3D LAB

3D LAB

Share

Ճառագայթային ախտորոշիչ կենտրոն
010600032

20/10/2023
Photos from 3D LAB's post 16/05/2023

Բարդություն՝ ատամը հեռացնելու ընթացքում և ատամը
հեռացնելուց հետո :
Ատամի կամ արմատի ներթափանցում փափուկ հյուսվածքներ:

Ատամը կամ արմատը ներթափանցում է դեպի փափուկ հյուսվածքներ
կոպիտ վիրաբուժական միջամտության ժամանակ, որն ուղեկցվում է փափուկ
հյուսվածքների վնասումով: Հաճախ հանդիպում է ստորին երրորդ աղորիքները
հեռացնելու ժամանակ, երբ ատամը հոդախախտվում է ամբարձիչով: Ստորին
երրորդ աղորիքի շրջանում լեզվային մասի ոսկրային պատը բավականին հաստ
է, սակայն արմատի գագաթների շրջանում այն այնքան բարակ է, որ կարող է
թափանցել: Նման անատոմիական առանձնահատկությունից ելնելով` ալվեոլային ելունի բարակած հատվածը կոպիտ միջամտության ժամանակ կոտրվում
է և առաջանում է դեֆեկտ (արատ), որի միջոցով ատամի արմատը կարող է
ներթափանցել ծնոտալեզվային մկանի մեջ: Ենթածնոտային շրջան ատամի կամ
արմատի ներթափանցման դեպքում անհրաժեշտ է կատարել ներբերանային և
արտաբերանային ռենտգեն հետազոտություն` դրա տեղակայումը հայտնաբերելու նպատակով:
Եթե ատամը գտնվում է խորանիստ հյուսվածքներում և պալպատոր չի
հայտնաբերվում, ապա անհրաժեշտ է կատարել ռենտգեն հետազոտություն
առաջային և հետին պրոյեկցիաներով` ատամի կամ արմատի տեղակայումը
պարզելու համար: Նման դեպքերում ատամը անհրաժեշտ է հեռացնել
ստացիոնար պայմաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ատամի կամ արմատի երկարատև տեղակայումը փափուկ հյուսվածքներում կարող է
հանգեցնել բորբոքային պրոցեսի առաջացման:

11/04/2023

Բրեկետներ

Կան մի շարք բրեկետներ` մետաղական, կերամիկական,
պլաստմասե, ինքնալիգիրացվող, լինգվալ եւ այլն:
1970 թ.,Էլաստիկները ի հայտ գալով,փոխարինեցին մետաղական լիգատուրաներին
երկու պատճառով,քանի որ դրանք ավելի հեշտ ու արագ են տեղադրվում:
1980թ-ին արդեն շահագործվում էին զսպանակային ամրակներով բրեկետները, որոնք
լայնորեն օգտագործվում են նաեւ հիմա,իսկ վերջերս ի հայտ եկան կոշտ
ֆիքսացիայով բրեկետներ:
Անշարժ տեխնիկայի հիմնական թերությունն այն է, որ ատամների վեստիբուլյար
մակերեսին են տեղադրվում:
1970 - ականներին ադհեզիվների ներդրմամբ, հնարավոր դարձավ բրեկետների
լեզվային ֆիքսացիան եւ անշարժ սարքը դարձնել անտեսանելի :

01/04/2023

Բուժումը սկսելուց առաջ, ճիշտ բուժման պլանի մշակման համար կարևոր է՝ճիշտ ախտորոշումը:
Ճառագայթային ախտորոշման ժամանակակից մեթոդներն հնարավորություններ են ստեղծում վաղ շրջանում հայտնաբերել առկա խնդիրները,կանխարգելել բարդությունները:
Մեր կենտրոնում ռենտգեն հետազոտությունը կատարվում է 2017թ. արտադրության (Morita Veraview x800) ռենտգեն սարքավորման միջոցով, որի ճառագայթման չափաբաժինը փոքր է, իսկ ստացված պատկերը շատ որակյալ ու բարձր ճշգրտություն ապահովող:Հետազոտությունը ցուցված է նաև երեխաներին:
3D , #համակարգչային #տոմոգրաֆիա, , , #տելեռենտգենոգրամա, #օրթոպանտոմոգրաֆիա

Photos from 3D LAB's post 28/03/2023

ՔՍԾՀ համակարգչային ռենտգեն շերտագրություն

Համակարգչային ռենտգեն շերտագրությունը (ՀՇ) նախ և առաջ անհրաժեշտ է
լայնածավալ ախտորոշիչ հետազոտման համար՝
● կոտրվածքների,
● արթրոզի,
● անկիլոզի,
● ՔՍԾՀ ուռուցքների և այլ ախտաբանությունների դեպքում:

ՀՇ-ով իր հնարավորությունների շնորհիվ հատկապես լավ են ախտորոշվում
ոսկրային մորֆոլոգիական խանգարումները:

