EUA Finance

EUA Finance

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from EUA Finance, Education, Yerevan.

📌 «Ֆինանսներ» մասնագիտություն
⚖️ Next Gen Finance Society
💡 Education • Innovation • Opportunity
📍Դավիթ Անհաղթի 10
🔷 #ֆինանսական_միջավայր և ոչ միայն…
🔗 Միացիր 👇

Photos from EUA Finance's post 03/10/2026

📌Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությունը՝ ուսանողների քննարկման շրջանակում

📣 European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան-ի «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողների համար «Ֆինանսական ծառայություններ» դասընթացի շրջանակում դասախոս Ս․ Հովսեփյանի հրավերով կազմակերպվեց համատեղ դաս-քննարկում՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ։

Բանախոսը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի Իրավական սպասարման մասնագետ Շուշան Խաչատրյանն էր։

💬 Քննարկման ընթացքում ներկայացվեց՝
🔹 ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեությունն ու գործառույթները,
🔹 ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության մեխանիզմները,
🔹 ֆինանսական կազմակերպությունների և հաճախորդների միջև առաջացող խնդիրների կարգավորման հնարավորությունները։

🎯Դաս-քննարկումն ամփոփվեց ուսանողների համար կազմակերպված ինտերակտիվ քուիզ-խաղով, որի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան արագ կողմնորոշվելու և խաղային ձևաչափով կիրառելու ֆինանսական ոլորտի վերաբերյալ իրենց գիտելիքները։

#հեհ #հեհֆինանսներ

Photos from European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան's post 01/10/2026

European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան-ն ամրապնդում է իր դիրքը միջազգային կրթական հարթակներում։ 🌍🎓

ՀԵՀ-ի միջազգային ճանաչման և վարկանիշային առաջընթացի մասին՝ ստորև 👇🏻💙

#ՀԵՀ

Photos from EUA Finance's post 30/09/2026

📣 Ինչպե՞ս է ձևավորվում մակրոտնտեսական հավասարակշռությունը. քննարկում ՀԵՀ «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողների հետ

📌 European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան-ի «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողների համար ներկայացվեց «Մակրոտնտեսական քաղաքականությունը ՀՀ-ում» թեմայով վարպետաց դաս՝ նվիրված ՀՀ մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումներին:

Հանդիպման բանախոսն էր տնտեսագիտության թեկնածու, «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը։

👇🏻Բանախոսության ընթացքում քննարկվեցին ՀՀ մակրոտնտեսական միջավայրի առանցքային ուղղությունները.
🔹ԿԲ դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունները. գների և ֆինանսական համակարգի կայունության ապահովման ռազմավարությունն ու գործիքակազմը։
🔹Ֆինանսական համակարգի դիմակայունությունը. կապիտալի բուֆերների և այլ պահանջների կիրառությունը ռիսկերի զսպման գործընթացում։
🔹Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը. Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության դերը համախառն պահանջարկի և մակրոտնտեսական հավասարակշռության ձևավորման գործում։

🤝🏻Ոլորտի փորձառու մասնագետի հետ հանդիպումը նպաստեց ուսանողների գործնական պատկերացումների ընդլայնմանը ֆինանսական համակարգի գործունեության և ֆինանսական կայունության վերաբերյալ:

#հեհֆինանսներ #հեհ

Photos from EUA Finance's post 09/09/2026

📌 Միասին՝ դեպի ֆինանսապես գրագետ հասարակություն

📅 European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան-ի Ֆինանսների ֆակուլտետում տեղի ունեցավ «Ֆինանսական գրագիտություն» թեմայով բաց դաս-հանդիպում՝ Հայաստանի բանկերի միություն/ Union of Banks of Armenia-ի կողմից իրականացվող «WSBI Social Week 2026» միջազգային նախաձեռնության շրջանակում։

💬 Բանախոսը՝ Ամիօ բանկի Մարդիկ և մշակույթ դեպարտամենտի Ուսուցման և զարգացման ծառայության դասընթացավար Օկսանա Գրիգորյանն էր։

Բանախոսության ընթացքում ուսանողների հետ քննարկվեցին ֆինանսական գրագիտության կարևորությունն ու առօրյայում ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելու սկզբունքները՝ անդրադառնալով․
🔹 անձնական բյուջեի պլանավորմանն ու խնայողությունների ձևավորմանը, ինչպես նաև ֆինանսական նպատակների սահմանմանը,
🔹 բանկային քարտերի և թվային ֆինանսական ծառայությունների անվտանգ օգտագործմանը՝ ֆինանսական տվյալների պաշտպանությունից մինչև անվտանգ գործարքներ,
🔹 ֆինանսական զեղծարարությունների ճանաչման և կանխարգելմանը։

🎯 Նախաձեռնության նպատակն էր նպաստել երիտասարդների ֆինանսական գրագիտության և պատասխանատու ֆինանսական վարքագծի ձևավորմանն ու փոխանցել առօրյայում կիրառելի գործնական գիտելիքներ։

🙌 Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բանկերի միությանը՝ արդյունավետ համագործակցության և մասնագիտական գիտելիքների փոխանակման համար։

#հեհֆինանսներ

02/09/2026

🎉 Նոր ուսումնական տարվա մեկնարկը European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան-ի «Ֆինանսներ» մասնագիտությունում🏛️✨

Բարի գալուստ մեր , սիրելի՛ ուսանողներ։ 🎓


#ՀԵՀ #ՀԵՀՖինանսներ

29/08/2026

📣 Սիրելի՛ մասնագիտության ուսանողներ,

Ս. թ. սեպտեմբերի 1-ին մեկնարկում է 2026-2027 ուսումնական տարին🎉🎓

🗓 Հիշեցնում ենք, որ «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողների և առաջին կուրսեցիների համար ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումը կանցկացվի ժամը 09:00-ին՝ European University of Armenia / Հայաստանի Եվրոպական համալսարան-ի բակում։

👉 Միջոցառումից հետո բոլորիդ սպասում ենք Ֆինանսների ֆակուլտետում (4-րդ հարկ)՝ «Ֆինանսներ» մասնագիտության շրջանակում նախատեսված հանդիպմանը։

Սիրով սպասում ենք Ձեզ մեր -ում💙

#ՀԵՀ #ՀԵՀՖինանսներ

14/08/2026

🎓 Առջևում՝ նոր հնարավորություններ, նոր մարտահրավերներ ու նոր ձեռքբերումներ։ 💜

Շնորհավոր ավարտական օր, սիրելի՛ «Ֆինանսներ» մասնագիտության շրջանավարտներ։ ✨

#հեհֆինանսներ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when EUA Finance posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.