Eleveight AI

Eleveight AI

Share

The first NVIDIA Blackwell AI Factory in Armenia and the South Caucasus. B300 GPUs, our own renewable energy, scaling to 40MW.

Photos from Eleveight AI's post 10/08/2026

Այս հանգստյան օրերին Հայաստանի տեխնոլոգիական համայնքը հավաքվել էր մի հարցի շուրջ՝ արդյոք արհեստական բանականությունը կարող է դառնալ մեր երկրում առկա խնդիրների լուծման գործիք։

Սփոյլեր․ թիմերն ապացուցեցին, որ միանշանակ կարող է:

Hack Armenia-ն, որը կազմակերպվել էր Armenia LLM Summer School-ի, AI9 Startup Campus-ի և YerevaNN-ի կողմից, 24-ժամյա ինտենսիվ հաքաթոնի շուրջ էր համախմբել ծրագրավորողների, հետազոտողների, ուսանողների, ստարտափ հիմնադիրների և ԱԲ ոլորտի այլ մասնագետների: Առաջադրանքն էր՝ օգտագործելով LLM-ներ (խոշոր լեզվական մոդելներ), մշակել գործնական լուծումներ Հայաստանի հանրային նշանակության իրական մարտահրավերների համար:

Eleveight AI-ն ուրախ էր լինել այս նորարարական համայնքի մի մասը։ Մեր բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Առաքելյանը միացել էր փորձագիտական ժյուրիին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, OpenAI-ի, AI9-ի, Magical Labs-ի, Async-ի և Evidenso-ի ներկայացուցիչների հետ միասին:

Թեև OpenAI-ը լավագույն երեք թիմերին հովանավորեց API կրեդիտներով, մենք որոշեցինք հատուկ մրցանակ հատկացնել նաև այն լուծմանը, որն առավել տպավորեց մեզ։ Մրցանակը ստացավ "HI — Human Intelligence" թիմը իրենց մաքսային գործառույթների համար նախագծված լուծումով, որն ավտոմատացնում է հայտարարագրերի մշակման կրկնվող, ապրանք առ ապրանք տարվող աշխատանքը՝ ձեռքով կատարվող ժամերի աշխատանքը վերածելով րոպեների։ Այս գաղափարը ապացուցեց, որ ԱԲ-ի իրական արժեքը կախված է նրանից, թե ինչպես և որտեղ է այն կիրառվում։

Հուսով ենք՝ մեր կողմից տրամադրած 5,000 ԱՄՆ դոլար արժողությամբ GPU հաշվողական ռեսուրսները կօգնեն թիմին զարգացնել և կյանքի կոչել այս գաղափարը, որի արդյունքներին սպասում ենք մեծ հետաքրքրությամբ։

Շնորհավորում ենք հաղթողներին և բոլորին, ովքեր հանգստյան օրերն անցկացրին Հայաստանի համար արժեք ստեղծելով: Նման օրերը լիովին բավարար են համոզվելու համար, որ մեր երկրի ապագան և այն ամենը, ինչ մենք կառուցում ենք այստեղ, հուսալի ձեռքերում են:

——————

This weekend, Armenia's tech community gathered to explore whether AI can actually become part of real solutions to Armenia's challenges.

Spoiler alert: the teams proved it can.

Hack Armenia, organized by Armenia LLM Summer School, AI9 Startup Campus, and YerevaNN, brought together developers, researchers, students, startup founders, and other AI professionals for an intensive 24-hour challenge. The task was to use LLMs to build practical solutions for real public-interest challenges in Armenia.

Eleveight AI was glad to be part of this innovative community. Our CBO, Davit Arakelyan, joined the expert jury alongside representatives from the Ministry of High-Tech Industry, OpenAI, AI9, Magical Labs, Async, and Evidenso.

While OpenAI generously awarded API credits to the top three teams, we decided to give a special prize to the solution that impressed us most. Our special prize went to the "HI — Human Intelligence" team, a solution designed for customs operations that automates the repetitive, item-by-item work involved in processing declarations, cutting hours of manual work down to minutes. This idea proved that the real value of AI lies in how and where it is applied.

We hope the $5,000 in GPU compute resources from Eleveight AI helps that team take their solution beyond the hackathon. No pressure, but we kind of can't wait to see this in the wild.

Congratulations to the winners, and to everyone who spent the weekend building for Armenia. Rooms like this are enough to convince us that this country's future is in good hands, and so is everything we're building here.

Photos from Eleveight AI's post 02/08/2026

Երեկ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանն այցելել է Գագարինում գտնվող մեր ԱԲ գործարան։

Այցը տեղի է ունեցել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից մոտ մեկ տարի անց, ինչը հիմք է դրել այս տեխնոլոգիան տարածաշրջան բերելու համար։

Վարչապետը շրջայց կատարեց գործարանում, ծանոթացավ ԱԲ գործարանի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնման ընթացիկ փուլին և առաջիկա ծրագրերին։ Eleveight AI-ի ղեկավար կազմի հետ միասին Նիկոլ Փաշինյանը քննարկեց նաև Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։

«Այս նախագիծը Հայաստանի ռազմավարական ուղու տեսանելի արդյունքն է, որով Հայաստանը դառնում է ոչ միայն առաջադեմ տեխնոլոգիաների սպառող, այլև դրանց ստեղծող և համաշխարհային մատակարարող», — նշել է Eleveight AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։

Eleveight AI-ն իր երախտագիտությունն է հայտնում պարոն Փաշինյանին այցելության, ինչպես նաև ՀՀ կառավարություն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ շարունակական աջակցության համար։ Վստահ ենք, որ այս ռազմավարական գործընկերության միջոցով կնպաստենք արհեստական բանականության ոլորտում Հայաստանի դիրքերի զարգացմանն ու ամրապնդմանը:

————

Yesterday, the Prime Minister of Armenia, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, visited our AI factory in Gagarin.

The visit comes just under a year after the signing of the Memorandum of Understanding on Innovative Partnership in Artificial Intelligence and Semiconductors between and the United States, which laid the foundation for bringing this technology to the region.

The Prime Minister toured the facility, learning about the AI factory’s technical capabilities, current expansion phase, and upcoming plans. Alongside Eleveight AI’s leadership team, Nikol Pashinyan discussed prospects for developing Armenia’s AI infrastructure.

"This project is a tangible result of Armenia's strategic direction," said Arman L. Aleksanian, Co-Founder and CEO of Eleveight AI. "The country is becoming not only a consumer of advanced technology, but a creator and global supplier of it."

Eleveight AI is grateful for Prime Minister Pashinyan’s visit and the continued support of the Armenian Government and the Ministry of High-Tech Industry of Armenia. We look forward to advancing Armenia's position in the sector through this strategic partnership.

30/07/2026

NVIDIA-ն ներկայացրել է ֆինանսավորման նոր մոդել, որն օգնում է «neoclouds» անվամբ հայտնի ԱԲ ամպային ծառայություններ մատուցողներին ներգրավել անհրաժեշտ կապիտալ՝ իր GPU-ները (գրաֆիկական պրոցեսորները) ձեռք բերելու համար։

Այս մոդելի համաձայն՝ NVIDIA-ն համաձայնում է ծածկել կորուստները, եթե neocloud-ի հաճախորդը դադարի վճարել՝ փոխարենը ստանալով եկամտի մի մասը։ Այս մոտեցումը լուծում է շուկայում առկա բացը։ Արհեստական բանականության ոլորտի շատ ստարտափներ դժվարանում էին բանկերից ֆինանսավորում ստանալ, նույնիսկ զգալի ներդրումներ ստանալուց հետո։

Business Insider-ը զրուցել է ոլորտի մի քանի ղեկավարների հետ այս փոփոխության շուրջ, այդ թվում՝ մեր գլխավոր տնօրեն և համահիմնադիր Արման Ալեքսանյանի հետ։

«Շրջանաձև ֆինանսավորումը վտանգավոր է միայն այն դեպքում, երբ այն արհեստականորեն ստեղծում է պահանջարկ, որն իրականում գոյություն չունի», — նշել է նա։ «Եթե հզորությունն աշխատում է իրական վճարող հաճախորդներով, ապա ֆինանսավորումն իր դերը կատարել է»։

Ամբողջական հոդվածն այստեղ՝ https://shorturl.at/9k9Ud

_____

NVIDIA has introduced a new financing model to help AI cloud providers, known as neoclouds, secure the capital needed to purchase its GPUs.

