Cor Med

Cor Med

Share

《Cor Med》 ը սրտաբանական հետազոտությունների կատարման մաս

08/07/2026

⚠️ Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը սրտի վրա

Էներգետիկ ըմպելիքները հաճախ օգտագործվում են հոգնածությունը հաղթահարելու կամ կարճ ժամանակով ակտիվությունը բարձրացնելու նպատակով։ Սակայն դրանց չափից ավելի կամ հաճախակի օգտագործումը կարող է բացասաբար ազդել սրտանոթային համակարգի վրա։

🫀 Էներգետիկ ըմպելիքները կարող են՝
• արագացնել սրտի զարկերը (սրտխփոց),
• բարձրացնել զարկերակային ճնշումը,
• նպաստել սրտի ռիթմի խանգարումների առաջացմանը,
• մեծացնել սրտի ծանրաբեռնվածությունը։

❗ Հատկապես զգույշ պետք է լինեն այն մարդիկ, ովքեր ունեն.
• բարձր զարկերակային ճնշում,
• սրտի ռիթմի խանգարումներ,
• սրտանոթային հիվանդություններ,
• ինչպես նաև դեռահասներն ու երիտասարդները, որոնց մոտ էներգետիկների չարաշահումը նույնպես կարող է վտանգավոր լինել։

🚫 Էներգետիկ ըմպելիքները խորհուրդ չի տրվում համատեղել ալկոհոլի կամ մեծ քանակությամբ սուրճի հետ, քանի որ դա կարող է ավելի ուժեղացնել սրտի և արյան անոթների վրա ազդեցությունը։

✅ Եթե էներգետիկ ըմպելիք օգտագործելուց հետո զգում եք սրտխփոց, կրծքավանդակի ցավ, շնչահեղձություն կամ գլխապտույտ, մի անտեսեք այդ ախտանիշները և դիմեք բժշկի։
Մեր հասցեն է՝

ք. Արմավիր, Երևանյան 21/4
📳094-553-880
📳094-38-68-66

❤️ Ձեր սրտի առողջությունը մեծապես կախված է նաև ամենօրյա ընտրություններից։ Ընտրեք առողջ սովորություններ և հոգ տարեք ձեր սրտի մասին։

01/07/2026
01/07/2026

Սրտաբանին դիմելը կարևոր է, եթե ունեք հետևյալ նշաններից որևէ մեկը կամ ռիսկային գործոններ:


✅ Կրծքավանդակի ցավ կամ սեղմվածություն
Հատկապես, եթե ցավը տարածվում է դեպի թևեր, վիզ կամ մեջք:

✅ Հևոց կամ շնչառության դժվարություն Անգամ փոքր ակտիվությունից հետո:

✅ Արագ կամ անկանոն սրտի զարկեր Սրտխփոցներ, հևոց կամ ուժեղացված սրտի զարկեր:

✅ Բարձր ճնշում
Եթե արյան ճնշումը մշտապես բարձր է և դեղորայքը չի օգնում:

✅ Ընտանիքում սրտի հիվանդությունների պատմություն

Եթե մոտ բարեկամներից որևէ մեկը ունեցել է սրտի հիվանդություն երիտասարդ տարիքում:

✅ Շաքարային դիաբետ
Դիաբետը բարձրացնում է սրտի հիվանդության ռիսկը:

✅ Հիպերխոլեստերինեմիա
Եթե արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է:

✅ Հևոց կամ ոտքերի այտուցվածություն Կարող է ցույց տալ սրտի անբավարարություն:

👨‍⚕️Եթե ունեք այս նշանները կամ ցանկանում եք գնահատել ձեր սրտի առողջությունը, խորհրդակցեք սրտաբանի հետ կանխարգելման կամ բուժման համար:

☝️Եվ հիշեք’
Կանխարգելման հիմնական նպատակն է կանխել հիվանդության զարգացումը և նվազեցնել վտանգի գործոնները, մինչդեռ բուժումը ենթադրում է արդեն առաջացած հիվանդության կամ խնդիրների վերացում և կառավարում:

Խորհրդատվության համար նախապես գրանցվեք զանգահարելով 094-553-880 ,
094-38-68-66
կամ 📩 մեր էջին։

01/06/2026

📣📣📣ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!!

CorMed Սրտաբանական Կենտրոնը հրավիրում է աշխատանքի ԲՈՒԺՔՐՈՋ։

📌 Պահանջներ՝
• Տարիքը՝ 21-30 տարեկան
• Բուժքրոջ մասնագիտական կրթություն
• Գործող հավաստագիր
• Պատասխանատվության բարձր զգացում
• Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ

📌 Պարտականություններ՝
• Բժշկի հանձնարարականների իրականացում
• Պացիենտների ընդունման և սպասարկման կազմակերպում
• Բժշկական փաստաթղթերի վարում
• Բժշկական սարքավորումների և նյութերի պատրաստում

📍 Աշխատավայրը՝ CorMed Սրտաբանական Կենտրոն

Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք միանալ մեր թիմին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV Whatsapp, viber 094-553-880) կամ կապ հաստատեք մեզ հետ։

📳 094-553-880

28/05/2026

🇦🇲 Սիրելի՛ հայրենակիցներ,

CorMed-ը շնորհավորում է բոլորիս մայիսի 28-ի՝ Հայաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ։

Այս օրը խորհրդանշում է ուժ, միասնականություն և հաղթանակի հավատ։
Թող մեր ժողովրդի կամքն ու սերը հայրենիքի հանդեպ միշտ լինեն նոր ձեռքբերումների ու խաղաղ ապագայի հիմքը։

Մաղթում ենք խաղաղություն, առողջություն և հաջողություններով լի օրեր յուրաքանչյուր ընտանիքում։ 💙

22/05/2026

🎓 Սիրելի՛ շրջանավարտներ,

Cor Med սրտաբանական կենտրոն-ը ջերմորեն շնորհավորում է ձեզ կյանքի ամենահիշարժան ու կարևոր փուլերից մեկի ավարտի կապակցությամբ։

Այսօր դուք փակում եք մի կարևոր էջ և բացում նոր հնարավորություններով, նպատակներով ու հաղթանակներով լի ճանապարհ։ Թող ձեր ձեռք բերած գիտելիքները դառնան ամուր հիմք ապագա հաջողությունների համար, իսկ յուրաքանչյուր նոր քայլ ձեզ մոտեցնի ձեր երազանքներին։

Մաղթում ենք վստահություն, ուժ, նպատակասլացություն և անսպառ հավատ սեփական հնարավորությունների հանդեպ։
Թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, լի ձեռքբերումներով, առողջությամբ և երջանկությամբ։ ✨

Բարի՛ երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։
Ապագան ձեր ձեռքերում է 💙

06/05/2026

🫀Սրտի առողջությունը պահանջում է ոչ միայն ճիշտ բուժում, այլև ժամանակին և ճշգրիտ ախտորոշում ❤️

📌 Հոլտեր մոնիտորինգը ժամանակակից և արդյունավետ մեթոդ է, որը թույլ է տալիս հետևել սրտի աշխատանքին 24–48 ժամ շարունակ՝ Ձեր առօրյա կյանքի ընթացքում։

Ի տարբերություն սովորական ԷՍԳ-ի, հոլտերը գրանցում է սրտի աշխատանքը ոչ միայն հանգիստ վիճակում, այլ նաև շարժման, աշխատանքի, սթրեսի և քնի ժամանակ։ Սա հնարավորություն է տալիս հայտնաբերել այն խնդիրները, որոնք հաճախ «թաքնված» են և չեն երևում կարճատև հետազոտությունների ընթացքում։

🔎 Հոլտեր մոնիտորինգը օգնում է՝
• հայտնաբերել սրտի ռիթմի խանգարումները
• գնահատել սրտխփոցի և գլխապտույտի պատճառները
• վերահսկել նշանակված բուժման արդյունավետությունը
• բացահայտել սրտի աշխատանքի թաքնված փոփոխությունները

📍 CorMed սրտաբանական կենտրոնում մենք ապահովում ենք ճշգրիտ ախտորոշում և անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի համար։

📢 Հիշեք՝ վաղ ախտորոշումը լավագույն կանխարգելումն է։

Մեր հասցեն է՝
ք. Արմավիր, Երևանյան 21/4

📲 094-553-880

📲098-386-866

27/04/2026

🏥 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ CorMed սրտաբանական կենտրոնը կրկին բաց է 🎉

Մեր դադարն ուներ կարևոր և հաճելի պատճառ․ կենտրոնի բժիշկը գտնվում էր Գերմանիայում՝ մասնագիտական վերապատրաստման նպատակով ։ Այս ընթացքում ձեռք են բերվել նոր գիտելիքներ և փորձ, որոնք արդեն կիրառվելու են ձեր առողջության պահպանման և բուժման գործընթացում։

❤️ Մենք վերադարձել ենք՝ ավելի ուժեղ մասնագիտական թիմով և գիտելիքներով։

📌 Մեզ մոտ կարող եք անցնել՝•
✅Էխոսրտագրություն

✅Էլեկտրասրտագրություն

✅Հոլտեր մոնիտորինգ

✅Շուրջօրյա ճնշման մոնիտորինգ

✅Սրտաբանի խորհրդատվություն

✅Ժամանակակից ախտորոշում և
Անհատական բուժում

🏥 Մեր հասցեն է՝
ք.Արմավիր Երևանյան 21/4

📞 Գրանցման և մանրամասների համար զանգահարեք ։

📲094 38 68 66

💚Սպասում ենք ձեզ CorMed սրտաբանական կենտրոնում:

Want your practice to be the top-listed Clinic in Armavir?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Երևանյան 21/4
Armavir

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00