Digi Fabric

Digi Fabric

Share

Digi Fabric ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի ծառայություններ

06/03/2025

Խնդիր, լուծում, արդյունք

🎯 Ձեր բովանդակությունը չի՞ առանձնանում մրցակիցների մեջ:
Մենք գիտենք՝ ինչպես գրավել ուշադրություն և դիտումները վերածել վաճառքի:
☝🏼Digi Fabric-ը տալիս է իրական արդյունքներ․
☑ Բրենդի ճանաչելիություն
☑ Գեղեցիկ և էսթետիկ վիզուալ լուծումներ
☑ Վաճառող կոնտենտ
☑ Թիրախավորված գովազդ
☑ Արդյունքում՝ իրական վաճառքներ
Մանրամասների համար գրե՛ք մեզ կամ զանգե՛ք։
📞Հեռ՝․ 095 202040

#ՍՄՄ

18/01/2025

3 հավելված` SMM մասնագետների և բիզնեսմենների համար

1. Preview
Այս հավելվածով հեշտությամբ կարող եք նախօրոք ստանալ ինստագրամի վիզուալը` ընդամենը նկարները շարժելով և տեղափոխելով։
2. CupCut
Այն հրաշալի գործիք է, որը կօգնի մոնտաժել ռիլեր և սթորիներ։
3. ChatGpt
Եվ, իհարկե, արհեստական բանականություն, որը հնարավորություն կտա ստեղծել կոնտենտ, գեներացնել գաղափարներ և կպատասխանի Ձեր բոլոր հարցերին: Պարզապես պետք է ճիշտ հարցեր տալ և որոշակի ուղղումներ անել։

#սմմ

04/01/2025

3 պատճառ՝ ինչու Ձեր բիզնեսը պետք է ներդնի թվային մարքեթինգի մեջ 🚀

1️⃣ Անսահման հնարավորություններ. թվային հարթակները բացում են դռները նոր շուկաների և հաճախորդների առջև:
2️⃣ Արդյունավետ կապ. սոցմեդիայի և բովանդակության միջոցով կարող եք արագ և հեշտությամբ շփվել Ձեր թիրախային լսարանի հետ:
3️⃣ Չափելիություն. թվային մարքեթինգը թույլ է տալիս չափել Ձեր ջանքերի արդյունավետությունը և կատարելագործել ռազմավարությունը:

❗️Սկսե՛ք աճել այսօր՝ օգտագործելով թվային գործիքների ուժը։ 📈

#смм #сммпродвижение #маркетингвсоциальныхсетях #սոցմեդիամարքեթինգ

28/12/2024

«💡Աշխատանքը թիմային միջավայրում՝ արդյունավետ ու ստեղծագործական գործընթացը ապահովելու լավագույն տարբերակն է:
Բացահայտի՛ր նոր հնարավորություններ, համագործակցի՛ր ու հասի՛ր հաջողության՝ մեզ հետ: 🧠📚
👉Միացիր մեզ՝ ստեղծելու տպավորիչ արդյունքներ:

07/12/2024

1️⃣ The Social Network (2010)
Այս ֆիլմը պատմում է Facebook-ի ստեղծման պատմությունը և ցույց տալիս, թե ինչպես կարելի է ճիշտ գաղափարն ու մարքեթինգային ռազմավարությունը վերածել գլոբալ հաջողության: Ֆիլմը կարևոր դասեր ունի նորարարության, մրցակցության և բրենդի զարգացման մասին:
2️⃣ Steve Jobs (2015)
Սթիվ Ջոբսի կյանքն ու գործունեությունը հզոր օրինակ է բրենդի ստեղծման, նորարարության և վաճառքի արվեստի մասին: Ֆիլմը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ռազմավարական մտածողությունը և նպատակային գաղափարի զարգացումը:
3️⃣ Moneyball (2011)
Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է, թե ինչպես կարելի է տվյալների վերլուծությունն օգտագործել հաջողության հասնելու համար: Սա մարքեթոլոգների համար կարևոր դաս է՝ ապավինել ոչ միայն ինտուիցիային, այլև տվյալներին և թվերին:
4️⃣ Thank You for Smoking (2005)
Ֆիլմը հումորային ձևով ցույց է տալիս PR-ի և բարդ իրավիճակներում ճիշտ կոմունիկացիայի կարևորությունը: Այն հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է պաշտպանել և խթանել բրենդը, նույնիսկ երբ այն բախվում է հասարակական քննադատությանը:
5️⃣ The Greatest Showman (2017)
Այս երաժշտական ֆիլմը պատմում է Պի Թի Բարնումի մասին, ով համարվում է ժամանակակից շոու բիզնեսի հիմնադիրներից մեկը: Ֆիլմը ոգեշնչող է և ցույց է տալիս, թե ինչպես կարելի է նորարարությունը և ռիսկը վերածել վարակիչ գաղափարի ու մեծ հաջողության:

Այս ֆիլմերը կօգնեն Ձեզ ոչ միայն հմտանալ մարքեթինգում, այլև ոգեշնչվել պատմություններով, որոնք կարող են կիրառելի լինել Ձեր սեփական բիզնես նախագծերում:

05/12/2024

1️⃣ Թմրամիջոցներ, ասեղներ և զենքեր
2️⃣ 18+ բովանդակություն
3️⃣ Կեղծիք կամ խաբեություն պարունակող առաջարկներ
4️⃣ Բռնություն կամ ատելության խոսք
5️⃣ Կասկածելի առողջապահական ապրանքներ, դեղամիջոցներ կամ պլաստիկ վիրաբուժության գովազդ, որը ցույց է տալիս կտրուկ փոփոխություններ:
6️⃣ Առաջ և հետո նկարներ, որոնք կարող են առաջացնել թերարժեքության զգացում։
🔎 Այնուամենայնիվ նախքան գովազդը հրապարակելը, ծանոթացեք Meta-ի գովազդային քաղաքականությանը՝ համոզվելու համար, որ Ձեր բովանդակությունը համապատասխանում է հարթակի կանոններին, քանի որ այս կանոնները խախտելու դեպքում Ձեր գովազդը կարող է մերժվել, իսկ վատագույն դեպքում կբլոկավորվի նաև գովազդային հաշիվը։
🤗 Իսկ եթե Ձեր ինստագրամյան հաշիվը արդեն արգելափակվել է՝ կարող եք դիմել մեզ և մենք կօգնենք վերականգնել այն։

#սմմ #ֆեյսբուք #ինստագրամ

03/12/2024

1️⃣ Կարճ վիդեոներ (5-15 վայրկյան)
Կարճ, դինամիկ ռիլերը դառնում են ավելի հայտնի, քանի որ դիտողները նախընտրում են արագ բովանդակություն:
Առաջին 3 վայրկյանում ուշադրություն գրավելու կետը կարևոր է։
2️⃣ Էմոցիոնալ բովանդակություն
Ներշնչող պատմություններ, մոտիվացնող մինի-վիդեոներ:
3️⃣ Վիդեոների շարքեր
- Օգտատերերը սիրում են հետևել շարունակական պատմությունների` «Մաս 1/2/3»:

02/12/2024

1️⃣ ChatGPT
▪️ Օգնում է ստեղծել գրավիչ տեքստեր, հեշթեգեր։ Գրառումների համար ստեղծում է ստեղծագործական և վաճառքի վրա կենտրոնացած տեքստեր։
▪️ Հեշտությամբ գտնում է թրենդային թեմաներ։
▪️ Իրականացնում է հեշթեգերի առաջարկներ և գրառումների վերլուծություն։
2️⃣ ReelsApp
Հնարավորություն է տալիս նկարներից և կարճ տեսանյութերից ստանալ թրենդային ռիլսեր։
3️⃣ Later
📉 Later-ը սոցիալական մեդիայի պլանավորման հարթակ է, որը թույլ է տալիս ժամանակին հրապարակել բովանդակությունը։
✌️ Այն կատարում է արժեքավոր վերլուծություններ՝ հրապարակման լավագույն ժամը գտնելու համար։
▪️ Հրապարակումների ավտոմատ պլանավորում։
▪️ Hashtag Suggestions գործիք։
🤗 Այս գործիքները միասին կօգնեն խնայել ժամանակը և բարձրացնել էջի բովանդակության որակը։

#սոցմեդիամարքեթինգ

23/10/2024

🔎 Մենք փնտրում ենք նոր թիմակիցների։

🆙️ Վերջին 1 ամսվա ընթացքում մեր հաճախորդների թիվն աճել է ավելի քան 89 տոկոսով։
📈 Սպասարկման որակը պահպանելու և էլ ավելի մեծ բարձունքներ գրավելու համար, մեզ անհրաժեշտ են նոր թիմակիցներ, ովքեր կմիանան մեր փոքրիկ ընտանիքին և կթեթևացնեն մեր գործը։
👉 Գրաֆիկ դիզայներ
👉 Քոփիրայթեր
👉 Թիրախավորված գովազդների մասնագետ
✔️ Եթե մասնագիտացված եք վերոնշյալ 3 ոլորտներից մեկում
✔️ Ունեք նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
✔️ Պատրաստ եք ընդունել նոր մարտահրավերներ և անընդհատ սովորել։
📨 Ուղարկե՛ք Ձեր CV֊ն [email protected] էլ․ հասցեին և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ՝ հնարավոր համագործակցության քննարկման համար։

20/10/2024

Ի՞նչ է SEO֊ն 🔎

▪️ Եթե փորձենք բացատրել տերմինը հնարավորինս պարզ, ապա SEO֊ն որոնողական համակարգերում կայքի օպտիմիզացումն է։
▪️ Արդյունավետ SEO֊ի շնորհիվ Ձեր կայքը հայտնվում է որոնողական համակարգերի առաջին հորիզոնականներում, կամ ծայրահեղ դեպքում` առաջին էջում։
▪️ 21֊րդ դարում չափազանց կարևոր է ամրապնդել դիրքերը որոնողական համակարգերում և վեր բարձրանալ, քանի որ համացանցում որոնումներ իրականացնողների մոտ 77%-ը չի հասնում 2֊րդ էջին և օգտվում է առաջին պատահած կայքերից և ծառայություններից։
▪️ Ուստի կարևոր է, որ հնարավոր հաճախորդն առաջինը տեսնի Ձեր կայքն ու Ձեր առաջարկը։ Հակառակ դեպքում կօգտվի մրցակիցների մատուցած ծառայություններից։

#թվայինմարքեթինգ #մարքեթինգ

09/10/2024

Բարդ և երկարատև նկարահանումներից հետո Գյումրիից վերադառնում ենք հոգնած, բայց վստահ, որ ապագայում մեզ դեռ սպասում են նոր բարձունքներ և դեռևս անիրականանալի թվացող մարտահրավերներ։

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address

Vazgen 1 Vehapar 4/2
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 12:00