MB Legal

MB Legal

Share

MB is a boutique law firm specializing in top-quality corporate law and commercial law services.

10/06/2026

🚀Ուրախ ենք Banks.am - Business Armenia-ին տված հարցազրույցում կիսվել MB Legal-ի վերջին տարիների զարգացման և աճի պատմությամբ։։

⚖2020-ին հիմնադրված ընկերությունը ընդամենը 6 տարում դարձել է Հայաստանի խոշորագույն և բազմապրոֆիլ իրավաբանական ընկերություններից մեկը։

Հիմնադիր Մեսրոպ Մանուկյանը և գործընկերներ Գրիգոր Գրիգորյանն ու Անահիտ Սարգսյանը պատմել են ընկերության զարգացման նոր փուլի՝ ծառայությունների շրջանակի, աշխատակազմի, գործընկերային թիմի և աշխարհագրության ընդլայնման մասին։

#ԻրավաբանականԾառայություններ #Հայաստան #իրավաբանականընկերություն

02/06/2026

🚀MB Legal has authored the exclusive Armenia chapter of the Chambers and Partners "Dispute Resolution 2026" Global Practice Guide - a leading international reference for legal practitioners and businesses worldwide.

🤝Our chapter walks through how disputes are resolved in Armenia today: courts, arbitration, mediation, enforcement, and where the system is heading next.

25/05/2026

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հռիփսիմե Երիցյանը միացել է MB Legal-ի թիմին որպես իրավաբանի օգնական։ 🎉

🎓 Հռիփսիմեն Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի է։ Ուսման զուգահեռ նա արդեն կուտակել է գործնական իրավաբանական փորձ՝ մասնակցելով մի շարք պրակտիկաների, որոնք թույլ են տվել տեսական գիտելիքները կիրառել իրական իրավական միջավայրում։

⚖️ Նրա մասնագիտական հետաքրքրությունները ներառում են քաղաքացիական, կորպորատիվ և ֆինանսական իրավունքը, որոնցում նա ձգտում է զարգացնել գործնական հմտություններ ու մասնագիտական կարողություններ։

Մենք ուրախ ենք Հռիփսիմեին մեր թիմում տեսնելու համար և մաղթում ենք նրան բեղուն աշխատանքային ճանապարհ MB Legal-ում։ 🚀

Բարի գալուստ մեր թիմ, Հռիփսիմե՛: ✨
#Իրավաբան

14/05/2026

🎉 We are proud to introduce Nino Rurua, our Partner at MB Legal in Georgia.

When we opened our Georgian branch in 2025, Nino was our partner on the ground from the very beginning. Today, we're officially welcoming her to a wider audience and recognizing the foundational role she's played in establishing MB Legal's presence in Georgia. 🇬🇪

⚖️ Nino is a skilled legal professional with extensive experience in financial institutions, corporate law, and compliance. She holds Bachelor and Master of Law degrees from Ivane Javakhishvili Tbilisi State University and has been a certified member of the Georgian Bar Association since November 2021, specializing in civil law.

Her professional background includes senior legal roles at some of Georgia's most prominent organizations:

🔹 Paysera Bank Georgia — the first Georgian bank to receive a digital bank license, where Nino oversaw legal and compliance operations including information security regulations and investor relations
🔹 TBC Insurance JSC
🔹 Bank of Georgia JSC
🔹 Sweeft LLC

At MB Legal Georgia, Nino advises clients on corporate governance, financial regulation, risk management, and civil law — bringing strategic clarity and regulatory expertise to both local and international clients operating in the region. 🚀

We're grateful for everything Nino has built so far and look forward to continuing to grow MB Legal's Georgian practice together. 🇬🇪

Փաստաթղթերի կեղծումը Հայաստանում - Իրավական ուղեցույց 07/05/2026

Կեղծ փաստաթղթերի գործով մեղադրանք Հայաստանում․ ի՞նչ պետք է իմանան օտարերկրյա քաղաքացիները

Վերջին ամիսներին աճել են օտարերկրյա քաղաքացիների, հատկապես ռուսաստանցիների դեմ հարուցված քրեական գործերը՝ կապված կեղծ փաստաթղթերի հետ։

Սցենարը ծանոթ է․ քաղաքացիության դիմում առցանց «խորհրդատվական» ընկերության միջոցով → հյուպատոսությունը հայտնաբերում է կեղծ փաստաթղթեր → գործը հայտնվում է Քննչական կոմիտեում → ընկերությունն անհետացած է, դիմողը՝ մենակ մեղադրանքի առաջ։

⚖️ ՀՀ ՔՕ 457-րդ հոդվածով նախատեսված է մինչև 2 տարի ազատազրկում։

📌 Բայց կարևոր մի կետ կա․ մեղադրանքի համար պետք է ապացուցվի, որ դուք գիտակցաբար եք օգտագործել փաստաթուղթը։ Հենց այստեղ է հաճախ կառուցվում հաջող պաշտպանությունը։

Մեր նոր ուղեցույցում ներկայացրել ենք պատիժները, պաշտպանական ռազմավարությունները, և երբ արժե խոստովանել մեղքը՝ ի տարբերություն վիճարկելու։

Առաջին 48 ժամը որոշիչ են։ Մի տվեք ցուցմունքներ առանց փաստաբանի։

📖 Կարդացեք ամբողջական հոդվածը՝
[https://mblegal.am/hy/falsifying-documents-armenia-legal-guide/
]
#ՔրեականԻրավունք #ՀՀՕրենք #Փաստաբան

Փաստաթղթերի կեղծումը Հայաստանում - Իրավական ուղեցույց Փաստաթղթերի կեղծումը Հայաստանում - Իրավական ուղեցույց ՀՀ-ում հանցանքի մեջ մեղադրվող օտարերկրացիների համար: Իմացեք պատիժների և պաշտպանության ուղիների մասին:

06/05/2026

Armenia is quietly becoming one of iGaming's most interesting jurisdictions. 🇦🇲

iGaming Business has just published an interview with our Partner from MB Legal, exploring what's shaping the country's growing B2B presence and why more international companies are choosing Armenia as their base. 🚀

The opportunity is real, but the regulatory landscape is moving fast. ⚖️ New crypto licensing pathways, tighter B2C oversight, and real-time bet monitoring mean companies entering Armenia today need to structure for where the market is heading, not just where it stands today. 📈

At MB Legal, we work with operators, suppliers, and platform providers navigating exactly these questions from market entry and licensing to ongoing compliance.

👉 Read the full analysis by Martin Bjørck on iGaming Business. Link in the comments.

30/04/2026

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2026 թվականին Անի Ավետիքյանը միացել է MB Legal-ի պրոֆեսիոնալ թիմին:

⚖️ Որպես ՀՀ փաստաբանների պալատի արտոնագրված անդամ՝ Անին ունի հարուստ փորձ կորպորատիվ իրավունքի, պայմանագրերի բանակցման և դատավարությունների ոլորտներում։ Նա մասնագիտանում է բիզնեսի համար իրավական և կարգավորող ռիսկերի բացահայտման, գնահատման ու նվազեցման գործում՝ հաճախորդներին առաջարկելով հուսալի իրավաբանական լուծումներ ռազմավարական որոշումների կայացման հարցում:

🏢 Մինչ MB Legal-ին միանալը, Անին հաջողությամբ աշխատել է որպես ներքին իրավաբան (in-house lawyer) այնպիսի հեղինակավոր կառույցներում, ինչպիսիք են Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան, «Նորք» ընկերությունների խումբը և մի շարք այլ միջազգային կազմակերպություններ։

🎓 Անին իրավագիտության բակալավրի աստիճան է ստացել Հայաստանում Ֆրանսիական համալսարանից (Ժան Մուլեն Լիոն 3), իսկ մագիստրոսի կոչումը (LL.M.)՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից։ Նա առանձնանում է իր մանրակրկիտ, պատասխանատու և արդյունքակենտրոն աշխատանքային ոճով։

Բարի գալուստ մեր թիմ, Անի՛: 🎉

#Իրավաբան

28/04/2026

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ փորձառու փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Գրիգորյանը միացել է MB Legal թիմին՝ որպես գործընկեր։ ⚖️

⚖️ Ունենալով ավելի քան 13 տարվա հարուստ մասնագիտական փորձ որպես փաստաբան Հայաստանում՝ Գրիգորը խորհրդատվություն է տրամադրում առևտրային և վարկային պայմանագրերի, կորպորատիվ ու աշխատանքային վեճերի, քաղաքացիական և վարչական դատավարությունների, ինչպես նաև պետական գնումների գործընթացների վերաբերյալ։

🏢 Իր կարիերայի ընթացքում նա իրականացրել է բարդ գործարքային և կարգավորող նախագծեր տեղական ու միջազգային հաճախորդների համար: Գրիգորն աջակցել է Citibank-ին խոշոր հանքարդյունաբերական ընկերության պարտատոմսերի թողարկման գործընթացում և ղեկավարել է ՀՀ կառավարությանը էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի (eID) համակարգի ներդրման հարցում աջակցող իրավաբանական թիմը: Նա նաև ապահովել է իրավական աջակցություն Սևծովյան առևտրի և զարգացման բանկի վարկի վերակազմավորման, խոշոր M&A գործարքների և «AAB Project» ՍՊԸ-ի համար ընդերքօգտագործման լիցենզիայի ստացման գործընթացներում:

🤝 Ստանձնելով Գործընկերոջ պաշտոնը՝ Գրիգորը կօգնի մեր հաճախորդներին հաղթահարել բարդ իրավական մարտահրավերները և կառավարել բիզնես ռիսկերը՝ ապահովելով ռազմավարական և արդյունավետ պաշտպանություն:

🎓 Գրիգորն ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի և մագիստրոսի աստիճաններ Ռուս-Հայկական համալսարանից: Նա արտոնագրված փաստաբան է և հանդիսանում է արբիտր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային հաստատությունում ու Հայաստանի արբիտրաժի և մեդիացիայի կենտրոնում (AMCA):

Ուրախ ենք, որ նա համալրում է մեր ղեկավար կազմը: Բարի գալուստ, Գրիգո՛ր: 🎉

23/04/2026

Ուրախությամբ հայտնում ենք, որ Սիրանուշ Սիմոնյանը միացել է MB Legal թիմին՝ որպես Մարքեթինգի բաժնի ղեկավար: 🚀

🎓 Սիրանուշն ավարտել է ՀՊՏՀ-ն՝ ստանալով միջազգային տնտեսական հարաբերությունների բակալավրի և արտաքին առևտրային քաղաքականության մագիստրոսի կոչում:

📈 2017 թվականից նա մասնագիտացել է SEO-ի և թվային աճի ռազմավարության ոլորտում՝ աշխատելով այնպիսի միջազգային ընկերություններում, ինչպիսիք են IFC Markets-ը և Volar Agency-ն : Նա նաև PrometAI-ի զարգացման բաժնի ղեկավարն է և դասավանդում է UMBA Training-ում:⚖️

MB Legal-ում Սիրանուշը համակարգելու է ընկերության թվային ներկայությունը և ռազմավարական զարգացումը՝ կիրառելով տվյալահեն լուծումներ:

Կրիպտոարժույթների կարգավորումը Հայաստանում 2026 - ուղեցույց 21/04/2026

Հայաստանում կրիպտո ոլորտն այլևս ունի հստակ կարգավորումներ 🇦🇲 💻։

Կենտրոնական բանկը ներդրել է լիցենզավորման նոր պահանջներ և կանոններ կրիպտո ծառայություններ մատուցողների (CASP) համար🔒:

Մեր նոր հոդվածում պարզ և հասկանալի ներկայացրել ենք «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքը ⚖️, թե որ ծառայություններն են այժմ վերահսկվում 🔍 և ովքեր պետք է դիմեն լիցենզիայի համար 🏢:

Կրիպտոարժույթների կարգավորումը Հայաստանում 2026 - ուղեցույց Ծանոթացեք 2026 թ. Հայաստանում կրիպտոարժույթների կարգավորման հիմնական առանձնահատկությունների մեր մանրամասն ուղեցույցի 1-ին մասում։

Want your practice to be the top-listed Law Practice in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Hanrapetutyan 37, 4th Floor
Erevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00