Garant Tour
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Garant Tour, Tour Agency, Erevan.
08/11/2012
Այցելեք մեզ,զգացեք իսկական ճամփորդության հաճույքը...Մենք կկազմակերպենք ձեզ համար անմոռանալի հանգիստ աշխարհի ամենաչքնաղ վայրերում...
ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ներկայացնելով ռուսաստանյան խոշոր ընկերություններից մեկը` "Գարանտփոստ" - ը Հայաստանում, առաջարկում ենք փոստային և սուրհանդակային հետևյալ ծառայությունները`
Փաստաթղթերի, նամակների, փաթեթների և ծանրոցների արագընթաց առաքումը Հայաստանից աշխարհի բոլոր երկրներ` ՙդռնից - դուռ՚ սկզբունքով
Սուրհանդակի կանչ
ծրարների և փաթեթավորման պարագաների անվճար տրամադրում
սուրհանդակային ծառայություններ Երևանում և ՀՀ մարզերում
Մաքսային միջնորդության ծառայություն
Հատուկ առաջարկ -միայն մեր միջոցով, առաքանու արագընթաց առաքում դեպի Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանում գործող նմանօրինակ ծառայությունների կողմից առաջարկվող ամենացածր սակագներով և ժամկետներում :
Առաքման ժամկետը` 3 աշխատանքային օր (չհաշված ընդունման օրը):
15/06/2012
15/06/2012
Ծաղկաձոր
Ծաղկաձոր քաղաքի անվանումը վերցված է Ծաղկունյաց լեռների անվանումից: Հնում այն կոչվում էր Ծաղկոցաձոր:
Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ` մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է : Բայց մի գարնան կատաղած քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորը կոչվում է Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից , որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիս վանքը, սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը , և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառով մեկ:
Կեչառիս վանական համալիրը` (XI-XIIIդդ.) բաղկացած 4 եկեղեցիներից և երկու մատուռներից: Գլխավոր եկեղեցին` Սբ. Գրիգորը, կառուցվել է 1013 թվականին: Փորագիր արձանագրության համաձայն` այս եկեղեցին կառուցվել է Վեցիկ ճարտարապետի կողմից` Վասակ Խաղբակյան իշխանի հրամանով: Սբ Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Նշան եկեղեցիների միջև պահպանվել է վանական համալիրի առաջին եկեղեցու հիմնադրի` Գրիգոր Մագիստրոս Փահլավունու գերեզմանի ավերակները:
Ծաղակաձորը առողջարանային քաղաքը է, որը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղինես լեռան լանջին Երևանից 55 կմ հեռավորության վրա և հայտնի է իր բազմաթիվ հանգստյան տներով, սպորտային համալիրներով:
Ծաղկաձորի համբավը, որպես լեռնադահուկային առողջարան էլ ավելի աճեց, երբ այստեղ շահագործման հանձնվեց հերթական 3-րդ ճոպանուղին:
"Գարանտտուր" - ը կարող է օգնել Ձեզ սենյակ վարձակալել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ տարբեր հյուրանոցներում
Ծաղկաձոր – Վիառդո, Ալիք, Նոյ, Լիա, Սպլենդեռ, Ռիպա, Նաիրի, Սպորտ Համալիր, Ադիգազ, Ալպինա, Նարեկ, Զվարթնոց, Մուլտի Հանգստյան Տուն
Ջերմուկ – Ջերմուկ Արմենիա, Ջերմուկ Աշխարհ, Վերոնա, Ջերմուկ Օլիմպիա, Արարատ առողջարան, Նարեկ առողջարան, Լեչ կոմիսիա
Դիլիջան – Իմպուլս, Լեռնային Հայաստան, Կինոմոտոգրաֆիստների Միություն, Կազանովա, Հայք
Հանքավան - Էլեոնորա, Ջ. Շմավոնյանի անվան Հանքավան Սանատորիա
Աղվերան – Անուշ, Ոսկե գետակ, Երեքնուկ, Սով Մին
