NG Business LLC
Հաշվապահական ծառայություններ/Accounting service company
-Խորհրդատվություն
-Հաճախորդի շահերի պաշտպանություն
-Հաշվապահություն
-Հարկերի պլանավորում
Հաշվապահական հաշվառում , հարկային խորհրդատվություն գործարարներին, կադրավրություն, բիզնես խորհրդտվություն, 1C հաշվապահական ծրագրի անհատական ուսուցում
22/04/2026
Вы также можете подписаться в Instagram, чтобы видеть больше контента.
21/04/2026
Այսօր շուկայում կարելի է գտնել «գերէժան» հաշվապահական առաջարկներ՝ 1990 դրամից սկսած։
Բայց եկեք անկեղծ լինենք՝
հաշվապահությունը պարզապես թվեր մուտքագրել չէ։
Դա պատասխանատվություն է ձեր բիզնեսի նկատմամբ,
հարկային ռիսկերից պաշտպանություն,
և ամենակարևորը՝ հանգիստ քուն։
Շատ ցածր գինը հաճախ նշանակում է՝
• մակերեսային մոտեցում
• մեծ քանակով հաճախորդներ մեկ հաշվապահի վրա
• ուշացումներ կամ սխալներ
• և «անակնկալներ» մեկ տարի անց
Ես առաջարկում եմ այլ մոտեցում։
✔ Ֆիքսված և թափանցիկ արժեք՝ 2500 դրամից
✔ Առանց թաքնված վճարների կամ հետագա «անկանխատեսելի» բարձրացումների
✔ Անհատական մոտեցում յուրաքանչյուր բիզնեսին
✔ Պատասխանատվություն և երկարաժամկետ համագործակցություն
Դուք ընտրում եք ոչ թե պարզապես էժան ծառայություն,
այլ վստահելի գործընկեր։
📩 Գրեք՝ և ես կպատասխանեմ ձեր բիզնեսին համապատասխան բոլոր հարցերին։
19/04/2026
29/03/2026
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն Ազգային ժողովում պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կատարվում են մի շարք փոփոխություններ՝ պարզեցնելու հարկային գործընթացներն ու ստեղծելու ավելի հստակ և կանխատեսելի միջավայր բիզնեսի համար․
📍ապրանքների վերադարձի դեպքում սահմանվում է գործարքների ճշգրտման հնարավորություն՝ առանց «հետվաճառք» ձևակերպելու։ Ինչը թույլ կտա վերադարձն իրականացնել նույն գործարքի շրջանակում՝ դարձնելով գործընթացն ավելի պարզ ու տրամաբանական, իսկ հարկային հաշվետվությունները՝ ավելի ճշգրիտ
📍ՀԴՄ կտրոնով ապրանքների գնումների վերադարձի դեպքում ճշգրտումները կարտացոլվեն հենց վերադարձի ամսվա հաշվետվությունում, այլ ոչ թե վաճառքի ամսվա հաշվետվությունում
📍ոչ ռեզիդենտ ընկերությունների (Google կամ Facebook և այլն) ԱԱՀ-ի վճարման համար սահմանվում է միասնական, պարզեցված ընթացակարգ՝ e-VAT համակարգով։
📍դրոշմավորման ենթակա կաթնամթերքի կորուստների թույլատրելի նորման բարձրացվում է՝ 1%-ից դառնալով 2%։
Փոփոխությունը թեթևացնում է հարկային բեռը՝ թույլ տալով արտադրողներին կորուստներն արդյունավետ կառավարել։
Այս փոփոխությունները նպատակ ունեն տնտեսվարողների համար հեշտացնել հարկային գործընթացները, պարզեցնել հաշվետվությունները և ստեղծել կանխատեսելի, արդար ու հարմար միջավայր՝ նպաստելով տնտեսության զարգացմանը, գործարարների կյանքի թեթևացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և վարչարարության ընթացքում հնարավոր վեճերի նվազեցմանը։
Ավելին՝ https://src.am/am/getNews/1453
23/03/2026
Հարկային կարգավորումների վերանայում․ ՊԵԿ-ը ներկայացրել է նոր նախագիծ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքու...
Click here to claim your Sponsored Listing.