Ket Construction

Ket Construction

Share

KET Construction, founded in 2009 in Yerevan, is an interior design and execution firm delivering residential, commercial, office, and educational projects.

Driven by creativity, credibility, and innovation, we create functional, beautiful spaces.

Photos from Ket Construction's post 28/04/2026

Իրականացնում ենք տաք հատակի խողովակների մոնտաժային աշխատանքներ 💦

Ճշգրիտ իրականացում, որակյալ նյութեր և երկարաժամկետ հուսալիություն՝ Ձեր տան կապիտալ վերանորոգման համար 🔝🏡

20/04/2026

Երազ թաղամասում իրականացվող մեր շինաշխատանքներից մի հատված, որտեղ արդեն իրականացրել ենք գիպսաստվարաթղթի տեղադրման, սալիկապատման և ինքնահարթեցվող հատակի աշխատանքներ:

07/04/2026

Ket Construction-ը շնորհավորում է մայրության և գեղեցկության տոնը։

Ձեր նվիրվածությամբ է կառուցվում այն, ինչ ամենակայունն է՝ կյանքը, սերն ու ապագան 💫

Photos from Ket Construction's post 06/04/2026

Քաղաքի սրտում գտնվող 90-ականներին կառուցված 250քմ բնակարանը վերածվեց ժամանակակից «ինդուստրիալ բոհեմական» ոճի գրասենյակի՝ պահպանելով իր ճարտարապետական բնավորությունն ու պատմությունը ✔️ Այս ամբողջ փոխակերպումը իրականացվեց ընդամենը 2 ամսում, որի իրագործումը պահանջում էր հստակ պլանավորում, շինարարական աշխատանքների կազմակերպում և համադրում 🔝

Տարածքը ամբողջությամբ քանդելու փոխարեն, մենք ընտրեցինք աշխատել եղածի հետ՝ պահպանելով հիմնական կառուցվածքը, վերականգնելով փայտե հատակը, աստիճանները, պատուհանները և նույնիսկ հին ռադիատորները՝ դրանք դարձնելով դիզայնի մաս։ Կիսաքանդ սվաղի շերտերը դիտմամբ պահպանվեցին՝ ստեղծելով հում և չավարտված կոնտրաստ, որը համադրվում է տարածքի ջերմ ու հարմարավետ մթնոլորտի հետ✨

Յուրաքանչյուր շինարարական լուծում ձևավորվել է՝ համադրելով ֆունկցիոնալությունը և տարածքի ինքնությունը․ տարածքի պլանավորումը հարմարեցվել է հաճախորդի պահանջներին՝ առանց կորցնելու տան բնօրինակ ոգին։ Գոյություն ունեցող հատվածները, դռներն ու բաժանարարները դարձան նորի մաս, իսկ ժամանակակից ինժեներական լուծումները ինտեգրվեցին այնպես, որ չխաթարեն տարածքի պատմական շունչը։ Արդյունքում ստեղծվեց մի միջավայր, որտեղ շինարարությունը դառնում է հինը շարադրելու միջոց՝ անցյալն ու ներկան միավորող՝ մտածված և բարձրակարգ իրականացմամբ։

Photos from Ket Construction's post 02/04/2026

#ՇինարարականԸնթացք

Բնակարանի պատերը գազաբլոկից են, և քանի որ կառուցապատողը բնակարանը հանձնել էր առանց պատերի սվաղի, սկզբում որոշեցինք իրականացնել լարերի մոնտաժը, ապա նոր անցնել սվաղման աշխատանքներին։

28/03/2026

Իրականացրել ենք էլեկտրականության լարերի մոնտաժային աշխատանքներ առաստաղային եղանակով, բաժանման տուփերով և առանձին խմբերով՝ կախված նշանակությունից ✔️

#շինարարություն

22/03/2026

Աշխատանքային գործընթացը ամենահետաքրքիր մասն է ցանկացած նախագծում ✔️

Վերջնապատկերում բոլոր մանրամասները տեսանելի չեն։ Սակայն հենց այդ մանրուքներն են, որ որոշում են աշխատանքի իրական որակը, ամրությունն ու երկարակեցությունը։

Այս նախագծում իրականացրել ենք
▪️Միջնորմ, որի մեջ սլայդ դուռը բացելուց թաքնվելու է։ Այն արտաքինից երեսպատվելու է քարով
▪️Ներկառուցվող քիվ (կառնիզ)
▪️Թաքնված ջեռուցման/հովացման համակարգ

11/03/2026

Perfection exists 👌

#ներկում

09/03/2026

Երազ թաղամասում իրականացվող մեր շինաշխատանքներից մի հատված։ Պատմում ենք ջրի և ջեռուցման խողովակների մոնտաժի մասին 💧🚿

08/03/2026

Ամուր հիմքը կառուցվում է ոչ միայն բետոնով և պողպատով 🏗️, այլ նաև սիրով ❤️, հաստատակամությամբ և տաղանդով ✨

-ում կանայք կարևոր դեր ունեն՝ թե՛ շինհրապարակում, թե՛ դրա սահմաններից դուրս:

Շնորհավոր Մարտի 8 🌷
Սիրելի՛ կանայք, դուք կառուցում եք ապագան ✨

01/03/2026

Part 2️⃣ Հետաքրքիր լուծումներ, որոնք կիրառվել են այս բնակարանի շինարարական աշխատանքներում ☑

25/02/2026

Յուրահատուկ լուծումներ, որոնք կիրառվել են այս բնակարանի շինարարական աշխատանքներում ☑

Ո՞ր լուծումն էր առանձնահատուկ ձեզ համար և կցանկանայիք կիրառել ձեր տանը 🏠

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Proshyan 1 Avenue , Apt 12
Yerevan