ARTLAB

ARTLAB

Share

Արտլաբում արդի մեթոդներով իրականացվում են բազմաթիվ լա

17/10/2022
02/06/2022

💧Արցունքը կարող է լինել ոչ բավարար և անկայուն տարբեր պատճառներով: Օրինակ, չոր աչքեր կարող են զարգանալ, երբ չի արտադրվում բավարար քանակով արցունք կամ արտադրվում է վատ որակի արցունք: Այս արցունքային անկայունությունը բերում է աչքի մակերևույթի բորբոքման և վնասման:

👁Չոր աչքերն առաջացնում են աչքերում անհարամարավետության զգացում: Եթե ունեք չոր աչքեր, կարող են նշել աչքերում քերծոցի կամ այրոցի զգացողություն: Այս և մյուս ախտանիշները կարող են ի հայտ գալ որոշ իրավիճակներում՝ օդանավերում, օդորակիչով սենյակում, հեծանիվ վարելիս կամ մի քանի ժամ անընդմեջ համակարգչով աշխատելիս:
👉Չոր աչքերի բուժումները կարող են որոշակիորեն վերականգնել աչքերում հարմարավետության զգացումը։

👉Ակնաբուժական ծառայությունները Մեր կենտրոնի առաջնային ծառայություններից է։
👉Կարող եք դիմել Մեր փորձառու և բանիմաց 👩‍⚕️բժիշկ՝ Ալինա Նորիկի Զաքարյան։
🏢Հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23/91
☎️ հեռ.՝ 094-45-50-95 կամ 094-45-80-95

01/06/2022

🎉ՇՆՈՐՀԱՎՈՐ Երեխաների պաշտպանության միջազգային օր🎊

30/05/2022

🩸2-րդ տիպի դիաբետով բազմաթիվ մարդիկ կարող են որևէ գանգատ չներկայացնել։ Հիվանդության ախտանիշները սովորաբար զարգանում են դանդաղ և աստիճանաբար։ Ոչ հազվադեպ այդ նշանները շփոթում են տարիքային փոփոխությունների հետ։
👉Դրանից են՝
✅մշուշոտ տեսողություն
✅հոգնածության զգացում
✅ավելի հաճախակի միզարձակում
✅մշտական ծարավ և քաղց
✅ոտքերում կամ ոտնաթաթերում ✅թմրածության և ծածկոցների զգացում
✅հաճախակի կրկնվող վարակներ
✅մաշկի քորով ուղեկցվող վարակներ
✅մաշկի վնասվածքների և վերքերի ուշ լավացում
✅քաշի աստիճանական կորուստ
✅տրամադրության անկայունություն
✅գլխացավ
✅գլխապտույտ
✅ցավեր ոտքերում։

👉Մեր կենտրոնում արյան նմուշառման բոլոր պարագաները մեկանգամյա օգտագործման են (ասեղներ, փորձանոթներ և այլն):
👩🏻‍⚕️Ձեզնից երակային արյուն կվերցնի հմուտ ու փորձառու բուժքույրը:
‼️ԴՈՒՔ ՎՍՏԱՀԵԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ ԵՔ‼️
📍 Ախտորոշիչ Լաբորատորիան իրականացնում է լայնածավալ և բազմապրոֆիլ հետազոտություններ: Այն հագեցված է որակի միջազգային չափանիշներին համապատասխանող, գերժամանակակից, հզոր սարքավորումներով, լաբորատորիայում աշխատում է փորձառու և պրոֆեսիոնալ անձնակազմ: Լաբորատորիան աշխատում է առանց դադարի` շաբաթը 7 օր:

29/05/2022

🩸1-ին տիպի դիաբետի ախտանիշներ🩸
1-ին տիպի դիաբետի ախտանիշները կարող են զարգանալ հանկարծակի։ 👉Դրանցից են՝
✅մշտական ծարավ և քաղց
✅հաճախակի միզարձակում, ներառյալ՝ գիշերային անմիզապահություն
✅անբացատրելի թուլություն և հոգնածություն
✅չնախատեսված քաշի կորուստ
✅մշուշոտ տեսողություն
✅մաշկի վնասվածքների կամ վերքերի ուշ լավացում
✅մաշկի քոր առաջացնող վարակներ
✅տրամադրության անկայունություն
գլխացավ
✅գլխապտույտ
✅ցավեր ոտքերում
✅դեռահաս աղջիկների մոտ՝ հեշտոցային քոր կամ արտադրուկ
սրտխառնոց և փսխում։

