Eleonora Saghatelyan
Psychotherapist/ Perinatal Psychologist/
Հոգեթերապևտ/ Պերինատալ հոգեբան/
11/06/2022
Առցանց հոգեբանական խորհրդատվություն:
---------------------------------
Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Էլեոնորա Սաղաթելյան
📱 հեռ: 091 21 85 84
----------------------------------
#հոգեբան #հոգեթերապիա #օնլայնհոգեբան
Ապագա մայրիկի հետ հանդիպումը միշտ յուրահատուկ զգացումներով է ուղեկցվում 🤲
Չնայած այն հանգամանքին, որ հղիությունը բնական գործընթաց է, կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունները հաճախ հանգեցնում են նրա հոգեկան վիճակի անկայունության։
✨Հղիության ընթացքում պերինատալ հոգեբանի հետ հանդիպման ընթացքում հղի կինը սովորում է հաղթահարել բոլոր այն հոգեբանական ապրումերը, որոնք ի հայտ են գալիս հղիության ընթացքում, ինչպես նաև հետծննդաբերական փուլում:
🙅♀️Հղիության ընթացքում կնոջ մոտ կարող են դիտվել վախեր՝ կապված ծննդաբերության հետ, որոնք հիմնականում պայմանավորված են այնպիսի գործոններով, ինչպիսիք են՝ այլ կանանց բացասական փորձը, համացանցում եղած տեղեկատվությունը, ֆիլմերը, ընկերուհիների պատմությունները, որտեղ ծննդաբերությունը հիմնականում պատկերված է որպես խիստ ցավոտ գործընթաց:
Անհանգստացնում են նաև հետևյալ վախերը.
▫️ապագա բալիկի առողջությունը,
▫️սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը,
▫️ժառանգականության հետ կապված խնդիրները,
ապագայում ▫️դաստիարակության և պատասխանատվության հարցերը,
▫️երեխային կորցնելը և այլն:
Այդ իսկ պատճառով հղիության ընթացքում պերինատալ հոգեբանին այցելելը պարտադիր պայման պետք է լինի յուրաքանչյուր հղի կնոջ համար:
___________________________
Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Էլեոնորա Սաղաթելյան
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն:
🏥 հասցե՝ Մաշտոցի պողոտա 22
📱 հեռ: 091 21 85 84
----------------------------------
#հղիություն #մայրություն #հոգեբան #հոգեթերապիա #օնլայնհոգեբան
Eleonora Saghatelyan
Psychotherapist/ Perinatal Psychologist/
Հոգեթերապևտ/ Պերինատալ հոգեբան/
25/08/2021
#ավելորդքաշ
Ավելորդ քաշի երեք պատճառները♻️
❇️Կենսաբանական:
Սրանք օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական և պաթոլոգիկ գործընթացներ են: Սա իհարկե տարիքային առանձնահատկություններն են, շարժողական ակտիվությունը, հղիության ընքացքում նյութափոխանակության խանգարումները, նյարդահորմոնալ խանգարումները, գենետիկ նախատրամադրվածությունը:
❇️ Սոցիալական պատճառները:
Մեզ ստիպում են ուտել ավելին, քան մենք ուզում ենք: Սննդի հասանելիությունը, գովազդը, ընտանեկան և ընկերական հավաքույթերը, հեռուստացույցի առջև սնվելը և այլն:
❇️ Հոգեբանական պատճառները: Ավելորդ քաշը ՄԻՇՏ ունի հոգեբանական պատճառներ: Մարմինը մարդու հոգեբանական կյանքի ցուցիչն է: Հաճախ կարող ենք լսել « 15 կգ ինքնուրույն կորցրել եմ, բայց երկու ամսից այն վերադարձել է»: Հնարավոր է, որ դուք ճնշում եք Ձեր զգացուքները, ցանկությունները և հույզերը: Էսպես կարող է դրսևորվել նաև քնքշանքի և հոգատարության կարոտը: Ինչպես նաև սիրո և գիտելիքի ծարավը:
Հենց հեգեբաննը կարող է օգնել հաղթահարելու ավելորդ քաշի ներքին պատճառները:
ԱՆՀՆԱՐ Է ՓՈԽՎԵԼ ԱՐՏԱՔՆԱՊԵՍ ՝ ՉՓՈԽԵԼՈՎ ՆԵՐՔԻՆԸ: 🧘🏻♀️💫
Հարցերի դեպքում զանգահարել👇
_______________________
091 21 85 84
Սաղաթելյան Էլեոնորա
.
