rouGe
rouGe is my color
«rouGe» ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ բրենդների բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
Արդեն տարիներ շարունակ մենք զարգացնում ու հարստացնում ենք գեղեցկության ոլորտը՝ ներկայացնելով ամենասպասված նորույթները և առաջարկելով լայն ու բազմազան տեսականի։ «rouGe» խանութ-սրահներում ներկայացված են՝
Նիշային (niche) օծանելիքների բացառիկ հավաքածուներ,
Լյուքս դասի մաշկի խնամքի միջոցներ,
Պրոֆեսիոնալ դեկորատիվ կոսմետիկա և գեղեցկության պարագաներ։
Մենք համագործակցում ենք բացառապես պաշտոնական գործընկերների հետ՝ երաշխավորելով յուրաքանչյուր ապրանքանիշի իսկությունն ու բարձր որակը։ Մեր նպատակն է յուրաքանչյուր այցելուի համար ստեղծել գնումների բացառիկ փորձառություն՝ ապահովելով բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում։
Կրկին Կաննում՝ TFWA 2026-ի շրջանակում։✨
Այս տարի ևս rouGe թիմը միացավ գեղեցկության և պարֆյումերիայի միջազգային աշխարհին՝ հանդիպելու մեր գործընկերներին, ծանոթանալու նորույթներին և քննարկելու առաջիկա ծրագրերը։
Նոր հանդիպումներ, նոր գաղափարներ և գեղեցիկ համագործակցություններ՝ առջևում։
_
30/09/2026
Dior Beauty Official
Miss Dior-ի պատմության մեջ ժապավենը պարզապես դեկորատիվ դետալ չէ․ այն դարձել է բույրի ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկը՝ կապելով օծանելիքի աշխարհը Dior-ի couture ժառանգության հետ։
Նոր Miss Dior Bobby-ում այդ խորհրդանիշը նոր մեկնաբանություն է ստանում։ Ձեռքով ասեղնագործված մոխրագույն moiré ժապավենը վերակենդանացնում է Dior-ի արխիվային գործվածքներից մեկը, իսկ ֆլակոնի պարանոցին բացվող երկու ատլասե ծաղիկներն արձագանքում են Grasse-ի վարդերին՝ Miss Dior Eau de Parfum-ի սրտին։
Այս բացառիկ թողարկման յուրաքանչյուր դետալ պատմում է Dior-ի պատմությունը՝ couture վարպետության, ծաղիկների և ժամանակից անկախ խորհրդանիշների միջոցով։❤️
_
The Ordinary Գեղեցկության ոլորտը մշտապես փնտրում է հաջորդ մեծ նորույթը, սակայն 10 տարի առաջ The Ordinary-ն ընտրեց այլ ճանապարհ։
Ոչ թե գեղեցիկ ու բարդ անվանումներ, այլ՝ հստակություն։
✨Hyaluronic Acid 2% + B5
✨Glycolic Acid 7% Exfoliating Toner
Ակտիվ բաղադրիչները հենց փաթեթավորման վրա նշելով՝ The Ordinary-ն փոխեց մաշկի խնամքի մասին խոսելու ձևը՝ չափազանցված խոստումների փոխարեն կենտրոնանալով հասկանալի բաղադրությունների, գիտական մոտեցման և ակնկալվող արդյունքի վրա։
10 տարի անց այս պարզ և ազնիվ մոտեցումը շարունակում է մնալ բրենդի հիմնական արժեքներից մեկը։
Շնորհակալություն Brandon-ին՝ այն տեսլականի համար, որը դարձավ The Ordinary-ի պատմության սկիզբն ու սիրտը։ 🦋
Փնտրի՛ր rouGe խանութ-սրահներում։
—
Miss Dior Eau de Parfum՝ նոր couture ստորագրություն✨
Miss Dior-ի խորհրդանշական ժապավենը ներկայանում է նոր, բացառիկ ձևավորմամբ՝ զարդարված Dior տան անփոխարինելի houndstooth նախշով։ Շքեղ և ճանաչելի այս դետալը կրում է Dior-ի couture ժառանգության շունչը և ընդգծում բույրի յուրահատուկ ինքնությունը։
Վարդագույն նրբագեղություն, բարձր նորաձևության հմայք և սիրո հավերժական խորհրդանիշ՝ ամփոփված մեկ ֆլակոնում։
Շտապի՛ր rouGe խանութ-սրահներ՝ ձեռք բերելու քո նոր Miss Dior-ը❤️
_
27/09/2026
Jo Malone London -ի սահմանափակ թողարկմամբ Veggies Collection հավաքածուն ոգեշնչված է անգլիական բանջարանոցի բնական թարմությամբ, հողային երանգներով և առօրյայում աննկատ մնացող գեղեցկությամբ։ Այս հավաքածուն ծանոթ բանջարեղենային նոտաները ներկայացնում է նորովի՝ նուրբ, ժամանակակից ու խաղային մեկնաբանությամբ։
Scarlet Beetroot, Carrot Blossom և Velvety Butternut․ երեք բույր՝ երեք տարբեր տրամադրությամբ՝ վառ ու հյութեղ, նրբորեն քաղցր, ծաղկային, ջերմ ու փափուկ։ Նրանք միավորում է հողային թարմությունը, որն անսպասելի բույրային համադրություններում արտահայտվում է Jo Malone London-ին բնորոշ էլեգանտությամբ❤️
