Casa de Moda Armenia
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵՎԱՆ | ՀԱՅԱՍՏԱՆ
FASHION | YEREVAN | ARMENIA
МОД?
20/02/2020
Մեր #գեղեցկուհի օրիորդ #հաճախորդը իր #տոնական հագուստով 🔛🔛🔛
#նորաոճ #նորտեսականի #նորաձև #նորաձեւություն #կենտրոն #ատելյե 🇦🇲 @ Yerevan, Armenia
12/01/2020
Եթե դուք դասականի սիրահար եք և փնտրում եք նորարարություն կամ ոգեշնչում, ապա ձեր ուշադրությունը հրավիրում ենք Վիկտորիայի այս յուրօրինակ տեսքի վրա:
Այս գեղեցկուհին գիտի ինչպես շեղել ուշադրությունն իր տեսքի թերություններից: Մինչ ճերմակ կոստյումը ընդգծում է Վիկտորիայի սլացիկությունը և իրանի գեղեցկությունը, լայն տաբատը թույլ չի տալիս շատ նիհար երևալ:
Այսպիսով նա ստանում է լավ բալանսավորված արդյունք:
10/01/2020
Մեկ այլ դասական օրինակ կրկին Վիկտորիա Բեկհեմից: Ինչպես արդեն նկատել եք, Վիկտորիան էլեգանտ զգեստավորման վարպետ է, շնորհիվ իր ճիշտ գունային համադրությունների:
Նա բավական զուսպ է գույների ընտրության հարցում և դա ստացված դասական հագուկապի ամենամեծ գաղտնիքներից մեկն է: Այս դեպքում ճեփ-ճերմակ վերնաշապիկը կատայալ է դիտվում մուգ կանաչակապտավուն կոստյումի և տաբատի հետ: Դե իսկ աքսեսուրները ապահովում են մաքսիմալ էլեգանտություն:
Այս տարբերակը բավական հարմարավետ է և նույնիսկ՝ պրակտիկ գրասենյակային աշխատողների համար:
08/01/2020
Հայտնիները սովորաբար դիմում են փորձառու դիզայներների և ոճաբանների օգնությանը իրենց ուրույն ոճը ստեղծելու համար: Սակայն կան դեպքեր, երբ պարզապես հագուստի ճիշտ և խելամիտ ընտրությունը այդքան էլ մեծ ջանքեր չի պահանջում:
Կարծում եմ յուրաքանչյուր կին կարող է դասական կոստյում և տաբատի իր ընտրությունը կատարել հենվելով մի քանի ոճային հնարքների վրա:
Այսպես, օրինակ միատոն գործվածքը, որն իր գույնով ընդգծում է ձեր գեղեցկությունը և համապատասխան աքսեսուրարները պետք է միացնել նորաձև դիզայնին, որի արդյունքում ձեր մարմինը կերևա սլացիկ և էլեգանտ անկախ այն բանից, դուք գեր էք, թե նիհարիկ:
06/01/2020
🤔🔅 Առօրյայի և պաշտոնականի համադրության հարցում, մենք միշտ չէ որ գիտենք ճիշտ կողմորոշվել:
Գրասենյակային մեր հագուկապը կարող է լինել նույնքան հասարակ, որքան մեր առօրյա հագուստը: Սակայն եթե դուք սպորտային սիրահար եք, բայց ձեր աշխատանքի բնույթը ստիպում է ձեզ գրեթե ամեն օր կոստյում կրել, ապա կարելի է ընտրել հրաշալի ոճային լուծում, ինչպես օրինակ այս դեպքում:
Դուք մեծ սիրով կհագնեք ձեր սպորտային կոշիկները վերարկու հիշեցնող նմանատիկ հարմարավետ կոստյումի և աքսեսուարների հետ: Չենք մոռանում գունային չեզոք համադության մասին: 🔅
#զգեստներ #զգեստներիվաճառք
#զգեստներիվարձույթ #զգեստներ2019 #զգեստներ2020 #նորաձևություն
#նորաձեւ #նորաձևհագուստ #ательереван
#вателье #модаереван #модаармения
04/01/2020
🔛🍀 Խակի գույնը վերջին շրջանում մեծ տարածում գտավ հատկապես, շնորհիվ իր պրակտիկության: Այն կարծես փոխարինելու եկավ սև հագուստներին և թվում է՝ արդարացնում է իրեն:
🔛 Երկար կոստյումը ռետրո ոճի գոտու հետ դառնում է նորաձև ու էլ ավելի գայթակղիչ՝ կարճ կիսաշրջասգեստի կամ շորտի հետ: Այն կարող եք կրել երկարաճիթ բարձրակրունկների հետ:
Փորփրեք ձեր մայրիկի զգեստապահարանը և դուք անկասկած կգտնեք նմանատիպ կոստյում: Պարզապես թարմացրեք այն խակի գույնով և նորաոճ աքսեսուարներով:
#զգեստներ #զգեստներիվաճառք
#զգեստներիվարձույթ #զգեստներ2019 #զգեստներ2020 #նորաձևություն
#նորաձեւ #նորաձևհագուստ #ательереван
#вателье #модаереван #модаармения
02/01/2020
💠Եթե նախկինում խորթ էր տեսնել տղամարդու ոճը կնոջ զգեստապահանում, ապա այժմ ոչ-ոք չի զարմանում այս հասարակ և հարմարավետ զգեստավորման վրա:
Իհարկե, կարևոր է պահպանել աղջկական էլեմենտները հագուկապի մեջ, ինպես օրինակ՝ բարձրակրունկները, գեղեցիկ պայուսակն ու իհարկե, սանրվածքը:
💠 Եթե նույնիսկ ձեր ընտրությունը կանգնում է միատոն զգեստավորման վրա, միևնույն է մազերի գույնն ու դիմահարդարումը կարող են ամեն ինչ ավելի պայծառ ներկայացնել:
#զգեստներ #զգեստներիվաճառք
#զգեստներիվարձույթ #զգեստներ2019 #զգեստներ2020 #նորաձևություն
#նորաձեւ #նորաձևհագուստ #ательереван
#вательете #модаереван #модаармения
31/12/2019
💡Յուրաքանչյուր կնոջ համար տոնական զգեստի ընտրությունը այնքան էլ հեշտ գործ չէ:
💡 Բացի այն, որ զգեստը առաջին հերթին պետք է համապատասխանի մարմնի կառուցվածքին, այն պետք է նաև լինի նորաձև և ընդգծի կնոջ կանացիությունը:
💡 Այս պարագայում դետալները, գզգեստի գույնը, սանրվածքն ու դիմահարդարումը մեծ դեր են խաղում: Նույնիսկ մաշկի գույնը լիակատար ներդաշնակության մեջ պետք է լինի զգեստի գույնի հետ:
💡 Վառ օրինակ է հետևյալ համադրությունը: Ինպես տեսնում եք, գինեգույնի ամենանորաձև երանգներից մեկը հիանալիորեն համարդված է բաց մաշկի և մուգ վարսերի հետ:
.
Սանրվածքի և դիմահարդարման մասին խոսելով, հարկ է նշել, որ այն նուրբ խառնուրդ է հնի և նորի:
#զգեստներ #զգեստներիվաճառք
#զգեստներիվարձույթ #զգեստներ2019 #զգեստներ2020 #նորաձևություն
#նորաձեւ #նորաձևհագուստ #ательереван
#вательете #модаереван #модаармения
29/12/2019
🤔 Ինչպես ընտրել երեկոյան զգեստը 🤔
🔛 Վզի սուր բացվածքով և բաց ուսերով զգեստներն այս և նախորդ տարվա ամենապահանջված թրենդներն են:
🔛 Դրանք լավագույնս ընդգծում են կնոջ կանացիությունը և բոլոր աչքերը բևեռում դեպի գեղեցիկ պարանոցն ու ուսերը: Նմանատիպ տոնական զգեստ ընտրելիս, սակայն, խորհուրդ է տրվում զսպվածություն ցուցաբերել բացվածքի հարցում, քանի որ չափից դուրս բացվածքը կարող է ավելորդ թվալ և փչացնել ձեր նուրբ տեսքը:
🔛 Ինչ վերաբերում է ընդհանուր դիզայնին, ապա կարող ենք ասել, որ այս ձևը սովորաբար գոհացնում է արքայադստեր կերպար փնտրող կանանց:
Այն պարզ է, բայցև բավականին ճոխ իր ձևի մեջ:
#զգեստներ
#զգեստներիվաճառք
#զգեստներիվարձույթ
#զգեստներ2019
#զգեստներ2020
#նորաձևություն
#նորաձեւ
#նորաձևհագուստ
#ательереван
#вателье
#модаереван
#модаармения
27/12/2019
🖤ՀԱՄԱՐՁԱԿ | ՆՈՐԱՁԵՎ
🔳 Վերջին շրջանում մեծ միտում է նկատվում համարձակ ոճային լուծումների՝ գործվածքի և աքսեսուարների ընտրության հարցում:
Թվում է, թե հայտնի նորաձևության տների դիզայներները ջանք չեն խնայում մեկը մյուսից նորարար համադրություններ ստեղծելու համար:
🔳 Սպիտակի և սևի համադրությունը երբեք էլ նորություն չի լինի, սակայն մատուցման ձևը միշտ էլ նախորդներից գրավիչ պետք է լինի, ինպես օրինակ այս պարագայում:
🔳 Թե՛ պիջակի և տաբատի դեպքում և թե՛ զգեստի դիզայնի մեջ, նկատում ենք միմիայն նրբություն, որն արտացոլվում է շնորհիվ մանրիկ ծաղկավոր դետալների:
.
#ոճ #նորաձև #նորաձևություն #երևան #կարուձև #модаереван #модаармения
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Address
41 Khanjyan Street
Erevan
0001
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |