LIVER cooperation
25/11/2024
Նոյեմբերի 19-24-ը Երևանում առաջին անգամ կազմակերպվեց ռումինահայ նկարիչ Երվանդ Նիկողոսյանի անհատական ցուցահանդեսը։
Թեև Երվանդ Նիկողոսյանը Ռումինիայի աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր ներկայացուցիչներից է, սակայն հայտնի չէր հայ արվեստասեր հասարակությանը։
Այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց բացահայտելու ևս մեկ տաղանդավոր հայի և իրականացնելու նրա երազանքը՝ ցուցադրվել իր հայրենիքում։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահին և Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանին՝ ցուցահանդեսի իրականացմանն աջակցելու համար։
Կհանդիպենք տարվա լավագույն եզրափակիչ ցուցահանդեսին՝ Christmas art fair-ին, դեկտեմբերի 22-ին։ 🤩
14/05/2024
📣«Իմ երկիր՝ իմ Հայաստան» փառատոն-մրցույթը հետաձգվել է.
Հաշվի առնելով ստացվող հայտերի ակտիվությունը, մրցույթի առաջին փուլի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 1:
Հայտ-հարցաշարը (QUIZ) կարող եք լրացնել բիո-ի հղումով:
❗️Ուշադրություն
Creative Teacher Award մրցույթի գրանցման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ՀՈւՆԻՍԻ 1-ը:
Մրցույթին կարող են դիմել Հայաստանի բոլոր ուսուցիչները, ովքեր տիրապետում են անգլերենին:
Գրանցման և հարցաթերթիկի լրացման համար կարող եք զանգահարել՝
📞+ 374 77 322 942
կամ գրել 📩 [email protected] էլ․ հասցեին։
Սիրով սպասում ենք☺️
LIVER cooperation https://docs.google.com/forms/d/10siTsHxs_WRmUCqVn2Scsgbf-mV8e1gACvxxCDzToj8/viewform?fbclid=PAZXh0bg
04/04/2024
Creative Teacher Award մրցույթի շրջանակներում մենք կազմակերպում ենք օնլայն հանդիպում մրցույթի կազմկոմիտեի հետ👇🏻
🗓️Ապրիլի 10-ին
⏰ 16:30-ին
🎦 Google meet հարթակում
❗️Հանդիպման ընթացքում ավելի մանրամասն կծանոթանաք մրցույթի անցկացման պայմաններին, մասնակցության և գրանցման ընթացակարգին:
Հանդիպումը կանցկացվի անգլերենով:
Հղումը՝
http://meet.google.com/djg-wfdw-ype
29/03/2024
«Իմ երկիր, իմ Հայաստան» փառատոնի 2-րդ ամփոփիչ փուլը տեղի կունենա հենց քո մարզում🤩
Մրցույթի կազմակերպիչներն ու ժյուրիի անդամներն իրենք կայցելեն մարզեր, որպեսզի բացահայտեն տաղանդավոր հայ պատանիներին:
❓Ո՞վ ավելի լավ գիտի քո մարզը, եթե ոչ դու:
Առաջարկի՛ր նախընտրելի այն վայրը, որտեղ կցանկանաս անցկացվի փառատոնը:
Պետք է հաշվի առնել❕
▫️վայրը պետք է ունենա փակ և բաց տարածք,
▫️լինի մարզի բանուկ տարածքում, մոտ ենթակառուցվածքային մարմիններին, ունենա կոմունալ հարմարություններ,
▫️կարող է լինել և՛ պետական, և՛ մասնավոր տարածք:
«Բարի լույսի» տաղավարում «Իմ երկիր, իմ Հայաստան» մրցանակաբաշխության մասին խոսել են կազմակերպիչներ Լուսինե Քարամյանն ու Աննա Մնացականյանը:
24/03/2024
Անգլերեն լեզվին տիրապետող ուսուցիչների մրցույթում հաղթողների համար սահմանված են հետևյալ մրցանակները👇🏻
