PechaKucha Yerevan
We bring creatives, entrepreneurs, and change-makers together to share their ideas and insights. Our Yerevan chapter started in 2010.
Born in Tokyo, thriving in Yerevan.
Պեչա-Կուչայի գաղափարը ծագել է Տոկյոում 2003թ. (Պեչա-Կուչա ճապոներեն նշանակում է ասել-խոսել)՝ ավստրալիացի երկու ճարտարապետների կողմից։ Այս ներկայացման ձևաչափը շատ ազդեցիկ և միևնույն ժամանակ շատ պարզ է. խոսողը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ։ Ներկայացման ընհանուր տևողությունը կազմում է 6 րոպե 40 վայրկյան։ Պատկերները ինքնաբերաբար փո
20/04/2026
16/04/2026
🇩🇪🇦🇲 In Gyumri, our event became a space where courage met creativity.
The stage brought together voices shaped by challenges—people who chose to move forward despite uncertainty, turning limited opportunities into meaningful action. Across different fields, our speakers shared journeys defined not just by success, but by the willingness to take risks, think differently, and follow through on ideas that didn’t always seem possible at first.
These moments matter. They create a ripple effect, encouraging others who are still hesitating to take that first step, to trust their ideas, and to act.
With 7 inspiring speakers and more than 70 engaged attendees, the evening reflected exactly what we aim to build: a community driven by curiosity, initiative, and creative exchange.
And this is just the beginning. Supported by the German Embassy Yerevan and GIZ Armenia, we will continue across regions of Armenia, opening new spaces for stories, connections, and untapped potential.
--
🇩🇪🇦🇲 Գյումրիում մեր երեկոն դարձավ մի հարթակ, որտեղ հանդիպեցին համարձակությունն ու ստեղծարարությունը։
Թումոյի բեմում հնչեցին պատմություններ մարդկանցից, ովքեր չեն վախեցել անորոշությունից, սահմանափակ հնարավորությունների պայմաններում առաջ են տարել իրենց գաղափարները և վերածել դրանք իրական քայլերի։ Տարբեր ոլորտներից մեր խոսնակները կիսվեցին անցած ճանապարհներով, որոնք ձևավորվել են ոչ միայն հաջողություններով, այլ նաև ռիսկի դիմելու, այլ կերպ մտածելու և երբեմն անգամ անհնար թվացող գաղափարներին հավատալու շնորհիվ։
Այս պատմությունները կարևոր են․ դրանք ներշնչում են նրանց, ովքեր դեռևս երկմտում են, օգնում են վստահել սեփական մտքերին և կատարել առաջին քայլը։
7 ոգեշնչող խոսնակ և 70+ ներգրավված մասնակից միասին ստեղծեցին այն միջավայրը, որը մենք ձգտում ենք ձևավորել՝ հիմնված հետաքրքրասիրության, նախաձեռնության և ստեղծարար համագործակցության վրա։
Եվ սա միայն սկիզբն է. Գերմանիայի դեսպանատան և GIZ-ի աջակցությամբ՝ ՊեչաԿուչան շարունակելու է այս շարքը Հայաստանի տարբեր մարզերում՝ բացահայտելով նոր պատմություններ, կապեր և չբացահայտված ներուժ։
Մարզային հեռուստատեսության անդրադարձը մեր երեկոյին 🙏
14/04/2026
⭐️ Արդեն այսօ’ր։ Բաց մի’ թողեք այս ողեշնչող և գաղափարներով լի երեկոն։
🎤 Ներկայացնում է Շիրակը. Զարգացման պատմություններ
🗓 Ապրիլի 14, 18:00
📍 ԹՈՒՄՈ Գյումրի (կինոդահլիճ)
🇩🇪🇦🇲 Այս հատուկ թողարկումը նվիրված է Հայաստան-Գերմանիա զարգացման համագործակցությանը։
****************
⭐️ It's today! Don't miss this inspiring and meaningful evening.
🎤 Shirak Presents: Development Stories
🗓 April 14, 18:00
📍 TUMO Gyumri (cinema hall)
🇩🇪🇦🇲 This special edition is dedicated to the German Development Cooperation in Armenia.
GIZ Armenia
German Embassy Yerevan
Behind every development initiative is a decision someone made, a skill someone learned, a budget someone pushed for. This evening is about those specifics, told by the people closest to them, and it is happening in Gyumri, where most of them took place.
Shirak has been at the centre of German Development Cooperation’s work for many years, and this special edition of PechaKucha Night, in partnership with GIZ Armenia, and the German Embassy in Armenia, brings seven stories to the stage across energy, culture, tourism, science education, and civic participation.
Join us for an evening of fast-paced storytelling, fresh perspectives, and meaningful conversations. Wine reception and networking to follow.
📍 TUMO Center (Cinema Hall), Gyumri
🗓 14 April, 18:00
Presentations will be in Armenian.
🎟️ Please register in advance to get your free ticket: https://www.tickettailor.com/events/pechakuchayerevan/2147186
---
Յուրաքանչյուր զարգացման նախաձեռնության հետևում կանգնած է ինչ-որ մեկի կայացրած որոշումը, ինչ-որ մեկի ձեռք բերած հմտությունը, ինչ-որ մեկի կողմից առաջ մղված բյուջեն։ Մեր երեկոն նվիրված է Շիրակի զարգացման պատմություններին, նրանց հեղինակներին ու շահառուներին։
Միացեք մեզ ապրիլի 14-ին, ժամը 18:00-ին ԹՈՒՄՈ Գյումրիի կինոդահլիճում (Շչորսի 1 փողոց) կայանալիք Պեչա-Կուչա ձևաչափով միջոցառմանը: Երեկոն կներկայացնի յոթ պատմություն կրթության, էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության և մասնակցային բյուջետավորման ոլորտներից:
🇩🇪🇦🇲 Այս հատուկ թողարկումը կազմակերպվում է Հայաստան-Գերմանիա զարգացման համագործակցության շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանում Գերմանիայի դեսպանության հետ համատեղ։
Միջոցառումը լինելու է հայերեն լեզվով։
🍷 Միջոցառման ավարտին հնարավորություն կունենաք շփվել խոսնակների հետ հյուրասիրության ընթացքում:
🎟️ Մուտքն ազատ է, խնդրում ենք նախապես գրանցվել այստեղ. https://www.tickettailor.com/events/pechakuchayerevan/2147186
Բաց մի՛ թողեք այս ոգեշնչող և գաղափարներով լի երեկոն:
13/04/2026
🗓 Ապրիլի 14, 18:00
📍 ԹՈՒՄՈ Գյումրի (կինոդահլիճ)
🎤 Ներկայացնում է Շիրակը. Զարգացման պատմություններ
Վերջին խոսնակն, ում սիրով ներկայացնում ենք Լենա Մխիթարյանն է. մասնագիտությամբ ֆինանսիստ է, աշխատում է Գյումրու համայնքապետարանում՝ ներգրավված լինելով բյուջետային քաղաքականության, սուբվենցիոն ծրագրերի և տեղական զարգացման նախաձեռնությունների իրականացման գործընթացներում, դասախոս՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Ակտիվորեն մասնակցում է միջազգային ծրագրերի և համագործակցությունների՝ նպաստելով համայնքային զարգացմանն ու երիտասարդների ներուժի բացահայտմանը։ 2025 թվականին «Եվրոպան տեղայնացվում է» (Europe Goes Local) ծրագրի շրջանակում Գյումրի համայնքի ներկայացուցիչ հանդես եմ եկել որպես հայաստանյան պատվիրակության անդամ:
Լենայի ելույթը կներկայացնի մասնակցային բյուջեավորման ներդրման և իրականացման փորձը Գյումրի համայնքում՝ ընդգծելով քաղաքացիների ներգրավվածության կարևորությունը համայնքային որոշումների կայացման գործընթացում։ Առանձնահատուկ շեշտադրում է արվելու Գերմանիայի համագործակցության կազմակերպության աջակցությանը, որի շնորհիվ հնարավոր է դարձել համակարգի ներդրումն ու զարգացումը։
🇩🇪🇦🇲 Այս հատուկ թողարկումը կազմակերպվում է Հայաստան-Գերմանիա զարգացման համագործակցության շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանում Գերմանիայի դեսպանության հետ համատեղ։
🎟️ Մուտքն ազատ է, խնդրում ենք նախապես գրանցվել մեկնաբանության դաշտում նշված հղումով:
13/04/2026
🗓 Ապրիլի 14, 18:00
📍 ԹՈՒՄՈ Գյումրի (կինոդահլիճ)
🎤 Ներկայացնում է Շիրակը. Զարգացման պատմություններ
Մեր հաջորդ խոսնակ Տիգրան Պետրոսյանը կառավարման փորձառու մասնագետ է, և տուրիզմի ոլորտի ակտիվ նախաձեռնողներից, ով իր գործունեությամբ կարևոր ներդրում է ունեցել Շիրակի մարզի և ընդհանրապես Հայաստանի զարգացման տարբեր ուղղություններում։
Նա 2024 թվականից առ այսօր զբաղեցնում է ՄԱԶԾ ծրագրի համակարգողի պաշտոնը։ 2021 թվականից հանդիսանում է «Հյուսիս արկածային ակումբ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահը՝ զարգացնելով արկածային և էքստրեմալ տուրիզմը Հայաստանում։ 2019-2021 թվականներին եղել է ՀՀ Շիրակի մարզպետ՝ իր պաշտոնավարման ընթացքում իրականացնելով մարզի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։ Ավելի վաղ՝ 2012-2021 թվականներին, հիմնադրել և ղեկավարել է «Կայտբորդինգի զարգացման կենտրոն» ՀԿ-ն՝ նպաստելով Հայաստանում նոր սպորտաձևի տարածմանը։ Բացի այդ, նա երկար տարիներ դասավանդել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում՝ փոխանցելով իր գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդին։
Տիգրանի ելույթը կներկայացնի Հայաստանում կայտինգի մշակույթի ձևավորման և զարգացման ճանապարհը՝ որպես նոր և խոստումնալից զբոսաշրջային ուղղություն։ Ելույթը ընդգծում է նախաձեռնողականության, համառության և նորարար մտածողության կարևորությունը՝ հատկապես այն ոլորտներում, որոնք դեռ ձևավորման փուլում են, սակայն ունեն մեծ ներուժ՝ դառնալու երկրի այցեքարտերից մեկը։
🇩🇪🇦🇲 Այս հատուկ թողարկումը կազմակերպվում է Հայաստան-Գերմանիա զարգացման համագործակցության շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանում Գերմանիայի դեսպանության հետ համատեղ։
🎟️ Մուտքն ազատ է, խնդրում ենք նախապես գրանցվել մեկնաբանության դաշտում նշված հղումով:
12/04/2026
🗓 Ապրիլի 14, 18:00
📍 ԹՈՒՄՈ Գյումրի (կինոդահլիճ)
🎤 Ներկայացնում է Շիրակը. Զարգացման պատմություններ
Հայկուհի Հովհաննիսյանը ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցի տնօրենն է։ Ծագումով Կառնուտ գյուղից է, ներկայում բնակվում է Գյումրիում։ Իր մասնագիտական ճանապարհին նա արժանացել է մի շարք կարևոր գնահատականների․ 2014 թվականին ճանաչվել է «Տարվա լավագույն ուսուցիչ», իսկ 2023 թվականին՝ «Լավագույն տնօրեն»։
Նրա ելույթը վերնագրված է «Էներգապոլիայից մինչև ընդհանուր ջեռուցման համակարգ»։ Այն ներկայացնում է Կառնուտի միջնակարգ դպրոցի և ԳԶՀ համագործակցության հնգամյա պատմությունը՝ որպես հնարավորությունների, փոխվստահության և շարունակական զարգացման օրինակ։
🇩🇪🇦🇲 Այս հատուկ թողարկումը կազմակերպվում է Հայաստան-Գերմանիա զարգացման համագործակցության շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանում Գերմանիայի դեսպանության հետ համատեղ։
🎟️ Մուտքն ազատ է, խնդրում ենք նախապես գրանցվել մեկնաբանության դաշտում նշված հղումով:
10/04/2026
🗓 Ապրիլի 14, 18:00
📍 ԹՈՒՄՈ Գյումրի (կինոդահլիճ)
🎤 Ներկայացնում է Շիրակը. Զարգացման պատմություններ
Մեր հաջորդ խոսնակը կրթությամբ իրավաբան Սամվել Հովհաննիսյանն է, ով արդեն շուրջ չորս տարի է, ինչ զբաղեցնում է Գյումրու Իլյուզիաների թանգարանի տնօրենի պաշտոնը։ Իր աշխատանքի շրջանակում նա կազմակերպում է թիմային աշխատանքը, հետևում ծառայությունների որակին և ապահովում, որ յուրաքանչյուր այցելու ստանա հետաքրքիր, հաճելի և հիշարժան փորձառություն։
Բնավորությամբ լինելով լավատես և նպատակասլաց՝ նա մշտապես ձգտում է զարգացնել ինչպես իրեն, այնպես էլ իր ղեկավարած կառույցը։ Ազատ ժամանակ Սամվելը սիրում է ճամփորդել և զբաղվել սպորտով, ինչը նպաստում է նրա ակտիվ և հավասարակշռված կենսակերպին։
🇩🇪🇦🇲 Այս հատուկ թողարկումը կազմակերպվում է Հայաստան-Գերմանիա զարգացման համագործակցության շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանում Գերմանիայի դեսպանության հետ համատեղ։
🎟️ Մուտքն ազատ է, խնդրում ենք նախապես գրանցվել մեկնաբանության դաշտում նշված հղումով:
09/04/2026
🗓 Ապրիլի 14, 18:00
📍 ԹՈՒՄՈ Գյումրի (կինոդահլիճ)
🎤 Ներկայացնում է Շիրակը. Զարգացման պատմություններ
Լիլիթ Մակարյանը Գյումրի համայնքի Երիտասարդական Պալատ ՀՈԱԿ-ի տնօրենն է՝ արդեն շուրջ 10 տարի ղեկավարելով Հայաստանի միակ համայնքապատկան երիտասարդական կենտրոնը։ Իր գործունեության ընթացքում նա մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդների զարգացմանը, նրանց ներուժի բացահայտմանը և ակտիվ հասարակական մասնակցության խթանմանը։ Բացի կառավարման գործունեությունից, Լիլիթը նաև դասախոս և դասընթացավար է՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով տարբեր լսարանների։ Իր մասնագիտական հիմքը լրագրությունն է, որը ևս կարևոր դեր է խաղում նրա աշխարհայացքի և հաղորդակցման հմտությունների ձևավորման մեջ։
Իր ելույթի ընթացքում Լիլիթը կներկայացնի, թե ինչպես կարող է մարդու ներքին աճը, գիտելիքների և հմտությունների զարգացումը վերածվել ավելի լայն սոցիալական ազդեցության՝ նպաստելով համայնքային և հասարակական դրական փոփոխություններին։
🇩🇪🇦🇲 Այս հատուկ թողարկումը կազմակերպվում է Հայաստան-Գերմանիա զարգացման համագործակցության շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանում Գերմանիայի դեսպանության հետ համատեղ։
🎟️ Մուտքն ազատ է, խնդրում ենք նախապես գրանցվել մեկնաբանության դաշտում նշված հղումով:
Click here to claim your Sponsored Listing.