվետա Տոնոյանի հրապարակած արձանագրությունն իրական է․ ԲՀԿ-ի ձայների թիվը 22 է, ոչ թե՝ 7 • media.am 09/06/2026

❌Վահագն Ալեքսանյանը ասել է, թե 22/18 ընտրատեղամասում ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ համակարգում մուտքագրված է 22։

📜Իվետա Տոնոյանն այդ հայտարարությունը սուտ է անվանել՝ հրապարակելով արձանագրությունը։

✅«Ստուգված է»-ն պարզել է, որ Տոնոյանը ճիշտ է․ արձանագրության իսկությունը ստուգել ենք «Ականատես» դիտորդական առաքելության միջոցով։

🔗Մանրամասները կարդացեք նյութում

Իվետա Տոնոյանի հրապարակած արձանագրությունն իրական է․ ԲՀԿ-ի ձայների թիվը 22 է, ոչ թե՝ 7 • media.am Հունիսի 9-ին ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մին...

09/06/2026

«Երբեք այնքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո». Factor TV-ի փաստերի ստուգման թիմի ղեկավար Գարիկ Հարությունյանը պատմում է, թե ինչու հետևել Փաստացի խմբագրություն - InFact Newsroom-ին

📌Հոդվածը՝ կայքում՝ https://media.am/hy/newsroom/2026/06/03/46236/

Միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր չէ․ Փաշինյանը սխալվում է • media.am 08/06/2026

❌Նիկոլ Փաշինյանը շարունակում է նույն սխալ պնդումն անել

🎙️Այսօր ԱԺ-ում վարչապետը կրկնել է ավելի վաղ արած հայտարարությունը, թե երկրի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը՝ https://tinyurl.com/27yapk9h

📢Նույն պնդումը նա արել էր հունիսի 5-ին՝ Հ1-ի եթերում https://tinyurl.com/4e5n6mcn

✅Այս պնդումը սխալ է․ սպառողական զամբյուղը «մեկ շնչի» հաշվով 66 989 դրամ է՝ միջին կենսաթոշակից գրեթե 1000 դրամ ավելի։

🔗Մանրամասները կարդա հոդվածում https://media.am/hy/verified/2026/05/11/45987/

#ստուգվածէ

Միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից բարձր չէ․ Փաշինյանը սխալվում է • media.am Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե միջին կենսաթոշակն ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, այժմ արդեն սխալ է երկու դեպքերում էլ։

Ընտրատեղամասում կուսակցության խորհրդանիշ կրելը արգելվում է • media.am 07/06/2026

❗️Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամաս էր գնացել ՔՊ-ի քարոզչական խորհրդանիշ քարտեզով։

❌ԿԸՀ-ն հայտնել է, որ դա խախտում չէ, և իրենք չունեն իրավասություն ընտրողներին պատասխանատվության ենթարկելու։

✅Մինչդեռ Ընտրական օրենսգրքով՝ քվեարկության օրը քարոզչությունն արգելված է։

🔗Մանրամասները կարդացեք հոդվածում

Ընտրատեղամասում կուսակցության խորհրդանիշ կրելը արգելվում է • media.am Հունիսի 7-ին վարչապետ նիկոլ Փաշինյանը ընտրատեղամաս էր գնացել Հայաստանի քարտեզ-կրծքանշանը հագուստին ամրացրած։ Այդ քարտեզը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությա....

Նախընտրական գլխավոր բանավեճի հաղթողներն ու պարտվողները • media.am 05/06/2026

Երեք օր, 12 ժամ ՀՀ քաղաքացիները էկրաններից հետևում էին Հայաստանի ամենակարևոր նախընտրական բանավեճերին, 18 կուսակցություն և դաշինք մրցում էին հեռուստադիտողների ուշադրության ու բարեհաճության համար։

👇Գոռ Մադոյանն առանձնացրել է բանավեճի կարևոր պահերը

Նախընտրական գլխավոր բանավեճի հաղթողներն ու պարտվողները • media.am Նախընտրական բանավեճի հաղորդավարներն, ի պատիվ իրենց, հավասարապես ժամանակ ու հնարավորություն էին տալիս բոլորին։

Երբ բացվում են ընտրատեղամասի դռները․ ինչ իրավունքներ ունի լրագրողը և որոնք են կարմիր գծերը • media.am 05/06/2026

Որքանո՞վ է լրագրողն ազատ ընտրատեղամասում։ Կարո՞ղ է նկարահանել ամեն ինչ։ Կարո՞ղ է միջամտել, եթե խախտում է նկատում։ Իսկ ո՞ր պահին է նրա մասնագիտական հետաքրքրությունը բախվում ընտրողի իրավունքներին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կգտնեք հոդվածում 👇

Երբ բացվում են ընտրատեղամասի դռները․ ինչ իրավունքներ ունի լրագրողը և որոնք են կարմիր գծերը • media.am Որքանո՞վ է լրագրողն ազատ ընտրատեղամասում։ Կարո՞ղ է նկարահանել ամեն ինչ։ Կարո՞ղ է միջամտել, եթե խախտում է նկատում։ Իսկ ո՞ր պահին է նրա մասնագիտական հետաքրքրություն...

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


3a Arshakunyats Avenue , 3rd Floor
Yerevan
0023

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00