Եղի՛ր առաջինը և փորձի՛ր Jo Malone London խանութ-սրահներում❤️
_
26/09/2026
_@newnotesparfums Caramelo Vanilla🍭🫠
Գուրմանային բույրի համարձակ և զգայական մեկնաբանություն, որտեղ վանիլի փափուկ քնքշությունը միաձուլվում է կարամելի հալվող քաղցրությանը։
Դեկոնստրուկտացված նոտաները խաղում են ջերմության, քաղցրության անսպասելի հակադրությամբ՝ ստեղծելով հարուստ, բազմաշերտ և գրեթե «համտեսելի» կոմպոզիցիա։ Բույրը աստիճանաբար բացվում է մաշկի վրա՝ պարուրելով ջերմ, նրբորեն կախվածություն առաջացնող շղարշով։
Caramelo Vanilla-ն վերաիմաստավորում է գուրմանային պարֆյումերիայի սահմանները՝ քաղցրությունը դարձնելով ավելի նրբագեղ, ժամանակակից և զգայական։
Բույր, որը ջերմացնում է հոգին և իր հետևից թողնում գայթակղիչ, երկարատև հետք։ 🐝
Այն պետք փորձել առանց մտածելու և միայն rouGe-ում❤
www.rouge.am
_
Elizabeth Arden White Tea Body Cream🌿
Շիի կարագով հարուստ այս մարմնի քսուքն օգնում է խոնավացնել և փափկեցնել մաշկը՝ հաղորդելով թավշյա զգացողություն։ Խնամքի հաճույքը լրացնում է White Tea-ի մաքուր և հանգստացնող բույրը։
Հոգատարությամբ՝ rouGe🤍
www.rouge.am
_
24/09/2026
_@lancomeofficial Lash Idôle Curl Goddess՝ կորության և ծավալի համար ստեղծված կատարյալ թարթչաներկ։
Արագ ֆիքսվող, թեթև բանաձևն օգնում է բարձրացնել թարթիչները՝ առանց դրանք ծանրացնելու։ 40° կոր վրձինը պատում է թարթիչները արմատներից մինչև ծայրերը և օգնում ստանալ բացված, ընդգծված հայացք։
• Մինչև 150% կորության էֆեկտ
• Մինչև +800% ավելի ծավալ
• Մինչև 30 ժամ կրելու տևողություն
Կիրառման հուշում․ վրձինը տեղադրիր թարթիչների արմատների մոտ, թեթև շարժիր աջ և ձախ, ապա սահեցրու դեպի ծայրերը։ Ավելի արտահայտիչ ծավալի համար ավելացրու երկրորդ շերտը։
Allure Best of Beauty մրցանակակիր՝ «Թարթչաներկ» անվանակարգում։
Թող հայացքդ խոսի քեզնից առաջ։ Lash Idôle Curl Goddess՝ rouGe-ում։
* Կորության և ծավալի ցուցանիշները հիմնված են 30 մասնակցի գործիքային փորձարկման վրա։
www.rouge.am
_
23/09/2026
Vranjes Firenze Rosso Nobile Decanter with Bordeaux Bottle
✨Rosso Nobile-ի այս բացառիկ հավաքածուն համատեղում է բույրը, իտալական արհեստագործությունն ու ինտերիերի նրբագեղ դիզայնը։ Ձեռագործ բյուրեղյա դեկանտերի քանդակային ձևը, Rosso Nobile-ի խորը բորդո երանգը և երկար մուգ diffuser sticks-երը ստեղծում են արտահայտիչ և հավասարակշռված կոմպոզիցիա։
✨Bordeaux ոճի շիշը շարունակում է Տոսկանայի կարմիր գինիներից ներշնչված գաղափարը՝ ամբողջ հավաքածուին հաղորդելով առանձնահատուկ բնույթ։ Այն պարզապես տան բույր չէ, այլ ինտերիերի բացառիկ դիզայներական գլուխգործոց, որը տարածքին հաղորդում է շքեղություն, խորություն և իտալական ոճ։
Բացառիկը՝ rouGe-ում❤️
www.rouge.am
_
21/09/2026
Maison Maïssa
Maison Maïssa Edition Blanche հավաքածուն՝ նրբագեղության, ջերմության և բնավորության ներդաշնակ պատմություն✨
Յուրաքանչյուր բույր միավորում է ֆրանսիական օծանագործության վարպետությունն ու Միջերկրական ծովի հարուստ, հավերժական ներշնչանքը՝ ստեղծելով կոմպոզիցիաներ, որոնք միաժամանակ դասական են և ժամանակակից։
Edition Blanche-ը նրանց համար է, ովքեր ընտրում են բույրեր՝ արտահայտելու սեփական էմոցիաները, ոճն ու անհատականությունը։ ✨
Բացառիկը՝ rouGe-ում❤️
www.rouge.am
_
Contact the business
Telephone
Website
Opening Hours
| Monday | 10:00 - 22:00 |
| Tuesday | 10:00 - 22:00 |
| Wednesday | 10:00 - 22:00 |
| Thursday | 10:00 - 22:00 |
| Friday | 10:00 - 22:00 |
| Saturday | 10:00 - 22:00 |
| Sunday | 10:00 - 22:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when rouGe posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.