Barsis LLC

Barsis LLC

Share

ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն հանդիսանում է ՆՈՐ ՏՈՒՆ, KALDO, MARY և LOREAL ապրանքանիշների ներկայացուցիչը:

12/07/2026

Այսօր Վարդավառն է՝ Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը 💦

ԲԱՐՍԻՍ ընկերությունը շնորհավորում է և մաղթում բոլորիս ուրախ, խաղաղ և հիշարժան տոն 💙

05/07/2026

1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ սահմանադրությունը🇦🇲

Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար Հայաստանի հիմնադրույթները:

Շնորհավորում ենք բոլորիս հուլիսի 5-ի՝ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Photos from Barsis LLC's post 12/06/2026

«Բարսիս» ընկերության HR թիմը՝ Career Factory-ի IDEx միջոցառմանը հրավիրված էր որպես հյուր 💙

IDEx-ը ստեղծում է արժեքավոր միջավայր նոր գաղափարների ձևավորման համար, որին մասնակցում էր նաև մեր HR թիմը՝ ներգրավվելով մասնագիտական քննարկումներին և փորձի փոխանակման գործընթացին։

staff.am-ի կրթական ուղղության՝ Career Factory-ի IDEx նորարարական ձևաչափը հանդիսանում է հարթակ, որտեղ ՀՀ ընկերությունների միջին և բարձր օղակի ղեկավարները հնարավորություն են ստանում փոխանակելու մասնագիտական փորձը, քննարկելու ոլորտային մարտահրավերները և ձևավորելու արդյունավետ լուծումներ։

«Բարսիս» ընկերությունը կարևորում է շարունակական զարգացումն ու փորձի փոխանակումը՝ վստահ լինելով, որ նման միջոցառումները նպաստում են ինչպես մասնագիտական աճին, այնպես էլ նոր համագործակցությունների ձևավորմանը։

Photos from Barsis LLC's post 29/05/2026

Մայիսի 23-ին Բարսիսի թիմը ունեցավ հիշարժան տուր-թիմբիլդինգ դեպի Ջերմուկ 🦌

Բարձր տրամադրությունն ու միասնական ոգին ուղեկցում էին մեզ ողջ ճանապարհին:

Թիմը վերադարձավ նոր հուշերով, վառ էմոցիաներով ու հաջորդ ճամփորդության մեծ սպասումով💙

28/05/2026

Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն իրականության դարձավ 1918-ի մայիսի 28-ին 🇦🇲

Շնորհավոր Հայաստանի առաջին Հանրապետության օրը💙

Photos from Barsis LLC's post 21/05/2026

2026 թ. մայիսին «ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցներն այցելեցին Իտալիա՝ ITAP SpA գործարան 🇮🇹

Այցի շրջանակում մեր գործընկերները ներկայացրեցին արտադրության հիմնական փուլերը, արտադրանքի առավելություններն ու գործարանի աշխատանքի առանձնահատկությունները🤝

Գործուղման ընթացքում մեր թիմակիցները հնարավորություն ունեցան բացահայտելու նաև Իտալիայի մի շարք քաղաքներ և ավելի մոտիկից ծանոթանալու երկրի մշակույթին։

«ԲԱՐՍԻՍ» ընկերությունը շնորհակալություն է հայտնում գործընկերներին ջերմ հյուրընկալության, վստահության և արժեքավոր համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ համագործակցությունները կլինեն շարունակական💙

15/05/2026

«ԲԱՐՍԻՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾԱՌԱՏՈւՆԿ 💙
Միասին ստեղծում ենք ավելի կանաչ քաղաք 🌳

Photos from Barsis LLC's post 13/05/2026

2026 թ. մայիսի 4-ին «ԲԱՐՍԻՍ» ընկերության աշխատակիցներն այցելեցին Իտալիա՝ Fondital գործարան 💙

Այցի նպատակն էր աշխատակիցներին առավել մանրամասն ծանոթացնել գործարանի աշխատանքային գործընթացներին, տեղում ներկայացնել արտադրանքի ստեղծման փուլերն ու առավելությունները, ինչպես նաև ամրապնդել գործընկերային կապերը։

«ԲԱՐՍԻՍ» ընկերությունը կարևորում է նմանատիպ բիզնես այցերը՝ որպես փորձի փոխանակման, մասնագիտական զարգացման և միջազգային համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին այդքան ջերմ ընդունելության համար։

01/05/2026

Շնորհավոր Մայիսի 1` Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օր:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աշխատակիցներին՝ իրենց կատարած աշխատանքի և նվիրումի համար 💙

22/04/2026

«ԲԱՐՍԻՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾԱՌԱՏՈւՆԿ🌳

Հաշվի առնելով մեր մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդիրը, «Բարսիս» ՍՊԸ-ի թիմը նախաձեռնեց բարեգործական մեծ ծառատունկ 💙

Ապրիլի 11-ին ՍՊԸ-ի աշխատակիցները կյանքի կոչեցին ծառատունկը Երևան քաղաքի Նոր Նորք զանգվածի այգիներից մեկում:

Այս նախաձեռնությունը «Բարսիս» ընկերության շարունակական քայլերից մեկն է՝ ուղղված համայնքի զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը:

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


57/16 Arshakunyats
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 06:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 06:00
Thursday 09:00 - 06:00
Friday 09:00 - 06:00