Arm Sticker BOOM

Arm Sticker BOOM

Share

Այստեղ ապրում են գունեղ տպեր, ինքնակպչուն պիտակներ, տարբերվող էջանշաններ և ոչ միայն։

28/03/2024

Ուզում էի անպայման հասցնել...
Վերջին շրջանում ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում նոր տեսականի ստեղծել: Մի քիչ նեղվում եմ դրա համար: 🤭

Շատ չէ, բայց մի քիչ ժամանակ դեռ կա: Կարող եք հասցնել պատվիրել իմ սիրելի տոնի` Սուրբ Զատկի օրվան նվիրված նոր մինի հավաքածուն:

🐣 էջի չափսը` A6
🪺 տպերի չափսը` 1x1,5սմից մինչև 3x3,5սմ
🐰 արժեքը` 500Դ

28/03/2024

Ի՞նչ արժի լոգոյի տպագրությունը 🤔

Հաճախ տրվող հարցերից մեկի պատասխանն եմ բերել...

А4 ֆորմատի էջի վրա ինչքան տեղավորվի կախված Ձեր նախընտրած տպի ձևից ու չափսից`
1էջ=1800դր
2էջ=2800դր
3էջ=3800դր
4էջ=4600դր
5էջ=5600դր
10էջ=11000դր
❗️եթե իհարկե էջերի բովանդակությունը նույնն է

Այս գնացուցակը գործում է պատրաստի դիզայնով ինքնակպչուն պիտակների համար, իսկ եթե նախընտրում եք 0-ից Ձեզ համար ստեղծված դիզայն` արժեքին կավելանա աշխատանքի գումարը: Մանրմասների համար գրե´ք անձնական նամակով: 📨

27/03/2024

Կար ժամանակ, երբ էջի տեսականին ստեղծում էի ինքս ինձ հարց տալով` կսիրվի՞... 🤔

Հիմա փոխել եմ մոտեցումս: 🥳 Ստեղծում եմ այն, ինչ սիրում եմ ինքս, ոճերի վրա եմ պարապում, որ երբ ուզեք` պատվիրեք, ես էլ ստեղծեմ:

Էդպես օրինակ այս ոճի գրվածքներն են, որոնք կարող եք պատվիրել ցանկացած տեքստով ու ցանկացած գույնի, ինչպես նկարում է: 🤗

15/09/2023

🍬 ՇԻՐՈՏ ՏՊԵՐ 🍬

А5 ֆորմատի երկու քաղցր հավաքածու 👇🏻

սեթում` 15-ական տիպ
չափսերը` 2.5-5սմ
արժեքը 1 սեթի համար` 1200֏
արժեքը միասին վերցնելու դեպքում` 2000֏

թուղթը` կավճեպատ
հնարավոր է տպել նաև А4 և А6 չափսերի

Պատվիրելու համար գրե´ք 📨

25/08/2023

Ի՞նչ կլինի, եթե արջը գնա ծովափնյա հանգստի... 🤔

Մտածեցի ու որոշեցի փորձել գեներացնել գաղափարիս պատկերը

Ստացված արդյունքը շատ զվարճալի էր ու ես հավեսի ընկա, մի քանի կերպար էլ ստացա ու տադամ 🥳

5 «գազան» տիպ փոքրիկ հավաքածուում
Յուրաքանչյուր տպի չափսը` 4-6սմ
Հավաքածուն` A5 ֆորմատի
Արժեքը` 800֏

ԲԱՅՑ կարող եք նաև A6(500֏) և A4(1500֏) չափսի հավաքածուներով ✨

07/08/2023

А5 ֆորմատի կավճապատ տպերի հավաքածու 🎀

Յուրաքանչյուր տիպը 2-7սմ չափսի, ընդհանուր` 12 տիպ ✨

Արժեքը` 1000֏ 🛍️

25/07/2023

5 տարի առաջ այսօրը` 25.07.18 անկախ բոլոր ճնշող հանգամանքներից ես տեր եղա իմ գլխում ծնված գաղափարին 💡 ու բացեցի այս էջը հենց այն պահին, երբ մտածեցի` իսկ ինչ կլինի, եթե...

