HB Accounting
Հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայությունն
• Հաշվապահական հաշվառման վարում
• Հարկային հաշվարկների ու հաշվետվությունների պատրաստում
• Կառավարչական հաշվետվությունների պատրաստում
• Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի դիագնոստիկա
• Հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի կառուցում և կատարելագործում
• Աշխատավարձի համակարգի հաշվառում
• Դրամարկղային գործառնություններ
• Կոմպիլյացիա
• Գույքագրում
• Համաձա
24/01/2025
👌
⚠️ՊԵԿ-ը պատրաստակամ է աջակցել հարկ վճարողներին և իրենց աշխատակիցներին՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։
Եթե կազմակերպությունն ունի 50 և ավելի աշխատողներ, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչները կարող են այցելել տվյալ կազմակերպություն և իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ:
Իրազեկման աշխատանքները պատշաճ իրականացնելու և համապատասխան նյութերն ու ուղեցույցները ցուցադրելու նպատակով՝ անհրաժեշտ է կազմակերպության տարածքում պրոյեկտորի առկայություն:
Այցերը կրելու են բացառապես իրազեկման բնույթ, որտեղ մանրամասն ներկայացվելու են ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ քայլերը:
📩Հետաքրքրված հարկ վճարողները կարող են Կոմիտեին տեղեկացնել՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։ Անհրաժեշտ է էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել այցելության համար նախընտրելի օրը, ժամը և հասցեն։
Ավելին՝ https://src.am/am/getNews/854
#հայտարարագրում2025
10/11/2024
Շնորհավորում ենք հաշվապահի միջազգային օրը🥳🥳🥳
Կառավարությունը հարկային աջակցության նոր մեխանիզմներ է ներդնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները հավանության արժանացան կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում և այն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։
Փոփոխությունները 7 տարվա համար են։ Կառավարությունն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար նվազեցնել շրջանառության հարկը՝ 5 տոկոսից դարձնելով 2 տոկոս։
Մյուս ուղղությունն այն է, որ մինչև 30 հոգանոց սկսնակ ընկերությունները նոր աշխատակից ներգրավելիս կարող են եկամտահարկի 100 տոկոսի չափով փոխհատուցում ստանալ։ Այս կարգավորումը 30-ից ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունների դեպքում ևս կգործի․ նոր աշխատակից ներգրավելիս կփոխհատուցվի եկամտահարկի 50 տոկոսի չափով։
Փոփոխություններով եկամտահարկի 50 տոկոսի չափով փոխհատուցում է տրամադրվելու նաև այն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք աշխատանքային միգրանտներ կներգրավեն իրենց ընկերություններում։ Բացի այս, կառավարությունը պատրաստվում է նվազեցնել ՏՏ ընկերությունների այն աշխատակիցների եկամտահարկը, որոնք կներգրավեն գիտահետազոտական աշխատանքներում։ Նրանց համար եկամտահարկը կլինի 10 տոկոս՝ 20-ի փոխարեն։
Աղբյուրը` civilnet.am․
‼️‼️‼️‼️‼️‼️
Շրջանառության հարկով հարկվող և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ընկերություններին սպասվում են հարկային բեռի փոփոխություններ։
08/04/2024
15 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Էյջ Բի Ըքաունթինգ հաշվապահական ընկերությունը🥳
Տարիներ շարունակ մեզ են վստահել իրենց բիզնեսը մի շարք կազմակերպություններ։
Հաղթահարվել են մի շարք խնդիրներ՝ շնորհիվ մեր պրոֆեսիոնալ թիմի, միասին անցել ենք դժվար, բայց և միևնույն ժամանակ հաճելի ուղի։
Ձեր այսչափ վստահությունը պարտավորեցնում է մեզ էլ ավելի ընդլայնվելու և նպաստում մեր առաջխաղացման գործընթացին։
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար☺️
22/03/2024
📣Փնտրում ենք հաշվապահ
Աշխատավարձ ՝սկսած 200,000 ՀՀ դրամից
Աշխատանքային ժամերը 10.00 – 18.00
Հանգստյան օրեր՝ շաբաթ և կիրակի
Հասցե՝ ՀՀ ք.Երևան Ֆուչիկի 6/1
Աշխատանքային պարտականություններ՝
✍️Կազմակերպությունների հաշվապահական
հաշվառման վարում ՀԾ համակարգով
✍️Հարկային հաշվետվությունների կազմում
✍️Հարկային Օրենսգրքի իմացություն
✍️Հաճախորդների հետ շփման փորձ
✍️ՀԾ-հաշվապահ 7 ծրագրի իմացություն
✍️Տեսական գիտելիքների պարտադիր
իմացություն
CV-ները ուղարկել ՝ [email protected] էլ. հասցեին
15/03/2024
08/03/2024
Շնորհավոր կանանց միջազգային օրը🥰
Եղեք սիրված և երջանիկ🥰❤️
12/01/2024
Կարևոր!!!!
01/01/2024
Սիրելի՛ գործընկերներ,
HB ACCOUNTING-ն իր ողջ անձնակազմով շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Մաղթում ենք Ձեզ առողջություն , Ձեր ընտանիքում երջանկություն, իսկ բիզնեսում առաջխաղացում🥰🥂
10/11/2023
Շնորհավորում ենք հաշվապահի միջազգային օրվա առթիվ մեր բոլոր կոլեգաներին🥳
29/05/2023
🔉 Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» հ․ 686-Ն որոշման համաձայն՝ Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների) յուրաքանչյուր ամիս մեկ քառակուuի մետրի տեղական տուրքը սահմանվում է`
1) ալկոհոլային uպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոu արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 6000 /վեց հազար/ դրամ,
2) թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոu) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 10500 /տասը հազար հինգ հարյուր/ դրամ,
3) այլ արտաքին գովազդի համար` 4500 /չորս հազար հինգ հարյուր/ դրամ,
4) սոցիալական գովազդի համար` 0 /զրո/ դրամ,
5) դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար` յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով։
Տեղեկացնում ենք նաև, որ արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաթեթ՝ համաձայն «Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի ապրիլի 18-ի N 759-Ն» որոշման պահանջներին համապատասխան։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Address
ՀՀ , ք. Երևան, Ֆուչիկի փողոց 6/1
Erevan
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |
| Saturday | 10:00 - 14:00 |