Սևան – Հարսնաքար, Նիրվանա, Կապուտակ Սևան, Սիբիր, Եթեր, Բյուրեղյա Սևան, Ալբատրոս, Շորժա, Էդեմ
Աղավնաձոր – Մուշ Հանգստյան Տուն
Արզնի – Արզնի Առողջարան
Գյումրի– Արաքս, Բեռլին, Իսուզ
Գորիս – Եղրնուտ, Միրհավ
Սիսիան – Լալաներ
Վանաձոր – Արգիշտի, Ավան Ձորագետ
Լոռի - Մաուգլի Հանգստյան տուն
Ստեփանակերտ – Արմենիա, Հեղնար, Նաիրի
Շուշի - Շուշի
Կազմակերպում ենք էքսկուրսիաներ ցանկացած ուղղությամբ և ցանկացած օրվա համար, հարմարավետ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ ավտոմեքենաներով: Տրամադրում ենք նաև տարբեր օտար լեզուների տիրապետող էքսկուրսավարներ: Էքսկուրսիաների ընթացքում կհյուրասիրենք քաղցրավենիք և զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամյա տևողությամբ էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշելու ճանապարհին գտնվող ռեստորաններում:
Մեկնումը ժ.-ը 10:00–ին` քաղաքի կենտրոնական հյուրանոցների մոտից:
Մեր կազմակերպությունը ստեղծվել է 2005թ-ին, Երևանում: "Քրոնոգարանտ" ՍՊԸ-ն իր մեջ ներառում է "Գարանտտուր" ապրանքային նշանի տակ գործող տուրիստական գործակալությունը, որը զբաղվում է ավիատոմսերի ձևակերպումներով և վաճառքով, ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով: Աշխատում ենք բոլոր խոշոր ավիաընկերությունների հետ, ինչպիսիք են "Արմավիան", "Սիբիրավիան", "Ավստրիական ավիաուղիները", "Լյուվթանզան", "Աէրոֆլոտը", "Բրիտանական ավիաուղիները", "Էյր Ֆրանսը" և այլն: Կազմակերպում ենք էքսկուրսիաներ` խմբակային և անհատական, կատարում ենք նաև հյուրանոցների ամրագրում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս` աշխարհի ցանկացած վայրում:
"Քրոնոգարանտ" ՍՊԸ-ն իր մեջ ներառում է նաև "Գարանտփոստ" ապրանքային նշանի տակ գործող, արագընթաց փոստային ծառայություն իրականացնող գործակալությունը, որը հանդիսանում է ռուսաստանյան "Գարանտփոստ" ընկերության, օրենքով համապատասխան գրանցում ստացած, բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Իրականացնում ենք փաստաթղթերի և ծանրոցների դռնից - դուռ արագընթաց առաքում ցանկացած երկիր:
Կազմակերպությունում աշխատում են բազմամյա փորձ ունեցող արհեստավարժ մասնագետներ ոչ միայն ավիատոմսերի ձևակերպման ու տուրիզմի կազմակերպման ոլորտում, այլ նաև փոստային-սուրհանդակային, մաքսային ծառայությունների մատուցման ոլորտում, որոնք մեծ ավանդ ունեն նույն ծառայությունների կայացմանը հենց Հայաստանի Հանրապետությունում:
14/06/2012
Սաղմոսավանք
Վանքը գտնվում է Մուղնիից հյուսիս, Աշտարակի տարածաշրջանում, Քասաղ գետի աջափնյա գեդատեսիլ բարձունքի վրա։ Սիմեոն Երևանցու (18-րդ դ) հաղորդած ավանդությամբ՝ Սաղմոսավանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ, 4-րդ դ առաջին տասնամյակներում։ Համալիրը բաղկացած է սբ. Սիոն եկեղեցուց, գավթից, գրատնից և ս Աստվածածին փոքրածավալ եկեղեցուց։ Ունեցել է օժանդակ շինություններ և զերեզմանոց։ Կառույցի պատերի վրա՝ ներսից ու դրսից կան վիմագիր արձանագրություններ։ Ս-ի համլիրի գլխավոր շինությունը սբ. Սիոն եկեղեցին է, որը կառուցել է տվել Վաչուտյան իշխանական տան հիմնադիր Վաչե իշխանաց-իշխանը 1215թ։ Համալիրը ավարտուն և ամբողջական տեսք է ընդունել 1250-ական թթ։
