Raffi Print
Graxanut/ Tpagrutyun
💜
14/06/2026
Դոնոհյուն սցենարը գրել է դեռ 2010–ին՝ վեպի հրատարակվելուց էլ առաջ, ինչպես ինքն է խոստովանել, կանխազգալով, որ գրքի սյուժեն կինեմատոգրաֆիկ է: 2016-ին ֆիլմը չորս գլխավոր անվանակարգով ներկայացվել է «Օսկար»–ի, այդ թվում` էկրանավորման լավագույն սցենարի համար, բայց Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը բաժին է ընկել միայն դերասանուհի Բրի Լարսոնին: 13 միլիոն բյուջեով նկարահանված «Սենյակը» հաջողություն է գրանցել նաև հանդիսասրահում՝ ավելի քան 36 միլիոն դոլար բերելով:
⚽️❤️
11/06/2026
Uno-ներ տարբեր թեմաներով✨
06/06/2026
Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրելով մարդկանց՝ վերածում կենդանի դիակների: Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից և սիրելիներից: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն և շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը: Մայրական կաթը երեխայի առաջին սնունդն է: Գլխավոր հերոսուհին՝ մայրը, դստերը միտումնավոր զրկում է այդ կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը:
05/06/2026
Հեղինակը նշում է, որ «Գաբի» գիրքը գրվել է ոչ թե ցավի, այլ խաղաղության որոնման ճանապարհին։ Նա գրում է ապրելու և իր ապրումները արձանագրելու համար՝ հանդես գալով և՛ որպես մայր, և՛ որպես վկա։ Գիրքը չի խմբագրվել, որպեսզի պահպանվի դրա անկեղծությունն ու բնական շունչը։ Հեղինակը հավատում է, որ Գաբիի լույսով ծնված այս պատմությունները կարող են օգնել մարդկանց ընտրել կյանքը և հույսը։🤍
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan, Babajanyan 75
Erevan
0064