GA dent

GA dent

Share

Պրոֆեսսիոնալ բժիշկներ,ստերիլ միջավայր,առողջապահական ?

09/02/2023
Photos from GA dent's post 19/01/2023
06/01/2023

Այսօր GA Dent կլինիկայի՝ մեր տնօրենի ծննդյան օրն է ։ «Տնօրեն» բառը շատ խորթ է հնչում մի մարդու դեպքում ,որն առաջին հերթին լավագույն ընկեր է իր կոլեգաների, աշխատակիցների ու պացիենտների համար ։ Նա այնպիսի մտերմիկ ու հարազատ մոտեցում և վերաբերմունք ունի իր հիվանդների հանդեպ ,որ մեկ անգամ այցելելով, բոլորը հարազատանում են բժշկի հետ։
Մեր աշխատասեր , սրտացավ , անչափ հայրենասեր դոկտոր Գերասին GA ի ողջ բուժ անձնակազմի կողմից սրտանց շնորհավորում ենք ու մաղթում առողջություն,ուժ, եռանդ
մենք Ձեզ շատ սիրում ենք ։
Թող իրականանա Ձեր ամենանվիրական երազանքը, այն է՝ ապրել ու տեսնել հզոր, հաղթած ու ապահով Հայաստան ։

31/12/2022

Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ ծնունդ ։
Թող 2023 թվականը իր հետ բերի խաղաղություն , բարեկեցություն , առողջություն ։
Հաջողակ տարի բոլորիս

04/12/2022

Թարմ Զավեշտալի դեպք մեր կլինիկայում

Ինչպես միշտ ,զբաղված գրաֆիկով հերթով ընդունում ենք մեր պացիենտներին ։ Ներս են մտնում ամուսիններ , բժիշկ Գերասը պետք է արմատների հեռացումներ կատարի ,սկզբում նստում է ամուսինը ,հեռացումներն արվում են ։ Նրանից հետո նստում է կինը , բժիշկը նրա ատամը նույնպես հեռացնում է և տամպոն դնում ։
Քիչ հետո ընդունում ենք հաջորդ պացիենտին ,դոկտորը սկսում է նրա ատամների բուժումը ։ Անցնում է որոշ ժամանակ, նկատում եմ ,որ ամուսինները դեռ նստած են սպասասրահում , մոտենում ասում եմ ,որ տամպոնը կարող են հանել, քանի որ տաս րոպեն անցել է ։ Ու մտածում եմ ՝գուցե դրա համա՞ր էին սպասում։ Որոշ ժամանակ անց , տեսնելով ,որ դեռ սպասողական դեմքերով նստած են, կրկին մոտենում եմ ու հարցնում՝ գուցե հաջորդ ա՞յցն են ուզում ամրագրել ,ժամ եմ գրանցում ու ներս գնում։ Աչքի պոչով հետևում եմ ,որ նրանք էլի ինչ որ բանի են սպասում ... ու այ էստեղ արդեն ես հանձնվում եմ )) մոտենում եմ դոկտոր Գերասին ու ասում,որ մեր նախորդ պացիենտները դեռ սպասասրահում են և գնալու մտադրություն բոլորովին էլ չունեն։ Դոկտորը ներս է հրավիրում նրանց , մտնում է ամուսինը ու հարցնում.
- Դոկտոր ջան,բա իմ ատամը ե՞րբ եք հանում ,որ ես գնամ ։
Փաստորեն , առանց ցավեցնելու աշխատելն էլ մի բան չէ ,մարդու ատամը հեռացնում ես գլխի էլ չի ընկնում 🤫 ։

24/07/2022

Виниры
Աշխատանք,երբ խոսքերն ավելորդ են
Բժիշկ՝ Գերաս Ալիխանյան

21/07/2022

Մեզ մոտ պացիենտները հանգիստ են , նույնիսկ ատամների բարդ հեռացումների ժամանակ , այցելեք և կհամոզվեք 🙂

19/07/2022

Ի՞նչ է ատամնաքարը և ի՞նչ վտանգաներ է
պարունակում

Ատամնաքարը հայտնվում է ատամնափառի պնդացման արդյունքում ։ Այն կարող է տարբեր տեսք ունենալ,դեղին ,սև ,մուգ շագանակագույն ։ Ատամնաքարերի առաջացման գործում մեծ նշանակություն ունի բերանի խոռոչի հիգիենայի որակը ,թքի բաղադրությունը ։ Ատամնափառը և ատամնաքարը ցավային գանգատներ չեն առաջացնում, սակայն մեծ քանակությամբ կուտակվում են լնդեզրին և պարոդոնտալ գրպանիկներում ,վնասելով փափուկ հյուսվածքները։
🆘 Ինչո՞վ է վտանգավոր ատամնաքարը
Այն առաջացնում է գինգիվիտ ՝ լնդերի բորբոքում ,լինդը բորբոքվում արյունահոսում է, բերանի խոռոչից տհաճ հոտ է գալիս ,և ինչքան շուտ սկսել բուժումը այնքան նվազ ցավոտ կլինի այն։
Եթե ուշացնեք դիմել բժշկի և բաց թողնենք լնդաբորբի բուժումը այն կվերածվի պարոդոնտիտի ,իսկ այս դեպքում ատամը սկսում է շարժվել և մենք կորցնում ենք այն ։
Ատամնաքարերի հեռացումը հնարավոր է իրականացնել միայն պրոֆեսիոնալ հիգիենայի արդյունքում ։ Մեր կլինիկայում օգտագործում ենք ատամնափառի և ատամնաքարի հեռացման ուլտրազվուկային , Air Flow ժամանակակից եղանակները ։ Եթե ժամանակին այցելեք ստոմատոլոգին և հետեւեք բերանի խոռոչի հիգիենային ապա զերծ կմնաք ,բերանի խոռոչի տհաճ հոտից,լնդերի արյունահոսություից ,լնդաբորբից և կկանխեք ատամների վաղաժամ կորուստը ։

16/06/2022

Սպիտակեցում

Want your practice to be the top-listed Dentist in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address

Азатутян 25
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 18:00