3W Intellectual Club
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 3W Intellectual Club, Adult Entertainment Club, Yerevan.
Ի՞սկ ինչ կասեք, եթե ձեր թիմը ոչ միայն աշխատում է միասին, այլ նաև մտածում է միասին 🧠
«3W Ինտելեկտուալ Ակումբ» -ում սկսվում է իրական
թիմային պայքար ընկերությունների միջև։
◾ 5 թիմ
◾ 60 վայրկյան
◾ և մեկ հարց, որը կարող է փոխել խաղի ընթացքը։
Եվս մեկ հնարավորություն ապացուցելու, որ հենց ձեր թիմն է ամենաուժեղը։
🏆 Դե իսկ հաղթող թիմին սպասում է ուղեգիր դեպի Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ինտելեկտուալ հեռուստախաղի արտամրցութային խաղ։
✨ Մենք սպասում ենք հենց ձեր ամենաինտելկտուալ թիմին:
📞 Մանրամասների համար կարող եք կապ հաստատել՝ +374 41 550496
📌 Գրանցվեք հիմա՝ https://forms.gle/h9yiTeazjojnqZ7K8
🦅 Այս շաբաթ Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ինտելեկտուալ հեռուստախաղի գարնանային եթերաշրջանի արտամրցութային խաղում հանդես կգա Vitamin Club-ը։
Եթե դուք էլ եք ցանկանում մի օր տեսնել ձեր թիմին «Ի"նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի սեղանի շուրջ, սկսեք ձեր ճանապարհը հենց մեր ակումբից։
Գրանցվեք ակումբի մրցաշարին, եկեք մասնակցեք, հաղթեք և ապացուցեք ձեր թիմի ուժը։
😎 Հնարավոր է հաջորդ թիմը, որին կտեսնենք հեռուստախաղում, հենց դուք լինեք։ Ձեր աստղային պահը կարող է սկսվել այստեղից։
👉Գրանցման հղում՝ https://forms.gle/XUSho2SWF3KbMv7E6
26/02/2026
🧐 Փոքրիկ տրամաբանական հարց ձեզ համար:
Ծովայինները աշխատանքի ընթացքում հաճախ են կեղտոտում ձեռքերը։ Ամերիկյան նավատորմում այդ խնդրի համար կա հետաքրքիր լուծում․ ընդունված է ԱՆԵԼ ԴԱ, այնպես, որ ձեռքի ափի կեղտոտ մասը մնա թաքցված հայացքից։
🤔 Ուշադրություն հարցը՝
Ի՞նչ են անում։
Գրեք ձեր տարբերակները մեկնաբանություններում 👇
Տեսնենք՝ ով առաջինը կգտնի ճիշտ պատասխանը 😉
16/02/2026
🤝 ինտելեկտուալ ակումբի մրցաշարը չէր լինի այսքան հագեցած առանց մեր գործընկերների աջակցության։
Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝
MAP Company-ին, Աթենք մսամթերք/Atenk Meat Product-ին,
Arena Entertainment Centre-ին և ArmSymphony-ին, ովքեր մրցաշարի ընթացքում իրենց ուշադրությամբ ու աջակցությամբ խրախուսեցին հաղթող թիմերին և մրցապայքարին հաղորդեցին յուրահատուկ ջերմություն:
14/02/2026
📸 Ձեզ հետ ենք կիսվում ինտելեկտուալ ակումբի եզրափակիչ մրցաշարի ամենաթեժ ու հիշվող պահերով։
👀 Եթե այստեղ տեսաք ձեր թիմակցին, ընկերոջը կամ ինքներդ ձեզ, ապա մեկնաբանությունում նշեք նրան ու կիսվեք այս հիշողությամբ։
🤝 Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝
Աթենք մսամթերք/Atenk Meat Product
MAP Company
Arena Entertainment Centre
«Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House
ArmSymphony
11/02/2026
🧐 Պատրա՞ստ եք ձեր թիմի մտավոր ուժը դուրս բերել խաղադաշտ։
📢3W ինտելեկտուալ ակումբը մեկնարկում է նոր մրցաշրջան։
«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ ակումբը կրկին համախմբում է կազմակերպությունների թիմերին՝ ինտելեկտուալ պայքարի, արագ մտածողության և թիմային ռազմավարության շուրջ։
👥 Մրցաշարին կարող են մասնակցել տարբեր ընկերությունների թիմեր, որոնք պատրաստ են փորձել իրենց ուժերը ոչ միայն գիտելիքի, այլև վերլուծության, տրամաբանության ու միասնական որոշումների մեջ։
🏆 Մրցաշրջանի հաղթող թիմը կստանա հնարավորություն մասնակցելու «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի արտամրցութային խաղում։
📞 Մասնակցության և մանրամասների համար՝
+374 41 55 04 96
🏆 -ի թիմային հաղթանակը
Մեր մրցաշարի հաղթող «Team Group»-ի թիմակիցները պատմում են իրենց ամենաթարմ տպավորությունները, էմոցիաները և այն, ինչ իրականում զգում ես, երբ թիմային խաղը բերում է հաղթանակ։
💭 3W ակումբի մասնակիցները կրկին կիսվում են իրենց փորձով։
Այս անգամ մեզ հետ իր տպավորությունները ներկայացնում է «Team Group»-ի մասնակից Գոհար Պետրոսյանը։
🤝 Շնորհակալ ենք «Team Group»-ին ակտիվության և անկեղծ էմոցիաների համար։
04/02/2026
📊 Ժամանակն է եկիել ամփոփելու 3W ինտելեկտուալ ակումբի եզրափակիչի արդյունքները:
Լարված և հետաքրքիր մրցապայքարից հետո 3W ինտելեկտուալ ակումբի խաղը հասավ իր եզրափակչին՝ ամփոփելով ամիսներ տևած թիմային ու մտավոր պայքարը։
🏆 Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Unibank OJSC-ին և «Team Group»-ին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, թիմային աշխատանքի և արժանի արդյունքների համար։
🤝 Նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակից թիմերին:
03/02/2026
📢Ամիսներ տևած հետաքրքիր ու լարված մրցապայքարից հետո կայացավ «3W» ակումբի եզրափակիչ խաղը՝ ամփոփելով մի ամբողջ մրցաշրջան, լի էներգիայով, ինտելեկտուալ պայքարով և թիմային ոգով։
🏆 Մրցաշրջանի ընթացքում ցուցաբերած կազմակերպված և միասնական խաղի շնորհիվ հաղթողի տիտղոսին արժանացավ Unibank OJSC-ի ինտելեկտուալ թիմը, ով նաև հանդիսանում է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի գլխավոր հովանավորն ու վաղեմի գործընկերը։
Միևնույն ժամանակ, հավատարիմ մնալով մրցաշարի արդարությանը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Յունիբանկ»-ը հանդիսանում է հեռուստախաղի գլխավոր հովանավորը, ընկերությունը իր մրցութային տեղը փոխանցեց «Team Group»-ին, ով մրցաշարի ընթացքում իր միավորներով հաջորդում էր «Յունիբանկ»-ին։
🥇 Հինգ մրցութային խաղերի ընթացքում ցուցաբերած վստահ, հետևողական և համախմբված խաղի շնորհիվ «Team Group»-ը վաստակեց իր կանաչ քարտը դեպի «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի գարնանային մրցաշրջանի արտամրցութային խաղ:
🧐 Տեսնենք, թե հեռուստախաղում ինչպես հանդես կգան մեր նորեկ գիտակները:
🤝 Շնորհավորում ենք «Յունիբանկ»-ին և «Team Group» -ին այս գեղեցիկ ու արժանի հաղթանակի առթիվ:
Նաև շնորհակալ ենք բոլոր մասնակից թիմերին և մեր գործընկերներին այս հագեցած, հետաքրքիր և հիշարժան մրցապայքարը միասին կերտելու համար։
Flash Petrol
Byblos Bank Armenia CJSC
Digitain
Մեր գործընկերներ՝
Աթենք մսամթերք/Atenk Meat Product
MAP Company
Arena Entertainment Centre
ArmSymphony
«Զանգակ» հրատարակչություն / Zangak Publishing House
Dargett Brewpub
💭3W ակումբի մասնակիցները կիսվում են իրենց տպավորություններով։
Այս անգամ իր կարծիքով է կիսվում Flash Petrol ընկերության HR ղեկավար՝ Աննա Հարությունյանը։
🤝 Շնորհակալ ենք -ի թիմին ակտիվ համագործակցության և ներգրավվածության համար։
Click here to claim your Sponsored Listing.