Photos from 3D LAB's post 22/03/2023

💬🗒Եթե իմպլանտացիայից հետո առկա են ցավ, դիսկոմֆորտ, ապա անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտել և ճշտել դրանց առաջացման պատճառները: Ներոսկրային իմպլանտատի շարժողականությունը վկայում է անհաջող իմպլանտացիայի մասին: Այդպիսի իմպլանտատը ենթակա է հեռացման: Բարդությունները կարող են առաջանալ կենսաբանական, յաթրոգեն ( բժշկական սխալ) և մեխանիկական գործոնների ազդեցության հետևանքով:
Բարդություններից է նաև իմպլանտատի միգրացիան հայմորյան ծոց, այս բարդության ժամանակ իմպլանտատը հեռացվում է ծոցից:
Իմպլանտացիայի արդյունավետությունը գնահատվում է` ըստ Թ. Ալբրեկստոնի կողմից առաջարկված չափանիշների. 1.մշտական կամ անցողիկ ցավի, բորբոքման, պարեսթեզիայի (տարազգայություն) բացակայություն, 2.իմպլանտատի շարժողության բացակայություն, 3.հարիմպլանտատային ոսկրային հյուսվածքի ախտահարման բացակայություն ռենտգեն հետազոտության ժամանակ, 4.մեկ տարվա ընթացքում իմպլանտատի գործունեության հետևանքով ոսկրի ուղղահայաց կորուստը չի գերազանցում 1 մմ., իսկ հետագայում` 0,2 մմ. տարվա մեջ:

Photos from 3D LAB's post 17/03/2023

Սինուսլիֆտինգ

Ծնոտոսկրերի քանակական և որակական հատկություններով պայմանավորված `որոշ հարաբերական հակացուցումներ, մասնավորապես հայմորյան ծոցի հատակի ոսկրի ատրոֆիան, կարող են դժվարացնել իմպլանտատների տեղադրումը:
Եթե ծնոտոսկրի ծավալը (երկարությունն ու լայնությունը) 4 մմ-ից պակաս է, ապա կատարվում է սինուսլիֆտինգ և 6-8 ամիս անց` նոր ոսկր ձևավորվելուց և իմպլանտատների սկզբնական կայունացման համար պայմաններ ստեղծվելուց հետո, տեղադրում են իմպլանտատները: Համակարգչային շերտագրության, ախտորոշիչ մոդելների ուսումնասիրության հիման վրա որոշվում է իմպլանտատների տեղադրման տեղը, քանակը, ուղղությունը, չափը: Որոշվում է կտրվածքի տեղը և տեղաշարժվող ոսկրի չափը:
Այն դեպքում երբ վերծնոտային ծոցի հատակի ոսկրի բարձրությունը և լայնությունը 6-8մմ է, կատարվում է փակ սինուս-լիֆտինգ օստեոտոմների միջոցով, որն ավելի քիչ վնասվածքային է, իսկ բարդությունների հավանականությունը` քիչ:

15/03/2023

🗒Կաթնատամները երեխայի առողջության համար նույնքան կարևոր են, որքան հիմնական ատամները։
Կաթնատամների հիվանդությունները կարող են վնասել մշտականների սաղմերը, քանի որ դրանք տեղակայվում են կաթնատամների արմատների տակ։
3D , #համակարգչային #տոմոգրաֆիա, , , #տելեռենտգենոգրամա, #օրթոպանտոմոգրաֆիա

Photos from 3D LAB's post 14/03/2023

📃Քմային իմպլանտ

Մինի իմպլանտը տեղադրելուց առաջ հարկավոր է իրականանցնել նրա տեղի,չափսի ընտրություն:
Տեղադրման վայրը որոշվում է կատարելով ռենտգեն hետազոտություն(ՀՇ,օրթո,ցեֆալոմետրիա) որոշելու համար տեղադրման վայրի ոսկրի խտությունը,կորտիկալ շերտի հաստությունը,ատամների արմատների հեռավորությունը իրարից,լորձաթաղանթի հաստությունը: Ինչպես նաև անատոմիական գոյացությունների վայրերը(քմային մեծ նյարդ,քթաքամային նյարդ,քմային կարան):
Տեղադրման համար ալվոլյար ոսկրի քմային հատվածում հարմար է 6-րդ և 7-րդ ատամների միջարմատային հատվածները:
Ոսկրի նկատմամբ իմպլանտը դրվում է մոտավորապես 45-60 աստիճան անկյան տակ, թեքությամբ:

Photos from 3D LAB's post 13/03/2023

📄Նորմալ ատամների հավաքածուից
բացի, առկա հավելյալ ատամները կոչվում են գերկոմպլեկտային:
Առավելապես գերկոմպլեկտային ատամ լինում է վերին ծնոտի երկու
կենտրոնական կտրիչների արանքում։
Չծկթած գերկոմպլեկտ ատամի՝ կիստայի վերածվելու
վտանգ կա։ Մեծ մասամբ անհրաժեշտ է շուտ հեռացնել գերկոմպլեկտային ատամը:
Գերկոմպլեկտային
ատամներ կարող են լինել նաև
նախաաղորիքների և իմաստության ատամների շրջանում։
3D , #համակարգչային #տոմոգրաֆիա, , , #տելեռենտգենոգրամա, #օրթոպանտոմոգրաֆիա

31/01/2023

🥳Հարգելի գործընկերներ և բուժառուներ ,այսօր ցանկանում ենք ի սրտե շնորհակալություն հայտնել Ձեզ` 5 տարիների համատեղ աշխատանքի, հաճելի շփման, փոխըմբռնման և աջակցության համար։
Թող մեր համատեղ աշխատանքը բերի բազում նորանոր ձեռքբերումներ։
Մենք 5 տարեկան ենք🥳։
Հարգանքներով Ձեր 3D LAB

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Koryun Street 5/3
Yerevan
0070

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00