SEOsphere

SEOsphere

Share

We are a team of dedicated professionals committed to helping businesses thrive in the digital world.

Our global approach, combined with local expertise, makes us the ideal partner for your digital growth. 🌐 SEO Sphere - Digital Marketing and Web Solutions 🚀

🌟 What We Offer:
At SEO Sphere, we specialize in elevating your online presence. Our suite of services includes:

Search Engine Optimization (SEO): Unleashing the potential of your brand by optimizing your website for maximum visibility and h

17/02/2022

SEO տերմինալոգիա

#1 SEO – Search Engine Optimization – Որոնողական համակարգի օպտիմիզացում

Արտահայտությունն ինքնին նկարագրում է, որ սա տարաբնույթ գործողությունների ամբողջություն է, որի ճիշտ, ներդաշնակ ու գրագետ կատարման արդյունքում Ձեր կայքը համապատասխան բանալի բառերով որոնողական համակարգում որոնելու դեպքում կհայտնվի առաջին էջում, շատ դեպքերում անգամ առաջին 5 հորիզոնականներում։
• Հաճախ, սկսնակ SEO մասնագետները արտաբերում են սխալ արտահայտման ձև, ասելով, որ նրանք «SEO օպտիմիզատոր» են, դա նույնն է, ինչ ասել «Որոնողական համակարգի օպտիմիզացման օպտիմիզատոր»։
• Երկրորդ սխալն այն է, որ հաճախ SEO-ն շփոթում են CEO-ի հետ(CHIEF EXECUTIVE OFFICER)։ Ուղղակի հիշեք սա

#2 Ранжирование – վարկանիշավորում

Վարկանիշը որոնման արդյունքներում արդյունքների պատվիրման գործընթացն է՝ ըստ օգտագործողի հարցման:

#3 Факторы ранжирования – վարկանիշավորման գործոններ

Որոնողական համակարգի ալգորիթմի բնութագրերը, որոնց հիման վրա տվյալ փաստաթղթի դիրքը որոշվում է օգտատիրոջ պահանջով որոշակի տարածաշրջանում: Գործոնները կարող են լինել տարբեր բնույթի. վերաբերում են կայքին, նրա վեբ միջավայրին, բուն որոնման հարցումին և օգտատերերի վարքագծին համացանցում:

#4 OnPage optimization - Внутренняя оптимизация – ներքին գործոնների օպտիմիզացում

Մի շարք միջոցառումներ, գործողություններ, որոնք ուղղված են որոնողական համակարգերի կողմից կայքի ինդեքսավորման բարելավմանը և վարկանիշային գործոնների խմբին, որոնք որոշվում են հենց կայքի բովանդակությամբ:
Գործոնների ամբողջությունը, որը որոշվում է կայքի բովանդակությամբ, կոչվում է ներքին վարկանիշային գործոններ։

#5 OffPage optimization - Внешняя оптимизация – արտաքին գործոնների օպտիմիզացում

Այլ կերպ ասած, դա նույն linkbuilding-ն է՝ աշխատանք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հղումների հետ, գրագետ կառուցվածք ու պարբերականություն։ Միջոցառումների մի շարք, որոնք ուղղված են մի խումբ արտաքին վարկանիշային գործոնների բարելավմանը, որոնք որոշվում են որոնման համակարգերի կողմից վեբ միջավայրի առումով (երրորդ կողմի կայքեր ինտերնետում):

#6 Behavioral factors - Поведенческие факторы – օգտատիրոջ վարվեցողության գործոններ

Որոնողական համակարգի ալգորիթմի բնութագրերի մի շարք, որը հաշվարկվում է հենց համակարգում օգտագործողի վարքագծի հիման վրա: Արձանագրվում է ինչպես օգտվողի վարքագիծը արդյունքների էջերում, այնպես էլ վարքագիծը հենց կայքում և երրորդ կողմի ռեսուրսներում: Ավելի պարզ ասած, սա այն գործոնների խումբն է, որը ցույց է տալիս, թե օգտատերը ինչքան մնաց կայքում, քանի քլիք կատարեց, ինչ հետագծով գնաց կայքում կամ ինչ արեց կայքի ներսում կամ դրանից դուրս, ինչպես ավարտեց սեսիան, որքան տևեց սեսիայի երկարությունը, ինչքան եղավ մերժման հարցումը(bounce rate)։

