Govtech LLC - Armenia

Govtech LLC - Armenia

Share

Մենք գիտենք՝ ինչպես կարող եք գոհացնել Ձեր հաճախորդին թվային աշխարհում

13/05/2026

ExIm հարթակը գործարկվեց ներկրողների և արտահանողների կյանքը հեշտացնելու համար:

Շնորհավորում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia և GIZ Armenia - ին և շնորհակալ ենք մեզ այս նախաձեռնության մասը դարձնելու համար:

Սա Գովթեքի և Վի իքս սոֆթի (VXSoft) հերթական համատեղ հաջողության պատմությունն է:

Եվ իհարկե, մեծ շնորհակալություն Մեսսիվ. (Massiv.) թիմին գեղեցիկ դիզայնի և մշակման համար:

https://exim.src.am/hy

06/05/2026

Գրքի վերնագիրը շատ համահունչ է այն նորության հետ, որով ուզում ենք կիսվել:

Ալվարդը ստացել է PMP կառավարման միջազգային հավաստագիր: 🥳

Եվ մենք գիտենք, որ սա դեռ միայն սկիզբն է:

23/04/2026

Այսօր Գովթեքում հյուր ունենք:

Արսենին թվայնացումը շատ չի հետաքրքրում, բայց առաջին հայացքից բարդ թվացող ճանապարհներից հեշտ ելքեր գտնելը շատ է սիրել :)

26/12/2025

🎊Սիրելի՛ գործընկերներ և ընկերներ

Այս տարին մեր թիմն ամփոփում է շնորհակալական զգացումով՝ հաղթանակների, հաջողության պատմությունների և փորձառության համար:

Մաղթում ենք երջանիկ, հաջողակ և խաղաղ տարի: 🌟

17/11/2025

Երևանի առևտրաարդյունաբերական պալատում այսօրվա աշխատանքային քննարկման ավարտին պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը հիշեցրեց, որ դեռևս 2024-ին Լեոնիդ Ավետիսյանը շնորհակալագրի է արժանացել Հայաստանում ինտերնետի զարգացմանն աջակցության համար:

Պարոն Ալեքսանյանը Հայաստանում ինտերնետի ենթակառուցվածքի ներդրման կնքահայրն է, ով շուրջ 3 տասնամյակ առաջ ստեղծեց ARMINCO-ն և տարածեց ինտերնետը:

Նման գնահատանքը մեծագույն պատիվ է:

30/09/2025

Այսօր Հանրային կառավարման ակադեմիայում Լեոնիդ Ավետիսյանը դասընթաց անցկացրեց մի շարք նախարարությունների և այլ պետական մարմինների քաղաքացիական ծառայողների հետ:

Քննարկվեցին կառավարման տեղեկատվական համակարգերը և թվային փոխակերպման համար անհրաժեշտ հիմնական ենթակառուցվածքները։

Մասնակիցները Լեոնիդի հետ միասին մշակեցին երեխային մանկապարտեզ ընդունելու թվայնացման գործընթացը՝ գալով այն եզրահանգման, որ նույնիսկ ամենաբարդ թվացող գործընթացը առկա ռեսուրսներով արդյունավետորեն կարելի է թվայնացնել, եթե կա պատրաստակամություն և կամք:

Photos from Govtech LLC - Armenia's post 23/09/2025

Այսօր Ռազմավարական զարգացման գործակալությունը (Strategic Development Agency NGO) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (Union of Advanced Technology Enterprises-UATE) մի հարկի տակ էին հավաքել տուրիզմի և ՏՏ ոլորտի կազմակերպություններին՝ քննարկելու թվայնացման հորիզոններն ու համագործակցության հնարավորությունները:

Ուրախ էինք ներկայացնել թվային պատրաստվածության վերլուծության արդյունքները և քննարկել հետագա քայլերը ոլորտի ներկայացուցիչների հետ:

Photos from Govtech LLC - Armenia's post 12/09/2025

Մենք արդեն մեկ տարեկան ենք 🥳

Photos from GIZ Armenia's post 10/09/2025
Photos from Govtech LLC - Armenia's post 30/06/2025

«Ժամանակակից ղեկավարի կոմպետենցիաները հանրային կառավարման ոլորտում» թեմայով դասընթացների շարքը լսելու նպատակով ՀՀ պետական կառավարման ակադեմիա/Public Administration Academy of RA են այցելել Օրոմիայի պետական համալսարանի (Եթովպիա) աշխատակիցները:

Նախաձեռնության շրջանակում հանրային ոլորտի թվային փոխակերպման վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ Գովթեքի թիմը:

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Yerevan