MamaAma_HandMade
Շաբաթ և կիրակի գտեք ինձ Հաղպատավանքի մոտ
Աշխատանքներս ճամփորդում են ողջ 🌎
Պատվերի կամ համագործակցության համար` DM 📩
21/09/2026
Իմ տառապած, բայց շատ ուժեղ,
Իմ քարքարոտ, բայց շատ բարի,
Իմ ընդարձակ, բայց կուչ եկած,
Իմ դարավոր, բայց Փյունիկ դարձած...
Մնա կանգուն, ուժեղ եղիր,
Դու դեռ շատ անելիք ու ասելիք ունես...
18/09/2026
Բազմագույնիկ կիսաձեռնոց 🩷🩵💚💛🤍
🔸️4000 դրամ
Կարող եք պատվիրել ձեր նախընտրած երանգներով։
15/09/2026
Գրում էր`
11/09/2026
ԱԲ-ով ստացած թևնոցի նկար էին ուղարկել, որ նմանատիպը սարքեմ 3 տարեկան աղջնակի համար։
Ծաղիկները 1սմ տրամագծով պետք է լինեին։ Գործել եմ 0,5 համարի հելյունով (գործողները կհասկանան դրա լավ և վատ կողմերը 😊)։
Գույները երեխայի մայրիկն է ընտրել 🌻🌺🪻։
Ստացվե՞լ է։ Կարծում եմ, որ մի փոքր մեծ ծաղիկների դեպքում ավելի արտահայտիչ կստացվի նման թևնոցը։
07/09/2026
2023 թվականին նոր էի գյուղ վերադարձել, անգործ էի (գյուղում աշխատանք չկար), Ալավերդի էլ առաջարկվող աշխատանքների աշխատավարձի կեսից ավելին ճանապարհածախսի համար էի վճարելու։ Ի՞նչ անել, ինչպե՞ս գումար աշխատել, որ երեխաներիս կարողանայի պահել...
Միակ տարբերակը` արագ տեսականի պատրաստել ու Հաղպատավանքի մոտ փորձել զբոսաշրջիկներին վաճառել։ Ձեռքի տակ գրեթե ոչինչ չունեի, իսկ հումք գնելու համար էլ գումար չունեի։
Ու որոշում եմ գործել այն, ինչը Հաղպատավանքի մոտ ոչ մեկի մոտ չկար` ԹԵԶԱՆԻՔ։ Բայց... ամեն մեկն իր պարտքը համարեց կարծիք հայտնելու` ,
, ...
Ես, ով սիրում է լսել, բայց չլսել ոչ մեկի, ևս մի անգամ հավատարիմ մնացի ինձ` լսեցի ինքս ինձ։ Ու շարունակեցի գործել միայն թեզանիք։ Տարբեր գույնի ու ձևի, տարբեր հաստությամբ թելերով ու գունային համադրություններով։ Ու ի՞նչ...
Թեզանիքներս սկսեցին վաճառվել։ Գնորդները շատ տարբեր տարիքի ու ազգությամբ զբոսաշրջիկներ էին։ Բայց ամենահիշվողը իմ առաջին վաճառված թեզանիքն էր (տես նկարը)։ Գնորդը չինուհի էր, ով անգամ մանրը չվերցրեց (2500 դրամ էր թեզանիքը, նա 3000 դրամ վճարեց) ու չնայած շատ շոգ օր էր, թեզանիքները հագավ ձեռքերին ու այդպես էլ հեռացավ իմ սեղանիկից` բազմիցս շնորհակալություն հայտնելով։
Հիմա Հաղպատավանքի մոտ այլ անձանց գործած թեզանիքներ էլ են բերում, որ վերավաճառեն, կամ իրենք են գործում ու վաճառում, բայց մեկ է, ես թեզանիքները իմ հաջողության թալիսմանն եմ համարում, ու շարունակելու եմ գործել, կատարելագործել ու կատարելագործվել, նոր մոդելներ մշակել։ Մի օր էլ միայն թեզանիք եմ վաճառելու, լիքը տարբերակներով ու գույներով։
Ինստագրամում ակտուալ ալբոմում իմ թեզանիքների լոկ մի մասն է, որոշները վաճառվել են այնքան արագ, որ չեմ հասցրել անգամ նկարել։
Շուտով տարբեր գույների թեզանիքներ կունենամ վաճառքում։ Հետևիր էջիս, որ դու էլ քո թեզանիքը գտնես MamaAma_HandMade ում։
Գլխարկի այս օրինակները Հաղպատավանքի մոտից գնելու դեպքում` 2500 դրամ են։
📩Հայփոստով առաքմամբ` 3000 դրամ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Alaverdi
1722
Opening Hours
| Monday | 09:00 - 22:00 |
| Tuesday | 09:00 - 22:00 |
| Wednesday | 09:00 - 22:00 |
| Thursday | 09:00 - 22:00 |
| Friday | 09:00 - 22:00 |
| Saturday | 09:00 - 22:00 |
| Sunday | 09:00 - 22:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when MamaAma_HandMade posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.