Elada Blue Cheese
Elada-ն կապտականաչ բորբոսով էլիտար պանիր է, որը միակն է իր տեսակով հայկական արտադրության մեջ։
🧀 Elada® ապրանքային նշանով ՀՀ Լոռու մարզի Տաշիր (Կալինինո) համայնքում արտադրվում է կապույտ բորբոսով պանիր: Տաշիրը հայտնի է ոչ միայն ավանդական հայկական պանիրների տեսակներով այլ նաև եվրոպական (Շվեցարական) տեսակի պանիրներով:
🔵 Մեր կողմից առաջարկվող կապույտ բորբոսով պանրի որակական և համային առանձնահատկությունները պայմանավորված են առաջին հերթին այս տարածաշրջանի ալպիական մարգագետիններից ստացվող հումքի բարձրորակ լինելու հանգամանքով:
———
Հարցրե՛ք Սուպերմարկետներում:
#eladabluecheese #cheese
08/12/2024
19/11/2024
27/10/2024
📢 Հոտեմբերի 22-ից 24-ը ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ մազդամեր և կամամբեր պանրի պատրաստման դասընթացը մեր գործարանում՝ Տաշիրում 🇦🇲։ Շվեյցարացի փորձագետ Հանս Կնուսելի ղեկավարությամբ մեր մասնակիցները սովորեցին եվրոպական բարձրարժեք պանիրների պատրաստման գաղտնիքները և ծանոթացան նոր տեխնոլոգիաներին 🇨🇭🇦🇲:
Շնորհակալություն ենք հայտնում ՄԱՎԵՏԱ ծրագրին և մեր գործընկերներին՝ համագործակցության համար։ Շարունակենք միասին ստեղծել որակյալ ու համեղ արտադրանք հայկական շուկայում և դրանից դուրս։ 🙌
#վիլիջ
07/10/2024
15/04/2024
Click here to claim your Sponsored Listing.
«Էլադա» պանրի մասին...
Elada® ապրանքային նշանով ՀՀ Լոռու մարզի՝ Տաշիր (Կալինինո) համայնքում, արտադրվում է կապույտ բորբոսով պանիր: Մեր կողմից առաջարկվող կապույտ բորբոսով պանրի որակական և համային առանձնահատկությունները պայմանավորված են այս տարածաշրջանի ալպիական մարգագետիններից ստացվող բարձրորակ հումքով: Երկարատև փորձարկումների և համառ ջանքերի շնորհիվ, ընկերությանը հաջողվել է ստանալ յուրահատուկ համային հատկանիշներով առանձնացող հայկական արտադրության կապույտ բորբոսով պանիր, որը նման պանիրների սիրահարների և մասնագետների գնահատմամբ կարող է հաջող մրցակից լինել եվրոպական արտադրողների կողմից առաջարկվող այս տեսակի պանիրներին:
«Կապույտ» պանիրները առանձնահատուկ են իրենց բաղադրության մեջ մտնող ազնիվ բորբոսասնկի` penicillium-ի շնորհիվ, որը պանրին տալիս է կապտականաչավուն գույն և յուրահատուկ համ։
Elada էլիտար պանիրը ոչ միայն իսկական վայելք է, այլ նաև համարվում է օգտակար վիտամինների, հանքային միացությունների, մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերի հրաշալի աղբյուր:
Category
Contact the business
Telephone
Website
Address
Լոռու մարզ, Տաշիր, Երևանյան փողոց 1 թաղամաս
Tashir
2101
03/06/2024