13-րդ և հետագա դդ այստեղ գործել է միջնադարյան բարձրագույն դպրոց։ Ս-ում գոյություն են ունեցել նաև արխիվային վավերագրեր։
14/06/2012
Շուշի
Շուշին բերդաքաղաք է Արցախում։ Շուշին գտնվում է Ստեփանակերտից ընդհամենը 10 կմ հարավ: Համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ Ավերվել է և հայաթափվել է 1920-ին, ազատագրվել է 1992 թվականին։
Արցախյան ազատամարտի ընթացքում քաղաքը ադրբեջանցիների կողմից օգտագործվել է որպես ռազմական հենակետ։ 1991-1992 թթ. Շուշիից ինտենսիվ գնդակոծման է ենթարկվել Ստեփանակերտը և այլ հայկական բնակավայրեր, որին զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ։ 1992 թ. մայիսի 6-ին ազատագրվել է Արցախի բանակի կողմից։
Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է։ Ներկայումս Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց և վերականգնվում է։ 2007 թ. հունիսի 11-ին ստեղծվել է քաղաքի նոր հատակագիծը։ Նախատեսվում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն։
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցին Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.: Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է:
14/06/2012
Օշական
Գտնվում է Արագածոտնի մարզում Աշտարակից 6, Երևանից 25 կմ հեռավորության վրա
Կարմրավոր եկեղեցի
Գտնվում է Աշտարակի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում
Կառուցվել է VIIդ
Հովհաննավանք
Գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում
Օշական
Օշականը գյուղ է Արագածոտնի մարզում։ Գտնվում է Աշտարակից 6, Երևանից 25 կմ հեռավորության վրա։ Օշականի մասին հիշատակություններ են արվում սկսած 5-րդ դարից: Վաղ միջնադարում Օշականը մտնում էր Ամատունիների կալվածքների մեջ։ Գյուղը ստրատեգիական նշանակություն է ունեցել մի կողմից այնտեղով հոսող Քասաղ գետի, մյուս կողմից բնակավայրում գտնվող բլրի («դիդի կոնդ») շնորհիվ։ Մի քանի 100 մետր բարձրությունից տեսանելի է գրեթե ողջ Արարատյան դաշտավայրը, Արագած և Արարատ լեռները։
Օշականի կենտրոնում է գտնվում հայոց ամենամեծ սրբավայրերից մեկը Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը 443թ.-ին Վահան Ամատունու հիմնադրած եկեղեցու տեղում 1875-79թթ.-ին կառուցել է Գևորգ Դ կաթողիկոսը։ Եկեղեցու խորանի տակ հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443թ.). նրա դին այստեղ է ամփոփել մեծ իշխան, հայոց հազարապետ Վահան Ամատունին։ Վերջինիս դին ևս հանգչում է այստեղ՝ Մաշտոցի անունը կրող եկեղեցու հարևանությամբ։
Օշականից հարավ, Քասաղ գետի վրա, Նահապետ կաթողիկոսի՝ 1706թ-ին կառուցած սրբատաշ կարմիր տուֆից հնգաթռիչք կամուրջն է։
Օշականի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962թ.), բացված գրքի նմանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։
Օշականը Հայաստանի տուրիստական վայրերից է։ Այստեղ են անցկացվում «Թարգմանչաց տոն» միջոցառումը։ Ամեն տարի սեպտեմբերին շատ առաջին դասարանցիներ հայոց այբուբենի առաջին տառը սովորում են հենց այս եկեղեցում` Մաշտոցի շիրիմի մոտ հանդիսավոր երդումից հետո:
Կարմրավոր եկեղեցի
Մարզը - Արագածոտն
Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Աշտարակի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում: Այն կառուցվել է VIIդ.։ Եկեղեցին պահպանել է իր սկզբնական տեսքը, կառուցման պահից ի վեր։ Հայկական փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցու ներսում պահպանվել են Քրիստոնեական արվեստին բնորոշ 7-րդ դարի որմնանկարների մնացորդներ: Գմբեթարդին “Քրիստոսը փառքի մեջ” պատկերն է, իսկ արլևելյան մասում խաչաթեւիկ Սբ. հեծյալներ` համապատասխան մակագրություններով:
Հարավ-արևելյան և հյուսիսային պատերը դրսից երիզող մեկտողանի արձանագրությունները փաստում են, որ Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցել են Դավիթն ու իր որդիները: Ներսում պահպանվել են որմնանկարների մնացորդներ։ Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268թ.):
18-րդ դարից ինչեւ 1813թ Կարմրավորը կուսանաց վանք է եղել: Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ: Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը:
Այստեղ է գտնվում է նաև հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը:
Հովհաննավանք
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Հովհաննավանքը։ Հովհաննավանքի տեղում գտնվում էր հին եկեղեցի (IVդ.), որի ավերակները մինչ օրս պահպանվել են վանքի տարածքում:
XIIIդ. իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով եկեղեցուն կից, հարավային կողմից կառուցվել է վանքի գլխավոր եկեղեցին (1216-21թթ.), իսկ ավելի ուշ, նրա որդի Քուրդ իշխանը, երկու եկեղեցիներին կից, արևմտյան կողմից կառուցել է տվել գավիթ (շինարարությունն ավարտվել է 1250թ-ին)։ Հետաքրքիր և յուրօրինակ է մշակված գավթի հատկապես արևմտյան ճակատը։ Ուշագրավ է նաև եկեղեցու արևմտյան մուտքի հարդարանքը, այն երիզված է ութանկյուն հյուսկեն զարդաքանդակներով, իսկ ճակատակալ քարին, բուսական զարդաքանդակներով ծածկված ամբողջական ֆոնի վրա պատկերված է «Իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությունը։
Խորանի աջ կողմում գտնվող ավանդատնից գաղտնուղի է իջնում Քասաղ գետի ձորը: Երբ թշնամին շրջապատում է գյուղը, բնակչությունը հավաքվում է վանքի բակում և խնդրում, որ նրանց թույլ տան աղոթել մահից առաջ: Բռնակալը համաձայնվում է: Մարդիկ հերթով մտնում են եկեղեցի և գաղտնուղով դուրս գալիս ձորը, փրկվելով անխուսափելի մահից:
14/06/2012
ԳառնիԳտնվում է Կոտայքի մարզումԿառուցվել է 76 թ., Տրդատ I-ի նախաձեռնությամբԳեղարդԳտնվում է Կոտայքի մարզԿառուցվել է 4-րդ դար Գառնի Երևանից քսանութ կիլոմետր հարավ-արևելք գտնվում է Գառնի բնակավայրը, որի անդնդախոր ձորի վրա էլ ձգվում են Գառնիի բերդի ավերակները։ Գառնին ժամանակին եղել է անառիկ բերդ և հայոց արքաների համար ամառանոցային վայր է եղել։ Այստեղ է գտնվում նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Այս սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, Գառնիի տաճարը օգտագործվել է աշխարհիկ նպատակով։ Այն դարձել է Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը: Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ: Տաճարը կանգուն է մնացել մինչև տասնյոթերորդ դարը և կործանվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը ընկած էին տաճարի շուրջը։ 1930-ական թվականներին տեղի ունեցավ տաճարի վերակազմությունը: Այդ հոյակապ հուշարձանը այսօր էլ շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի հոյակապ կոթողներից մեկը։ Գեղարդ Գեղարդի վանքը կառուցվել է 301թ. Մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր ու եղբայր որոշեցին թողնել աշխարհիկ կյանքը և այս ձորի մեջ տաճար կառուցել: Երկար ժամանակ չկարողանալով որոշել կառուցվելիք տաճարի վայրը` նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց: Առավոտյան արթնանալով տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին: Աստվախահարս կույսի օգնությամբ նրանք քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բաց են անում հրաշագեղ մի տաճար և մինչև կյանքի վերյ հավատով ապրում և ծառայում են տաճարին: Հնում կոչվել է Այրիվանք, իսկ հետագայում ստացել է Գեղարդ անվանումը` ի հիշատակ այնտեղ պահվող գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր խաչված Քրիստոսի կողը, որն էլ հետագայում դառձել է քրիստոնեական աշխարհի համար սրբություն։ Այդ նվիրական տեգը՝ Գեղարդը, մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր ս. Էջմիածինում։ Սակայն Հայաստանում, ներքին և արտաքին քաղաքական անբարենպաստ պայմաններից ելնելով, 14-րդ դարում, որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածին է տեղափոխվում ավանդական Գեղարդը, որի հետևանքով էլ հետագայում անվանվեց Գեղարդ: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Էքսկուրսիաները իրականցվում են ամեն կիրակի
1.
Երևան - Օձուն - Սանահին - Քարե կամուրջ -
Դսեվանք - Հաղպատ - Երևան
6000 (սնունդը և գիդի ծառայությունները ներառյալ)
2.
Երևան - Սևանավանք - Դիլիջան - Գոշավանք -
Գոշի լիճ - Հաղարծին - Երևան
5000 (սնունդը և գիդի ծառայությունները ներառյալ)
3.
Երևան - Խոր Վիրապ - Պարույր Սևակի տուն-
թանգարան - Նորավանք - Ջերմուկ - Երևան
6000 (սնունդը և գիդի ծառայությունները
ներառյալ)
4.
Երևան - Արենի գինու գործարան - Նորավանք -
Տաթև - Սատանի կամուրջ - Քարահունջ - Երևան
7700 (սնունդը և գիդի ծառայությունները
ներառյալ)
5.
Երևան -Մակարավանք - Լաստիվեր -
Երևան
6000 (սնունդը և գիդի ծառայությունները
ներառյալ)
6.
Երևան - Գառնի - Գեղարդ - Հավուց թառ - Երևան
4000 (սնունդը և գիդի ծառայությունները
ներառյալ)
7.
Երևան - Սաղմոսավանք - Ամբերդ - Դղերի Վանք -
Արագած - Քարի Լիճ - Երևան
5500 (սնունդը և գիդի ծառայությունները
ներառյալ)
8.
Երևան - Հռիփսիմե - Էջմիածին - Շողակաթ - Գայանե -
Զվարթնոց - Երևան
3500 (սնունդը և գիդի ծառայությունները
ներառյալ)
9.
Երևան - Լոռու բերդ - Ստեփանավան - Դենդրապարկ -
Երևան
6000 (սնունդը և գիդի ծառայությունները
ներառյալ)
10.
Երևան - Հայրավանք - Նորատւս - Սևանա լիճ -
Սևանավանք - Երևան
5300 (սնունդը և գիդի ծառայությունները
ներառյալ)
11.
Երևան - Սաղմոսավանք - Օշական - Բյուրականի
Աստղադիտարան - Ամբերդ - Տառերի պւրակ - Երևան
5000(սնունդը, Բյուրական աստղադիտարանի
մուտքի տոմսը և գիդի ծարայությունները
ներառյալ)
12.
Երևան - Շուշի - Ստեփանակերտ - Գանձասար -
Մայրաբերդ - Տիգրանակերտ - Նիկոլ դումանի տուն
թանգարան - Զոնտիկներ Ջրվեժ - Տաթև - Նորավանք
35000 (Ճանապարհածախսը, հյուրանոցը,
Նախաճաշը, և գիդի ծարայությունները
ներառյալ )
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Erevan
0028
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
| Saturday | 10:00 - 19:00 |