ArLi Chess
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ArLi Chess, School, Ղուկասյան, 42/1/1, Vanadzor.
Շախմատի ուսուցման կենտրոն
ք. Վանաձոր, Ղուկասյան 42/1-1
Ղեկավար՝ WFM Լիա Մարտիրոսյան
Խմբային և անհատական դասընթացներ
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով
Կարգային և այլ մրցաշար
Հեռ․ 077722466
28/04/2026
ArLi Chess շախմատի ուսուցման կենտրոնը հայտարարում է ընդունելություն 5-7 տարեկան երեխաների համար 🤩
Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան զարգացնի մտածողությունը, կենտրոնացումը և տրամաբանությունը՝ սիրելով գործընթացը, ապա մեր դասերը հենց նրա համար են 💫
♟️ Շաբաթական 2 դաս
♟️ Փոքր խմբեր՝ յուրաքանչյուր երեխային անհատական մոտեցում
♟️ Խաղի միջոցով ուսուցում՝ հետաքրքիր և արդյունավետ մեթոդներով
Մենք ոչ միայն սովորեցնում ենք շախմատ, այլ նաև ձևավորում ենք մտածող և ինքնավստահ երեխաներ 🤍
🖋️ Տեղերը սահմանափակ են
📞 Գրանցվելու համար զանգահարել՝ 077 722466
Սիրով սպասում ենք մեր փոքրիկ շախմատասերներին 🤍♟️
🏆 Ավարտվեցին 4-րդ կարգի որակավորման մրցաշարերը՝ անցկացված երկու տարիքային խմբերով՝ մինչև 8 տարեկանների և 8-ից բարձր։
4-րդ մարզական կարգը լրացրեցին՝
🔹 Մինչև 8 տարեկաններ՝
👏 Խաչատրյան Աշոտ Սամսոնի
👏 Փափազյան Հենրի Արթուրի
👏 Չոբանյան Նարե Արարատի
🔹 8-ից բարձր՝
👏 Սարիբեկյան Անդրանիկ Էդգարի
👏 Եղիազարյան Մարի Արմենի
👏 Ղազարյան Վաչե Աղասիի
👏 Գրիգորյան Արտյոմ Արկադիի
👏 Ափինյան Լեոնարդո Նարեկի
👏 Բաղդասարյան Ժակ Դավիթի
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ կարևոր առաջընթացի համար ♟️
Մաղթում ենք նոր հաջողություններ։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և գործընկերներին։
19/04/2026
ArLi Chess-ում մեկնարկել են 4-րդ կարգի որակավորման մրցաշարեր` երկու տարիքային խմբերով։ Մաղթում ենք հաջողություն բոլոր մասնակիցներին։
28/02/2026
✨ Շնորհավորում ենք մեր կենտրոնի սան Սամվել Այվազյանին՝ Լոռու մարզի մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում մարզական 3-րդ կարգը լրացնելու առթիվ։
Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ, վստահ քայլեր և փայլուն հաղթանակներ առաջիկա մրցաշարերում։ ♟️
28/02/2026
✨ Շնորհավորում ենք մեր կենտրոնի սան Էմմա Բելովային՝ Լոռու մարզի աղջիկների առաջնությունում մարզական 4-րդ կարգը լրացնելու առթիվ։
Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ, վստահ քայլեր և փայլուն հաղթանակներ առաջիկա մրցաշարերում։ ♟️
02/02/2026
🎉 Ուրախալի հաղթանակ մեր սանի համար ♟️
Հայաստանի շախմատի ակադեմիայի (Երևան) կազմակերպած 4-րդ կարգի որակավորման մրցաշարում մեր կենտրոնի սան Հայկ Բալայանը ցուցադրեց հրաշալի խաղ։
🔹 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր
🔹 Գրավեց պատվավոր 2-րդ հորիզոնականը
🔹 Եվ հաջողությամբ լրացրեց 4-րդ մարզական կարգը
Շնորհավորում ենք Հայկին այս կարևոր հաջողության համար և մաղթում նոր հաղթանակներ ու առաջընթաց շախմատային ճանապարհին։
👏♟️🎖️
Մրցաշարի հղումը՝ https://s2.chess-results.com/tnr1337470.aspx?lan=11&art=4&SNode=S0
28/12/2025
Ավարտվեց 4-րդ մարզական կարգի որակավորման մրցաշարը։ Մրցաշարին մասնակցեցին Վանաձորից և Սպիտակի տարածաշրջանից շուրջ 27 շախմատիստներ։ Մրցամարտերը անցան լարված ու սկզբունքային պայքարում:
Մրցաշարի արդյունքներով 4-րդ մարզական կարգի արժանացան՝
🥇 Սամվել Այվազյան — 1-ին տեղ
🥈 Ռուբո Վարդանյան — 2-րդ տեղ
🥉 Արթուր Առաքելյան — 3-րդ տեղ
4-րդ մարզական կարգը հաջողությամբ լրացրեց նաև մրցաշարում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Հովհաննես Բաբայանը։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նոր հաջողություններ շախմատային ճանապարհին։ ♜
Մրցաշարի ամբողջական արդյունքներին և աղյուսակին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումով։
https://url-shortener.me/5KMP
27/12/2025
🎄 Դեկտեմբերի 27-ին ArLi Chess-ում շախմատային մտքի իսկական տոն էր 🎄
Կայացավ ամանորյա արագ շախմատի մրցաշարը, որն անցավ տոնական ու ջերմ մթնոլորտում։ Մրցաշարին մասնակցեցին Լոռու և Տավուշի մարզերից, ինչպես նաև ՌԴ-ից առաջադեմ շախմատիստներ։
Համառ, անզիջում պայքարի արդյունքում 🏅 մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ․
🥇 1-ին տեղ – Արթուր Բաբայան
🥈 2-րդ տեղ – Վասիլ Կլեկչյան
🥉 3-րդ տեղ – Սայադ Յայլոյան
🏅 1–8-րդ տեղերը նվաճած շախմատիստները պարգևատրվեցին դրամական մրցանակներով։
Առաջընթացի լավագույն ճանապարհը առողջ մրցակցությունն է։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին արդյունավետ համագործակցության և գեղեցիկ խաղի համար։ ♟️
🎄 Մրցաշարի կայացման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում մրցաշարի գլխավոր հովանավոր, FIDE-ի վարպետ Սարգիս Սարգսյանին և ՀՇԱ Իջևանի մասնաճյուղի մարզիչ Արթուր Գևորգյանին։
25/12/2025
♟️ Հիշեցում
Արագ շախմատի մրցաշարի գրանցումը շարունակվում է։ Մրցանակակիրներին սպասվում են դրամական պարգևներ 💰🏆
Բաց մի թողեք մասնակցելու հնարավորությունը։
📣Ուշադրություն
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ղուկասյան, 42/1/1
Vanadzor
Opening Hours
| Monday | 14:30 - 19:00 |
| Tuesday | 14:30 - 19:00 |
| Wednesday | 14:30 - 19:00 |
| Thursday | 14:30 - 19:00 |
| Friday | 14:30 - 19:00 |
| Saturday | 10:00 - 17:00 |