Pappa Design Studio
Pappa is a business-minded design studio based in Yerevan. We design for the real world, with real people in mind and the brand at the center.
22/08/2024
Green Line-ը Yerevan City սուպերմարկետների ցանցին է պատկանում. առաջարկում է աշխարհի 20-ից ավելի երկրներից ներկրվող էքսկլյուզիվ և օրգանիկ ապրանքներ:
Մեր թիմի առջև դրված էր ռեբրենդավորումը, որի արդյունքում ստեղծվեց նոր ու առանձնացող բրենդային ինքնություն:
Նպատակ ունենալով ընդգծել Green Line-ի էքսկլյուզիվ և մշտապես թարմ տեսականին՝ վիզուալ ձևավորման մեջ ընտրվեց կանաչ գույնը, որը խորհրդանշում է բնությանը մոտ լինելը և դեպի էկո սպառում տանող մղումները:
Ռեբրենդինգի արդյունքում Green Line-ը էապես տարբերվում է շուկայում առկա սուպերմարկետներից, իսկ ստեղծված վիզուալները, տպագիր նյութերը և մերչերը ևս մեկ անգամ շեշտում են բրենդի բարձրակարգությունը, որակը և ապրանքատեսականու թարմությունն ու բացառիկությունը:
https://www.behance.net/gallery/205188081/Green-Line-Supermarket
09/02/2023
Մեզ հետ համագործակցում են իրենց ոլորտում առաջատար ընկերությունները, որոնց վստահությունն էլ հենց խոսում է Pappa թիմի կրեատիվ մոտեցման և հարուստ փորձի մասին։
https://pappa.am/portfolio
30/12/2022
Pappa թիմը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով նոր մարտահրավերների և դրանց հաջող իրականացման տարի։
Ամփոփելով տարին՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին իրենց շարունակական վստահության և համագործակցության համար։ Մենք էլ ավելի մեծ եռանդով և ստեղծարարությամբ ենք մուտք գործում նոր՝ 2023 թվական, շարունակելով կյանքի կոչել մեր գործընկերների տեսլականը։
16/12/2022
Kruzo-ն ֆրիլանս հարթակ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի/կազմակերպության գտնել և վարձել լավագույն ֆրիլանս դիզայներին աշխարհի ցանկացած կետից:
Այս պրոյեկտի համար մեր առաքելությունն էր ստեղծել դիզայն կոնցեպտ և կայքի UX/UI դիզայն: Մեր թիմը հիմք ընդունեց բրենդի վիզուալ ինքնությունը և այն զարգացնելով ստեղծեց այքըններ և անիմացիաներ կայքի դիզայնը ստեղծելու համար։ Արդյունքում մենք ստացանք կայք, որը դինամիկ է, գրավիչ և հարմար օգտվողի համար։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/kruzo
09/12/2022
Ցանկացած աշխատանքում մեր նպատակն է ստեղծել արժեք, որը կապում է բրենդն իր լսարանի հետ՝ նպաստելով դրա հաջող զարգացմանը։ Մեր գաղափարախոսության կենտրոնում բրենդն է, իրական մարդիկ և ստեղծարարությունը իրական աշխարհի համար։
Հետևեք մեր աշխատանքներին նաև Behance-ում, որտեղ մենք պարբերաբար կիսվում ենք նոր նախագծերով.
https://www.behance.net/pappadesign
25/11/2022
Evolution Armenia-ն Evolution Gaming Group-ի հայաստանյան մասնաճյուղն է՝ առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարը:
Մեր նպատակն էր մշակել վիզուալ արշավի կոնցեպտ և այն իրականացնել այնպես, որ աշխատանքն Evolution-ում հետաքրքրություն առաջացներ երիտասարդների շրջանում։ Ուստի մենք համատեղեցինք մեր կողմից արդեն իսկ մշակված կարգախոսը և վիզուալ էլեմենտները՝ ստանալով վիզուալ, որը գրավում և հետաքրքրություն է առաջացնում թիրախային լսարանի մոտ։
Մանրամասն ծանոթացեք այստեղ. https://pappa.am/evolution
28/10/2022
SOLARA-ն արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի փորձառու ընկերություններից մեկն է:
Մեր նպատակն էր ստեղծել վիզուալ արշավ, որը կխթաներ ընկերության ծառայությունները Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Այս նախագծի համար մենք մշակեցինք դիզայն կենցեպտներ՝ նախատեսված մեսիջինիգին համպատասխան: Ադապտացնելով արշավի հիմնական մեսիջը («Օգտվիր Հայաստանի արևից») հայերենի մի քանի բարբառներին՝ մեր թիմը նաև ստեղծեց վիզուալներ տարբեր մարզերի համար։ Արդյունքում ստացանք դիզայն, որը իմաստալից է և ուշադրություն գրավող:
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/solara
21/10/2022
Sola Tsaghkadzor-ն իտալական մոտիվներով սրճարան է Ծաղկաձորի սրտում։