#7 Relevance – Релевантность - Համապատասխանություն (ռելեվանտություն)

Փաստաթղթի համապատասխանությունը օգտագործողի որոնման հարցումին: Համապատասխանությունը փոխակերպվում է թվային արժեքի` հիմնված ներքին, արտաքին և այլ գործոնների արժեքի և դասակարգման ալգորիթմի վրա:
Դասական իմաստով արդյունքները դասավորված են նվազման կարգով՝ ըստ իրենց թվային համապատասխանության արժեքի։ Ժամանակակից ալգորիթմները հաճախ «խառնում» են լրացուցիչ փաստաթղթեր արդյունքների մեջ կամ, ընդհակառակը, իջեցնում/թաքցնում են դրանցից մի քանիսը:

#8 SERP – Search Engine Results Page – СЕРП – Որոնողական համակարգի արդյունքների պատասխանի էջ

Սա այն էջն, կամ համակարգի պատասխանն է, որը Ձեզ ցույց է տալիս որոնողական համակարգում որևէ բան փնտրելուց։ Ավելի կոպիտ ասած, երբ գուգլում փնտրում եք որևէ բան, ու արդյունքներ է ցույց տալիս էկրանին՝ հենց դա է SERP-ը։

#9 SERM – Search Engine Reputation Management – СЕРМ – Որոնողական համակարգի հեղինակության կառավարում

Որոնողական համակարգի օպտիմալացման (SEO) գործիքների օգտագործմամբ ապրանքանիշի կամ անձի հեղինակությունը բարելավելու միջոցառումների մի շարք: Բառացիորեն՝ հեղինակության կառավարում որոնման համակարգերում:

#10 TOP – ТОП – ԹՈՓ

Առավել համապատասխան փաստաթղթերի հավաքածու, որպես կանոն՝ առաջին 10 հորիզոնականներում թողարկված արդյունքերը, որոնք գտնվում են պատասխան էջի առաջին էջում (թողարկման առաջին էջը):

Չնայած TOP բառը հապավում չէ, մեծատառ ուղղագրությունը հաճախ օգտագործվում է հստակ պատկերացման համար:

15/02/2022

❓Ո՞րն է SEO-ի մասնագետի համար հաճախորդներ գտնելու լավագույն միջոցը:

✅ Լավագույն միջոցներից մեկը ձեր անձնական բրենդը զարգացնելն է և կանոնավոր կերպով օգտակար բովանդակություն հրապարակելը:

Օրինակ, եթե Դուք բացեք տելեգրամյան ալիք, խումբ սոցիալական ցանցերում, YouTube ալիք կամ բլոգ ձեր տիրույթում և այնտեղ հրապարակեք ձեր փորձագիտական ​​բովանդակությունը ամեն օր կամ շաբաթը մի քանի անգամ, ապա մի քանի ամսից դուք կունենաք պատվերների մեծ հոսք, կամ այլ կերպ ասած դիմումներ հաճախորդներից:

✅Մեկ այլ հիանալի միջոց, որը ես ինքս ակտիվորեն սկսել եմ օգտագործել՝ նոր լսարանի հետ խոսելն է: Ձեր բաժանորդների լսարանի ձևավորումն ու զարգացումը ֆանտաստիկ արդյունքներ կգրանցի: Բայց առավելագույն ազդեցություն ունենալու համար Դուք պետք է կանոնավոր կերպով հասնեք նոր լսարանի, որը դեռ չի ճանաչում ձեզ:

Պատկերավոր ասած, դուք կարող եք զարգացնել ձեր YouTube ալիքը մեկ տարի և հասնել 1000 բաժանորդի: Ելույթ ունենալով առցանց կոնֆերանսի կամ վեբինարում ձեր թեմայով հայտնի ալիքում, Դուք կարող եք հասնել 10,000 հոգանոց լսարանի: Նրանցից ոմանք կդառնան ձեր բաժանորդները, ոմանք կհիշեն ձեզ, ոմանք էլ խորհուրդ կտան իրենց ընկերներին դիմել Ձեզ։ Մի քանի նմանատիպ հանդիպումներից հետո նրանք նույնպես կարող են դառնալ ձեր բաժանորդները:

🏁 Դրա համար անհրաժեշտ է մասնակցել առցանց կոնֆերանսներում, անցկացնել ժամանակը հյուրերի հետ, վարպետության դասեր անցկացնել SEO ընկերությունների համար այլ քաղաքներում, մասնակցել SEO-ի մասնագետների կոլեկտիվ հարցումներին և հարցազրույցներ տալ:

Ինտերնետ մարքեթինգում անձնական բրենդի հաջողության բանալին ԲԼՈԳՆ Է: Նախկինում դրանք բլոգեր էին տարբեր կայքերում, հիմա պատկերն այլ է: Այժմ կան բազմաթիվ ձևաչափեր՝ YouTube-ի ալիքից մինչև Facebook և TikTok-ից մինչև Telegram ալիք:

🚩 Նրանք, ովքեր ասում են, որ SEO բլոգինգը մեռած է, սխալվում են: Փաստորեն, այն զարգանում է տարբեր ձևաչափերով բազմաթիվ հարթակներում: Ինձ համար կոնֆերանսներ, վեբինարներ, SEO դասընթացներ, միջոցառումներ կազմակերպելն ու ակտիվ մասնակցություն ապահովելը հանդիսանում է բլոգինգի մի մաս։

Բանավոր խոսքը նույնպես շատ լավ է աշխատում, երբ ձեզ խորհուրդ են տալիս Ձեր իսկ հաճախորդները, ովքեր գոհ են Ձեր տված արդյունքներից: Դա անելու համար պարզապես անհրաժեշտ է լավ կատարել ձեր աշխատանքը, ու կատարել պայմանավորված արդյունքից էլ ավելի բարձր որակով:

Կիսվեմ իմ մասնագիտական դեվիզով՝ պետք է հաճախորդներին տալ ավելին, քան նրանք ակնկալում են: Այդ դեպքում գոհ հաճախորդների թիվը ավելի արագ կաճի, քան Դուք կհասցնեք զբաղեցնել նոր հորիզոնակններ որոնողական համակարգերում ;)
Օգտվեք Ձեզ ընձեռած ամեն մի հնարավորությունից, մասնակցեք տարբեր մասնագիտական հանդիպումների, կոնֆերանսների, դասերի, քննարկումների, ինչպես նաև Ձեր լսարանին տարբեր ազդակների ու հարթակների միջոցով փորձեք սովորեցնել, տալ, կիսվել Ձեր հմտություններ, փորձով, գիտելիքներով։

SEO բլոգինգը իր երկրորդ շունչն է ապրում, բաց մի թողեք շանսը։
Այսքանը

08/12/2021

💡 Արի՛ մենք քեզ 2 ամսում սովորեցնենք լռիվ նոր մասնագիտություն, առանց ավելորդ խոստումների, գովազդի ու համոզելու ։)

✨ Եթե լսել ես 𝐒𝐄𝐎-ի մասին, ու քեզ հետաքրքրել է, թե ի՞նչ է դա, ու առհասարակ ովքե՞ր են 𝐒𝐄𝐎 մասնագետները, մենք պատրաստ ենք քեզ սովորեցնել այն, անգամ եթե Դու չունես 𝐒𝐄𝐎-ի մասին տարրական գիտելիքներ, որից հետո Դու շուկայում կլինես պահանջված մասնագետ, կունենաս իրապես բարձր աշխատավարձ ու վստահ կլինես, որ Դու ստացել ես գիտելիք, այլ ոչ թե լոկ ոչինչ չասող հավաստագիր 😉

Այսպիսով, SEOsphere-ի մասնագետներ Сей Яйлаханянը և Grigor Barseghyanը 2022 թվականի ՀՈւՆՎԱՐ-ից սկսում են մասնագիտական կուրս ` 𝐒𝐄𝐎 𝐒𝐓𝐀𝐑𝐓 𝐏𝐀𝐂𝐊, որը տևելու է 2 ամիս, և որի ընթացքում միասին ուսումնասիրելու եք ողջ 𝐒𝐄𝐎-ի ամբողջական կառուցվածքը, աշխատանքի նրբություններն ու մասնագիտական գաղտնիքները, ծանոթանալու եք մի շարք գործիքների ու ծրագրերի հետ, որոնք թույլ են տալու ավելի հեշտացնել Ձեր աշխատանքը վերջինիս շրջանակներում։

✅Մի խոսքով, եթե հետաքրքրեց, գրի՛ր մեզ հիմա, քանի որ տեղերը, առանց չափազանցնելու, իրոք ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ, քանի որ դասընթացի ընթացքում և դրանից հետո լինելու է անհատական մոտեցում ամեն մի ուսանողի հանդեպ ։)
= = = = = = = = = =
🏁Մեկնարկը - Հունվարի 10-ից
⌛Տևողությունը - 2 ամիս / շաբաթական 2 օր / 15 դաս
💲Դասընթացի ամբողջական արժեքը - 150,000 դրամ
⛔ Դասընթացի ավարտին ՄԵՆՔ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ, բայց դասընթացի ողջ ընթացքում մենք Ձեզ կտանք ՈՐԱԿՅԱԼ ԳԻՏԵԼԻՔ
= = = = = = = = = =
⚠️ Առաջին 3 դասերից հետո, եթե ուսանողը չի՛ դրսևորում սովորելու ցանկություն, կամ հասկանում է, որ կուրսը իրեն չի հետաքրքրում և ի վիճակի չէ սովորելու, մենք ՎԵՐԱԴԱՐՁՆՈւՄ ԵՆՔ ԱՄԲՈՂՋ ԳՈւՄԱՐԸ, և նա չի մասնակցում հետագա դասընթացին ։)

📢 📢📢 Եթե ուզում ես իմանալ կուրսի ողջ բովանդակությունն ու թեմաները, պարզապես + դիր քոմենթում, մենք Քեզ կուղարկենք այն ։)

Սպասում ենք Ձեզ :)

23/11/2021

Սիրելի հայեր, ի՞նչ եք կարծում, SEO-ն ապագա ունի՞ հայկական շուկայում.

18/07/2021

Դե ինչ, այսօր կիրակի է, ու մենք հատուկ Ձեզ համար տրամադրել ենք որոշակի ժամանակ, որպեսզի Ձեր կայքերը անվճար աուդիտ անենք ու ռիփորթները ուղարկենք, որպեսզի հասկանաք, թե ինչ տեխնիկական սխալներ ունի Ձեր կայքը, ու ինչ պետքա անեք ճիշտ SEO անոլու համար 🙂

Քոմենթներում դրեք Ձեր կայքերի լինքերը, ու ժամեր հետո Ձեզ նամակով կուղարկենք հաշվետվությունը :

- SEOsphere

29/06/2021

Բարև 🙂

Մեզ շատ են գրում SEO դասընթացների վերաբերյալ, բայց ժամանակի սղության պատճառով այլ խմբեր չենք կարող վերցնել:
Հաջորդ ազատ խումբը, որին կարող եք գրանցվել, լինելու է օգոստոսի վերջ կամ սեպտեմբերի սկիզբ:
Եթե հետաքրքրված եք դասընթացներով, մանրամասների կամ հարցերի դեպքում գրեք մեր էջին, կամ քոմենթում գրեք, մենք կկապվենք Ձեզ հետ :)))

22/06/2021

❓ Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ SEO ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Նմանաբնույթ նամակներ օրվա կտրվածքով ստանում ենք տասնյակներով ։)
Եկեք վերջապես հասկանանք թե ինչումն է կայանում ծառայության իմաստը, որակի երաշխիքն ու արժեքը։

🔎 Առհասարակ, եթե Ձեզ անհրաժեշտ է Ձեր կայքը SEO անել, ու Դուք գտնում եք SEO մասնագետի, ներկայացնում եք կայքն ու գին եք հարցնում, նա էլ տեղում Ձեզ պատասխանում է, խորհուրդ ենք տալիս ՀԵՌՈւ ՄՆԱԼ նման "մասնագետներից"։ Հիմա կասեք, "ինչու՞"։
"Ոնց որ թե լավ գին է ասել, լավ մարդ էր երևում, ոնց որ մի քանի բան ասեց իրանց տերմինալգոիայից, երևի հասկանում է գործից ․․․" - սկսելու եք նման բաներ մտածել, բայց դա ամենևին էդպես չի։

🚩 SEO ծառայության ռեալ արժեքը իմանալու համար Դուք պիտի SEO մասնագետին ներկայացնեք հետևյալ կարևոր հարցերի պատասխանները․

1․ կա՞ արդյոք պատրաստի կայք, որը իրականացնում է գործունեություն
1․1 եթե կա կայքը, ապա ի՞նչ CMS-ի վրա է հավաքված կայքը (օրինակ՝ Wordpress, Joomla, Drupal, Wix, WooCommerce և այլն)
1․2 երբևէ կայքի վրա արվե՞լ է SEO

2․ ի՞նչ ոլորտում եք իրականացնում գործունեություն, կամ ավելի պարզ ասած՝ ի՞նչ բիզնես եք մատուցում

3․ ովքե՞ր են Ձեր մատուցած ծառայության կամ բիզնեսի մրցակիցները

4․ ի՞նչ լոկացիաներում եք ուզում առաջխաղացնել կայքը
4․1 անհրաժեշտ է Ձեզ լոկա՞լ թե գլոբալ SEO

5․ ի՞նչ լեզուներով է կայքը
5․1 ի՞նչ լեզուներով եք ուզում առաջխաղացնել կայքը

6․ ի՞նչպիսի մրցակցություն է տիրում Ձեր մատուցած ոլորտում (Ձեր պատկերացրածով)

🚩 ՀԱՎԵԼՅԱԼ
Նախընտրելի է նաև ներկայացնել այն keyword-ները(բանալի բառերը), թեկուզ մի քանիսը, որոնց որոնման արդյունքում ցանկանում եք հայտնվել որոնողական համակարգի առաջին էջում։
= = = = = = = = = = =

Ահա այն պահանջերը, որոնց հստակ պատասխաններից հետո SEO մասնագետը կփորձի ինքն էլ անձամբ ուսումնասիրել, տեսնել ու Ձեզ ներկայացնել SEO ծառայության արժեքը։
Ասեմ, որ դա ՍՏԱՏԻԿ և ՀԱՍՏԱՏՈւՆ թիվ չէ, քանի որ կան գործընկերներ, ովքեր պատրաստ են ավելի մեծ գումար հատկացնել ծառայությանը, որպեսզի հնարավորինս էֆֆեկտիվ, արագ ու մեծ քայլերով հասնեն արդյունքի։

❓ Կհարցնեք ․ "Այդ դեպքում ի՞նչքան նախատեսենք SEO ծառայության համար"

✅ Քիչ վերև կարդացեք գրված կետերը, ասեք Ձեր SEO մասնագետին, ու սպասեք իր պատասխանին։ Գումարը իրականում ուղիղ համեմատական կերպով կախված է վերոնշյալ կետերի ուսումնասիրությունից, քանզի Դուք էլ եք գիտակցում, որ օրինակ առաքման ծառայության մրցակցությունը Մոսկվայում ավելի մեծ է, քան Երևանում, ու ավելի փոքր, քան օրինակ Կալիֆոռնիայում ։)

Քանզի Դուք էլ եք գիտակցում, որ օրինակ "Forbes"-ից dofollow/nofollow լինք ստանալը ավելի թանկ արժե, քան ասենք news.am-ից ։)

Քանզի պարզից էլ պարզ է, որ կայքի բլոգերում նոր կեյվորդներով կայքը առաջխաղացնելու անհրաժեշտ է գրել նոր, ունիկալ քոնթենթ, որը սովորական ծառայության համար արժե օրինակ 100 դոլար, իսկ առողջության հետ կապված խիստ մասնագիտական քոնթենթը կարող է արժենալ մինչև 500 դոլար ու ավել ։)

🔅 ԱՄՓՈՓՈւՄ
Շատ երկար Ձեզ չտանջելու համար, ամփոփենք, որ վերոնշյալ կետերը SEO մասնագետին ներկայացնելուց հետո կստանաք հստակ պատասխան, հստակ ժամեկտներով ու արժեքով ։)

📈 Եվ վերջապես, եթե ուզում եք Ձեր կայքի SEO-ն վստահել իսկապես գործից գլուխ հանող մասնագետներին, ովքեր Ձեզ կտան պրոֆեսիոնալ ծառայություն ու հորիզոնականներ, դիմեք մեզ ։)
(093) 550 770

SEOsphere

17/06/2021

Բարևներ SEO կենտրոնից 🙂

Մի լավ առաջարկ ունենք Ձեզ մեր պաշտելի հետևորդներ: Ի՞նչ կասեք, եթե մենք ամեն շաբաթ մտնենք ուղիղ եթեր ու անվճար տեխնիկական աուդիտ անենք Ձեր կայքերը, ասենք սխալները, թերությունները, ինչերի վրա աշխատեք, ինչ փոխեք և այլն:

Կուզե՞ք :)

16/06/2021

Բարև ։)

Մեր էջում կա՞ն SEO-ով հետաքրքրված անձիք։ Կարող եք + դնել )

15/06/2021

🔎 Ինչի՞ համար է անհրաժեշտ SEO-ն

Առհասարակ, Google-ի, Yandex-ի, Bing-ի, Yahoo-ի որոնողական համակարգերը աշխատում են միլիոնավոր բոթերի օգնությամբ, որոնց ներդաշնակ աշխատանքի արդյունքում դրանք օգտատիրոջը ցույց են տալիս որոնողական համակարգում այն արդյունքը, որը մաքսիմալ ռելեվանտ է(համապատասխանում է փնտրողի ուղիղ հարցմանը) որոնվող բանալի բառին կամ արտահայտությանը։

❌ Ցանկացած կայք, որը օպտիմիզացված չէ որոնողական համակարգերի ճիշտ դասակարգման ու համապատասխանեցման համար, մոռացեք, որ երբևիցե կհայտնվեք որոնողական համակարգի փնտրման արդյունքում ցուցադրվող պատասխանների առաջին էջում։

📌 Հետևաբար, SEO-ն(search engine optimization) անհրաժեշտ է ցանկացած կայքի, որը հետապնդում է բիզնես, մատուցում է ծառայություններ կամ իրականացնում է վաճառք։

📈 SEO-ի ողջ փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ ցանկացած բիզնես, որն ունի համապատասխան վեբ կայք, հնարավորինս օպտիմիզացվի տվյալ որոնողական համակարգի ալգորիթմներին համապատասխան, իր իսկ գործունեությանը ռելեվանտ բանալի բառերով կարողանա հայտնվել ՕՐԳԱՆԻՔ(բնական ճանապարհով գեներացված թրաֆիկ) որոնման արդյունքներում որոնողական համակարգի թոփ էջերում, նախընտրելի է առաջին էջում, էլ չասեմ ԹՈՓ 5, ԹՈՓ 3, և նույնիսկ առաջին հորիզոնական։

✏ Իսկ թե ինչպիսի չափանիշների պետք է այն համապատասխանի, կներկայացնենք առաջիկայում ։)

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


1/7 Tigran Petrosyan Street
Yerevan
0054