Math with Ruben

Math with Ruben

Share

Հե՜յ, ցանկանու՞մ ես սովորել մաթեմատիկա ամենահետաքրքիր և արդյունավետ մեթոդներով, ճիշտ էջում ես !!

SAT Math: Fractions and Percents (Մասեր և Տոկոսներ) 18/06/2023

Մասեր և տոկոսներ(մաս 1)!

Դիտի՛ր և կիսվի՛ր )

SAT Math: Fractions and Percents (Մասեր և Տոկոսներ) Այս տեսանյութի մեջ դիտարկվում են մասերին և տոկոսներին վերաբերող 3 առաջադրանքներ, որոնք օգտակար կլինեն ինչպես SAT ...

SAT Math: Exponents & Radicals, Part 2 (Աստիճաններ և Արմատներ, մաս 2) 15/06/2023

Նոր տեսանյութ!

Շարունակում ենք աստիճանների և արմատների վերաբերյալ խնդիրների քննարկումը:

https://www.youtube.com/watch?v=PY4bjuAMNts

Առջևում մասերը և տոկոսներն են!!

SAT-ի ներկա և ապագա վիդեոները կկարողանաս տեսնել այստեղ՝

https://www.youtube.com/playlist?list=PLRF8nNOHVOYh53MaMxjN1Rq2j6waIUP3j

Դիտի'ր, կիսվի'ր, ուղարկի'ր ընկերներիդ

SAT Math: Exponents & Radicals, Part 2 (Աստիճաններ և Արմատներ, մաս 2) տեսանյութը հանդիսանում է նույնանուն տեսանյութի մաս 1-ի շարունակությունը։ Դիտարկվում են աստիճաններին և արմատներ...

SAT Math: Exponents & Radicals (Աստիճաններ և Արմատներ) 13/06/2023

Բարև՜,

Այսօրվա տեսանյութը նորովի է և յուրօրինակ, քանի որ *առաջին* տեսանյութն է YouTube-ում և սոցիալական մեդիայում, որում *հայերեն* բացատրությամբ լուծվում են SAT-ի խնդիրներ։

Թեև այն հատկապես նախատեսված է SAT Math քննությանը պատրաստվողների համար, բայց օգտակար կլինի ինչպես միջին, այնպես էլ ավագ դպրոցի աշակերտների համար, որոնք կցանկանան ամրապնդել իրենց գիտելիքները և ինչու ոչ, ծանոթանալ «ամերիկյան» մաթեմատիկայի հետ։

Նախատեսվում է ունենալ տեսանյութերի շարք, որը հայերեն կբացատրի SAT-ի համար անհրաժեշտ ամեն բան՝ հայ դպրոցականներին պատրաստելով ինչպես Հայաստանի ամերիկյան համալսարանի(AUA), այնպես էլ ամերիկյան կրթական համակարգ ունեցող բուհեր ընդունվելուն։

Դե ինչ, դիտի'ր տեսանյութը, թո'ղ քո մեկնաբանությունը, կիսվի'ր ընկերներիդ և ծանոթներիդ հետ, որպեսզի խթանենք *հայերեն* մաթեմատիկայի և *հայերեն* մեդիայի զարգացումը !

SAT Math: Exponents & Radicals (Աստիճաններ և Արմատներ) տեսանյութի մեջ դիտարկվում են աստիճաններին և արմատներին վերաբերող 8 առաջադրանքներ, որոնք օգտակար կլինեն ինչպես ...

17/01/2023

Hey!
We are so excited to organize this FREE online webinar for you to:
1. Get a general understanding of how the new SAT Math section will be structured,
2. See a full-length Digital SAT Math section solved in detail.

Language of the webinar: Armenian
Date and time: 3 PM, January 22

❗️Fill in the form to register for the webinar!
https://forms.gle/RRm7B6omeU4hyamk7

➡️ And here is the link to the webinar:
https://us04web.zoom.us/j/76079726521?pwd=sUt9MVH6cAwbC6kY4J87vbPPAWtxfj.1

25/12/2022

Can you solve this equation?
Pause and ponder!