Մենք առաքելություն ունեինք ստեղծել վիզուալ ինքնություն, որը կարտացոլեր սրճարանի ջերմ մթնոլորտը: Այս նախագծի ողջ դիզայնը ոգեշնչված էր 50-ականների Եվրոպայով՝ հատկապես ժամանակի իտալական մշակույթով: Գունապնակը, մասնավորապես վինտաժ կապույտն ու կարմիրը, և ֆոտոոճը արտացոլում են 50-ականների ռետրո տրամադրությունը: Լոգոյի համար օգտագործել ենք խաղային տառատեսակ, որտեղ «S» տառը հիշեցնում է սպագետիի։ Բրենդային տարը, որը ստեղծել ենք նման է փայլի՝ ինքնության շքեղ տրամադրությունը փոխանցելու համար։ Այն հետագայում օգտագործվել է դիզայնի այլ տարրեր ստեղծելու մեջ: Արդյունքում ստացել ենք ռետրո և գրավիչ դիզայն, որը փոխանցում է սրճարանի նոստալգիկ մթնոլորտը։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/sola
17/10/2022
HayPost+-ը հավելված է, որը թույլ է տալիս օգտվողներին հետևել իրենց առաքանիներին մեկ հպումով: Ակտիվացնելով անձնական էլեկտրոնային փոստարկղը, օգտվողները կարող են ստանալ պետական և այլ կառույցներից իրենց հասցեագրված նամակների էլեկտրոնային տարբերակները։
Մեր առաքելությունն էր մշակել դիզայն կոնցեպտ, ինչպես նաև ամբողջական UX/UI դիզայն բջջային հավելվածի համար:
Ստեղծելով UX սխեմաներ՝ մենք պարզեցինք, թե ինչպես են ապագա օգտատերերը օգտագործելու հավելվածը և արդյունքում ստեղծեցինք օգտագործողի համար պրակտիկ հավելված: Մեր մշակած վիզուալ կոնցեպտը, ինչպես նաև ավելացված իլյուստրացիաներն ու անիմացիոն վիզուալները ընդհանուր դիզայնը դարձրեցին էլ ավելի հարմարավետ և գրավիչ։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/haypost
12/10/2022
Ameriabank CJSC-ը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ:
Մեր նպատակն էր ստեղծել Ամերիաբանկի տարեկան հաշվետվության դիզայն։ Ուստի մեր թիմը մշակեց ոչ ստանդարտ դիզայն, որը միավորում է բանկային և բնական էկոհամակարգի տարրերը՝ փոխանցելով էկոհամակարգերը պահպանելու կարևորության միտքը: Զեկույցի յուրաքանչյուր գլուխ պարունակում է տարբեր էկոհամակարգերի վիզուալ էլեմենտներ՝ շեշտը դնելով Հայաստանի տեսարժան վայրերի վրա: Արդյունքում ստացանք հաշվետվության դիզայն, որը հեշտ ընթեռնելի է և որտեղ դիզայնի յուրաքանչյուր տարր ունի իմաստային կիրառություն։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/ameriaReport
06/09/2022
Idplus -ը լոյալության հարթակ է, որտեղ մեկտեղված են Հայաստանում գործող բոլոր B2C բիզնեսների կողմից առաջարկվող լոյալության տարատեսակ առաջարկները։
Մեր նպատակն էր ստեղծել tagline-ներ ծրագրի և հիմնական առաջարկների համար, ինչպես նաև վիզուալ կոնցեպտներ հիմնական գործընկերների առաջարկների համար։
Սկսելով նախագիծը մենք ստեղծեցինք tagline ծրագրի համար–«Պլյուսում են բոլորը»` շեշտելով հավելվածի առաջարկած «պլյուսները»։ Հիմք ընդունելով հավելվածի tagline-ը, մեր թիմը մշակեց ևս վեց tagline հիմնական առաջարկների համար՝ կրկին օգտագործելով անվանման մեջ օգտագործված «պլյուս» բառը (ID+): Բացի այդ մշակվեցին կրեատիվ վիզուալ կոնցեպտներ՝ ըստ տարբեր առաջարկների։ Ընդհանուր առմամբ բոլոր վիզուալների համար ստեղծվել են կոնցեպտներ՝ համադրելով մեծ թրենդային տեքստեր և նկարներ։
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/idplus
10/08/2022
Yeranee Products-ը ներկայացնում է տեղական սննդի լավագույն տեսականին և հաճախորդներին հնարավորություն տալիս նախապես պատվիրել՝ թույլ տալով նրանց վայելել միայն բնական և թարմ սնունդ:
Մեր առաքելությունն էր ստեղծել բրենդինգի ամբողջական փաթեթ՝ ներառյալ անվանումը, կարգախոսը և վիզուալ ոճը:
Սկսելով անվանումից մենք ստեղծեցինք եզակի անուն՝ Yeranee (Երանի): Կարգախոսի համար որոշեցինք «ինձ, քեզ ու բոլորին» տարբերակը, որը շարունակում է Yeranee անունը՝ ամբողջացնելով նախադասությունը։ Արտադրանքի թարմ, բնական և տեղական լինելու գաղափարը փոխանցելու համար մեր թիմը ստեղծեց մարգագետնային, լեռնային և դաշտային իլյուստրացիաներ: Ընդհանուր խաղաղ զգացողությունը պահպանելու համար ամբողջ վիզուալ ոճը ստեղծվել է ցերեկային տեսարանների հիման վրա: Այս ամենը ներառվել է տպագրական նյութերի և սոցիալական ցանցերի վիզուալների ստեղծման մեջ:
Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/yeranee
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0002
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |