KARIN TRAVEL
Incoming tours, outgoing tours Туристическое агентство
24/12/2025
✈️ Նոր ուղղություն ✈️
🇦🇲Երևան – 🇳🇱Ամստերդամ – Երևան🇦🇲
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան – Ամստերդամ – Երևան երթուղով՝ սկսած 2026 թվականի ապրիլի 1-ից։
✅ Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։
23/12/2025
🇬🇧🤍Լոնդոն. ամենասպասված ուղղություններից մեկը
✈️«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Միացյալ Թագավորություն
«Wizz Air» ավիաընկերությունը 2026թ. հունիսի 12-ից գործարկելու է Երևան🇦🇲- Լոնդոն🇬🇧-Երևան🇦🇲 երթուղով չվերթերը:
✅Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
✅Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր:
🔗Ավիատոմսերի համար՝ wizzair.com
______________
07/10/2025
💡Շուտով՝ նոր կանոններ
Eng⬇️
🔵 Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System – EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։
Նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար։
◼️ Ինչ պետք է իմանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները
▪️ Ո՞ւմ է վերաբերում – Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։
▪️ Ի՞նչ է փոխվում – Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետությունները կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքների դնելու գործելակերպը։
▪️ Գրանցվող տվյալները.
- Անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն),
- Ճամփորդական փաստաթղթի տվյալներ,
- Մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր,
- Կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։
▪️ Վավերականության վերահսկում – Համակարգը ավտոմատ կերպով կվերահսկի, թե արդյոք թույլատրելի է տվյալ անձի մուտքը, և արդյոք չի գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը։
▪️ Որտե՞ղ է գործելու. Համակարգը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։
▪️ Ինչպե՞ս պատրաստվել. Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին՝ հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։
🔗 Ավելին՝ https://www.mfa.am/hy/press-releases/2025/10/07/EU_EES/13526
Eng⬇️
🔵 The European Union is introducing a new Entry/Exit System (EES), which will become operational on 12 October 2025.
The system is designed to strengthen the control of the Schengen Area’s external borders, enhance security, and simplify procedures for travelers from non-EU countries.
◼️ What Armenian Citizens Need to Know
▪️ To whom it applies – The new system applies to all non-EU/Schengen country nationals, including citizens of the Republic of Armenia.
▪️ What changes – At border crossing points, EU and Schengen countries will register each entry and exit electronically, replacing the current practice of passport stamping.
▪️ Data to be collected
- Personal data (name, surname, nationality, etc.),
- Travel document details,
- Date and place of entry and exit,
- Biometric data – fingerprints and facial image.
▪️ Monitoring of validity – The system will automatically verify whether the traveler is allowed to enter and whether the “90 days in any 180-day period” short-stay rule has been respected.
▪️ Where it applies – The system will be operational at all external border crossing points, including airports, seaports, and land border checkpoints.
▪️ How to prepare – Travelers should be ready to provide biometric data (fingerprints, photo) and to expect longer processing times at border checks, particularly upon their first entry.
🔗For more: https://www.mfa.am/en/press-releases/2025/10/07/EU_EES/13526
27/09/2025
✨ ԱՇԽԱՏԱՆՔ✨
Կարին Թրավել տուրիստական ընկերությունը փնտրում է տուր մենեջեր մեր թիմին միանալու համար։ 🌍✈️
🔹 Պահանջներ․
Անգլերեն լեզվի լավ իմացություն
Համակարգչային ծրագրերի ազատ տիրապետում
Կազմակերպվածություն և պատասխանատվություն
Հաղորդակցվելու և վաճառքի հմտություններ
🔹 Մենք առաջարկում ենք․
Բարեկամական թիմային միջավայր
Մասնագիտական աճի հնարավորություն
Հաստատուն աշխատավարձ
📍 Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 79
📞 Հեռ․ 098 55 50 85
Եթե սիրում ես ճանապարհորդություններ և ուզում ես օգնել ուրիշներին բացահայտել աշխարհը՝ միացիր մեր թիմին❗
📮ք. Երևան, Բաղրամյան 79
📞098555085
📞095099993
26/08/2025
✈️Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս
✅ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այսուհետ չվերթեր է սպասարկելու դեպի Լառնակա, Կիպրոս: Չվերթերն իրականացնելու է հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
✈️Լառնակա🇨🇾-Գյումրի🇦🇲- Լառնակա🇨🇾 երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:
08/08/2025
📌Փաթեթի մեջ ներառված է ՝
Ավիատոմս՝ ուղեբեռով
Երկկողմանի անհատական տրանսֆեր
Հյուրանոց
Սնունդ՝ All Inclusive
23/07/2025
🇺🇸 Նոր օրենք ԱՄՆ-ում․ «Visa Integrity Fee»՝ Հոկտեմբերից ԱՄՆ տուրիստական վիզան 250 դոլարով կթանկանա
Սիրելի հետևորդներ,
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է նոր օրենք, որի համաձայն՝ 2025թ. հոկտեմբերից բոլոր ոչ մշտական վիզաների դիմողները (այդ թվում՝ տուրիստական B1/B2 վիզա ստանալու ցանկացողները) պետք է վճարեն նոր պարտադիր վճար՝ Visa Integrity Fee՝ $250։
💸 Այս վճարը գումարվում է առկա վիզայի վճարին։
Այսինքն՝ եթե նախկինում վճարում էիք $185 վիզայի համար, հիմա կվճարեք՝
$185 + $250 = $435 ընդհանուր։
$250 - ը կվճարվի վիզան շնորհելուց հետո
(Եվ սա դեռ առանց այլ հնարավոր հավելավճարների, օրինակ՝ I-94 կամ որոշ երկրների դեպքում՝ ռեցիպրոցիտի վճարներ)
📌 Ո՞ւմ է վերաբերում․
Բոլոր՝ ոչ մշտական վիզա ստացողներին՝
• տուրիստներ
• ուսանողներ
• աշխատանքային վիզա ունեցողներ
• ծրագրի մասնակիցներ (J1 և այլն)
📌 Ովքե՞ր են ազատվում․
• Դիվանագիտական A/G կատեգորիայի վիզաներով անձինք
• Visa Waiver Program-ից օգտվող զբոսաշրջիկները (օրինակ՝ եվրոպացիներ, ճապոնացիներ և այլն)
📅 Երբ է ուժի մեջ մտնում․
Օրենքը ընդունվել է 2025թ. հուլիսի 4-ին, բայց իրական կիրառումը սպասվում է 2025թ. հոկտեմբերի 1-ից ( նախնական )
01/01/2025
Հունվարի 1-ից Ռումինիան և Բուլղարիան դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։
Շենգենյան համաձայնագրի մյուս մասնակիցների հետ այդ երկրների ցամաքային սահմանների ստուգումները չեղարկվել են։
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի ու Ռումինիայի և Հունգարիայի միջև կգործեն ընտրանքային ստուգումներ, որից հետո դրանք ամբողջությամբ կվերանան։ Բացի այդ, ԵՄ-ն որոշել է ավստրիացի, հունգարացի, ռումինացի և հույն սահմանապահներ ուղարկել Բուլղարիա՝ Թուրքիայի հետ սահմանը պաշտպանելու համար, որտեղ այժմ անցնելու է Եվրամիության արտաքին սահմանը:
21/11/2024
🌸Գարնանային առաջարկ Karin Travel-ից
Շտապեք ամրագրել վաղ ամրագրման արժեքներով:
—————————————
Շտապի՛ր ամրագրել նաև ԱՊԱՌԻԿ եղանակով ՝ ID բանկի ROCKET LINE հավելվածի միջոցով:
📮ք. Երևան, Բաղրամյան 79
📞098555085
📞095099993
16/11/2024
💥💥💥Աննախադեպ զեղչեր
Շտապեք ամրագրել ամենամատչելի արժեքներով
Արժեքը ներառում է
✅ Երկկողմանի ավիատոմս (ձեռքի ուղեբեռով)
✅Հյուրանոց 4*-4 գիշեր/5 օր
✅ Սնունդ՝ նախաճաշ
✅Դիմավորում/ճանապարհում
✅Ապահովագրություն
Արժեքը 1 անձի համար` երկտեղանոց սենյակում
—————————————
Շտապի՛ր ամրագրել նաև ԱՊԱՌԻԿ եղանակով ՝ ID բանկի ROCKET LINE հավելվածի միջոցով:
📮ք. Երևան, Բաղրամյան 79
📞098555085
📞095099993
30/10/2024
💥Աննախադեպ արժեք նոյեմբեր ամսվա համար
Կիպրոս՝ €460 համարժեք ՀՀ դրամ
Արժեքը ներառում է
✅ Երկկողմանի ավիատոմս (ձեռքի ուղեբեռով)
✅Հյուրանոց 5*-5գիշեր/ 6օր
✅ Սնունդ՝ նախաճաշ
✅Դիմավորում/ճանապարհում
✅Ապահովագրություն
Արժեքը 1 անձի համար` երկտեղանոց սենյակում
—————————————
Շտապի՛ր ամրագրել նաև ԱՊԱՌԻԿ եղանակով ՝ ID բանկի ROCKET LINE հավելվածի միջոցով:
📮ք. Երևան, Բաղրամյան 79
📞098555085
📞095099993
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Baghramyan 79
Erevan
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
| Saturday | 11:00 - 15:00 |