FIAK
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from FIAK, Legal Service, Amiryan Street, .
07/05/2026
Պայմանագիրը ոչ միայն գրավոր փաստաթուղթ է , այլ իրավական միջոց, որը պաշտպանում է կողմերի իրավունքներն ու սահմանում պարտականությունները
Այն տալիս է հստակության չափանիշ՝ ինչ անել, երբ և ինչ ձևով, և թույլ է տալիս կանխել վեճեր ու վեճերի հետևանքով առաջացող վնասներ.
❗ Եթե պայմանագիր չկա կամ այն ոչ հստակ է կազմված, ցանկացած կողմ կարող է ենթարկվել ռիսկերի , իսկ հարաբերությունները դառնալ անկանխատեսելի և ոչ պաշտպանված
✅ Ճիշտ ձևակերպված պայմանագիրը ապահովում է՝
•կողմերի պարտավորությունների հստակ սահմանում
•ապացույց դատարանում •հարաբերությունների անվտանգ և կանխատեսելի ընթացք
Ուզում ե՞ք, որ ձեր պայմանագրերը լինեն իրավականորեն պաշտպանված, հստակ և ամբողջական
📄 Դիմեք մեզ՝ ․legal-ին և մենք կօգնենք տարատեսակ պայմանագրերի կազմման և ստուգման հարցերում ⚖️
04/05/2026
Եթե ենթարկվել ես ավտովթարի, կարևոր է իմանալ՝ արդյո՞ք կարող ես փոխհատուցում ստանալ, և եթե այո, ապա ինչպես:
✅ Փոխհատուցում ստանալը հնարավոր է՝
🔹 Եթե դու տուժող կողմն ես, իսկ մյուս վարորդը մեղավոր է
🔹 Եթե ունես ապահովագրություն (ԱՊՊԱ կամ ԿԱՍԿՈ)
🔹 Եթե ճանապարհային պայմաններն են դարձել վթարի պատճառ, և պատասխանատու է պետությունը:
• Դժվար կլինի փոխհատուցում ստանալ՝
• Եթե մեղավոր ես վթարի մեջ (բացառությամբ ԿԱՍԿՈ-ի դեպքում)
• Եթե մեքենադ անօրինական էր շահագործվում (օրինակ՝ առանց տեխնիկական զննության)
💡 Ի՞նչ անել վթարից հետո, որպեսզի չկորցնես փոխհատուցման հնարավորությունը՝
📸 Ֆիքսիր վթարի վայրը (լուսանկարներ, տեսագրություն)
• Կանչիր պարտադիր առաջիկա 30-40 րոպեի ընթացքում ԱՊՊԱ և ՃՈ
📄 Պահիր բոլոր փաստաթղթերը (ապահովագրական վկայագիր, արձանագրություն)
📌 Դիմիր .legal-ին և մենք կօգնենք պաշտպանել ձեր իրավունքները՝ ստանալով համապատասխան և համարժեք փոխհատուցում ձեզ պատճառված իրական վնասի դիմաց:
Մանրամասների համար կարող եք դիմել 📩
Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Ձեր իրավունքներն ու գտնելու լավագույն ելքերը ցանկացած իրավիճակում։
📍 Ամիրյան 4/4, գրասենյակ N°57
Սպասում ենք Ձեզ՝ վստահ քայլերով դեպի ճիշտ որոշումներ։
30/04/2026
Ո՞ր դեպքում է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով:
👩🏽⚖️ Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝
ա) բացակայում է ամուսնալուծության վերաբերյալ ամուսիններից մեկի համաձայնությունը,
բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայությանը, խուսափում է ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմիններում ձևակերպելուց,
գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով։
‼️ Ամուսնալուծության գործերով այժմ կիրառվում է պարտադիր հաշտարարություն։
Սա նշանակում է, որ մինչև դատարանի կողմից գործի ըստ էության քննությունը, կողմերը պետք է մասնակցեն հաշտարարության գործընթացին։
🤝 Հաշտարարության նպատակն է՝
• աջակցել կողմերին հնարավոր հաշտեցման հարցում,
• կամ հասնել փոխադարձ համաձայնության՝ առանց երկար դատական վեճի։
⚖️ Եթե հաշտարարության արդյունքում համաձայնություն չի ձեռք բերվում, գործը շարունակվում է դատարանում։
📌 Դատարանը նաև կարող է՝
• միջոցներ ձեռնարկել կողմերի հաշտեցման համար,
