Mer Doon

Mer Doon

Share

Help “Mer Doon” NGO to continue its mission and provide better future to orphaned and disadvantaged girls.

Photos from Mer Doon's post 15/05/2026

Այսօր «Մեր տուն» ՀԿ-ում տեղի ունեցավ Ջանգյուլումի վիճակի օրվան նվիրված գեղեցիկ և ուրախ միջոցառում։ ✨

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է դեռևս V դարից։ Այս տոնը հարուստ է ոչ միայն եկեղեցական խորհուրդներով, այլև ժողովրդական գեղեցիկ ավանդույթներով ու ծեսերով։

Ավանդույթի համաձայն՝ աղջիկներից ամենակրտսերին զարդարել են հարսի զգեստով։ «Ջանգյուլում» երգից հետո հենց նրան էր վիճակված խորհրդավոր փարչի միջից հանել վիճակահանության իրը, որի միջոցով փոխանցվել է երգի ուղերձը՝ բարի բախտ կամ անհաջողություն։

Համբարձման տոնին բնորոշ այս գեղեցիկ արարողությունը միշտ եղել է սիրված և սպասված՝ ուղեկցվելով ուրախ երգերով, խաղերով ու կատակներով։ ❤️

13/05/2026

14.05.26թ., ժամը 15:30-ին սիրով հրավիրում ենք «Մեր տունը» ՀԿ մասնակցելու Համբարձման տոնին։
Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «վիճակ կամ ջանգյուլում անուններով»։

Համբարձումը նաև գարնան տոն է, ծաղկի տոն է, վիճակ հանելու՝ գուշակության ծես է:

Տոնի օրը ջրով լի կուժի մեջ գցում են ծաղիկներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: ե
Եվ այս ամենը զուգորդվում է երգերով:

Ք. Էջմիածին
Զորավար Անդրանիկի 13
Հեռ: +374 91003312

Photos from Mer Doon's post 10/05/2026

Ձեռքի աշխատանքների ու կրոնի դասընթացները շարունակվում են🌸🥰

01/05/2026

🌸 Շնորհավոր Մայիսի 1 🌸
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր։
Թող ձեր աշխատանքը լինի գնահատված և լի նոր հաջողություններով ու ձեռքբերումներով։
Ջերմ մաղթանքներով «Մեր տունը» ՀԿ💛

07/04/2026

Շնորհավոր Ապրիլի 7 💐
Սիրելի՛ կանայք,
Թող ձեր կյանքը լցված լինի երջանկությամբ, ժպիտներով ու խաղաղությամբ 💖.
Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։

Photos from Mer Doon's post 31/03/2026

2026 թվականի մարտի 28-ին Մեգերյան Կարպետում, տոնական և հուզիչ մթնոլորտում, կայացավ Արմենիկոս մրցանակաբաշխությունը, որը այս տարի նշում էր իր 5 ամյակը:

Այս խորհրդանշական առիթով ջերմորեն շնորհավորում ենք հիմնադիր Անժելա Ստեփանյանին՝ նրա նվիրվածության, հայ կնոջ դերի բարձր գնահատմանն ուղղված այս արժեքավոր նախաձեռնության համար Angela Stepanyan Anzhela Albertovna Stepanyan🥰🌸💐

Արմենիկոսը ավելին է, քան պարզապես մրցանակաբաշխությունը։ Այն մշակութային և ազգային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակ է, որտեղ մեծարվում են հայ կանայք՝ իրենց ուժով, նվիրումով և ստեղծարարությամբ, իրենց նշանակալի ներդրմամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։

Առանձնակի հպարտությամբ նշենք, որ Տիկին Կարապետյանը, որպես «Արմենիկոս 2024» մրցանակակիր, այս տարվա Արմենիկոս մրցանակաբաշխության շրջանակում պատիվ ունեցավ հանձնելու մրցանակ՝ շարունակելով արժևորման և ճանաչման այս գեղեցիկ ավանդույթը։

Photos from Mer Doon's post 22/03/2026

Երեկ «Մեր տունը» ՀԿ-ում կայացավ «Դու մայր, դու կին, դու արարող » խորագրով գեղեցիկ ու հուզիչ միջոցառումը՝ նվիրված կանանց մեկամսյակին 💐

Մեծարեցինք մեր տարվա հերոսուհիներին՝ ուժեղ, ստեղծարար ու ոգեշնչող կանանց, որոնք իրենց օրինակով լուսավորում են մեր կյանքը։

Մթնոլորտը լի էր բարի, կամեցող, հոգատար ու մեծ սրտով մարդկանցով 🤍

Միջոցառումը իրենց կատարումներով ավելի գեղեցիկ դարձրեցին Երգիչների համաշխարհային ասոցիացիայի 55+ Ռետրո երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար-Նվարդ Հովակիմյան, Խմբավար- Գայանե Էլիզբարյան և քանոնահարուհի Անահիտ Սահակյանը 🎶

Շնորհակալություն մեր հյուրերին՝ իրենց գեղեցիկ ներկայության, ջերմության և անմոռանալի պահերի համար ✨

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Echmiatsin?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Zoravar Andraniki 13
Echmiatsin
ZORAVARANDRANIKI13

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00