LORI Business Center
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from LORI Business Center, Business Center, Vanadzor.
04/02/2022
#դրամաշնորհ
#Վերջնաժամկետը` մարտի 15!!!
Ամենամյա #դրամաշնորհ` «Ստեփան Գիշյան» հիմնադրամի կողմից!!!
Մեկնարկում է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի հերթական դրամաշնորհային մրցույթը՝ նախատեսված իրավաբանական անձանց համար։
Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն հետևյալ ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը`
- սոցիալ-տնտեսական,
- կրթական և գիտական,
- առողջապահական
- մշակութային:
Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես 🇦🇲
ՀՀ տարածքում։
Մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 5.000.000 ՀՀ դրամ է։
Մանրամասները` https://foundation-gishyan.am/hy/how-to-apply
04/02/2022
🇨🇳 Նախարարությունը սկսում է չինական շուկայի հետ համագործակցությամբ հետաքրքրված հայկական ընկերությունների տվյալների հավաքագրում
👉Եթե գործունեություն եք ծավալում՝ ▪️արդյունաբերության,
▪️գյուղատնտեսության,
▪️սննդի արդյունաբերության
(հյութեր, կաթնամթերք, չիր, ջեմ, պահածոներ, ալկոհոլ , ջուր և այլն) ոլորտներում,
👉հետաքրքրված եք չինական շուկայում երկարաժամկետ և կայուն համագործակցության հնարավորություններով,
👉ձեր ընկերությունը կարող է ապահովել մեծ արտադրական ծավալներ,
առաջարկում ենք լրացնել տվյալների հավաքագրման հայտը՝ անգլերենով.
🔗 https://bit.ly/3oqEaYt
❗️Հայտերի լրացման վերջնաժամկետը փետրվարի 14-ն է։
📩Հարցերը կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին։
📲 Նախարարության նորություններին առաջինը տեղեկացեք՝ հետեւելով տելեգրամի պաշտոնական ալիքին⤵️
🌐 https://lnkd.in/df7HGvh
30/01/2022
🔈ℹ️«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ #Գեղարքունիքի, #Լոռու, #Շիրակի, #Տավուշի, #Սյունիքի, #ՎայոցՁորի, #Կոտայքի և #Արագածոտնի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն:
Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
🔵 ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
🔵 նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
🔵 գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:
Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 50 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում ինտեգրել է Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցի ծրագրային մոդելը՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:
Հետևաբար՝ սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`
✅ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:
✅ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:
✅ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:
✅ՓՈՒԼ 4. Բարձր գնահատված իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:
✅ՓՈՒԼ 5. Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:
📜Դիմումը կարող եք լրացնել մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը`անցնելով հետևյալ հղմամբ https://forms.gle/ndKgsw2D8tVMiyYc8 ։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք ☎զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով կամ անցնել հետևյալ հղմամբ՝ https://www.jinishian.org/hy/announcement-yba-2022-2023-arm :
Ներդրում կանանց ղեկավարած բիզնեսում🔥
_____________________________________
Ծրագիրը նպատակ ունի խթանել ձեռներեց կանանց ներդրումային պատրաստվածությունը, աջակցել կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին (թիմերին)` բարձրացնել ներդրումային գրավչությունը և պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև հստակ քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման ուղղությամբ։
Մանրամասն այստեղ՝
https://www.eif.am/arm/news/ifc-irp/
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել՝ 055135558 հեռախոսահամարով։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Vanadzor