Under the model, NVIDIA agrees to cover losses if a neocloud's customer stops paying, in exchange for a share of revenue. The approach addresses a gap in the market. Many AI startups have struggled to qualify for traditional bank financing, even after raising significant funding.

Business Insider spoke with several industry executives about the shift, including our CEO and co-founder, Arman L. Aleksanian.

"What I'd say is that circular financing is only dangerous when it manufactures demand that isn't actually there," he said. "If the capacity runs hot with real paying customers, then the financing did its job."

Read the full piece here: https://shorturl.at/9k9Ud

Photos from Eleveight AI's post 27/07/2026

🇦🇲 Այսօր մենք Սևանա լճի ափին ենք՝ մասնակցելու Seaside Startup Summit 2026-ին։
Մեր CTO Արմեն Ռոստամյանը և Տեխնիկական մարքեթինգի ու առաջմղման ղեկավար Քրիստինե Արմիյանցը հանդես են գալու fireside chat զրույցով՝«You can't A/B test a data center» թեմայով։
Eleveight AI-ը կառուցելը նշանակում էր ընդունել հաստատուն ու երկարաժամկետ որոշումների իրականությունը։

📅 Ելույթը. Հուլիսի 27, 2026թ. | 20:00

#Սևան

Photos from Eleveight AI's post 24/07/2026

🇦🇲🇬🇧 Eleveight AI-ն պաշտոնապես միացել է Հայ-բրիտանական առևտրային պալատին (Armenian British Business Chamber - ABBC)։ Պալատը համախմբում է 110+ ընկերություն Հայաստանի տնտեսության 14 տարբեր ոլորտներից՝ ամրապնդելով առևտրային և ներդրումային կապերը Մեծ Բրիտանիայի հետ։

Երեկ մեր հիմնադիր և գործադիր տնօրեն (CEO) Արման Ալեքսանյանը, բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Առաքելյանը և Տեխնիկական մարքեթինգի ու առաջմղման ղեկավար (Head of Technical Marketing and Advocacy) Քրիստինե Արմիյանցը ներկայացրին Eleveight AI-ն ABBC Connect միջոցառմանը և առաջին անգամ համայնքին ծանոթացրին մեր գործունեությանն ու տեսլականին։

Մենք պաշտոնապես պատրաստ ենք լինել ABBC-ի ակտիվ անդամը, արժեք ստեղծել մեր գործընկերների հետ կողք-կողքի և ներդնել մեր փորձն ու հնարավորությունները ԱԲ-ի և նորարարությունների ոլորտում։

______

🇦🇲🇬🇧 Eleveight AI has joined the Armenian British Business Chamber - ABBC, home to 110+ companies across 14 sectors of Armenia's economy, strengthening trade and investment ties with the UK.

Yesterday, our Founder and CEO, Arman Aleksanian, CBO, Davit Arakelyan, and Head of Technical Marketing and Advocacy, Kristine Armiyants, represented Eleveight AI at ABBC Connect, the Chamber’s welcome event for new members, and introduced our work to the community for the first time.

So, we’re officially in. Ready to be an active part of ABBC, create value alongside fellow members, and bring our own edge in AI and innovation to the table.

Photos from Eleveight AI's post 22/07/2026

🇦🇲 Անցած կիրակի Eleveight AI-ն՝ որպես պաշտոնական գործընկեր, միացավ TUMO Labs-ում անցկացվող Hack-Nation համաշխարհային հեքեթոնի այս տարվա երկրորդ հայաստանյան փուլին։

Մեր տեխնիկական թիմից Էդուարդն ու Հենրիկը հանդես եկան որպես մենթորներ՝ աջակցելով մասնակիցներին, պատասխանելով բարդ տեխնիկական հարցերին և օգնելով նրանց զարգացնել ու իրագործել իրենց ԱԲ գաղափարները։

Համաշխարհային մասշտաբ և տեղական տաղանդներ.

