Psycorner
📍Աշխատում եմ տրավմաների ու կորստի հետ
📍Օգնում եմ ճանաչել ինքներդ Ձեզ
Գրանցման համար📩
28/10/2024
Արդեն 3 տարի է,ինչ սովորում եմ Մոսկովյան Գեշտալտ ինստիտուտում ու անցնում եմ գեշտալտ թերապևտ դառնալու դժվար ու աճեցնող ճանապարհը:
Ամեն անգամ նորից ու նորից եմ համոզվում՝ինչ հուզառատ ու կարևոր ճանապարհ ենք անցնում,որպեսզի պատրաստ լինենք աշխատելու մեր այցելուների հետ,ինչքան բան ենք փոխում,զարգացնում մեր ներսում,որ հետո ուղղորենք նաև այցելուներին:
#հոգեբան #հոգեբանություն #գեշտալտ
06/06/2024
Ըստ իս,հնարավոր չէ լինել լավ մասնագետ բոլոր ոլորտներում ու ուղղություններում:Յուրաքանչյուր մասնագետ վերապատրաստվել է և կոմպետենտ է կոնկրետ հայցերի հետ աշխատանքում:
Ես հոգեբանության մեջ եմ 8 տարի,որից 3 տարին արդեն աշխատում եմ որպես պրակտիկ հոգեբան-հոգեթերապևտ:Այս ընթացքում վերապատրաստվել եմ ու գտել եմ այն հայցերը,որոնց հետ աշխատում եմ ու տեսնում եմ այցելուների արդյունքները:
Ներկայացնեմ այն հայցեր,որոնց հետ ես աշխատում եմ
📍Հոգեբնական տրավմաներ
📍Ինքնագնահատական
📍Վախեր,ֆոբիաներ և տագնապներ
📍Ճգնաժամային իրավիճակներ(բաժանում,կորուստ,էմիգրացիա…)
📍ՀՏՍԽ(հետտրավմատիկ սթրեսային խանագարում)
📍Մենակության/մեղքի զգացում
📍Ընտրության դժվարություններ
📍Հույզերի ճանաչում
Իմ աշխատանքում օգտագործում եմ արդյունավետ մեթոդներ ,որոնք վերցված են տարբեր ուղղություններից:Այս մասին կլինի այլ գրառում:
06/06/2024
Իմ գլխավոր նպատակներն այս ամառ ☀️👇🏼
Այս ամառը խոստանում է լինել տաք ու ուրախ բոլոր ձևերով
Նպատակներ աշխատանքում
• Ամենակարևորը՝սկսել նոր գրքային պրոյեկտ youtube-ում
• Սկսել մասնագիտական 2 պրոյեկտ,մեկը հոգեբանների համար,մյուսը՝բոլորի
• Մասնակցել այս տարվա կարևոր ինտենսիվին,որ տեղի է ունենալու Ռուսաստանում
Սոց. հարթակներ
• Ակտիվ զարգացնել էջս գրառումներով ու հոլովակներով
• Բացել տելեգրամյան ալիք
• Ավելացնել նոր հետևորդներ
Առողջություն
• Շարունակել առողջ սնվել
• Փորձել սպորտը դարձնել ռեգուլար
Ո՞ր նպատակին հետևելը Ձեզ հետաքրքիր կլինի: Կիսվեք նաև Ձեր պլաններով 📩
06/06/2024
ՏԱՐԲԵՐ ՀՈՒՅԶԵՐ ԶԳԱԼԸ ՆՈՐՄԱԼ Է
Հաճախ ենք լսում,որ ինքներս մեր հետ կոնտակտի մեջ լինելու համար պիտի ՉՃՆՇԵՆՔ հույզերը,այլ ԱՊՐԵՆՔ դրանք:Հեշտ է թվում,բայց ոչ միշտ է հասկանալի՝ինչպես:
Հույզերն ապրել սովորում ենք մանկության տարիներ,որում օգնում են ծնողները:Երբ ինչ-որ հույզ ենք ունենում նրանք անվանում են այդ հույզը ու մնում երեխայի կողքին ու աջակցում նրան:Բայց ոչ բոլոր ծնողներն են այդպես անում,քանի որ նրանք էլ չեն ունեցել այդ փորձառությունը մանուկ հասակում:
Այդ պատճառով,այսօր կծանոթացնեմ մի մեթոդի հետ,որը կօգնի ինքնուրույն ապրել Ձեր հույզերը:
Մեթոդը տեսնելու համար թերթեք նկարը 👉🏻
24/09/2023
ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԱԶԵՑՆԵԼ ՏԱԳՆԱՊԸ
