QWALLITY

QWALLITY

Share

QWALLITY is an IT company(established in 2021) focused on software quality assurance.

20/02/2026

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակում QWALLITY կազմակերպությունը մեկնարկում է միաժամանակ երկու անվճար կրթական դասընթաց՝
✅ QA/End-to-End Software Testing: Manual, Automation & AI
✅ AI in QA

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք հետևյալ հղմամբ👇
https://www.facebook.com/AGBUArmenia/posts/907596718659167

Photos from QWALLITY's post 20/02/2026

AI in Quality Assurance
Team Workshop

17/02/2026

📢 Բացառիկ հնարավորություն QA Engineer-ների համար։
ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակում QWALLITY կազմակերպությունը մեկնարկում է միաժամանակ երկու անվճար կրթական դասընթաց՝
✅ QA/End-to-End Software Testing: Manual, Automation & AI
✅ AI in QA

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք հետևյալ հղմամբ👇
https://www.facebook.com/AGBUArmenia/posts/pfbid029zsL7qR7xUeZ22T1Af5BeWQKpZu8niKmB2CATzqXW8ZzTHQMHSdgfJ4m2wgmjoBBl

📢 ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրն հայտարարում է իր ութերորդ խմբի ընդունելությունը: Ծրագիրը կազմակերպում է ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի կանանց աշխատանք գտնելու երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող ոլորտում։
Այս խմբում առաջարկվում են հետևյալ դասընթացները. 👇
✅ QA/End-to-End Software Testing: Manual, Automation & AI
✅ No-Code Flow Programming & Business Automation
✅ AI in QA
✅ AI-Enhanced Frontend Development
✅ Agentic AI
‼️ Ծրագրին կարող են մասնակցել 18 տարին լրացած կանայք, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի և բնակվում են Հայաստանում, չունեն բարձր անձնական եկամուտ, չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։
👉 Ընդունելությունը բաց է 🗓️ փետրվարի 16–ից մինչև մարտի 10–ը՝ ժամը 18։00-ն:
👉 Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին ծանոթացե՛ք այստեղ՝ 🔗 https://bit.ly/AGBUWomenCoders-2026:
👉 Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ 🔗 https://bit.ly/AGBUWomenCodersApply2026։

❗️Դասընթացների մեկնարկ՝ 2026 թվականի ապրիլ։
👉 Տեղի կունենան նաև ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումներ փետրվարի 24–ին և մարտի 3–ին՝ ժամը 11։00–ին: Հանդիպման հղումը կգտնեք հայտարարության ամբողջական տարբերակում:
👉 Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել `☎ +374 60 72 22 16 կամ 📧 [email protected]:

Photos from QWALLITY's post 16/02/2026

Գժական երկուշաբթի ենք սկսում՝ միանգամից երկու լավ լուրով😍
Success Stories ✨
🎉 Գայանե Հայրապետյան
🎉 Կարինա Պողոսյան

QWALLITY և AGBU Armenia կազմակերպությունների կողմից իրականացված «Կին ծրագրավորողներ» ծրագրի շրջանակում անցկացված դասընթացի երկու մասնակիցներն էլ ընդունվել են աշխատանքի Ameriabank CJSC-ում՝ որպես Intern QA Engineer 🚀

📌 Գայանեն լեզվաբանության ոլորտից է անցում կատարել QA Engineering։ Մինչ Ameriabank-ում ընդունվելը՝ նա մասնակցել է VOLO կազմակերպությունում իրականացված եռամսյա internship ծրագրին, որտեղ ձեռք բերած գործնական փորձը մեծապես նպաստեց Ameriabank-ում հարցազրույցը հաջող անցնելուն։

📌 Կարինան կրթությունը ստացել է Կառավարման համակարգերի ավտոմատացում մասնագիտությամբ 2005թ.-ին և տարիներ շարունակ իր ամբողջ ժամանակը նվիրել է ընտանիքին։ Վերջերս Կարինեն որոշեց ուժերը փորձել QA ոլորտում, և այսօր հաջողությամբ սկսել է իր մասնագիտական ճանապարհը Ameriabank-ում։