𝟏𝟐 Գլոբալ Հաբեր. Հեքեթոնը միաժամանակ անցկացվում էր աշխարհի 12 քաղաքներում (այդ թվում՝ Բոստոն/MIT, Սթենֆորդ, Լոնդոն, Սան Ֆրանցիսկո, Ցյուրիխ, Բրյուսել, Մյունխեն, Նյու Յորք)՝ համախմբելով ավելի քան 2,000 մասնակցի։

Երևանյան Հաբ. 𝟒𝟖 մասնակիցներ աշխատում էին ElevenLabs-ի, Databricks-ի, Maschmeyer Group-ի և RealPage, Inc.-ի կողմից ներկայացված իրական ԱԲ մարտահրավերների վրա։

Որպես գործընկեր՝ հպարտ ենք աջակցել տեղական տեխնոլոգիական համայնքին և խթանել Հայաստանի ԱԲ էկոհամակարգի աճը։ Շնորհակալություն ԹՈՒՄՈ Լաբերին՝ հիանալի համագործակցության և հյուրընկալության համար։

Անհամբեր սպասում ենք օգոստոսի 1-ին հայտարարվելիք համաշխարհային հաղթողների արդյունքներին և հաջողություն ենք մաղթում երևանյան բոլոր թիմերին։

_______

🇦🇲 This past Sunday, Eleveight AI joined Hack-Nation at TUMO Labs as an official partner for the second Yerevan edition of this global hackathon series!

Eduard Ghahramanyan and Henrik Armenakyan, two of our resident tech minds, spent the day mentoring teams, answering complex technical questions, troubleshooting bottlenecks, and helping participants push their AI ideas further.

Global scale and local talent:

𝟏𝟐 𝐆𝐥𝐨𝐛𝐚𝐥 𝐇𝐮𝐛𝐬: Running simultaneously across Brussels, Boston, Massachusetts Institute of Technology (MIT), Delhi, Dresden, London, Munich, New York, San Francisco, Stanford University, and Zurich, this round of the hackathon brought together more than 2,000 participants.

𝐘𝐞𝐫𝐞𝐯𝐚𝐧 𝐇𝐮𝐛: 48 hackers worked on real-world AI challenges set by industry leaders, including ElevenLabs, Databricks, Maschmeyer Group, and RealPage, Inc.

As partners, we are committed to empowering Armenia’s tech talent and supporting high-impact community initiatives. A big thank you to TUMO Labs for partnering with us to make this event a success.

We look forward to seeing what the teams achieve when the global winners are announced on August 1.

Photos from Eleveight AI's post 14/07/2026

Հուլիսի 10-ին միացանք Mozilla-ի տեխնոլոգիական տնօրեն (CTO) Րաֆֆի Գրիգորյանի հետ կայացած «fireside chat» զրույցին, որը կազմակերպվել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ / UATE) կողմից:

Քննարկման թեման. «Բաց կոդով ԱԲ-ն՝ որպես սուվերենության ռազմավարություն»։
Հիմնական միտքը. հզոր արհեստական բանականությունը պետք է պատկանի այն իրականում օգտագործողներին, այլ ոչ թե վարձակալվի մի քանի տեխնոլոգիական հսկաներից: Սեփականատերեր, այլ ոչ թե վարձակալներ:

Սա հենց այն հիմքն է, որն այսօր կառուցում է Eleveight AI #հայաստան -ում։ 🇦🇲

Դեռ մարտ ամսին մենք անդրադարձել էինք. «Սուվերեն ԱԲ-ն՝ որպես ենթակառուցվածքների նոր ստանդարտ»։ Եթե սա նաև ձեր ոլորտն է, առաջարկում ենք ընթերցել.
🔗 https://eleveight.ai/en/newsroom/new-infrastructure-standard-sovereign-ai/
___________________

On 10 July we joined a fireside chat with Raffi Krikorian, CTO of Mozilla, in , organized by Union of Advanced Technology Enterprises (UATE).