• հետաձգել գործի քննությունը՝ տրամադրելով մինչև 3 ամիս հաշտվելու հնարավորություն։
✅ Եթե ամուսինները պնդում են ամուսնալուծվել, դատարանը լուծում է ամուսնությունը օրենքով սահմանված կարգով։
⏱️ Փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը՝ դիմումի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում (հաշտարարության փուլը անցնելուց հետո)։
📞 Ձեր շահերի պաշտպանության համար կարող եք դիմել Fiak Legal & Financial Firm
📍 Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/4, 57
📲 +374 94 29 11 41
📥 Գրեք նաև էջին
25/04/2026
Մարդկանց զգալի մասը պայմանագրեր է ստորագրում՝ առանց դրանց բովանդակությանը լիարժեք ծանոթանալու։
Արդյունքում՝
առաջանում են հարցեր՝
«Հնարավո՞ր է չեղարկել»,
«Սա օրինակա՞ն է»,
«Ինչու՞ են կիրառվել տույժեր կամ տուգանքներ»։
📌 Կարևոր է հիշել՝
ստորագրությամբ դուք իրավական ուժ եք տալիս պայմանագրի բոլոր դրույթներին՝ անկախ նրանից կարդացել եք դրանք, թե ոչ
👉 Մի ռիսկի դիմեք անտեղյակությունից ելնելով
Մինչև ստորագրելը՝
ստացեք մասնագիտական իրավական գնահատում
📩 Դիմեք մեզ,և մենք կստուգենք ձեր պայմանագիրը և կնշենք հնարավոր ռիսկերը
24/04/2026
1915|April 24
23/04/2026
AI-ը ստեղծեց... իսկ ո՞ւմն է հեղինակային իրավունքը
Շատ բիզնեսներ արդեն օգտագործում են AI-ն լոգոների, գովազդային պաստառների և տեքստերի համար։ Բայց արդյո՞ք դուք այդ բովանդակության լիիրավ իրավատերն եք։
Իրավաբանական տեսանկյունից այստեղ կան մի քանի կարևոր կետեր.
🔸 Հեղինակության կանխավարկածը. Ըստ գործող օրենսդրության (այդ թվում՝ ՀՀ)՝ հեղինակ կարող է ճանաչվել միայն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է գործը։ AI-ն իրավունքի սուբյեկտ չէ, այն ընդամենը գործիք է։
🔸 Օգտագործման իրավունք vs Սեփականություն. Եթե օգտվում եք AI հարթակների վճարովի տարբերակներից, նրանց օգտագործման պայմանները (Terms of Service) սովորաբար ձեզ տալիս են պատկերը կոմերցիոն նպատակներով օգտագործելու իրավունք։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ դուք ունեք բացառիկ հեղինակային իրավունքներ։
🔸 Պաշտպանունակության խնդիրը. Սա ամենավտանգավոր կետն է ՓՄՁ-ների համար։ Եթե ձեր լոգոն 100% ստեղծված է AI-ի կողմից, դատարանում գրեթե անհնար կլինի արգելել մրցակցին պատճենել այն։ Ինչո՞ւ։ Որովհետև դատարանները հաճախ համարում են, որ առանց մարդու անմիջական ստեղծագործական միջամտության ստեղծված գործը չի կարող պաշտպանվել հեղինակային իրավունքով։
Իրավաբանական խորհուրդ բիզնեսին.
Մի՛ հիմնվեք միայն «մաքուր» AI արտադրանքի վրա։ Որպեսզի ձեր բրենդինգը լինի իրավաբանորեն պաշտպանված.
✅ AI-ի ստեղծածը դիտարկեք որպես հիմք (draft)։
✅ Ավելացրեք զգալի մարդկային միջամտություն (դիզայների աշխատանք, փոփոխություններ, յուրահատուկ տարրերի ավելացում)։
✅ Պահպանեք ստեղծման ողջ ընթացքի ապացույցները։
Միայն այս դեպքում դուք կունենաք իրական իրավական լծակներ ձեր սեփականությունը պաշտպանելու համար։
⚖️ Իսկ դուք արդեն բախվե՞լ եք AI-ի և հեղինակային իրավունքի բախմանը ձեր գործունեության մեջ։ 👇
23/04/2026
AI-ը ստեղծեց... իսկ ո՞ւմն է հեղինակային իրավունքը
Շատ բիզնեսներ արդեն օգտագործում են AI-ն լոգոների, գովազդային պաստառների և տեքստերի համար։ Բայց արդյո՞ք դուք այդ բովանդակության լիիրավ իրավատերն եք։
Իրավաբանական տեսանկյունից այստեղ կան մի քանի կետեր.
