Lur24.am
Freshnews.am
News Armenia and around the world
_______________categories________
News
sports
Style
P Freshnews.am Armenia news portal..
08/06/2026
Զախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, որ դրանք տեղի են ունեցել ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի ակտիվ միջամտության պայմաններում։
Զախարովայի գնահատմամբ՝ նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերը գործել են անհավասար պայմաններում՝ բախվելով տարբեր սահմանափակումների և ճնշումների։
Նա նաև նշել է, որ արտաքին դերակատարների ներգրավվածությունը զգալի ազդեցություն է ունեցել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա։
Զախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ հայտար...
08/06/2026
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին և պնդելով, որ ամբողջ ընտրական գործընթացն անցել է իշխանությունների կողմից կազմակերպված լայնածավալ ճնշումների ու վարչական ներգործության պայմաններում։
Դաշինքի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Մարիաննա Ղահրամանյանի խոսքով՝ նախընտրական շրջանը ուղեկցվել է քաղաքական մրցակցության վրա ազդելու նպատակ ունեցող գործողություններով։ Ըստ հայտարարության՝ ճնշումների թիրախում են եղել դաշինքի առաջնորդը, թեկնածուները, համակիրներն ու թիմակիցները, իսկ մի շարք դեպքերում կիրառվել են ձերբակալություններ և քրեական հետապնդումներ։
Դաշինքում պնդում են, որ քվեարկության օրը լայնորեն օգտագործվել է վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ, ինչն, ըստ նրանց, նպատակ է ունեցել ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Նշվում է նաև, որ հանրապետության տարբեր բնակավայրերից ամբողջ օրվա ընթացքում ստացվել են բազմաթիվ ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ։
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին և պնդելով, որ ամբողջ ընտրական գործըն...
Կադրեր Ֆիլիպինների սարսափելի երկրաշարժից⚡
#լուրեր
3-ամյա երեխան ընկել է զուգարանի փոսի մեջ🥹
#լուրեր
06/06/2026
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության շուրջ քննարկումները շարունակում են ուղեկցվել տնտեսական հնարավոր հետևանքների վերաբերյալ մտահոգություններով։ Այս համատեքստում հերթական զգուշացումն է հնչեցրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների զարգացման հեռանկարին։
Գալուզինի գնահատմամբ՝ եթե Հայաստանը որոշի անդամակցել Եվրոպական միությանը, ապա կարող է կորցնել իր հիմնական արտահանման շուկաները, ինչպես նաև բախվել աշխատանքային միգրացիայի ոլորտում լուրջ սահմանափակումների։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության բազմաթիվ ճյուղեր շարունակում են սերտորեն կապված մնալ այն տնտեսական տարածքի հետ, որտեղ հայկական արտադրանքը տարիներ շարունակ իրացվել է առավել մրցունակ պայմաններով։
Ռուս պաշտոնյան նշել է, որ Հայաստանի արտահանման զգալի մասը ուղղվում է այն շուկաներ, որոնց հետ ձևավորվել են երկարամյա տնտեսական կապեր, իսկ դրանց կորուստը կարող է լուրջ ազդեցություն ունենալ տեղական արտադրողների գործունեության վրա։ Նրա համոզմամբ՝ նոր շուկաների որոնումն ու նույն ծավալի արտահանման ապահովումը կպահանջեն երկար ժամանակ և զգալի ռեսուրսներ։
Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության շուրջ քննարկումները շարունակում են ուղեկցվել տնտեսական հնարավոր հետևանքների վերաբերյալ մտահոգություններով։ Այս համատեք....
06/06/2026
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ
Հայաստանի ծաղկաբուծության ոլորտը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Տարիներ շարունակ ձևավորված արտահանման շուկաների խաթարումը հազարավոր ծաղիկներ է թողել ջերմոցներում, իսկ ոլորտում աշխատող մարդիկ այսօր փորձում են գտնել ելքեր՝ պահպանելու իրենց տնտեսություններն ու հաղթահարելու ֆինանսական դժվարությունները։
Արմավիրի մարզի բազմաթիվ ջերմոցային տնտեսություններում այսօր կուտակված են մեծ խմբաքանակներ, որոնք նախատեսված էին արտահանման համար։ Ծաղիկների աճեցմամբ զբաղվող տնտեսությունները նախապես կատարել էին անհրաժեշտ ներդրումները, կազմակերպել արտադրական ամբողջ գործընթացը, սակայն այժմ կանգնած են իրացման լուրջ խնդրի առաջ։
Ծիածան համայնքի ջերմոցատերերից 45-ամյա Արամը ստեղծված իրավիճակը գնահատում է որպես ոլորտի համար վտանգավոր զարգացում։
«Մեր պետությունը մի ճամփա փակեց, փոխարենը ոչ մի այլընտրանք չառաջարկեց»,– ասում է նա՝ ընդգծելով, որ առանց արտաքին շուկաների Հայաստանում աճեցած ծաղիկների արտադրությունը կարող է ծանր հարված կրել։
Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Հայաստանի ծաղկաբուծության ոլորտը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Տարիներ շարունակ ձևավորված արտահանման շուկաների խաթարումը հազարավոր ծաղիկներ է թողել ջերմոց...
06/06/2026
Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, նախընտրական քարոզչությունը խստիվ ավարտվում է քվեարկության օրվան նախորդող օրվանից՝ գիշերը ժամը 00:01ից։ Այս....
06/06/2026
Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»
Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. Ի՞նչ կլինի, եթե ինչ-որ ուրիշ մեկը մեր փոխարեն որոշումներ ընդունի: Շատ «բարձր» բաները՝ դեռ մի կողմ: Իսկապես, պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե որևէ ....
06/06/2026
Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»
Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. Հունիսի 3-ը համարվում է Հեծանիվի համաշխարհային օր: Ամեն տարի այդ օրը կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Այս տարի ևս նախատեսվում էր հուն....
17-ամյա աղջիկը դանակաhարել է ձիերին❗
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
0010