𝗧𝗵𝗲 𝘁𝗼𝗽𝗶𝗰: "Open-source AI as a sovereignty strategy"
𝗛𝗶𝘀 𝗮𝗿𝗴𝘂𝗺𝗲𝗻𝘁: powerful AI should be owned by the people who use it, not rented from a few companies. Owners, not renters.

The principle Eleveight AI builds the foundation for. 🇦🇲

We made the case back in March: "Sovereign AI as the new infrastructure standard".
If this is your world too, it is worth a read.
🔗 https://eleveight.ai/en/newsroom/new-infrastructure-standard-sovereign-ai/

Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը. գործարկումից ընդամենը մեկ ամիս անց հզորությունն ամբողջությամբ ամրագրված է 07/07/2026

ԱԲ ենթակառուցվածքների մասին խոսակցությունն այսօր արդեն միայն տեխնոլոգիական համայնքինը չէ։

Hetq-ը անդրադարձել է Eleveight AI-ի ընդլայնմանը և Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքների նկատմամբ աճող պահանջարկին։

«Մեր նպատակն է պատասխանատու կերպով ընդլայնել այդ ենթակառուցվածքը և ամրապնդել Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային ԱԲ կենտրոն»,- նշել է ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը։

🔗 Ամբողջական հոդվածը՝ https://hetq.am/hy/article/182515

___________

The narrative around AI infrastructure today no longer belongs only to the tech community.

Hetq covered Eleveight AI's expansion and the growing demand for AI infrastructure in Armenia.

"Our mission is to scale responsibly and keep Armenia at the centre of where advanced AI gets built," said Co-Founder and CEO Arman Aleksanian.

🔗 Full article: https://hetq.am/hy/article/182515

Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը. գործարկումից ընդամենը մեկ ամիս անց հզորությունն ամբողջությամբ ամրագրված է Առաջին փուլի ընդլայնման շրջանակում նախատեսվում է ավելի քան եռապատկել ներկայիս հզորությունը՝ հասցնելով 5 ՄՎտ-ի։ Իսկ երկրորդ փուլի...

Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը. գործարկումից մեկ ամիս անց հզորությունն ամբողջությամբ ամրագրված է 07/07/2026

Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը. գործարկումից մեկ ամիս անց հզորությունն ամբողջությամբ ամրագրված է Հայաստանում և Հարավային Կովկասում առաջին NVIDIA Blackwell-ով աշխատող արհեստական բանականության գործարանի` Eleveight AI-ի գործարկումից ընդամենը մեկ ամիս անց մեկնարկային հզորութ...

02/07/2026

Գագարինի մեր -ի մեկնարկային հզորություններն ամբողջությամբ սպառվել են գործարկումից ընդամենը մեկ ամիս անց։ Շուկայի պահանջարկն է թելադրում մեր ընդլայնման տեմպերը, ուստի մենք արդեն սկսել ենք Առաջին փուլի հաջորդ հատվածի (Stage 2) կառուցումը՝ մինչև տարեվերջ կայանի հզորությունը հասցնելով -ի։

UK-ի ամբողջական անդրադարձը մանրամասն ներկայացնում է մեր ընդլայնման մասշտաբները՝ ներառելով NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Eleveight AI-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանի մեկնաբանությունները:

🔗 https://datacentrenews.uk/story/eleveight-ai-expands-armenia-factory-after-rapid-sell-out

_________

Our first capacity at the AI factory in Gagarin sold out within a month of going live. Demand is setting our build pace, so we have already begun building the stage 2 of Phase 1, taking the site to 5MW by the end of this year.

The full feature on DataCentreNews UK breaks down the scale of our expansion, with comments from NVIDIA's VP Rev Lebaredian, the Minister of ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan, and Eleveight AI ’s Founder and CEO Arman L. Aleksanian.

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address

Azatutyan Street, 1/31
Yerevan
0037

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00