#ավելորդքաշ
#հոգեբան
#եսգերեմ
#նիհարումենքմիասին
#եղիրգեղեցիկ
15/06/2021
🟢Ի՞նչ է հետծննդյան դեպրեսիան:
Հետծննդյան դեպրեսիան հետծննդյան շրջանում բավանակին տարածված հուզական խանգարում է:
🟢Ինչպե՞ս է այն արտահայտվում:
Հետծննդյան դեպրեսիային բնորոշ են հետևյալ ախտանշանները՝ ֆիզիկական և հուզական թուլություն, տրամադրության անկում, դյուրագրգռություն, տխրության և թախծի, տագնապի կամ խուճապի զգացում, հյուծվածություն, քնի խանգարումներ, գիշերային մղձավանջներ, նորածին երեխայի համար` ծայրահեղ անհանգստություն, որպես մայր՝ անլիարժեքության զգացողություն, անպաշտպան և միայնակ լինելու զգացումներ:
🟢Որքա՞ն հաճախ է այն հանդիպում կանանց մոտ:
Հետծննդյան դեպրեսիան հանդիպում է ծննդաբերող կանանց 50%-ի մոտ, իսկ ախտաբանական առավել արտահայտված դրսևորումներով ուղեկցվող դեպրեսիաները՝ 1%-3%-ի մոտ:
🟢Որո՞նք են դեպրեսիայի պատճառները:
Դեպրեսիայի առաջացման հիմական պատճառները երկուսն են: Առաջինը հորմոնալ փոփոխություններին ադապտացվելու կնոջ անհատական դրսևորումն է, որն արտահայտվում է վերարտադրողական ցիկլի տարբեր փուլերում և ի հայտ է գալիս հասունացման շրջանում՝ դեպրեսիվ ապրումներով, նախադաշտանային համախտանիշի արտահայտված դեպրեսիվ բնույթով, հղիության առաջին եռամսյակի ընթացքում՝ դեպրեսիաների հակվածությամբ: Հաջորդ պատճառը հղիության ցանկալի և ոչ ցանկալի լինելու փաստն է:
🟢Ո՞ր կանայք են առավել հակված հետծննդյան դեպրեսիայի:
Ըստ հոգեբանների, առկա է երկու տեսակետ. ոմանք դա համարում են ախտաբանություն, որը կարող է առաջանալ ցանկացած կնոջ մոտ, մյուսները կարծում են, որ հետծննդյան դեպրեսիան կնոջ ընդհանուր դեպրեսիվ վիճակի դրսևորումներից է և տեղի է ունենում նրանց մոտ, ովքեր ժառանգաբար նախատրամադրված են դրան, կամ նախկինում ունեցել են այլ դեպրեսիվ վիճակներ:
🟢Ե՞րբ է արտահայտվում հետծննդյան դեպրեսիան և որքա՞ն է տևում:
Սովորաբար, դեպրեսիան արտահայտվում է ծննդաբերությունից հետո առաջին օրերից մինչև 2 շաբաթը և տևում է 1-ից 6-7 ամիս: Բարդացած դեպքերում այն կարող է պահպանվել ընդհուպ մինչև 2-3 տարի:
🟢Ինչպե՞ս պարզել դեպրեսիայի առկայությունը:
Կարևոր է չշփոթել հետծննդյան դեպրեսիան սթրեսի հետ, որն առաջանում է ծննդաբերությունից հետո և կարող է ինքնուրույն անցնել 2 շաբաթվա ընթացքում:
Ո՞ր դեպքում պետք է անհանգստանալ:
Շարունակությունը այստեղ 👇
https://morevmankan.am/arm/374/Հետծննդյան-դեպրեսիա.-հարցազրույց-Էլեոնորա-Սաղաթելյանի-հետ
27/11/2020
#ֆոբիաներ
Ֆոբիաները ՝ վախերը, խանգարում են մեզ ապրել երջանիկ և լիարժեք կյանքով:
Անկառավարելի վախի զգացումը ստիպում է մարդուն փոխել կյանքի ոճը, ռիթմը ՝ հարմարվելով մի իրավիճակի որում մեր նյարդային համակարգը իրեն ապահով է զգում:
Առանձնացրել եմ տարածված ֆոբիաների ցանկը👇
⛔️ Ավիաֆոբիա - վախ ինքնաթիռներից
⛔️Նոզոֆոբիա - տարբեր հիվանդությունների նկատմաբմ վախ
⛔️ Ալգոֆոբիա - ցավի վախ
⛔️ Յատրոֆոբիա - վախ բժիշկներից
⛔️Ակրոֆոբիա - վախ բարձրությունից
⛔️Գլոսոֆոբիա-հանդիսատեսի առջև ելույթ ունենալու վախ
⛔️ Բրոնտոֆոբիա- վախ կայծակից
⛔️ Կլաուստրոֆոբիա-վախ փակ կամ փոքր տարածքնրից
⛔️Օֆիդիոֆոբիա- վախ օձերից
⛔️ Սպերմոֆոբիա- վախ մանրեներից
⛔️Սոցիոֆոբիա- վախ հասարակությունից
⛔️Ագորաֆոբիա- վախ բաց կամ մարդաշատ վայրերից
⛔️Էրեմոֆոբիա- մենակության վախ
⛔️Ռեյեկտոֆոբի- մերժված լինելու վախ
⛔️Առախնաֆոբիա- վախ սարդերից
⛔️Տանատոֆոբիա- մահվան վախ
⛔️ Աէտատեմոֆոբիա- ծերության վախ
Ֆոբիաների ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ 👇
https://psychologyjournal.ru/stories/fobii/spisok-fobii/
Իսկ դուք ունե՞ք ֆոբիաներ, գրեք մեկնաբանություներում:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 22:00 |
| Tuesday | 09:00 - 22:00 |
| Wednesday | 09:00 - 22:00 |
| Thursday | 09:00 - 22:00 |
| Friday | 09:00 - 22:00 |