Հիմա գրում եմ ու մի քիչ չեմ հավատում, որ էսքան ժամանակ է անցել, էսքան մեծացել եմ, սովորել, աճել, փոխվել, բայց հասել եմ էն ժամանակ հսկա թվացող` իրականում փոքրիկ, ինձ համար շատ կարևոր հաջողությունների 🥹

Arm Sticker BOOM! ստեղծել էի, որ ապացուցեի ինձ ու բոլորին, որ հնարավոր է միայն գիտելիք ու ժամանակ ներդնելով ինչ-որ արդյունք ստանալ ու արժեք ստեղծել: Ինքս ինձ ապացուցել եմ, ուրիշներին ապացուցելու ցանկությունս էլ ճանապարհին կորցրել եմ, երևի ավելի լավ է էդպես:

✨Շնորհակալ եմ ինձ, որ փորձել եմ

✨Շնորհակալ եմ էն 450+ մարդկանց, որոնք էս ընթացքում ինձ են վստահել 3️⃣ անգնահատելի ռեսուրս` իրենց գաղափարը, ժամանակն ու ֆինանսական միջոցները, որ վերածել ենք տպի:

Ու եթե հանկարծ Ձեզ էլ մի օր թվա, որ ամեն ինչ շատ վատ է, հույս ու լույս չկա, որ Դուք անզոր եք ինչ-որ բան անելու, բայց էդ պահին ինչ-որ կայծ անցնի ուղեղով, որը կլինի ուրիշ իրականությունից, իր մեջ կկրի հույս ու արկածախնդրություն, անպայման փորձեք իրագործել այդ գաղափարը:

Փորձեք որովհետև շատ հնարավոր է, որ էդ պահից սկսած հենց դա լույս ու հույս դառնա, ճանապարհին լույս տա ու լիքը սիրուն տեղեր ու սիրուն մարդկանց մոտ տանի Ձեզ 🙃

Ինձ մոտ ստացվել է, ուրեմն ուրիշի մոտ էլ կստացվի 🩵🩷💛🖤

29/06/2023

Ընտանի կենդանիների նկարներով հավաքածունները շատ սիրվեցին, լիքը cute փիսոների ու շունիկների համար նման հավաքածուներ ստացանք 🐾

Նման հավաքածու ստանալու համար հարկավոր է տրամադրել լուսանկարներ, նշել կենդանու ցեղատեսակն ու հատկանշական գծերը

AI-ի միջոցով գեներացված նկարները երբեմն շատ նման չեն ստացվում լուսանկարին, բայց հավաքածուի նպատակը յուրօրինակ տպեր ունենալն է, դրա համար շատ չենք կենտրոնանում նմանության վրա

Մանրմասներին ծանոթանալու ու պատվեր գրանցելու համար գրեք 📥

գիտես, ում ուղարկել 🐼

նոր հավաքածու, 12 ուտող-խմող, շատ cute ու հավես պանդաներով տպեր

պատվիրելու համար 📥 գրի´ք էջին
արժեքը` 1500դրամ ողջ հավաքածուի համար 20/06/2023

գիտես, ում ուղարկել 🐼

նոր հավաքածու, 12 ուտող-խմող, շատ cute ու հավես պանդաներով տպեր

պատվիրելու համար 📥 գրի´ք էջին
արժեքը` 1500դրամ ողջ հավաքածուի համար

գիտես, ում ուղարկել 🐼 նոր հավաքածու, 12 ուտող-խմող, շատ cute ու հավես պանդաներով տպեր պատվիրելու համար 📥 գրի´ք էջին արժեքը` 1500դրամ ողջ հավաքածուի համար

12/06/2023

Բլոգեռ շնիկ կլինի, շնիկին նվիրված տպերի հավաքածու չի լինի՞

Ծանոթացեք` Ֆոքսիկն է 🐾

Սա Ֆոքսիկին նվիրված երկրորդ տպերի հավաքածուն է, իսկ գաղափարի հեղինակը` Ֆոքսիկի նոր ընտանիքն է 🤎

Անօգնական վիճակում էս խելոքին փողոցում թողնողներն երևի ոչինչ չգիտեն սիրելու ու պատասխանատվության մասին, բայց փոխարենը բախտը ժպտացել է շունիկին, ու հիմա նա ունի իսկական ընտանիք ու իր նկարով sticker pack 🤗

Ձեռքով այսքանը նկարելու համար օրեր կպահանջվեին, ու ըստ իս արդարացված չէին լինի ջանքերը, դրա համար մեզ օգնության հասավ AI-ն ու մի քանի ժամ փորձելուց հետո ունեցանք այն, ինչ տեսնում եք նկարում👩🏻‍💻

Դուք էլ կարող եք ունենալ ձեր ընտանի կենդանու նկարով հավաքածու, ուղղակի գրե՜ք ինձ, միասին կստեղծենք ✨

07/06/2023

Տիպ քննական շրջանում քնի կարոտ մնացած կամ քրոնիկ քնկոտների համար 🥱

Generated by Midjourney
Designed and edited by ArmStickerBOOM!

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

Yerevan