Մեր համար այս դժվարին օրերին ,որտեղ տիրում են վախն ու անորոշությունը,գլուխ է բարձրացնում տագնապը։
Այսօր կառաջարկեմ մի տեխնիկա,որը որն օգնում է մի քանի րոպեում ուշադրությունը անհանգստացնող իրավիճակից ուղղել այլ տեղ։
Մեր ուղեղը որպես իրականություն ընկալում է այն,ինչին ուղղված է մեր ուշադրությունը
Տեխնիկան տեսնելու համար թերթիր նկարները 👉🏻
#հոգեբան #տագնապ
18/05/2023
Mejanyan Art Studio
09/05/2023
🎨ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ 🎨
Արտ-թերապիան ամենամեղմ,բայց միևնույն ժամանակ օգտակար մեթոդ է,որն օգնում է գտնել խնդիրների լուծման ամենաարդյունավետ տարբերակը:
Ի՞ՆՉ ԾՐԱԳԻՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ
💙Աշխատանք տագնապների հետ
💙Հայցերի վերլուծություն ՄԱՔ-ի միջոցով
💙Նկաչաթերապիա
💙Լարվածության պարպում
💙Նոր ծանոթություններ
💙Կստանաք Ձեր նկարը,որպես հուշ
🍷Գինու հյուրասիրություն
Վայրը 👉🏻
Օրը 👉🏻մայիսի 14
Ժամը 👉🏻17:00
Արժեքը 👉🏻 15.000 դրամ
#արտթերապիա
26/04/2023
17/04/2023
Ես այսօր դառնում եմ 25 տարեկան 🌷
Իմ ծննդյան օրերը միշտ ինձ համար սպասված են եղել(ավելի քան Ամանորը) ու ամեն անգամ ինձ համար ամփոփել եմ՝ինչ եմ հասցրել անել ու գիտակցել:
Ամեն տարի ես ոչ թե տխրում եմ,որ մեծանում եմ,այլ ընդունում եմ,որ ես նոր փորձառություն եմ հավաքում և նոր հնարավորություններ բացում իմ առաջ:
Ծնունդիս առիթով մրցույթ եմ ուզում կազմակերպել և նվերներ տալ իմ սիրելի հետևորդներին:
Բայց այդ մասին հաջորդ գրառման մեջ:
Իսկ հիմա գրեք՝սիրում եք Ձեր ծնունդը թե՞ ոչ:
02/01/2023
Ինչպե՞ս սթրես չտանել Ամանորին
⠀
Ժամանակի ընթացքում այնպես է ստացվել,որ մեզ է փոխանցվել Նոր Տարին իր պատմությամբ և նշելու ձևով:
⠀
🎄Զարդարել տոնածառ
🍗Պատրաստել խոզի բուդ(հայերեն էլ գիտեմ՝ազդր😂)
👨👩👧👦Հավաքվել ընտանիքով
⠀
Բնականաբար,եթե ինչ-որ կետերում չենք համապատասխանում,կարծես փչանում է Ամանորյա տրամադրությունը:
⠀
🥲Բոլորն ընտանիքի հետ են,իսկ ես միայնակ
🥲Ընկերուհիս նվերներ է ստացել,իսկ ես՝ոչ…
⠀
Ու այս համեմատությունը բերում է նրան,որ հասնում ենք ուժեղ սթրեսի:
⠀
Մարդիկ սկսում են իրեց մոտ նկատել բացասական կողմեր,համեմատվել,թերագնահատել այն ինչ ունեն…
⠀
Բայց ես առաջարկում եմ այս հարցին նայել այլ տեսանկյունից:
⠀
🤩Եթե Ձեզ ասեմ,որ Դուք և Ձեր կյանքը բացառիկ եք:
⠀
Եթե աշխատում եք Ամանորի գիշերը,գուցե տխրելու փոխարեն մտածեք,որ ավել գումար կաշխատեք:
⠀
Կամ,եթե միայնակ եք,գուցե այս շրջանում դա այն է ինչ պետք է Ձեզ ու ժամանակ է վայելելու հենց այդ պահը:
⠀
Այո,գուցե հիմա ամեն բան իդեալական չէ,բայց այսօր յուրաքանչյուրիս կյանքում կա մի առավելություն,որը մեզ դուր կգա:
⠀
Այդ պատճառով,եկեք չմոռանանք նաև լավ կողմերի մասին:
⠀
Իսկ հիմա մեկնաբանություններում դրեք սմայլ,որը ասոցացնում եք Ամանորի հետ:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Website
Address
Yerevan