▫️Անվճար թռիչք և տեղավորում «Հիփփո» օլիմպիադայի (HIPPO Olympiad) եզրափակչին (սեպտեմբեր 2024) մասնակցելու և մրցանակները ստանալու համար
▫️Առաջին հորիզոնական զբաղեցրած մասնակիցը ստանալու է 700 եվրոյի չափով մրցանակ, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը՝ 500 եվրոյի չափով մրցանակ, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը՝ 300 եվրոյի չափով մրցանակ:
📆Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 29:
22/03/2024
2024 թվականը հատկանշական է մի շարք հոբելյաններով
▫️Հովհաննես Թումանյան 155
▫️Կոմիտաս 155
▫️Համո Սահյան 110
▫️Սիլվա Կապուտիկյան 100
▫️Շառլ Ազնավուր 100
▫️Պարույր Սևակ 100
▫️Գոհար Գասպարյան 100
▫️Սերգեյ Փարաջանով 100
Փառատոն-մրցույթի հիմնական գաղափարախոսությունը հայրենասիրությունն է, պատմական հիշողության, հայկական ավանդույթների, հոգևոր, բարոյական և մշակութային արժեքների պահպանումը՝ հանուն ապագայի, ի շահ մեր հայրենի երկրի։
19/03/2024
«ԼԻՎԸՐ» ընկերությունը «GLOBAL HIPPO ASSOCIATION»-ի պաշտոնական ներկայացուցիչ «ՄԱՌՄԱԳ» ընկերության հետ համատեղ Հայաստանի բոլոր ուսուցիչներին, ովքեր տիրապետում են անգլերենին, հրավիրում են մասնակցելու ՄՐՑՈւՅԹԻ։
✅Սա մասնագիտական աճի, դասավանդման մեթոդների հղկման և թարմացման լավ հնարավորություն է բոլոր ուսուցիչների համար՝ անկախ աշխատանքային ստատուսից (նախակրթական, միջնակարգ և ավագ դպրոցներ) և մասնագիտացումից։ Իսկ ամենակարևորը՝ հնարավորություն՝ բոլորին ցույց տալու ձեր ստեղծարարությունը աշխատանքում։
Այս ամենը տեղի է ունենալու կրթական պրոցեսի միջոցով, ինչը կօգնի ձեզ ձեր կարիերայում։
Ի՞նչ կտա մասնակցությունը մրցույթին՝
▫️Երկու անվճար կուրս
▫️Անհատականացված հաշվետվություն և զարգացման գործողությունների պլան
▫️Միջազգային որակավորում
▫️Մրցույթի մասնակցության և կուրսերի ավարտական սերտիֆիկատներ
❕Երեք հաղթողների և իրենց դպրոցների համար մրցանակներ.
▫️Անվճար թռիչք և տեղավորում «Հիփփո» օլիմպիադայի (HIPPO Olympiad) - եզրափակչին (սեպտեմբեր 2024) մասնակցելու և մրցանակները ստանալու համար
▫️Առաջին հորիզոնական զբաղեցրած մասնակիցը ստանալու է 700 եվրոյի չափով մրցանակ, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը՝ 500 եվրոյի չափով մրցանակ, 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը՝ 300 եվրոյի չափով մրցանակ:
📆Դիմելու վերջնաժամկետը՝ Հունիսի 1:
Գրանցման և հարցաթերթիկի լրացման համար կարող եք զանգահարել՝
📞+ 374 77 322 942
կամ գրել 📩 [email protected] էլ․ հասցեին։
Սիրով սպասում ենք☺️
LIVER cooperation https://docs.google.com/forms/d/10siTsHxs_WRmUCqVn2Scsgbf-mV8e1gACvxxCDzToj8/viewform?fbclid=PAZXh0bg
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the establishment
Telephone
Website
Address
59 Charents
Yerevan