Nemo Company
NEMO Company-ն արտադրում է շղարշյա սրբիչներ,նախատեսված երեխ?
18/11/2021
Երեխաների ծնվելուց հետո մեր օրը սկսվում ու ավարտվում է նրանց խնամքով😍😍
Այսօր ոչ պակաս կարևոր թեմայի ենք անդրադառնալու` պորտի մշակում👶
Հղիության ընթացքում երեխան անհրաժեշտ ամեն բան իր մայրիկից ստանում է պորտալարի միջոցով։
Ծնվելուց հետո այն այլևս պետք չէ, կտրում են ու կապում:
✔Շատ կարևոր է պորտի ճիշտ մշակումը, որպեսզի բազմաթիվ վարակներ չներթափանցեն երեխայի օրգանիզմ💉
Ինչպես պետք է խնամել երեխայի պորտը`
🌸Պահել պորտը մաքուր և չոր,
🌸Երկու օրականից երեխային ամեն օր լողացնել,
🌸Հաճախակի բաց թողնել, օդի հետ շփումը վերքը արագ կչորացնի:
❗ՀԻՇԵ’Ք❗
❌Պերօքսիդը կամ կալիումի պերմանգանատը չի կարելի լցնել պորտի անցքի մեջ:
Մի օգտագործեք սպիրտային լուծույթ❌
✔ Եթե նկատում եք, որ պորտի շրջանին ձեռք տալիս երեխան լացում է կամ նկատում եք մաշկի կարմրածություն անմիջապես դիմեք բժշկին👩⚕️
Մանկաբույժներն իրենք են խորհուրդ տալիս թե ինչպես կարելի է մշակել պորտը:
#Նեմո
16/11/2021
Պատվաստում. Վերջին շրջանում հաճախակի հանդիպող տերմին💉
Սակայն այսօր անդրադառնալու ենք մանկական պատվաստումներին💉👶
Հիմա համոզված ենք մայրիկներից շատերը ասում են.
_Մենք դեմ ենք պատվաստումներին,
մենք մեր երեխաներին չենք պատվաստել կամ չենք պատվաստելու քանի որ լսել ենք բազմաթիվ բացասական հետևանքների մասին❌
Իսկ մենք Ձեզ կասենք սիրելի մայրիկներ, պատվաստանյութի կիրառումից մինչ օրս ավելի քան 20 միլիոն կյանքեր է փրկվել😍
Պատվաստանյութը Հայաստան է մատակարարվում ՅՈՒՆԻՍԵՖԻ կողմից։
Պատվաստելով Ձեր երեխաներին` նրանց հնարավորություն եք տալիս հեշտությամբ հաղթահարելու բազմաթիվ բարդ հիվանդություններ և ունենալու առողջ ապագա❤❤❤💯
Հետաքրքիր է իմանալ սիրելի մայրիկներ, թե Դուք ի՞նչ եք մտածում պատվաստումների մասին 🤔
#Նեմո
#Պատվաստումներ
12/11/2021
Անկախ այն բանից բալիկ ունեցողը դուք եք՝ թե Ձեզ հարազատ մեկը, միևնույն է ուրախությունը համընդհանուր է🥰😍
Երբ իմանում եք, որ Ձեզ շատ մոտ մեկը բալիկ է ունեցել ուրախանում եք և շտապում շնորհավորելու🥳
Այստեղ առաջ է գալիս մի բարդ հարց.
Ի՞նչ նվիրել🎁🎈
Հագու՞ստ, խնամքի միջո՞ց🤔
Իսկ եթե չկարողանաք ընտրել այն ինչ պետք է։
Չեք կողմնորոշվու՞մ.
Մենք եկել ենք Ձեզ այս խառնաշփոթ մտքերից ազատելու և առաջարկելու այն ինչ երբեք ավելորդ չի լինում💯
NEMO_Company-ին Ձեզ է առաջարկում բարձրորակ, շղարշյա մանկական թաշկինակներ ու սրբիչներ, որոնք՝
🌸Փափուկ են,
🌸Հակաալերգիկ,
🌸Գունավոր ու ձեռագործ երիզներով,
🌸Հեշտ լվացվող
և իհարկե հիանալի հավաքածու նորածին բալիկներին նվիրելու համար։
Նմանատիպ հավաքածու ինչքան էլ, որ ունենան, միևնույն է Ձեր նվիրածը կլինի ամենասիրելին ու նախընտրելին:
Առկա են հետևյալ չափսերը
Սրբիչներ՝
🌸80×90-5 շերտ
🌸80×90-7 շերտ
🌸80×110-7 շերտ
Թաշկինակներ
🌸20×20_4 շերտ,
🌸30×30_6 շերտ։
Պատվիրելու համար կարող եք գրել մեզ անձնական նամակ 📩
Կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
(374) 96 45 26 64
#Նեմո
10/11/2021
Խանութում մանկական բաժինը դա մայրիկների ամենասիրելի բաժինն է🥰
Չդիմանալով մեկը մեկից թիթիզ հագուստի ու կոշիկների գայթակղությանը ցանկանում են բոլորը գնել😊
Բա դրանք ոնց են սազում փոքրիկ հրաշքներին, անընդհատ ուզում ես տեսակ տեսակ հագցնես ու հիանաս😍😘
❗️❗️Մանկական հագուստ կամ կոշիկ ընտրելիս՝ ինչքան էլ այն գեղեցիկ ու թիթիզ լինի, միևնույն է կարևորը որակին ուշադրություն դարձնելն է💯
❗️Պետք է հաշվի առնել նաև երեխայի տարիքը:
☝️ Օրինակ երեխային կոշիկ պետք է հագցնել, երբ նա կարողանում է ամուր կանգնել:
Կոշիկը պետք է լինի ոտքի չափսին համապատասխան և շնչող🥿👟
❌ Սովորության համաձայն մեծ երեխայի կոշիկները փոքրերին հագցնել չիկարելի:
Յուրաքանչյուր երեխայի ոտք ունի իր կառուցվածքը և կոշիկը մաշվում է ըստ դրա:
Հագած կոշիկը թեկուզ և նոր է, միևնույն է կարող է երկրորդ երեխայի ոտնաթաթի սխալ զարգացման պատճառ լինել😢
Իսկ ինչ վերաբերվում է հագուստին այն պետք է լինի հարմարավետ ու բամբակյա👚👕
Չափսերը՝
🌸 3-6 ամսականի համար 60-68 սմ,
🌸 6-9 ամսականի՝ 68-74սմ,
🌸9-12 ամսականի՝ 74-80սմ:
Հագուստ և կոշիկ ընտրելիս` ընտրեք պարզն ու հասարակը, միևնույն է Ձեր բալիկները անկախ դրանց տեսքից և գույնից միշտ համովիկ են🥰😘
08/11/2021
Շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել երեխաների եղունգների և մազերի խնամքին👐💆♀️
Եղունգները պետք է կտրել զգույշ, ցանկալի է քնած ժամանակ, օգտագործելով մանկական կոր սայրերով մկրատ✂️
Ձեռքերի եղունգները պետք է կտրել կլորավուն, իսկ ոտքերինը՝ ուղիղ անկյուններով։
❌ Սերտաճելուց խուսափելու համար չպետք է խորը կտրել։
💆♂️💆♀️Ինչ վերաբերվում է մազերի խնամքին՝ պետք է լվանալ շաբաթական 2 անգամ մանկական շամպույնով։
❌Շատ թաց վիճակում չի կարելի սանրել՝ մազարմատները կարող են վնասավել։ Շատ ձիգ կապել նույնպես չի կարելի, այն ազդում է արյան շրջանառության վրա։
Երեխայի սանրը պետք է լինի հավասար և կլորավուն ատամներով։
Հետևեք մեզ և Ձեր երեխաներին💋😍
#Նեմո
05/11/2021
Նորածինների մաշկը շատ հարթ է ու նուրբ 👶 անընդհատ ուզում ես շոյել ու համբուրել💋💋
Սակայն այդ նրբությունը պահանջում է յուրահատուկ ու ճիշտ խնամք:
Դրա համար հարկավոր է երեխային լողացնել հաճախակի🛁 համապատասխան միջոցներով🧴
Լոգանքից հետո անմիջապես պետք է չորացնել, որ երեխան չմրսի❄️🥶
❗️Կարևոր է, որ սրբիչը լինի փափուկ և հակաալերգիկ հակառակ դեպքում կվնասի բալիկի մաշկը😥
Շուկայում առկա լայն տեսականու մեջ խճճվում եք ու չգիտեք ո՞րն ընտրել🤔
‼️NEMO_Company- ում կգտնեք հենց այն ինչ պետք է💯
💯Մենք առաջարկում ենք բարձրորակ շղարշից պատրաստված սրբիչներ, որոնք
💖փափուկ են,
💖հակաալերգիկ,
💖գունավոր ու ձեռագործ երիզներով,
💖հեշտ լվացվող։
Առկա են հետևյալ չափսերը՝
80×90-5 շերտ
80×90-7 շերտ
80×110-7 շերտ
Մեր սրբիչների հպումը ժպիտ ու բավականություն կպարգևի Ձեր բալիկին😻
Պատվերների համար կարող եք գրել 📩
Կամ զանգահարել՝
📞096 45 26 64
02/11/2021
Իսկ դուք գիտե՞ք, որ երեխաների ժպիտն ու ծիծաղը վարակիչ է😳
Անկախ մեզանից, երբ տեսնում ենք ժպտացող կամ ծիծաղող փոքրիկի, մեր դեմքին նույն պես ժպիտ է հայտնվում, իսկ յուրաքանչյուր մայրիկի համար իր երեխայի ժպիտն ու ծիծաղը մի ամբողջ աշխարհ արժե, բայց որպեսզի այն երբևիցե չկորի Ձեր երեխայի մրութիկից 👶
շատ կարևոր է հետևել երեխայի առողջությանը, մասնավորապես ատամների ծկթման ժամանակ 🤓
🦷🦷Ատամիկների ծկթման նախանշանները բալիկների մոտ սկսվում են երեքից չորս ամսականում👶
Այն ուղղեկցվում է😥
🦷լնդերի քորով և այտուցվածությամբ։
Այդ ժամանակ կարելի է օգտագործել կծելու համար ռետինե օղակներ❄️ քսուկներ ( մանկաբույժի ցուցումով) 🏥
❗️Ուշադրություն դարձրեք օգտագործվող նյութի կամ առարկայի բաղադրությանը։
Կարևոր է, որ
❌չունենան տհաճ և սուր հոտ,
❌չպարունակեն անհայտ ծագման նյութեր և գունանյութեր։
Ցածր իմունիտետ ունեցող երեխաների մոտ կարող է առաջանալ🤧😪🌡
💙փորլուծություն,
💙ջերմություն,
💙հարբուխ՝
իրենց հետ բերելով երեխայի քնի և ախորժակի խանգարումներ։🛌 🍼
Ցանկացած իրավիճակում խորհրդակցեք մանկաբույժի հետ💊💉
Եղեք առողջ
Ժպտացեք հաճախ❤️😍💋
#Նեմո
30/10/2021
❗❗ Երեխայի խնամքում շատ կարևոր է հիգիենան👶 որի ոչ ճիշտ կազմակերպումը կարող է առաջացնել ինֆեկցիոն հիվանդություններ👩🍳💊
✔Կերակրելուց առաջ և հետո պետք է կուրծքը սրբել խոնավ և փափուկ թաշկինակով🤱
Երեխայի դեմքն ու թաթիկները հաճախակի են լվացվում, որից հետո պետք է չորացնել փափուկ գործվածքով👶🤗💦
❌Խոնավ անձեռոցիկները միգուցե հարմար են դրսում, բայց տանը մշտական օգտագործումը կարող է առաջացնել ցանավորում😢👩🍳💊 բացի այդ դրանք անընդհատ պետք է ձեռք բերել💲💸
📢 💯NEMO_Company_ին մտածելով ինչպես ձեր երեխայի առողջության՝ այնպես էլ ֆինանսական միջոցների մասին💸💲 առաջարկում է բարձրորակ շղարշից պատրաստված թաշկինակներ, որոնք՝
🌸փափուկ են,
🌸հակաալերգիկ և
🌸հեշտ լվացվող։
✔Առկա է թաշկինակների երկու տարբերակ՝
🌸20×20_4 շերտ,
🌸30×30_6 շերտ։
Պատվիրելու համար կարող եք գրել մեզ անձնական նամակ 📩
Կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով
(374) 96 45 26 64
#Նեմո
27/10/2021
Ե՞րբ և ո՞ր դեպքում կարելի է երեխային տալ կաթնախառնուրդ կամ այլ սնունդ🤔
Կրծքի կաթը ամենալավ սնունդն է երեխայի համար🤱
Սակայն կան դեպքեր, որ բժիշկն ինքն է նշանակում կաթնախառնուրդ👩🍳🍼
🍼🍼Ստուգելու համար, թե ինչ ազդեցություն է ունենում այն երեխայի աղիների վրա, անհրաժեշտ է սկզբից տալ սկսած 3⃣0⃣ գրամից, երբ ամեն բան լավ է, արդեն քիչ-քիչ ավելացնել։
Քիչ քանակությամբ հավելյալ սնունդ կարելի է երեխային տալ չորս ամսականից , հյութերի🍎🍏 և բանջարեղենային խյուսերի տեսքով🥕
✔Հիշե՛ք, որ երեխային հավելյալ կերով կերակրելիս, պետք է ջուր տալ💧
Մայրիկների համար ավելի կարևոր բան՝ քան իրենց երեխաների առողջությունն է, չկա։ Եղեք առողջ և ապրեք խաղաղ❤❤❤
#Կաթնախառնուրդ
25/10/2021
Ակտիվ աճի և զարգացման ժամանակահատվածում երեխան պետք է ստանա բոլոր անհրաժեշտ սնուցիչներն ու վիտամինները
Նրանց թվում է նաև Օմեգա 3-ը 🐟🐠🐟
Բայց երեխաների սննդակարգը երբեմն հեռու է իդեալականից 🙃
Նրանք չեն ստանում բավարար օգտակար բաղադրիչներ ՝ առողջ աճելու և դպրոցական ծանրաբեռնվածությանն արագ հարմարվելու համար 🤗
Օմեգա 3-ի օգնությամբ հնարավոր է ապահովվել երեխայի նորմալ աճն ու զարգացումը 🥰
‼️Այն կարելի է տալ 4️⃣ տարեկանից բարձր երեխաներին‼️
Օմեգա 3-ը օգտագործում են հետևյալ նպատակով 👇
✔️ Ուղեղի և տեսողության ապարատի ճիշտ զարգացման և գործունեության համար
✔️ Իմունիտետի թուլացման
✔️ Հիպերակտիվ վարքագծի
✔️ Հաճախակի հարբուխի
✔️ Ռախիտի կանխարգելման
✔️ Ֆիզիկական և մտավոր զարգացման խախտման
✔️ A, E, D վիտամինների պակասի
✔️ Վատ հիշողության և ցրվածության
✔️ Անհանգստության
✔️ Դեպրեսիայի (դեռահասների մոտ)
ԵՎ այլն...
✅ Այս դեղամիջոցը կօգնի երեխային հաջողությամբ հաղթահարել գեր ծանրաբեռնվածությունը ուսման մեջ 👌📝📚📙
❌ Ինչպես շատ այլ դեղամիջոցներ՝ Օմեգա 3-ը նույնպես ունի հակացուցումներ 👇
✔️Ալերգիա դեղամիջոցի նկատմամբ
✔️Բնածին շաքարային դիաբետի
✔️Հիպեր վիտամինոզի
✔️Աղեստամոքսային հիվանդությունների դեպքում
ԵՎ այլն...
✅Նախքան օգտագործելը ՝ մեծ դոզաներից խուսափելու համար խորհուրդ է տրվում խորհրդակցել մանկաբույժի հետ 🧑⚕️
#ՆԵՄՈ
23/10/2021
Նորածնի խնամքը ամենակարևոր և ամենապատասխանատու բանն է ծնողի համար🤗😊😍
Սակայն պատասխանատվությունից վախենալ կամ առավել ևս խուսափել պետք չէ 👌😎
Նորածնի աչքերը կարող եք լվանալ առանձին թանզիֆե (շղարշյա) անձեռոցիկով` քունքից դեպի քիթը 🙂👀😉
Ականջի խեցիները կարող եք մաքրել թանզիֆե խոնավ անձեռոցիկով 👌👂😉
Նաև խորհուրդ չի տրվում մաքրել արտաքին լսողական ուղիները👂☝️
Քթային ուղիներում հաճախ արտադրություն է կուտակվում👃😪🙂
Որը դժվարացնում է քթով շնչելու ընթացքը 🤔
Խորհուրդ է տրվում նորածնի քթանցքների մեջ կաթեցնել 1-2 կաթիլ ֆիզիոլոգիական լուծույթ🙂
Օրվա ընթացքում 3-4 անգամ
#ՆԵՄՈ
21/10/2021
Շղարշը ՝
✅ Թափանցիկ
✅ Թեթև
✅ ԵՎ միևնույն ժամանակ շատ հազվագյուտ կտոր է
🌸Որը պատրաստված է բամբակյա մանրաթելերից, որոնք էլ իրենց հերթին իրար վրա են գալիս ՝ ոչ թե սովորական կտորների թելերի նման, այլ դասավորված են քիչ թե շատ նկատելի ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐՈՎ 😍😍😍
💙💙 ՆԵՄՈ ընկերությունը արտադրում է շղարշյա սրբիչներ, ինչպես նաև շղարշյա թաշկինակներ, որոնք նախատեսված են հատկապես նորածնային տարիքի երեխաների համար 💙💯👶🍼💙👶🍼💯💙
🧵🪡🧶Գործվածքը շատ նուրբ է, անվնաս, փոքրիկի մաշկը չի չորացնի և չի գրգռի 😊
💦💦💯💦💦Ջուրը շուտ է կլանում իր մեջ
Այդպիսով Դուք կկարողանաք արագ կազմակերպել երեխայի հագցնելու ընթացքը 👶🍼🥰🍼👶
Հատկապես, երբ շուտով ձմեռ է գալու 🌬️❄️🥶🤧🌨️❄️🌬️
Նշենք, որ շղարշյա սրբիչներն ու թաշկինակները հակաալերգիկ են և Դուք լիարժեք կարող եք վստահել նրանց 💯😊💯
Պատվիրելու համար կարող եք գրել մեզ անձնական նամակ 📩
Կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով ⬇️
📱(374) 96 45 26 64
#ՆԵՄՈ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0090
Opening Hours
| Monday | 08:00 - 20:00 |
| Tuesday | 08:00 - 20:00 |
| Wednesday | 08:00 - 20:00 |
| Thursday | 08:00 - 20:00 |
| Friday | 08:00 - 20:00 |
| Saturday | 08:00 - 20:00 |
| Sunday | 08:00 - 20:00 |