Follow me on youtube

01/10/2022

Հե՜յ,
Նորից խոսելու ենք մաթեմատիկայից և այս անգամ անդրադարձ ենք կատարելու պարզ թվերին և թվաբանության հիմնական թեորեմին։

Սկսենք սահմանումից․ պարզ ենք անվանում այն բնական թվերին, որոնք ունեն ճիշտ 2 բնական բաժանարար(այսուհետ՝ բաժանարար)՝ 1-ը և հենց իրենք։
Պարզ թվերի օրինակներ են՝ 2, 3, 5, 7, 11, 13 և այլն։
Կարևոր է նշել, որ 1-ը պարզ թիվ չէ, քանի որ ունի մեկ բաժանարար։
2-ը միակ զույգ պարզ թիվն է, քանի որ ցանկացած այլ զույգ թիվ ունի առնվազն 3 բաժանարար՝ 1, 2 և հենց իրենք։

Պարզ թվերին հաճախ անվանում են բազմապատկման առումով “building blocks”(կառուցող տարրեր)։ Նկատի ունենք, որ ցանկացած բնական թիվ(բացի 1-ից) ներկայացվում է պարզ թվերի արտադրյալի տեսքով, ընդ որում՝ միակ կերպով։ Այս փաստը թվերի տեսության մեջ հայտնի է «Թվաբանության հիմնական թեորեմ» անվանումով։ Բերենք օրինակ՝ 24 = 2 * 2 * 2 * 3 կամ 42 = 2 * 3 * 7

Ըստ քեզ՝ պարզ թվերը անվե՞րջ են։ Ինչպե՞ս ապացուցել։

27/09/2022

Հե՜յ,
Այսօր խոսելու ենք բազմությունների մասին և բացահայտելու ենք Ռասելի հետաքրքրաշարժ պարադոքսը )

Ինչպես գիտենք, բազմությունը ինչ֊որ էլեմենտների(թվեր, պատկերներ, առարկաներ) ոչ կարգավորված հավաքածու է։
Օրինակ՝ բոլոր 8 մլրդ մարդիկ միասին կազմում են մարդկանց բազմությունը և օրինակ այն թվերը, որոնք օգտագործում ենք հաշվելու և համարակալելու համար, կազմում են բնական թվերի բազմությունը(N):

Բազմությունները կարող են ունենալ էլեմենտներ կամ լինել դատարկ։ Սովորական անվանենք այն բազմությունները, որոնք իրենք իրենց որպես էլեմենտ չեն պարունակում։ Օրինակ՝ A = {1, 2} բազմությունը սովորական է, որովհետև {1, 2} բազմությունը չի պատկանում A բազմությանը որպես էլեմենտ(եթե պատկաներ, ապա A֊ն կլիներ {1, 2, {1, 2}}})։ Բայց հիմա էլ, A-ն կրկին սովորական է։ (Փորձի՛ր մեկնաբանության դաշտում պատասխանել, թե ինչու)

Ռասելի պարադոքսը վերաբերում է սովորական/ոչ սովորական բազմություններին։
Ռասելն ասում է․ եկե՛ք դիտարկենք R բազմությունը, որը պարունակում է բոլոր սովորական բազմությունները։ Նկատենք, որ եթե R բազմությունը լիներ սովորական, ապա կպարունակեր իրեն, որովետև R֊ը սովորական բազմությունների բազմությունն է։ Մյուս կողմից, եթե ասում ենք R-ը սովորական է, ապա այն չպետք է պարունակի իրեն։ Հակասություն։
Իսկ եթե R֊ը լիներ ոչ սովորական, ապա պետք է պարունակեր իրեն որպես բազմություն, բայց վերևում ասել ենք, որ R֊ը պարունակում է միայն սովորական բազմություններ։ Հակասություն։

Ըստ քեզ` ինչպե՞ս է հնարավոր ազատվել այս պարադոքսից։

23/09/2022

Բարև՜,
- Սովորու՞մ ես 5-12-րդ դասարաններում,
- Ցանկանու՞մ ես բարելավել մաթեմատիկայի քո գիտելիքները,
- Պատրաստվու՞մ ես ավարտական, միասնական կամ SAT քննություններին,
- Ցանկանու՞մ ես պատրաստվել դպրոցական օլիմպիադաներին, ուսումնասիրել արտադպրոցական մաթեմատիկա,
֊ Ուզու՞մ ես ծանոթանալ բարձրագույն մաթեմատիկայի և նրա կիրառությունների հետ:

Եթե վերոնշյալներից մեկը(մի քանիսը) հենց քո մասին էր, ընտի՜ր է։

Իրականացվում են խմբային(մինչև 5-6 անձ) և անհատական պարապմունքներ օֆֆլայն(հասցե՝ Կոմիտաս 1, ք․ Երևան) և օնլայն տարբերակներով։

Մանրամասների համար թո՛ղ մեկնաբանություն, գրի՛ր անձնական նամակ կամ զանգի՛ր հետևյալ հեռախոսահամարներով՝ 055106355, 094914818։

Սպասու՜մ ենք քեզ )

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Komitas 1
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Math with Ruben posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.