Այսօր Գայանեի և Կարինայի առաջին աշխատանքային օրն է Ameriabank-ում 🚀

Հպարտ ենք նրանց անցած ճանապարհով և մաղթում ենք շարունակական հաջողություններ 💙

09/02/2026

Կիսվում ենք մեր հերթական հաջողությամբ😊

Մարիամ Ավետիսյանը, ով վերջերս ավարտել է QWALLITY-ի Manual Testing եռամսյա դասընթացը, բանկային ոլորտից անցում է կատարել որակի ապահովման ոլորտ։ Նա ընդունվել է Colibri Ecosystem կազմակերպություն՝ որպես Intern QA Engineer։

Ինչպես նշում է Մարիամը, QA-ն նրա համար դարձել է շատ ճիշտ և գիտակցված ընտրություն՝ լիարժեք համընկնելով նրա ուժեղ կողմերի՝ վերլուծական մտածողության և մանրուքների նկատմամբ ուշադրության հետ։

Հաջողություն ենք մաղթում Մարիամ ջան և նոր ձեռքբերումներ 🌿

03/02/2026

QWALLITY-ն նպատակ ունի կազմակերպել երկօրյա վճարովի workshop-եր տարբեր տեխնիկական թեմաներով։

Այս հարցման նպատակն է հասկանալ, թե որ թեմաներն են Ձեզ առավել հետաքրքիր և որոնց շուրջ կցանկանաք ձեռք բերել ավելի խորացված և գործնական գիտելիք👇
https://docs.google.com/forms/d/1VxLKlAenbgsW_csMxIzPedzCC-NqpTHYm4HkzopvJq4/preview

15/01/2026

երկամսյա դասընթացի մեկնարկը տրված է, սկսում ենք Թիմով ինտեգրել AI տարբեր մոդելներ QA պրոցեսներին😍

Photos from QWALLITY's post 12/01/2026

և դասընթացները մոտեցան իրենց ավարտին:
Ուսանողները պատրաստ են իրենց գիտելիքը կիրառել տաբեր պրոյեկտներում🎓🍾

Շնորհակալ ենք մեզ հետ այս ճանապարհը անցնելու համար և վստահ ենք, որ արդյունքը երկար սպասեցնել չի տա😍

10/01/2026

Մի քանի պատճառ, թե ինչու մասնակցել դասընթացին👇
https://www.facebook.com/share/p/1BoWE2Tj61/?mibextid=wwXIfr

25/12/2025

Merry Christmas and Happy New Year! 🎄
We wish our entire QWALLITY Community, partners, and collaborators a season filled with joy, growth, and new opportunities.

Thank you to everyone who trusted us, learned with us, and walked this journey together😍

Photos from QWALLITY's post 06/12/2025

Performance Testing with JMeter🐞
Ընթացիկ դասընթացից կադրեր🙂

01/12/2025

Բարի առավոտ, QWALLITY հետևորդներ🌞
Նոր Success Story ենք բերել → Նելլի Մխիթարյան💙

Նելլին մասնակցել է QWALLITY և AGBU Armenia կազմակերպությունների կողմից իրականացված «Կին ծրագրավորողներ» ծրագրի և դասընթացներին։ Դասընթացներում ցուցաբերած արդյունքների շնորհիվ նա ընտրվել է VOLO 𝐈𝐧𝐭𝐞𝐫𝐧𝐬𝐡𝐢𝐩 ծրագրին։

Երեք ամիս տևած ինտենսիվ պրակտիկայի ընթացքում՝ մենթորի ուղեկցությամբ, Նելլին խորացրել է իր QA հմտությունները, աշխատել է իրական նախագծերի վրա և մասնակցել AI թեստավորման գործընթացներին։

Internship-ը հաջողությամբ ավարտելուց հետո, Նելլին աշխատանքի է անցել VOLO կազմակերպությունում՝ որպես Junior QA Engineer։

Նա ցույց է տվել բարձր աշխատասիրություն, պատասխանատվություն և զարգանալու մեծ ցանկություն, որոնք թույլ են տվել իրեն հաջողությամբ փոխել մասնագիտությունը։ Նախկինում Նելլին աշխատել է որպես վարքային թերապիստ և ուսումնական ծրագրերի գլխավոր համակարգող Աուտիզմի ազգային հիմնադրամում։

Շնորհավորում ենք Նելլի Մխիթարյանին և մաղթում շարունակական աճ ու նոր հաջողություններ🚀

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan