G&G Project Architectural Studio
Մեր ընկերության հետ ձեր միտքը կդառնա նախագիծ, իսկ հետո իրականություն։
24/03/2026
🏠 Մինչև 16 մլն դրամ աջակցություն՝ տուն կառուցելու համար
Հարգելի՛ հայրենակիցներ,
Կառավարության կողմից կրկին մեկնարկել է բնակարանաշինության աջակցության ծրագիրը, որի շրջանակում հնարավոր է ստանալ մինչև 16,000,000 դրամ՝ սահմանամերձ և գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար։
📍 Ծրագիրը հասանելի է Սյունիքի մարզի հետևյալ բնակավայրերում՝
Բարձրավան, Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղվարդ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Վարդավանք, Ուժանիս, Խոտ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Տեղ, Քարաշեն։
💼 G&G Project Architectural Studio-ն իրականացնում է ծրագրի ամբողջ գործընթացը՝ նախագծումից մինչև շինարարության վերահսկողություն։
Մեր ծառայությունները՝
✔️ էսքիզային նախագիծ, ճարտարապետական նախագծում
✔️ կոնստրուկցիա, ինժեներական մաս
✔️ շինթույլտվության ստացում
✔️ նախահաշվի կազմում
✔️ հեղինակային և տեխնիկական հսկողություն
✔️ դիմումների ներկայացում համայնքապետարաններ ձեր փոխարեն։
🤝 Ինչու՞ ընտրել մեզ
✅ Փորձառու մասնագետներ
✅ Աշխատանք ՀՀ ողջ տարածքում
✅ Պատասխանատու և ժամանակին իրականացում
✅ Անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվիրատուին
📞 Հարցերի համար՝ 094 06 16 76
📍 Ք. Գորիս, Գուսան Աշոտի 18/1
👉 Դիմեք հիմա և կառուցեք ձեր տունը պետական աջակցությամբ։
#ճարտարապետություն #տունկառուցել #Սյունիք #16մլն
19/03/2026
Հարգելի հայրենակիցներ կարող եք օգտվել հայտնի 16մլն դրամ աջակության բնակարանաշինական ծրագրից։ Մենք իրականացնում ենք ողջ գործընթացը և վերահսկողությունը։
հարցերի համար կարող եք զանգահարել 094061676 հեռախոսահամարին։
🏠 16 մլն դրամ՝ սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում տուն կառուցելու համար․ Կառավարության որոշմամբ՝ պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի.
Միջոցառումից կարող են օգտվել՝
✅ 2025 թ․ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները,
✅ շահառուները, որոնք տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից՝ ապահովելով 10%-ի ցուցանիշը։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է,
✅ շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված/կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է։
Բնակավայրի ցանկին և սահմանված քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/1177
11/03/2026
📢Պարզեցվել է անհատական տների կառուցման գործընթացը։
💻Թվային հարթակի միջոցով կկարողանաք սեղմ ժամկետներում ստանալ տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը։
ℹ️🗓️ Պարզեցված կարգը կգործի 2026թ. հունիսի 1-ից՝ urban.permits.e-gov.am հարթակում:
Որո՞նք են պարզեցված կարգի պայմանները.
🏠 Տան մակերես՝ մինչև 300 քմ։
↕️Հարկայնություն՝ մինչև 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։
🏚️ Օժանդակ շինություն՝ մինչև 50 քմ։
‼️Պայման՝ տունը պետք է կառուցվի ոչ ձեռնարկատիրական նպատակով։
✅Քաղաքացուն պատկանող հողամասը պետք է համապատասխանի բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակությանը։
Ի՞նչ է պարզեցվել.
💻 Ինքնաշխատ համակարգ- Եթե համայնքի ղեկավարը սահմանված ժամկետում չհաստատի հայտը, համակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի նախագծման թույլտվություն կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք (ՃՀԱ), շինարարության թույլտվություն և ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)։
🗓️ժամկետի կրճատում- Սահմանվել են թվային հարթակում թույլտվությունների տրամադրման առավել սեղմ ժամկետներ։
📄Լրացված հայտ- նախագծային պահանջները հայտնի են լինելու նախապես. լրացված հայտը հասանելի է լինելու համայնքի պաշտոնական կայքում
💧💡 Կոմունալ միացումներ- Գազի, ջրի և էլեկտրականության միացման տեխնիկական պայմանների համար համայնքի ղեկավարը մատակարար ընկերություններին դիմելու է ՃՀԱ տրամադրելուն զուգահեռ։
🔍Փորձաքննության փուլ- Նախագծի փորձաքննությունը փոխարինվել է այն մշակող արտոնագրված ճարտարապետի երաշխավորագրով։
📐 Անվճար նախագծեր- Քաղաքացիները կարող եք օգտվել Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնի օրինակելի նախագծերից, որոնք արդեն անցել են փորձաքննություն։
Մանրամասներն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը. https://armenpress.am/hy/article/1244128
31/12/2025
ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁ
Սիրելի՛ գորիսեցիներ, հարգելի՛ գործընկերներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Անցնող տարին Գորիսի համար եղավ կարևոր փորձի ամփոփման և զարգացման նոր ուղղությունների ձևակերպման շրջան։ Քաղաքաշինական ոլորտում այն առանձնացավ մասնագիտական քննարկումների ակտիվացմամբ, քաղաքային միջավայրի նկատմամբ ավելի պատասխանատու մոտեցմամբ և այն համոզման ամրապնդմամբ, որ Գորիսի զարգացումը պետք է հիմնված լինի ոչ միայն կառուցապատման, այլև քաղաքի հոգևոր, պատմամշակութային ու բնական միջավայրի պահպանման վրա։
Որպես ճարտարապետ` կարևոր եմ համարում ընդգծել, որ յուրաքանչյուր նախագիծ, յուրաքանչյուր միջամտություն քաղաքային տարածքում պետք է ծառայի մարդուն, համայնքին և քաղաքի ինքնությանը։ Գորիսը պարզապես շենքերի համախումբ չէ․ այն կենսակերպ է, հիշողություն, ժառանգություն և ապագայի պատասխանատվություն։
2026 թվականը թող դառնա համագործակցության, փոխադարձ վստահության և համատեղ նախաձեռնությունների տարի։ Թող մեր քաղաքը զարգանա հավասարակշռված, ճաշակով և կայուն տեսլականի հիման վրա՝ պահպանելով իր բացառիկ դիմագիծը։
Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, ստեղծագործ միտք, նոր հնարավորություններ և ամուր հավատ վաղվա հանդեպ։
🌲Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։
ԳՐԻԳՈՐ ԽԱՉՅԱՆ
Գորիսի քաղաքաշինության խորհրդի նախագահ
«Ջի ընդ Ջի Փրոջեքտ» ճարտարապետական ստուդիայի տնօրեն
07/10/2025
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Goris
Opening Hours
| Monday | 09:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 20:00 |
| Thursday | 09:00 - 20:00 |
| Friday | 09:00 - 20:00 |
| Saturday | 09:00 - 20:00 |
| Sunday | 09:00 - 20:00 |