Viun
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Viun, Marketing Agency, Yerevan.
«Վյուն»-ի նպատակն է մեծ փոփոխություններ բերող նախագծերի և դրամահավաքի արշավների կառավարումը:
VIUN aims at managing change-making projects and fundraising campaigns.
09/03/2023
🚀 Եկել ենք՝ ձեզ հետ կիսվելու մեր 1-ին մեծ հաջողությամբ։
Հաջողե՜ց «Արևային Հաղորտի» նախագիծը reArmenia հարթակում, ինչը նշանակում է, որ արդեն շա՜տ շուտով Արցախի Հաղորտի գյուղի բոլոր 42 տներում կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ և բոլոր ընտանիքները կունենան մշտական անվճար տաք ջուր 💫
Նախագիծը կյանքի չէր կոչվի, եթե չլինեին…
🌟 Հաղորտի համայնքի զարգացման բարեգործական հիմնադրամը, որը բարձրաձայնեց խնդիրն ու նախաձեռնեց դրամահավքը,
🌟 «ռեԱրմենիա»-ն, որը հարթակ տրամադրեց դրամահավաքն արդյունավետ կերպով իրականացնելու համար,
🌟 «Տեր եմ» հիմնադրամը, որը հաջողությամբ ավարտին հասցրեց մեր սկսած դրամահավաքի արշավը։
🌟 Եվ իհարկե՜ դուք՝ նախագծի մեր շատ սիրելի նվիրատուներ, որ հավատացիք և աջակցեցիք։
Շնորհակալ ենք․․․ 💟
27/02/2023
2000 հոգի՝ 5000-ական դրամ, և քաղցկեցի դեմ պայքարը նո՜ր փուլ կմտնի ✊
Հայաստանում ստեղծվում է քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության մի բացառիկ կլինիկա։
🤗 Այն ապրելու հնարավորություն է տալու բազմաթիվ երեխաների՝ քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման շնորհիվ։
🔆 Նվիրաբերե՛ք 5000 դրամ, միացե՛ք քաղցկեղի դեմ պայքարին՝ http://bit.ly/3kymziw
Հ.Գ.՝ Անհրաժեշտ գումարի 74%-ն արդեն հավաքվե՜լ է 🥳
09/02/2023
😞 Երևի թե չկա մարդ, ումից քաղցկեղն ինչ-որ մեկին չի տարել...
Հայաստանում քաղցկեղը մահացության դեպքերով 2-րդ տեղում է։
Սակայն մանկական քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության ԱՌԱՋԻՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԻՄՆՈՒՄԸ ԿՓՈԽԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ 💫
Կլինիկան կնվազեցնի մանկական քաղցկեղի նկատմամբ գենետիկ հակվածություն ունեցող երեխաների մահացության թիվը՝ քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման շնորհիվ։
✊ Միացե՜ք կլինիկայի ստեղծմանը ցանկացած չափի գումարով՝ փրկելով կյանքեր 👇
http://bit.ly/3HFIcoM
06/02/2023
👋 Ձեր շաբաթը բարի լուրով սկսեք մեզ հետ…
Մինչ ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ-ը սահմանապահ բնակիչներին պատրաստված է դարձնում, Հայաստանում քիմիական արդյունաբերության առաջատար ընկերություններից մեկը՝ «Մեդիսար»-ը, իր ներդրումն է անում այդ գործում ✊
«Մեդիսար»-ը ՈՄԱ-ի «Հայկական ԱշխարհաՀզոր» նախագծին նվիրաբերել է 500.000 դրամ՝ ցուցաբերելով բարձր սոցիալական պատասխանատվություն։ Շնորհակա՜լ ենք 🥰
🇦🇲 Դու՛ք էլ օգնենք սահմանապահ բնակիչներին լինել պատրաստված՝
https://bit.ly/3WL9uQg
31/01/2023
🌨 Ձմեռը սաստկանում է, իսկ Արցախի մեր հայրենակիցները շարունակում են մնալ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ մեջ։
Էլեկտրաէներգիայի, գազի, ինտերնետի սահմանափակումներն է՛լ ավելի են խորացնում հումանիտար ճգնաժամը։ Կա նաև սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների և այլնի պակաս 😔
ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ և ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ նպատակով reArmenia հարթակում մեկնարկել է «Արցախյան ճգնաժամի օգնության ֆոնդ» նախագիծը։
✊ Րոպե առաջ աջակցե՜ք Արցախին. #ՍպասելուԺամանակՉունենք 👇
http://bit.ly/3kMohMZ
18/01/2023
Տադա՜մ, «Վյուն»-ը եկել է թարմ-թարմ նորություններով 😍
♦️ Մենք արդեն տելեգրամյան ալիք ունենք, որն ուղղված է ռուսալեզու հայ համայնքին։
Ուստի դեռևս բոլո՜ր հրապարակումները տելեգրամում կլինեն ռուսերեն լեզվով 🎈
Դե՜, մեր հրապարակումները բաց չթողնելու և մեզ հետևելու համար միացի՜ր այստեղ👇
https://web.telegram.org/k/ #
Մենք սպասում ենք ՔԵԶ❤️
17/01/2023