👉 ախտորոշիչ լաբորատորիան իրականացնում է լայնածավալ և բազմապրոֆիլ հետազոտություններ: Այն հագեցված է որակի միջազգային չափանիշներին համապատասխանող, գերժամանակակից, հզոր սարքավորումներով, լաբորատորիայում աշխատում է փորձառու և պրոֆեսիոնալ անձնակազմ: Լաբորատորիան աշխատում է առանց դադարի` շաբաթը 7 օր:

28/05/2022

‼️Խոլեսթերինի բարձր մակարդակի պայմաններում ներքին օրգանները չեն կարող ստանալ բավարար քանակությամբ սննդանյութեր և թթվածին։ Զարգանում է թթվածնային քաղց։ Այս վիճակը հատկապես վտանգավոր է գլխուղեղի և սրտամկանի համար։
🆘Խոլեսթերինի բարձր մակարդակը սպառնում է հետևյալ բարդություններով.
👉կաթված,
👉դեմենցիա,
👉իշեմիկ հիվանդություն,
👉ինֆարկտ,
👉ոտքերի մկանային հյուսվածքների ատրոֆիա,
👉ստորին վերջույթներում արտահայտված ցավային համախտանիշ,
👉փտախտ։

🆘Շտապե՛ք դիմել քանզի
🫀Սրտային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը Մեր Կենտրոնի առաջնային բուժծառայություններից է։
Սրտաբան՝ Գայանե Հարությունի Բադալյան

🏢Հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23/91
☎️ հեռ.՝ 094-45-50-95 կամ 094-45-80-95

27/05/2022

‼️ԴՈՒՔ ՎՍՏԱՀԵԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ ԵՔ‼️
📍 Ախտորոշիչ Լաբորատորիան իրականացնում է լայնածավալ և բազմապրոֆիլ հետազոտություններ: Այն հագեցված է որակի միջազգային չափանիշներին համապատասխանող, գերժամանակակից, հզոր սարքավորումներով, լաբորատորիայում աշխատում է փորձառու և պրոֆեսիոնալ անձնակազմ: Լաբորատորիան աշխատում է առանց դադարի` շաբաթը 7 օր:

✅Cobas E 411
Ամբողջությամբ ավտոմատացված անալիզատոր, որը կիրառվում է իմունաքիմիական հետազոտություններ իրականացնելու համար։
Այն նախատեսված է ինչպես քանակական, այնպես էլ որակական արյան լայնամասշտաբ հետազոտություններ իրականացնելու նպատակով։
🏢Հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23/91
☎️ հեռ.՝ 094-45-50-95

26/05/2022

‼️Ձեզ այսքան մոտ‼️Լիցենզավորված մասնագետներ, բարեհամբյուր մոտեցում և ամենակարևորը արդյունավետություն։
‼️Դուք վստահելի ձեռքերում եք‼️
Մեր կենտրոնում գործում են՝
☑️ ակնաբուժական ծառայություններ
☑️ նյարդաբանական ծառայություններ
☑️ սրտաբանական ծառայություններ
☑️ արյունաբանական ծառայություններ
☑️ covid-19 Կորոնավիրուսի թեստավորում բարձրակարգ լաբորատորիայում։
❤️Սիրով սպասում ենք՝
🏢Հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23/91
🤝Իսկ հարցերի և գրանցումների համար կարող ենք զանգահարել՝
☎️ հեռ.՝ 094-45-50-95 կամ 094-45-80-95

24/05/2022

🧠Դեպրեսիան հուզական և մտավոր պրոցեսների դանդաղումն է և շարժողական ակտիվության նվազումը։
😞 Դեպրեսիան տրամադրության անկման այն ձևն է, որի ժամանակ տեղի է ունենում խզում հուզական վիճակի և իրականության միջև։
👉 Դեպրեսիայի ժամանակ տրամադրության և ինքնազգացումի անկումից բացի, դիտվում են մտածողության դանդաղում, ուշադրության անկայունություն, շարժումների դանդաղում (արգելակում), ինքնագնահատման անկում, հյուծվածություն, հոռետեսություն։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Առաջանում է մեղքի և մեղավորության զգացում, ինչը կարող է անգամ ինքնասպանության հանգեցնել։
🧠Դեպրեսիան կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ՝ նևրոզներ, սեռական խանգարումներ, շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ և ծերունական պսիխոզներ, ալկոհոլամոլություն, թմրամոլություն և այլն:
👉Որպես հիվանդություն, հիվանդագին վիճակ՝ այն կարող է ծանր կամ թեթև ընթացք ունենալ: Ծանր դեպրեսիայի ժամանակ դրսևորվում են ստորև նշված բոլոր ախտանշանները:
💉 Դեպրեսիա կարող են առաջացնել ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, որոշակի (ծանր, վատ ելք ունեցող) հիվանդությունների հետ կապված երկարատև, հուսահատ վիճակը, որոշ դեղամիջոցների ազդեցությունը և այլն:
😞 Ընկճված վիճակին բնորոշ են տրամադրության վատացումը, օրվա ընթացքում նրա փոփոխությունը (առավոտյան՝ մռայլ, երեկոյան աստիճանաբար մեղմանում է), մտածողության և շարժումների դանդաղումը: Հիվանդները գանգատվում են ախորժակի բացակայությունից, ուտելիքը թվում է անհամ, անհոտ կամ տհաճ:
‼️Պետք է անհապաղ դիմել մասնագետին, քանզի Դեպրեսիվ Խանգարման զարգացումը ավելի կվատթարացնի Ձեր արդեն իսկ խալխլված հոգեկան առողջությունը։

👩‍⚕️Նյարդաբան՝ Նելլի Կոլյայի Կարապետյան։

🏢 Մեր Հասցեն է՝
ք. Արտաշատ, Օգոստոսի 23/91,
իսկ հարցերի և/կամ գրանցումների համար կարող եք զանգահարել՝
☎️ հեռ.՝ 094-45-50-95 կամ 0(94) 45 80 95

23/05/2022

👋🏻Ձեռքերի և ոտքերի մշտապես սառը լինելու պատճառները շատ են.
✅ Սառը վերջույթների պատճառներից են նաև արյունամատակարարման խանգարումը՝ պայմանավորված սթրեսի, ծխելու, չափազանց սեղմող հագուստի, կապի կրման հետևանքով առաջացած անոթների սպազմով։
✅Երկաթդեֆիցիտային սակավարյունության ժամանակ, որը բնորոշվում է հեմոգլոբինի անբավարարությամբ, հյուսվածքներում թթվածնային քաղցի առաջացմամբ, ջերմարտադրությունը նվազում է։ Արդյունքում, ոտքերը մրսում են, ձեռքերը սառն են, հիվանդը գանգատվում է դյուրհոգնելիությունից, ընդհանուր թուլությունից, գլխապտույտից, քնկոտությունից, ականջներում` աղմուկից։
✅Վահանաձև գեղձի հորմոնների (թիրոքսին) անբավարարությունը՝ հիպոթիրեոզը, դանդաղեցնում է օրգանիզմի բոլոր գործընթացները, այդ թվում` ջերմափոխանակային։ Վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակի դեպքում լինում են նաև այլ ախտանիշներ, այդ թվում՝ դյուրհոգնելիություն, հիշողության կորուստ, քաշի ավելացում, մաշկի չորություն, եղունգների փխրունություն, փորկապություն և այլն։
✅Սառը ձեռքերը և ոտքերը, ինչպես նաև արտահայտված քրտնարտադրությունը, թուլությունը, մարմնի ցածր ջերմաստիճանը կարող են վկայել ցածր զարկերակային ճնշման՝ զարկերակային հիպոտենզիայի մասին։
✅ Շաքարային դիաբետի դրսևորումներից է արյունամատակարարման խանգարումը, սկզբում` մազանոթներում, իսկ այնուհետև նաև` խոշոր անոթներում։ Զարմանալի չէ, որ այս հիվանդությամբ տառապողների մոտ ձեռքերը և հատկապես ոտքերը սառչում են։ Ոտքերն ավելի հաճախ են ախտահարվում, ընդհուպ մինչև «դիաբետիկ ոտնաթաթի» առաջացում, որը լուրջ բարդություն է և սպառնում է ոտքի փտախտով և անդամահատումով։
✅ Սրտային անբավարարությունը և վերջինիս հետ կապված անբավարար արյունամատակարարումը նույնպես սառը ձեռքերի և ոտքերի պատճառ են։
‼️ԵՂԵ՛Ք ՈՒՇԱԴԻՐ ԵՒ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ‼️
👉Միայն ժամանակին դիմելով բժշկին, իրականացնելով համապատասխան հետազոտությունները Դուք կկանխեք առողջական վատթարացումները:
📍 Ախտորոշիչ Լաբորատորիան իրականացնում է լայնածավալ և բազմապրոֆիլ հետազոտություններ: Այն հագեցված է որակի միջազգային չափանիշներին համապատասխանող, գերժամանակակից, հզոր սարքավորումներով, լաբորատորիայում աշխատում է փորձառու և պրոֆեսիոնալ անձնակազմ: Լաբորատորիան աշխատում է առանց դադարի` շաբաթը 7 օր:

22/05/2022

🦠Վարակները կարող են ունենալ տարբեր հարուցիչներ: Աչքի վարակների առավել տարածված տեսակներից են՝
👉աչքի շաղկապենու բորբոքում (կոնյուկտիվիտ)
👉աչքի կոպերի բորբոքում (բլեֆարիտ)
գորդեոլում (տիկնակլունձ, ռուսերեն՝ ячмень)
👉փոքր քերծվածքներ կամ գրգռում, որը պատճառվում է կեղտի, փոշու կամ ծխի նկատմամբ ալերգիայով և գերզգայունությամբ:
💧Արտադրությունը կարող է լինել արցունքային, լորձային կամ թարախային:

👉Եթե ձեզ մոտ ի հայտ է եկել աչքից արտադրություն, դուք պետք է այցելեք ձեր բժշկին կամ նրա ուղեգրմամբ՝ ակնաբույժին: Մինչ այդ՝

✅համոզվեք, որ մինչև յուրաքանչյուր աչքը մաքրելը դուք լավ լվացել եք ձեր ձեռքերը
✅աչքից արտադրությունը պետք է մաքրել զգուշությամբ. այս նպատակով յուրաքանչյուր աչքի համար պատրաստեք առանձին բամբակե խծուծ, որը նախապես ներծծեք քիչ ջրով և մաքրեք՝ սկսած քթի ծայրից դեպի դուրս (վարակի տարածումը մի աչքից մյուսը կանխարգելելու համար)
✅հրաժարվեք երեսի մաքրիչները, սրբիչները կամ շպարվելու և այլ նյութերը մեկ այլ մարդու հետ համատեղ օգտագործելուց, որպեսզի ձեր աչքի հավանական վարակը չփոխանցեք մյուսներին
✅եթե կրում եք կոնտակտային լինզաներ, հեռացրեք դրանք և կրեք ակնոցներ, մինչև ձեր գանգատները վերանան
✅համոզվեք, որ ձեր սրբիչները և անկողնու սպիտակեղենը կանոնավոր կերպով լվացվում են և հնարավորության դեպքում չորացվում արևի տակ:

👉Ակնաբուժական ծառայությունները Մեր կենտրոնի առաջնային ծառայություններից է։
👉Կարող եք դիմել Մեր փորձառու և բանիմաց 👩‍⚕️բժիշկ՝ Ալինա Նորիկի Զաքարյան։
🏢Հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23/91
☎️ հեռ.՝ 094-45-50-95 կամ 094-45-80-95

Want your practice to be the top-listed Clinic in Artashat?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ogostosi 23/91
Artashat
[email protected]

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 14:00