Project Inter-Invest

Project Inter-Invest

Share

PROJECT INTER-INVEST LLC was founded in 2002.

13/07/2026

«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան ձեռք է բերվել․ մեկնարկում է լայնածավալ զարգացման ծրագիր

Գործարար Նարեկ Նալբանդյանի նախաձեռնությամբ ձեռք է բերվել «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան, որտեղ առաջիկայում կմեկնարկի լայնածավալ ներդրումային և արդիականացման ծրագիր։
Նախագծի նպատակն է վերածել «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան տարածաշրջանի ամենաժամանակակից թռչնաբուծական համալիրներից մեկի՝ ներդնելով նոր արտադրական տեխնոլոգիաներ, ժամանակակից սարքավորումներ և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրական համակարգեր։

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է փուլային տեխնիկական վերազինում, արտադրական հզորությունների ընդլայնում և նոր աշխատատեղերի ստեղծում։

Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի պարենային անվտանգության ամրապնդմանը, տեղական արտադրության զարգացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը՝ ձևավորելով ժամանակակից և մրցունակ արտադրություն։

07/07/2026

«By Nalbandyan»-ի արտադրանքը, համապատասխանելով միջազգային չափանիշներին, արդեն արտահանվում է ԱՄՆ:

«By Nalbandyan» ապրանքանիշի ջրի, օղու և ոչ ալկոհոլային ըմպելիքների գործարանը շարունակում է ընդլայնել իր արտադրական հզորությունները՝ միջազգային շուկաներում աճող պահանջարկը բավարարելու նպատակով։

Գործարանում ներդրվել են նոր, ժամանակակից արտադրական և շշալցման գծեր, կատարելագործվել են արտադրական գործընթացները՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Արդյունքում «By Nalbandyan» ապրանքանիշի արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է ԱՄՆ, իսկ արտադրության ընդլայնումը հնարավորություն կտա մեծացնել արտահանման ծավալներն ու մուտք գործել նոր շուկաներ, այդ թվում՝ եվրոպական երկրներ։

Նախաձեռնությունն իրականացվում է գործարար Նարեկ Նալբանդյանի ղեկավարությամբ, որի ներդրումային ծրագրերը վերջին տարիներին միտված են Հայաստանում ժամանակակից արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը։

03/07/2026

«Գետամեջ» թռչնաֆաբրիկան նոր կյանք է ստացել

Տարիների պատմություն ունեցող «Գետամեջ» թռչնաֆաբրիկան, գործարար Նարեկ Նալբանդյանի նախաձեռնությամբ, վերագործարկվել և արդիականացվել է՝ դառնալով ժամանակակից թռչնաբուծական համալիր։
Իրականացված ներդրումների արդյունքում «Գետամեջ» թռչնաֆաբրիկան ամբողջությամբ տեխնիկական վերազինում է անցել, ներդրվել են ժամանակակից արտադրական լուծումներ, ընդլայնվել են արտադրական հնարավորությունները և ստեղծվել նոր աշխատատեղեր։

«Գետամեջ» թռչնաֆաբրիկան հերթական ներդրումային նախագիծն է, որով հոլդինգը շարունակում է զարգացնել Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտը։
Այսօր նման նախագծերը կարևոր ներդրում են Հայաստանի տնտեսության հզորացման գործում։

Հոլդինգի կերտած ճանապարհը։
https://youtu.be/fE3X62M27v8?si=CejlfROSAOwUhjex

02/07/2026

Մեծ գաղափարներ։ Ուժեղ բրենդներ։ Մեկ հոլդինգ։

Ամեն նախագիծ մեր պատմության մի մասն է, իսկ յուրաքանչյուր հաջողություն՝ նոր սկիզբ։

Մեր հոլդինգը միավորում է տարբեր ոլորտներում գործող ուժեղ և վստահելի ընկերություններ՝ ստեղծելով արժեք, բարձր որակ և կայուն զարգացում։

Արտադրություն, առևտուր, հյուրընկալություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և ծառայությունների ոլորտներ՝ մեկ ընդհանուր տեսլականով։ Մենք ներդրումներ ենք կատարում մարդկանց, նորարարության և զարգացման մեջ՝ ստեղծելով բրենդներ, որոնք արժանանում են վստահության և դառնում իրենց ոլորտների առաջատարները։

Մենք ոչ միայն զարգացնում ենք բիզնեսներ, այլ ստեղծում ենք ապագա՝ հիմնված որակի, վստահության և պատասխանատվության վրա։

Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում 29/06/2026

👏👏👏

Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում Իսկական տոնական ու հուզիչ մթնոլորտ էր Ծաղկաձորի շքեղ Eighty Eight Hotel & SPA հյուրանոցային համալիրում, որտեղ ամփոփվեց «88» և «Ծիրան» սուպերմարկետների համատեղ անցկացված մասշ...

29/06/2026

Երեկ իսկական տոնական ու հուզիչ մթնոլորտ էր տիրում Ծաղկաձորի շքեղ Eighty Eight Hotel & SPA հյուրանոցային համալիրում, որտեղ ամփոփվեց «88» և «Ծիրան» սուպերմարկետների համատեղ անցկացված գովազդային վիճակախաղը։ Մասնակիցների անհամբեր սպասումն ավարտվեց, և հայտնի դարձավ գլխավոր մրցանակի՝ Երևանում բնակարանի հաղթողի անունը։

Խաղարկությունը մեկնարկել էր ապրիլի 1-ին և միավորել էր հազարավոր գնորդների։ Մասնակցության պայմանները շատ պարզ էին․ «88» կամ «Ծիրան» սուպերմարկետներում անհրաժեշտ էր կատարել 5 000 դրամ և ավելի գնում՝ պարտադիր ներառելով By Nalbandyan ապրանքանիշի առնվազն մեկ արտադրանք։

Ամեն շաբաթ խաղարկության մասնակիցներից ընտրվում էին 20 հաջողակ գնորդներ, ովքեր ստանում էին իրենց գնումների ամբողջական գումարի՝ 100% հետվերադարձ բոնուսային հաշվին։ Այսպիսով, խաղարկությունը ոչ միայն հնարավորություն էր տալիս պայքարել գլխավոր մրցանակի համար, այլև ամեն շաբաթ պարգևատրում էր հավատարիմ գնորդներին։

Երեկոյի ամենասպասված պահը, բնականաբար, գլխավոր մրցանակի խաղարկությունն էր։ Լարվածությունն ու հուզմունքը զգացվում էին հյուրանոցային համալիրի յուրաքանչյուր անկյունում, քանի որ մրցանակը բացառիկ էր՝ բնակարան Երևանում։

Եվ ահա եկավ երկար սպասված պահը․ գլխավոր մրցանակի՝ Երևանի բնակարանի հաղթող ճանաչվեց Մարինե Ավետիքյանը՝ Վանաձոր քաղաքից։ Բնակարանի խորհրդանշական բանալին հաղթողին հանձնեցին Նալբանդյան ընտանիքի կրտսեր որդին՝ Արամ Նալբանդյանը, և Նալբանդյան ընտանիքի դուստրերը։

Այս խաղարկությունն ավարտվեց, սակայն հաջողությունը շարունակվում է։ Շարունակեք կատարել Ձեր գնումները «88» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցում և ստացեք նոր հնարավորություն մասնակցելու առաջիկա խաղարկություններին ու շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ։

Կհանդիպենք 88 օր հետո՝ նոր անակնկալներով, նոր հնարավորություններով և նոր մեծ հաղթանակներով։ 🍀✨

18/04/2026

Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը «Շիրակ» թռչնաֆաբրիկայում հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և նախարարի տեղակալ Արման Խոջոյանին։

Այցի ընթացքում ներկայացվել է ընկերության լայնածավալ ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր ծավալը կազմում է 250 մլն դոլար, որից արդեն իսկ իրականացվել է ավելի քան 60 մլն դոլարի ներդրում։

«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը նաև իրականացրել է շուրջ 25 մլն դոլարի ներդրում Եղվարդի համակցված կերերի գործարանի կառուցման համար, որը հանդիսանում է Անդրկովկասի խոշորագույն արտադրություններից մեկը և հագեցած է գերժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, ապահովելով արդյունավետ ու որակյալ արտադրություն։

#նարեկնալբանդյան

Photos from Project Inter-Invest's post 17/04/2026

Այսօր «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը «Շիրակ» թռչնաֆաբրիկայում հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և նախարարի տեղակալ Արման Խոջոյանին։
Այցի ընթացքում ներկայացվել է ընկերության լայնածավալ ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր ծավալը կազմում է 250 մլն դոլար, որից արդեն իսկ իրականացվել է ավելի քան 60 մլն դոլարի ներդրում։
Ծրագիրը կիրականացվի շուրջ 420 հա տարածքում՝ Շիրակի և Կոտայքի մարզերում, և ամբողջությամբ կյանքի կոչվելու դեպքում նախատեսվում է ստեղծել շուրջ 2500 աշխատատեղ, որից 750-ը՝ Շիրակում։ Այս պահին արդեն ստեղծվել է ավելի քան 300 աշխատատեղ Շիրակում և շուրջ 350 աշխատատեղ Կոտայքում։
🔹 Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը նախատեսում է ապահովել՝
— օրական շուրջ 100 տոննա թռչնամսի,
— և 15–20 տոննա խոզի մսի արտադրություն։
Արտադրված թռչնամիսը հիմնականում ուղղված է լինելու Հայաստանի ներքին պահանջարկի լիարժեք ապահովմանը, ինչպես նաև նախատեսվում է արտահանման զարգացում։

«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը նաև իրականացրել է շուրջ 25 մլն դոլարի ներդրում Եղվարդի համակցված կերերի գործարանի կառուցման համար, որը հանդիսանում է Անդրկովկասի խոշորագույն արտադրություններից մեկը և հագեցած է գերժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, ապահովելով արդյունավետ ու որակյալ արտադրություն։

Want your business to be the top-listed Engineering Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Halabyan 9/4
Yerevan
0038