❗Պատերազմում ավելի քիչ թվով զոհեր կունենայինք, եթե ժամանակին ցուցաբերվեր պատշաճ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ կամ ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ։
Հենց այս խնդիրը լուծելու նպատակով «ՍԻԱ» ՀԿ-ն սկսել է դրամահավաքի նախագիծ, որի հանրայնացմամբ էլ զբաղվում է «Վյուն» գործակալությունը ✊
⛑Արագացված անվճար դասընթացները ՀՀ-ում (ճանապարհների բացվելուց հետո՝ նաև Արցախում) կանոնավոր անցկացնելու համար կենտրոնը բոլորիս աջակցության կարիքն ունի:
ՄԻԱՑԵ՛Ք ՆԱԽԱԳԾԻՆ. ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՅԱՆՔԵ՛Ր ՓՐԿԵԼ 👇
http://bit.ly/3warwjU
16/01/2023
💁 Գիտելիքաշատ կիրակի՞։ Ուրեմն «10:30 ակումբ»-ի հետ 👇
Կիրակին սկսեք՝ նախաճաշելով 25 տարվա փորձով ձեռնարկատեր, «ռեԱրմենիա» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ՝
🎈 Բանախոսություն «Մրցակցելու փոխարեն համագործակցել» թեմայի շուրջ,
🎈 Բիզնեսխորհուրդներ և պատասխաններ Ձեզ հետաքրքրող հարցերին,
🎈 Սուրճ, թեյ և համեղ կրուասաններ…
🎈 Նվեր-գիրք՝ Իսաբել Ալյենդեի «Ոգիների տունը» (կստանա ամենաակտիվ մասնակիցը)։
ԿԱ ԸՆԴԱՄԵՆԸ 20 ՏԵՂ ❗ ԳՐԱՆՑՎԵՔ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ՝ https://forms.gle/YwxjMMZhbQGZ8py4A
Հ. Գ.՝ Նախաճաշի հասույթը կուղղվի այս նախագծերից մեկին՝
🎈 «Շրջիկ բժիշկներ» — անվճար բուժօգնություն սահմանամերձ համայնքների բնակիչներին,
🎈 «Արևային դպրոցներ Արցախում» — անվճար էլեկտրաէներգիա Մարտունու շրջանի 5 դպրոցներին։
13/01/2023
😔- Ձմե՛ռ պապ, գիտենք՝ չես գալու. շրջափակման մեջ ենք դեռ։
Հին նոր տարին էլ եկավ, իսկ ճանապարհը դեռ փակ է։ Բայց Արցախի երեխաները հավատում են ամանորյա հրաշքին ✨
Նրանք Սանտային խնդրում են, որ արևային կայաններ տեղադրի իրենց դպրոցներում, որ այլևս ՓԱՅՏԻ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ շուրջ դասեր չանեն կամ էլ հետաձգեն դասերը՝ հոսանք չունենալու պատճառով։
🎅 Եկեք ամե՛նքս Ձմեռ պապ դառնանք՝ աջակցելով «Արևային դպրոցներ Արցախում»-ին👇
http://bit.ly/3W97EIk
12/01/2023
⚡ Արցախում սահմանափակվել է նաև էլեկտրամատակարարումը Աղավնո-Բերձոր հատվածի միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով։
#ՀՐԱՏԱՊ է ակտիվորեն աջակցելը «Արևային դպրոցներ Արցախում» նախագծին, որի շրջանակներում արդեն հավաքվել է Քերթ գյուղի դպրոցի արևային կայանի գումարը։
Շարունակե՛նք հավաքել Սպիտակաշենի, Բերդաշենի, Ճարտարի և Մարտունու դպրոցների արևային կայանների գումարը ևս 🔆
✊ Աջակցե՛ք նախագծին, սպասելու ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ՛❗
https://bit.ly/3FVGqRd
12/01/2023
🍽 Գալի՞ս եք «10:30 Club»-ի՝ այս տարվա 1-ին նախաճաշը միասին անցկացնենք։
Դե իսկ նոր գիտելիքները բարեգործության հետ մեկտեղելն էլ չասե՜նք։
Այս կիրակի կիբերանվտանգության մասնագետ Samvel Martirosyan -ի հետ կխոսենք այս թեմաների շուրջ՝
🎈 Որքանով է Հայաստանը պատրաստ նոր տեղեկատվական մարտահրավերներին,
🎈 Պետական հաքերների աշխատանքը Հայաստանում,
🎈 Տեղեկատվական տեխնոլոգիաները. ուր է գնում Հայաստանի զարգացումը։
ԿԱ ԸՆԴԱՄԵՆԸ 20 ՏԵՂ ❗ ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵՔ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ՝
https://forms.gle/dy2mSdMjr3wLFzFs8
Հ. Գ.՝ Նախաճաշի հասույթը կուղղվի մեր կողմից հանրայնացվող այս նախագծերից մեկին՝
🎈 «Արշակունի» — անվճար ռազմամարզական դասընթացներ պատանիների համար:
🎈 «Շրջիկ բժիշկներ» — անվճար բուժօգնություն սահմանամերձ համայնքների բնակիչներին:
😞-Էլ վրաս չեն ծիծաղի. վերջապես նորմալ աչքեր կունենամ...
1,5 տարի Արցախ տեղափոխված 13-ամյա Մարալը վիրահատվեց 🎉
‼ «Շրջիկ Բժիշկներ»-ը, մեկնելով Արցախ և հետազոտելով երեխային, ուղեգրեցին Երևան, որտեղ էլ Մարալը վիրահատվեց՝ վերջնական ազատվելով շլությունից։
Մարալն ասում է, Արցախում շատ ընկերներ ունի, որոնք բուժման կարիք ունեն, բայց գումար չունեն։
👋 Աջակցեք՝ միասին բժշկենք կարիքավոր երեխաներին👇
bit.ly/3u6d3V4
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan