Master Brok LLC
Մաքսային ձևակերպումներ
Մաքսային խորհրդատվություն
Փորձառու մասնագետներ
Բեռի ձևակերպում ամենակարճ ժամկետներում
😎 Master Brok-ի թիմը գիտի՝ ոնց անենք, որ լավ լինի 🤣
11/08/2026
📄 1 թուղթ 0 բեռ
🤔 Ինչի՞ց է կախված ձեր մաքսատուրքի չափը. Խոսում ենք Invoice-ի մասին:
Invoice-ը պարզապես հաշիվ չէ, այն մաքսային ձևակերպման հիմնաքարն է: Հենց դրանով է որոշվում ձեր ապրանքի մաքսային արժեքը:
⚠️ Ի՞նչ ռիսկեր կան, եթե Ինվոյսում տվյալները թերի են.
#Հարցումներ. Մաքսային մարմինները կպահանջեն ապրանքի արժեքը հիմնավորող լրացուցիչ թղթեր:
#Ստուգումներ. Բեռը կուղարկվի մանրակրկիտ զննման:
#Ուշացումներ. Գործընթացը կերկարի, իսկ պահեստի ծախսերը կավելանան:
🤝 Գրագետ ձևակերպված փաստաթուղթը երաշխավորում է հանգիստ ու արագ մաքսազերծում:
Կապվե՛ք Master Brok-ի հետ, և մեր թիմը կստանձնի ձեր բեռների անխափան ձևակերպումը:
📲 (+374) 33 400 501 | (+374) 33 400 502 | (+374) 33 400 503
😄 Յուրաքանչյուր բրոքեր ունի իր հաճախորդի տեսակը։
Իսկ դուք ձեզ ճանաչեցի՞ք այս reel-ում 👀
06/08/2026
❌ Շատերը կարծում են, որ եթե առցանց զեղչով գնում են կատարել, ապա մաքսատանը հենց այդ «զեղչված» գինն էլ հիմք է ընդունվելու։ Բայց արդյո՞ք դա այդպես է 👇
Ո՛չ միշտ 👇
✅ Մաքսային մարմինները գործում են օրենսդրությամբ սահմանված հստակ մեթոդներով։ Իհարկե, ձեր ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը կարևոր փաստաթուղթ է, սակայն մաքսային արժեքի որոշման ժամանակ կարող են հաշվի առնվել նաև այլ գործոններ.
📌 Համադրելի ապրանքների գները. Մաքսային մարմինները հաճախ համեմատում են տվյալ ապրանքի շուկայական միջին արժեքը։
📌 Փաստաթղթերի հավաստիությունը. Եթե կա կասկած, որ գինն արհեստականորեն իջեցված է, կարող են պահանջվել լրացուցիչ ապացույցներ (վճարման անդորրագրեր, բանկային քաղվածքներ)։
📌 Մաքսային գնահատում. Եթե հայտարարագրված արժեքը զգալիորեն տարբերվում է շուկայականից, մաքսայինը կարող է հիմնվել իր տվյալների բազայի վրա։
‼️ Մաքսայինը նայում է ոչ թե պարզապես #փաստաթղթին, այլ փորձում է հասկանալ ապրանքի իրական մաքսային արժեքը։
📄 Միշտ պահեք բոլոր վճարումները հիմնավորող փաստաթղթերը ձեռքիդ տակ. դա կխնայի և՛ ժամանակդ, և՛ նյարդերդ։
💬 Եթե ունեք հարցեր մաքսային ձևակերպումների վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում։
😄 Աշխատակիցներից ո՞վ է...
Թիմում բոլորն ունեն իրենց առանձնահատկությունները, իսկ որոշ հարցերի պատասխանները բոլորիս համար վաղուց պարզ են։ 😎
🤝 Մինչ դուք զբաղված եք ձեր առօրյայով, հանդիպումներով ու բիզնեսի զարգացմամբ Master Brok-ի թիմը աշխատում է՝ ձեր բեռների մաքսազերծումը հնարավորինս հարթ, արագ և կազմակերպված իրականացնելու համար։
🥰 Մենք հոգ ենք տանում գործընթացի մասին, որպեսզի դուք կենտրոնանաք այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է ձեզ համար։
29/07/2026
📢 Տերմիններ, որոնք հաճախ շփոթում են 📢
Consignee (Ստացող) vs Notify Party (Տեղեկացվող կողմ)
Շատերը կարծում են, որ այս երկու տերմինները նույն նշանակությունն ունեն, սակայն դրանք տարբեր դերեր են կատարում բեռնափոխադրման գործընթացում։
📦 | այն անձը կամ կազմակերպությունն է, որը հանդիսանում է բեռի ստացողը։
📩 | այն անձը կամ կազմակերպությունն է, որին անհրաժեշտ է տեղեկացնել բեռի ժամանման մասին։
Որոշ դեպքերում դրանք կարող են լինել նույն անձը կամ կազմակերպությունը, սակայն միշտ չէ, որ այդպես է։
📌 Փաստաթղթերում այս տվյալների ճիշտ նշումը օգնում է խուսափել շփոթություններից և ապահովել բեռի անխափան ընթացքը։
💬 Եթե կան տերմիններ, որոնք ձեզ համար անհասկանալի են, գրեք դրանք մեկնաբանություններում և Master Brok-ի մասնագետները սիրով կտան պարզ և մատչելի բացատրություն։
📧 Շարունակում ենք պատասխանել մաքսազերծման վերաբերյալ ձեր հարցերին։
Հավաքել ենք ևս մի քանի հարց, որոնք հաճախ ստանում ենք ձեզանից, և Master Brok-ի թիմը ներկայացնում է դրանց պատասխանները 👇
📌 #ՀաճախՏրվողՀարցեր ռուբրիկան շարունակվում է։
💬 Գրեք ձեր հարցերը մեկնաբանություններում, և մենք սիրով կանդրադառնանք դրանց։
20/07/2026
👥 Մաքսային ձևակերպումների յուրաքանչյուր հաջողված գործընթացի հիմքում մասնագիտացված թիմի աշխատանքն է։
Master Brok LLC-ի փորձագետների թիմն ապահովում է մաքսային գործառնությունների ամբողջական կազմակերպում և իրավական աջակցություն՝ փաստաթղթերի նախնական աուդիտից մինչև բեռների վերջնական բացթողում։
💼 Մեր հիմնական սկզբունքներն են.
📌 Մասնագիտական փորձառություն. Ռիսկերի ճշգրիտ գնահատում և մաքսային արժեքի օպտիմալացում:
📌 Բարձր պատասխանատվություն. Գործընթացների համապատասխանեցում գործող մաքսային օրենսդրությանը:
📌 Անհատական լուծումներ. Յուրաքանչյուր բիզնես-մոդելի առանձնահատկություններին հարմարեցված մոտեցում:
📉 Նվազեցրե՛ք ձեր բիզնեսի մաքսային ռիսկերն ու չնախատեսված ծախսերը:
📩 Պրոֆեսիոնալ խորհրդատվության և համագործակցության համար կապ հաստատեք մեր մասնագետների հետ։
📲 (+374) 33 400 501 | (+374) 33 400 502 | (+374) 33 400 503
16/07/2026
🙌 Նորեկ եք մաքսային աշխարհո՞ւմ. Ահա թե ինչից է պետք սկսել:
Առաջին անգամ ապրանք ներմուծելը կամ արտահանելը կարող է թվալ իսկական փորձություն: Որպեսզի գործընթացը չվերածվի գլխացավանքի, նախապես ուշադրություն դարձրեք այս 4 հիմնական կետերին։
❗ Ինչո՞ւ է կարևոր նախնական պատրաստվածությունը.
Գրագետ մոտեցումը ձեզ կապահովագրի չնախատեսված տուգանքներից, լրացուցիչ ծախսերից և մաքսատանը բեռի երկարատև ուշացումներից:
📌 Մաքսազերծումը բարդ է միայն այն ժամանակ, երբ անցնում եք այդ ճանապարհը միայնակ:
🤝 Master Brok-ի փորձառու թիմը ձեր կողքին է գործընթացի յուրաքանչյուր փուլում՝ փաստաթղթերի ստուգումից մինչև բեռի անխափան բացթողում:
—————
📲 (+374) 33 400 501 | (+374) 33 400 502 | (+374) 33 400 503
📍 Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Կ. Դեմիրճյան 9 փող. 2 տուն
📍 ք. Երևան, Կոմիտասի պողոտա 30
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Address
Կարեն Դեմիրճյան 9, տ. 2
Argavand
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 09:00 - 14:00 |