🔸 Հեղինակության կանխավարկածը. Ըստ գործող օրենսդրության (այդ թվում՝ ՀՀ)՝ հեղինակ կարող է ճանաչվել միայն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է գործը։ AI-ն իրավունքի սուբյեկտ չէ, այն ընդամենը գործիք է։
Օգտագործման իրավունք vs Սեփականություն. Եթե օգտվում եք AI հարթակների վճարովի տարբերակներից, նրանց օգտագործման պայմանները (Terms of Service) սովորաբար ձեզ տալիս են պատկերը կոմերցիոն նպատակներով օգտագործելու իրավունք։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ դուք ունեք բացառիկ հեղինակային իրավունքներ։
🔸 Պաշտպանունակության խնդիրը. Սա ամենավտանգավոր կետն է ՓՄՁ-ների համար։ Եթե ձեր լոգոն 100% ստեղծված է AI-ի կողմից, դատարանում գրեթե անհնար կլինի արգելել մրցակցին պատճենել այն։ Ինչո՞ւ։ Որովհետև դատարանները հաճախ համարում են, որ առանց մարդու անմիջական ստեղծագործական միջամտության ստեղծված գործը չի կարող պաշտպանվել հեղինակային իրավունքով։
Ի՞նչ անել նման դեպքում
Մի՛ հիմնվեք միայն «մաքուր» AI արտադրանքի վրա։ Որպեսզի ձեր բրենդինգը լինի իրավաբանորեն պաշտպանված.
✅ AI-ի ստեղծածը դիտարկեք որպես հիմք
✅ Ավելացրեք զգալի մարդկային միջամտություն (դիզայների աշխատանք, փոփոխություններ, յուրահատուկ տարրերի ավելացում)։
✅ Պահպանեք ստեղծման ողջ ընթացքի ապացույցները։
Միայն այս դեպքում դուք կունենաք իրական իրավական լծակներ ձեր սեփականությունը պաշտպանելու համար։
⚖️ Իսկ դուք արդեն բախվե՞լ եք AI-ի և հեղինակային իրավունքի բախմանը ձեր գործունեության մեջ։ 👇
21/04/2026
⚖️ Քո իրավունքները պաշտպանված են օրենքով,
պարզապես պետք է իմանաս՝ որտեղ է «կարմիր գիծը»
⸻
📲 Պահպանիր այս գրառումը, որ պետք եղած պահին վերադառնաս
📩 Ուղարկիր մեկին, ով այժմ աշխատում է նման պայմաններում\բախվել է նման խնդրի
21/01/2026
📌Բիզնես ժառանգություն…
•Շատերին թվում է, որ եթե մարդը բիզնես ունի, ապա նրա մահվանից հետո բիզնեսը պարզապես անցնում է ժառանգներին։
Իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ։
•Բիզնեսը միայն գույք չէ։ Այն կարող է լինել մասնակցություն, գործընկերային հարաբերություն, իրավունքներ ու պարտավորություններ։
Եվ հենց դրա պատճառով բիզնեսի ժառանգման կարգը տարբերվում է սովորական գույքի ժառանգումից։
•Շատ դեպքերում ժառանգը չի դառնում բիզնեսի մասնակից ավտոմատ կերպով և չի կարող պարտադրել իր մասնակցությունը։ Նախ գործարկվում են բիզնեսի ներսում գործող կանոնները և գործընկերների իրավունքները, հետո՝ ժառանգական մեխանիզմները։
•Կախված բիզնեսի կազմակերպական ձևից՝ ժառանգման մեխանիզմը կարող է էապես տարբեր լինել։ Նույն մոտեցումը չի կիրառվում բոլոր դեպքերում, և այստեղ է, որ առաջանում են ամենաշատ սխալ պատկերացումները։
խոսում
Բիզնես ժառանգելը միշտ նույն ձևով չի աշխատում։
Ամեն ինչ կախված է՝
👉 խոսքը օրինակ ՍՊԸ՞, թե ԱՁ՞ բիզնեսի մասին է։
⚖️ օրինակ ՍՊԸ-ի դեպքում
Եթե ժառանգվում է ՍՊԸ-ի մասնակցի բաժնեմասը, ապա պետք է ժառանգական վկայագրի հիման վրա նախ գրանցվի ռեգիստրում, հետագայում վաճառքի դեպքում
📌 գործում է նախապատվության իրավունք,
որը սահմանված է ՀՀ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով։
⏱️ Սահմանված է 30-օրյա ժամկետ,
որի ընթացքում ՍՊԸ-ի մյուս մասնակիցները կարող են ձեռք բերել ժառանգին անցնող բաժնեմասը։
📄 Միևնույն ժամանակ
կանոնադրությամբ կարող են նախատեսվել
մասնակցության ընդունման սահմանափակումներ
(օրենքի շրջանակներում)։
❗ Այսինքն՝ ժառանգը
ավտոմատ մասնակից չի դառնում։
⚖️ ԱՁ-ի դեպքում
ԱՁ-ն իրավաբանական անձ չէ։
Այստեղ բաժնեմաս չկա։
📌 Ժառանգվում է ոչ թե «մասնակցություն»,
այլ՝
👉 գույքը,
👉 իրավունքները,
👉 պարտավորությունները՝
օրենքով սահմանված կարգով։
Այսինքն՝ մեխանիզմը ամբողջովին այլ է,
և նախապատվության իրավունք չի գործում։
✅Կորպորատիվ ոլորտում այլ մանրամասների համար դիմիր -ին ⚖️