Varir.am
🚘 Սովորի՛ր, հանձնի՛ր, վարի՛ր
📲 Մեր հավելվածը կօգնի հեշտությամբ ու արագ սովորել տեսական քննության բոլոր հարցերը՝ պարզ և մատչելի ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ⤵️
12/08/2026
Քննության ժամանակ մի՛ արա սա ❌
Մի՛ շտապիր պատասխանել միայն այն պատճառով, որ հարցը ծանոթ է թվում։
Քննության ընթացքում ամենակարևորը հարցը ուշադիր և մինչև վերջ կարդալն է։ Երբեմն մեկ բառը կարող է ամբողջությամբ փոխել ճիշտ պատասխանը։
❌ Մի՛ ընտրիր առաջին հայացքից ճիշտ թվացող տարբերակը։
❌ Մի՛ հիմնվիր միայն հիշողության վրա։
❌ Բաց մի՛ թող այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «արգելվում է», «թույլատրվում է», «միայն», «բացառությամբ»։
✅ Նախ կարդա հարցը մինչև վերջ։
✅ Ուշադրություն դարձրու բոլոր մանրամասներին։
✅ Համեմատիր պատասխանների տարբերակները և նոր միայն ընտրիր։
Հիշիր՝ քննությանը կարևոր է ոչ միայն իմանալ կանոնները, այլև ճիշտ հասկանալ հարցը։ 🧠
📲 Պատրաստվիր Varir-ի միջոցով՝ սովորիր քննական հարցերը, կարդա բացատրությունները և փորձիր Քեզ թեստերի միջոցով։
21/07/2026
🚛 Ի՞նչ անել, երբ տեսնում ես 3.4 նշանը
3.4 «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանն արգելում է՝
❌ 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը, եթե նշանի վրա զանգված նշված չէ,
❌ նշանի վրա նշվածից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
📌 Կարևոր է հիշել․ եթե նշանի վրա զանգված նշված չէ, արգելքը վերաբերում է 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարներին։
🚨 Եվս մեկ կարևոր նրբություն․
Այս նշանը համապատասխան տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելում է երկու ուղղություններով։
Այսինքն՝ նշանը տեսնելիս համապատասխան տրանսպորտային միջոցի վարորդը չի կարող շարունակել երթևեկությունը ոչ միայն առաջ, այլև այդ ճանապարհով երթևեկել հակառակ ուղղությամբ։
🚗 Իսկ եթե Դու բեռնատար չես վարում, այս նշանը Քեզ չի արգելում շարունակել երթևեկությունը։
🙌 Միացի’ր մեզ, ուսումնասիրենք բոլոր նրբությունները միասին։
20/07/2026
❓ Ինչպե՞ս հասկանալ, որ պատրաստ ես տեսական քննությանը
Միայն թեստերը ճիշտ լուծելը դեռ չի նշանակում, որ պատրաստ ես քննությանը։
Քննությանը պատրաստ ես, եթե՝
✅ կարողանում ես բացատրել, թե ինչու է տվյալ պատասխանը ճիշտ, ոչ թե պարզապես հիշում ես այն,
✅ նույն կանոնը կարողանում ես կիրառել տարբեր իրավիճակներում,
✅ չես շտապում պատասխանել և հարցը կարդում ես մինչև վերջ,
✅ սխալվելուց հետո պարզապես չես հիշում ճիշտ պատասխանը, այլ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ սխալի պատճառը,
✅ կարողանում ես ճիշտ պատասխանսլ հարցերին նույնիսկ այն դեպքում, երբ դրանք մի փոքր այլ կերպ են ձևակերպված։
📌 Հիշիր. քննությանը պատրաստ լինելը նշանակում է ոչ թե պարզապես ճիշտ պատասխաններ ընտրել, այլ հասկանալ երթևեկության կանոնների տրամաբանությունը։
➕ Միացի’ր մեր էջին, որ հաջորդ անգամ վստահ ասես «ԱՅՈՈՈՈ, ՊԱՏՐԱՍՏ ԵՄ»: 🚘
16/07/2026
🚦 3 կանոն, որոնք շատերը սխալ են հասկանում
Նույնիսկ լավ պատրաստված թեկնածուները հաճախ սխալվում են այս կանոններում։
1️⃣ Աջից եկող մեքենան միշտ առավելություն ունի։ ❌
Ոչ։ Այս կանոնը գործում է միայն այն դեպքում, երբ խաչմերուկը կարգավորված չէ և չկան երթևեկության հերթականությունը սահմանող նշաններ կամ լուսացույց։
2️⃣ Եթե կանաչ լույս է վառվում, կարող եմ անմիջապես շարժվել։ ❌
Կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը, բայց նախ պետք է համոզվել, որ շարժվելն անվտանգ է, և խաչմերուկն ազատ է։
3️⃣ Եթե գլխավոր ճանապարհի վրա եմ, միշտ առավելություն ունեմ։ ❌
Գլխավոր ճանապարհը առավելություն է տալիս միայն չկարգավորվող խաչմերուկներում։ Եթե խաչմերուկը կարգավորվում է լուսացույցով կամ կարգավորողով, պետք է առաջնորդվել նրանց ցուցումներով։
📌 Շատ դեպքերում սխալը ոչ թե կանոնը չիմանալն է, այլ այն սխալ իրավիճակում կիրառելը։
Միացի’ր մեզ: ✨
Սովորի’ր ՀԱՍԿԱՆԱԼՈՎ: VARIR վստահ: 💪
07/07/2026
🚗 Ե՞րբ աջ կողմից եկող մեքենան առավելություն չունի
Շատերը հիշում են մեկ կանոն․
«Աջից եկող տրանսպորտային միջոցին պետք է ճանապարհ տալ»։
Բայց սա բոլոր իրավիճակներում չի գործում։
📌 Այս կանոնը կիրառվում է միայն այն դեպքում, երբ երթևեկության հերթականությունը չի կարգավորվում:
Այսինքն՝
✔️ չկա լուսացույց,
✔️ չկա կարգավորող,
✔️ չկան առավելությունը որոշող ճանապարհային նշաններ։
Եթե խաչմերուկում կա թեկուզ դրանցից մեկը, ապա աջի կանոնը կարող է այլևս չգործել։
💡 Օրինակ, եթե խաչմերուկը կարգավորվում է լուսացույցով, ապա վարորդները պետք է առաջնորդվեն լուսացույցի ազդանշաններով, ոչ թե նրանով, թե ով է աջ կողմից մոտենում։
📌 Հիշիր՝
Աջի կանոնը գործում է միայն այն դեպքում, երբ երթևեկության հերթականությունը այլ կերպ սահմանված չէ։
🚗 Սովորիր հասկանալով, սովորիր varir-ի հետ: 💛
30/06/2026
Մի կանոն, որը շատերը գիտեն, բայց սխալ են կիրառում 👇
📌 Կանաչ լույսը չի նշանակում, թե կարող ես շարժվել ԱՌԱՆՑ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ։
Շատերը գիտեն, որ կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը, բայց հաճախ մոռանում են ամենակարևոր մասը:
☝️ Կանաչ լույսը թույլատրում է շարժվել, սակայն չի երաշխավորում, որ ճանապարհն արդեն անվտանգ է։
Եթե խաչմերուկում դեռ ավարտում են անցումը հետիոտները, ճանապարհը չեն ազատել մյուս տրանսպորտային միջոցները կամ առաջացել է այլ խոչընդոտ, վարորդը պարտավոր է ՀԱՄՈԶՎԵԼ, որ կարող է անվտանգ շարունակել երթևեկությունը։
🙅♀️ Հենց այստեղ են շատերը սխալվում։
Նրանք հիշում են կանոնը, բայց սխալ են կիրառում այն իրական իրավիճակում։
💡 Ճանապարհային երթևեկության կանոնները պարզապես անգիր սովորելու համար չեն։ Դրանք պետք է ճիշտ հասկանալ և կիրառել յուրաքանչյուր իրավիճակում։
🚗 Սովորիր հասկանալով varir.am-ի հետ։
24/06/2026
🧠 «Տանը թեստերը հեշտ են թվում, իսկ քննության ժամանակ սկսում եմ սխալվել»։
Սա ամենատարածված խնդիրներից մեկն է, և շատ դեպքերում դրա պատճառը գիտելիքի պակասը չէ։
Քննության միջավայրը, ժամանակային սահմանափակումը և լարվածությունը փոխում են որոշումներ կայացնելու ձևը։ Արդյունքում նույնիսկ լավ պատրաստված թեկնածուները կարող են սխալվել այն հարցերում, որոնց պատասխաններն իրականում գիտեն։
Հաճախ պատճառը հետևյալն է․
• հարցը մինչև վերջ չի կարդացվում,
• անտեսվում է կարևոր բառը,
• ընտրվում է առաջին ճիշտ թվացող պատասխանը,
• շտապելու պատճառով ուշադրությունը նվազում է։
📌 Հենց այդ պատճառով տեսական քննությունը միայն կանոնների իմացության ստուգում չէ։ Այն նաև ուշադրության, կենտրոնացման և հարցը ճիշտ հասկանալու ստուգում է։
☝️ Հիշիր. 30 րոպեն նախատեսված է ոչ թե արագ ավարտելու, այլ հանգիստ մտածելու համար։
💡 Շատ դեպքերում ճիշտ պատասխանը Դու արդեն գիտես։
Պարզապես մի շտապիր, մինչև վերջ կարդա հարցը և վստահիր Քո պատրաստվածությանը։
🚗 Սովորիր հասկանալով, ոչ թե անգիր անելով։
19/06/2026
🚦 Լուսացո՞ւյց, թե՞ առավելության նշան
Ո՞րն է կարևոր տվյալ պահին 🤔
Շատ վարորդներ շփոթվում են, երբ խաչմերուկում միաժամանակ կան և՛ լուսացույց, և՛ առավելության նշաններ։
📌 Կանոն 173-ը հստակ ասում է․
Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն լուսացույցի ազդանշաններով։
Պարզ ասած՝
🚦 Եթե լուսացույցն աշխատում է, ապա հենց այն է կարգավորում երթևեկությունը։
Նույնիսկ եթե առկա են «Գլխավոր ճանապարհ», «Զիջեք ճանապարհը» կամ այլ առավելության նշաններ, տվյալ պահին առաջնահերթությունը տրվում է լուսացույցի ազդանշաններին։
💡 Հիշելու հեշտ տարբերակ․
🚦 Աշխատող լուսացույցը «գլխավորն» է։
Հենց այդ պատճառով խաչմերուկին մոտենալիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն նշաններին, այլև՝ լուսացույցի ազդանշաններին։
✨ Միացի՛ր մեզ, միասին գտնենք հեշտ հիշելու տարբերակներ:
17/06/2026
🟨 1.35 «Խաչմերուկի տարածք»
Երբևէ նկատե՞լ եք խաչմերուկներում դեղին վանդակավոր գծանշումը («վաֆլին»)։
Հենց դրա մասին է զգուշացնում 1.35 նշանը։
📌 Այս նշանը ցույց է տալիս, որ մոտենում եք այնպիսի խաչմերուկի, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում խցանում է առաջացել և ստիպված եք լինելու կանգ առնել խաչմերուկի ներսում։
☝️ Ինչո՞ւ է սա կարևոր։
Եթե խցանման պատճառով կանգնեք խաչմերուկի մեջտեղում, կարող եք խոչընդոտել մյուս ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների շարժը։
💡 Հիշելու հեշտ տարբերակ․
🟨 Տեսար «վաֆլին» → նախ նայիր՝ դիմացդ տեղ կա՞ շարունակելու երթևեկությունը։
❌ Եթե տեղ չկա, մի՛ մտիր խաչմերուկ։
✅ Սպասիր մինչև ճանապարհն ազատվի։
📍 1.35 նշանը սովորաբար տեղադրվում է խաչմերուկի սահմանին։ Եթե բարդ խաչմերուկներում դա հնարավոր չէ, ապա նշանը կարող է տեղադրվել խաչմերուկի սահմանից մինչև 30 մետր հեռավորության վրա։
🚗 Միացի’ր մեզ = Սովորի’ր հասկանալով
11/06/2026
🛣️ 2.1. «Գլխավոր ճանապարհ» նշանը միայն նշան չէ, այլ առավելություն։
Այս նշանը ցույց է տալիս, որ տվյալ ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներն ունեն առավելություն խաչմերուկներում՝ երկրորդական ճանապարհներից եկող տրանսպորտի նկատմամբ։
Պարզ ասած՝ եթե Դու գլխավոր ճանապարհի վրա ես, ապա երկրորդական ճանապարհներից եկող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհ տան Քեզ։
📌 Շատ վարորդներ հիշում են նշանը, բայց իրական իրավիճակներում երբեմն շփոթվում են։
Հիշիր. 👇
✅ Գլխավոր ճանապարհով երթևեկողը սովորաբար ունի առավելություն, ❗ բայց դա չի ազատում ուշադրություն ցուցաբերելու պարտականությունից:
💡 Քննության ժամանակ ուշադրություն դարձրու ոչ միայն նշանին, այլ նաև ճանապարհի սխեմային և մյուս նշաններին։
Click here to claim your Sponsored Listing.